[go: up one dir, main page]

Jump to content

Սելտիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելտիկ ՖԱ
Ամբողջական անուն Celtic Football Club
Մականուն(ներ) The Bhoys, The Hoops, The Celts
Գույներ սպիտակ և կանաչ
Հիմնադրում նոյեմբերի 6, 1887 թվական
Երկիր  Միացյալ Թագավորություն[1]
Մարզադաշտ Սելտիկ Պարկ, Գլազգո
Տարողունակություն 60411
Նախագահ Շոտլանդիա Իան Բանկիեր
Մարզիչ Հյուսիսային Իռլանդիա Նիլ Լենոն
Կայք
Լիգա Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա
2023-24 1-ին (Չեմպիոն)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Սելտիկ (անգլ.՝ Celtic F.C.), շոտլանդական ֆուտբոլային ակումբ Գլազգո քաղաքից։ Հանդես է գալիս շոտլանդական Պրեմիերշիփում։

«Սելտիկը» ի տարբերություն «Ռեյնջերսի», որը համարվում է բողոքականության հետևորդ, աջակցում է Գլազգոյի կաթոլիկ մասին։ Այս երկու ակումբների հակամարտությունը աշխարհում ամենահներից մեկն է։ «Սելտիկի» խորհրդանիշը չորստերևանի երեքնուկն է՝ Իռլանդիայի երջանկության խորհրդանիշը, որը պատկերված է կանաչ-սպիտակ գույներով, որը արտահայտում է այն, որ ակումբը ստեղծվել է իռլանդական կաթոլիկների կողմից։ Ակումբի մարզաշապիկի գույները չեն փոխվել. մինչև այժմ էլ շերտավոր կանաչ-սպիտակ են։ Տնային դաշտը՝ «Սելտիկ Պարկը» տեղավորում է 60411 երկրպագու։

Ակումբը պաշտոնապես հիմնադրվել է 1887 թվականի նոյեմբերի 6-ին Ուոլֆրիդի կողմից, սակայն առաջին հանդիպումը անց է կացրել 1888 թվականի մայիսի 28-ին՝ «Ռեյնջերսի» դեմ։ Հանդիպումը ավարտվել է 5:2 հաշվով հօգուտ «Սելտիկի»։ Չորս տարի անց՝ 1892 թվականին «Սելտիկը» հաղթեց Շոտլանդիայի գավաթը, որը նրա համար առաջինն էր։ Հաջողությունը շարունակվեց և 1893 թվականին ակումբը հաղթեց Շոտլանդիայի առաջնությունը և պահպանեց տիտղոսը նաև հաջորդ մրցաշրջանում։ Հիմնադրման օրից ակումբը 47 անգամ հաղթել է Շոտլանդիայի առաջնությունը (վերջին անգամ 2015-16 մրցաշրջանը), և բոլորից շատ (36 անգամ) հաղթել է շոտլանդիայի գավաթը (վերջին անգամ 2012-13 մրցաշրջանում)։

XIX դարի վերջում ակումբի համար սկսվեց «ոսկե ժամանակաշրջանը»։ Ակումբի լեգենդար խաղացող Վիլլի Մեյլին դարձավ ակումբի մենեջերը, և ակումբի գլխավոր մարզիչը։ Ակումբը ղեկավարեց 1897-ից մինչև 1940 թվականները։ 1905-ից 1910 թվականներին «Սելտիկը» 6 անգամ անընդմեջ դարձավ երկրի չեմպիոն, և բացի այդ 1907 թվականին ակումբը առաջին անգամ շոտլանդական ֆուտբոլի պատմության մեջ հաղթեց, և՛ երկրի առաջնությունը, և՛ երկրի գավաթը, և դա կրկնեց հաջորդ տարի։ Երբ Մեյլին հեռացավ իր պաշտոնից, ակումբի համար սկսվեց անկման ժամանակաշրջան։

Միայն 1965 թվականին «Սելտիկը», երբ սկսեց մարզել Ջոկ Սթեյնը կարողացավ վերադարձնել առաջնորդի կարգավիճակը շոտլանդական ֆուտբոլում։ 1966-ից 1974 թվականներին ակումբը 9 անգամ անընդմեջ հաղթեց երկրի առաջնությունը։ Սթեյնի ղեկավարությամբ «Սելտիկի» գավաթների թիվը շատացավ։ Միայն նրա ղեկավարությամբ ակումբը հաղթեց 24 տիտղոս։ Իսկ արդեն 1965 թվականին «Սելտիկը» դարձավ ֆուտբոլի պատմության առաջին ակումբը, որը ստեղծեց իր թերթը։

