[go: up one dir, main page]

Jump to content

Սերվոմոտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդյունաբերական սերվոմոտոր

Սերվոմոտոր (լատservus — ստրուկ, ծառա և motor — շարժման մեջ դնող), սերվաշարժիչ, ավտոմատ կարգավորման համակարգի գործադիր մեխանիզմի ուժային տարր, որն օժանդակ աղբյուրի էներգիան փոխակերպում է կարգավորող օրգանի տեղափոխման (վերադասավորման) մեխանիկական էներգիայի՝ կառավարման ազդանշանին համապատասխան։ Անկախ ռեժիմից սերվոմոտորի հզորությունը պետք է բավարարի տրված արագությամբ կարգավորող օրգանի վերադասավորմանը, ընդ որում սերվոմոտորի ելքում գծային կամ անկյունային տեղաշարժը պետք է համաձայնեցված լինի կարգավորող օրգանի համապատասխան տեղափոխման հետ։ Տարբերում են անընդհատ (շրջադարձային և ոչ շրջադարձային) և ընդհատ (քայլային շարժիչով) գործողության սերվոմոտորներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 345
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերվոմոտոր» հոդվածին։