Ստամբուլի կինոփառատոն
Ստամբուլի կինոփառատոն | |
---|---|
Տեսակ | կինոփառատոն |
Վայր | Ստամբուլ |
Կայք | film.iksv.org |
Ստամբուլի միջազգային կինոփառատոն (թուրքերեն՝ Uluslararası İstanbul Film Festivali), թուրքական միջազգային կինոփառատոն։ Ստեղծվել է 1982 թվականին Ստամբուլի մշակույթի և արվեստների ֆոնդի կողմից։ 1984- 1988 թվականներին կոչվել է «Ստամբուլի միջազգային ֆիլմերի օրեր»։ Կինոփառատոնը տեղի է ունենում ամեն տարի ապրիլ ամսին։ Կինոփառատոնի տնօրենն է Քերեմ Այան[1]։
Կինոփառատոնում ներկայացվում են ազգային և միջազգային ֆիլմեր։ 1989 թվականին գրանցվել է «Կինոպրոդյուսերների միջազգային ասոցիացիայի» կողմից։ Կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե կակաչն» է։
Միակ խորհրդային ֆիլմը, որը 1987 թվականին հաղթել է Ստամբուլի կինոփառատոնում եղել է Ռոման Բալայանի «Պաշտպանիր ինձ, իմ թալիսման» ֆիլմը։ 2012 թվականին հաղթանակ է տարել գերմանաամերիկյան արտադրության «Շատ միայնակ մոլորակ» ֆիլմը, որի ռեժիսորը եղել է Ջուլիա Լոկտևը։
Գրաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին թուրքական կառավարության որոշմամբ կինոփառատոնին ներկայացված 160 ֆիլմերից հինգը ենթարկվել են գրաքննության։ Արդյունքում Թենգիզ Աբուլաձեի «Աղաչանք» ֆիլմը արգելվել է ցուցադրել Թուրքիայում՝ «հակաիսլամական» տարրեր ունենալու պատճառով։ Չորս այլ ֆիլմերից էլ հանվել են էրոտիկ տեսարանները[2]։ Գրաքննության հետ կապված, ժյուրիի նախագահ Էլիա Կազանը հայտնել է իր բողոքը, որից հետո Թուրքիայի մշակույթի նախարարը օրենսդրորեն ազատել է կինոփառատոնին գրաքննությունից[3]։
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոսկե կակաչ (լավագույն արտասահմանյան ֆիլմի համար)
- Տարվա լավագույն թուրքական ֆիլմ
- Տարվա լավագույն թուրք ռեժիսոր
- Ժյուրիի հատուկ մրցանակ
- Հատուկ հիշատակում
- Լավագույն դերասան և լավագույն դերասանուհի (ազգային մրցույթ)
- Պատվավոր մրցանակ
- Անձնական ներդրման համար մրցանակ
- Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ
- Եվրոպայի խորհրդի կինոմրցանակ
- Հանդիսատեսի համակրանք մրցանակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Festivalde görev değişikliği». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Istanbul Film Festival In Censorship Dispute»
- ↑ (eds.) Pinhas, Yusuf; Omaç, Nuray (2006). Anlar/Moments. 2. İstanbul: IKSV. ISBN 975-7363-53-7.