1967 թվականին «Սելտիկը» դարձավ առաջին բրիտանական ակումբը, և մինչև այսօր առաջին շոտլանդական ակումբը, որը հաղթել է Չեմպիոնների լիգայում, եզրափակչում հաղթելով Միլանի «Ինտերին» 2:1 հաշվով։ «Սելտիկի» ֆուտբոլիստները, ովքեր հասել էին այդ պատմական նվաճմանը բրիտանական ֆուտբոլի համար՝ ստացան «Լիսաբոնյան առյուծներ» մականունը։ Այդ մրցաշրջանում «կելտերը» հաղթեցին այն բոլոր առաջնություններում որտեղ մասնակցում էին. Շոտլանդիայի առաջնություն, Շոտլանդիայի գավաթ, Լիգայի գավաթ, Չեմպիոնների լիգա, Գլազգոյի գավաթ։ Նրանք միայն պարտվեցին Մեժկոնտինենտալային գավաթում պարտվեց արգենտինական «Ռասինգին», բայց դա արդեն տեղի էր ունեցել հաջորդ մրցաշրջանում։

Այդ տարվա հունիսի 7-ին «Սելտիկը» Ալֆրեդո դի Ստեֆանոյի (անգլ.՝ Alfredo Di Stefano Trophy) գավաթի շրջանակներում Սանտյագո Բերնաբեու մարզադաշտում հաղթեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումը ավարտվեց «Սելտիկի» հաղթանակով (1:0)։ Միակ գոլի հեղինակը դարձել է Բոբբի Լեննոկսը[2]։

1970 թվականին ակումբը կրկին հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն ավելացված ժամանակում հոլանդական «Ֆեյենորդը» կարողացավ հաղթանակ կորզել (1:2)։ Հանդիպումը տեղի է ունեցել «Սան Սիրո» մարզադաշտում։

«Սելտիկի» հաջողության նոր ժամանակաշրջանում ակումբը գլխավոր մարզչի համար կապ հաստատեց Գորդոն Ստրականի և Մարտին Օ'Նիլի հետ։ 2000-2001 մրցաշրջանում, որը Օ'Նիլի համար նորամուտային էր, «Սելտիկին» հաջողվեց հաղթել բոլոր ներքին գավաթները։ Իսկ 2003 թվականին ակումբը հասավ ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ, որտեղ ավելացված ժամանակում պարտվեց պորտուգալական «Պորտուին» 2:3 հաշվով, որի մարզիչն էր Ժոզե Մոուրինյոն։ Չնայած նրան որ, բոլոր 80 հազար երկրպագուներն էլ չունեին հանդիպումը մարզադաշտից դիտելու հնարավորույթուն, միևնույնն է մեկնել էին Սևիլյա, որպեսզի երկրպագեն իրենց ակումբին։ Եվ ամենակարևորն այն է, որ «Սելտիկի» ոչ մի երկրպագու չի ձերբակալվել։ Նման պահվածքի համար ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից երկրպագուները ստացել եմ հատուկ՝ «նվիրվածության և օրինակելի պահվածքի համար» մրցանակը[3]։ Capita Consulting-ի և Կրենֆիլդի համալսարանի հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ակումբը ունի մոտ 9 միլիոն երկրպագու, որոնցից 1 միլիոնն հյուսիսամերիկացիներ են[4]։ 2004 թվականին ակումբը ստեղծեց իր հեռուստաալիքը։ 2005 թվականի միջնամասում ակումբ եկավ Գորդոն Ստրականը, ում ղեկավարությամբ ակումբը երեք անգամ հաղթեց երկրի առաջնությունը և 1 անգամ լիգայի Գավաթը։

2010 թվականի մարտի 25-ից մինչև 2014 թվականը «կելտերի» գլխավոր մարզիչը ակումբի նախկին կիսապաշտպան Նիլ Լենոնն էր։ Նա այդ պաշտոնում փոխարինել էր Թոնի Մուբրեին, ով նույնպես խաղացել էր «Սելտիկի» կազմում, բայց որպես պաշտպան։

2012 թվականին ազգային առաջնությունում «Սելտիկի» գլխավոր հակառակորդ «Ռեյնջերսը» ֆինանսական ճգնաժամի պատճառով չէր կարողանում ուժեղ ակումբ ստեղծել, և դուրս մնաց երրորդ դիվիզիոն[5]։ Ակումբին գործնականորեն լուրջ հակառակորդներ չուներ տվյալ առաջնությունում։

2016 թվականի մայիսի 20-ին Ռոնի Դեյլին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսը։ Պայմանագիրը կնքվեց 1 տարի ժամկետով։

2016 թվականի հուկիսի 27-ին տեղի ունեցավ ղազախական «Աստանայի» դեմ խաղը, որտեղ ակումբները վաստակեցին 1 միավոր (1:1)։ Դա եղել է որակավորման առաջին փուլում։

2016 թվականի նոյեմբերի 27-ին «Սելտիկը» Շոտլանդական լիգայի գավաթի եզրափակչում 3:0 հաշվով հաղթեց «Աբերդին», և իր 129 տարվա պատմության ընթացքում հաղթած գավաթների թիվը հասցրեց 100-ի։

Ակումբի պաշտոնական դեմքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդի տնօրեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոն Անուն
Նախագահ Շոտլանդիա Իան Բանկիր
Գործադիր տնօրեն Շոտլանդիա Փիթեր Լոուել
Ֆինանսների տնօրեն Շոտլանդիա Էրիկ Ռայլի
Գլխավոր անկախ տնօրեն Շոտլանդիա Թոմ Էլլիսոն
Կառավարման անդամ Իռլանդիա Դերմոտ Դեսմոնտ
Կառավարման անդամ Շոտլանդիա Իան Լիվինգստոն
Կառավարման անդամ Շոտլանդիա Բրայան Ուիլսոն
Քարտուղար Շոտլանդիա Ռոբերտ Հոուատ
Կոմերցիոն տնօրեն Շոտլանդիա Էդրիան Ֆիլբի[6]
Միջազգային զարգացման տնօրեն Շոտլանդիա Ջեյսոն Հյուզ[7]
Պաշտոն Անուն
Գլխավոր մարզիչ Հյուսիսային Իռլանդիա Բրենդան Ռոջերս
Գլխավոր մարզչի օգնական Անգլիա Քրիս Դևիս
Հիմնական կազմի մարզիչ Շոտլանդիա Ջոն Քենեդի
Ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Իռլանդիա Ջիմ Մակգիննես
Դարպասապահների մարզիչ Շոտլանդիա Սթիվի Վուդս
Ակադեմիայի գլխավոր Շոտլանդիա Քրիս Մակկարտ
Մինչև 19 տարեկանների թիմի մարզիչ Շոտլանդիա Սթիվեն Ֆրեյլ
Մինչև 19 տարեկանների թիմի մարզիչ Շոտլանդիա Դեննի Մակգրեյլ
Մինչև 17 տարեկանների թիմի մարզիչ Չեռնոգորիա Միոդրագ Կրիվոկապիչ
Գիտական մասի ղեկավար Շոտլանդիա Իան կոլլ
Գլխավոր սկաուտ Շոտլանդիա Ջոն Պարկ
Ակումբային բժիշկ Շոտլանդիա Իան Շարպ

Գլխավոր մարզիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն Աշխատանքի տարիներ Շոտլանդիայի առաջնություն Շոտլանդիայի գավաթ Շոտլանդիայի լիգայի գավաթ Եվրագավաթների չեմպիոնների գավաթ Ընդհանուր
Շոտլանդիա Մոյլի, ՎիլլիՎիլլի Մոյլի 1897-1940 16 14 - - 30
Շոտլանդիա Մակստեյ, ՋիմմիՋիմմի Մակստեյ 1940-1945 0 0 - - 0
Շոտլանդիա Մակգրորի, ՋիմմիՋիմմի Մակգրորի 1945-1965 1 2 2 - 5
Շոտլանդիա Ստեյն, ՋոկՋոկ Ստեյն 1965-1978 10 8 6 1 25
Շոտլանդիա Մակնիլլ, ԲիլլիԲիլլի Մակնիլլ 1978-1983 3 1 1 0 5
Շոտլանդիա Հեյ, ԴևիդԴևիդ Հեյ 1983-1987 1 1 0 0 2
Շոտլանդիա Մակնիլ, ԲիլլիԲիլլի Մակնիլ 1987-1991 1 2 0 0 3
Իռլանդիա Բրեյդի, ԼիամԼիամ Բրեյդի 1991-1993 0 0 0 0 0
Շոտլանդիա Մակարի, ԼուԼու Մակարի 1993-1994 0 0 0 0 0
Շոտլանդիա Բերնս, ԹոմմիԹոմմի Բերնս 1994-1997 0 1 0 0 1
Նիդերլանդներ Յանսեն, ՎիմՎիմ Յանսեն 1997-1998 1 0 1 0 2
Սլովակիա Վենգլոշ, ՅոզեֆՅոզեֆ Վենգլոշ 1998-1999 0 0 0 0 0
Անգլիա Բարնս, ՋոնՋոն Բարնս 1999-2000 0 0 0 0 0
Շոտլանդիա Դալգլիշ, ՔեննիՔեննի Դալգլիշ 2000 0 0 1 0 1
Հյուսիսային Իռլանդիա Օ'Նիլ, ՄարտինՄարտին Օ'Նիլ 2000-2005 3 3 1 0 7
Շոտլանդիա Ստրական, ԳորդոնԳորդոն Ստրական 2005-2009 3 1 2 0 6
Անգլիա Մոուբրեյ, ԹոնիԹոնի Մոուբրեյ 2009-2010 0 0 0 0 0
Հյուսիսային Իռլանդիա Լենոն, ՆիլՆիլ Լենոն 2010-2014 3 2 0 0 5
Նորվեգիա Դեյլա, ՌոննիՌոննի Դեյլա 2014-2016 2 0 1 0 3
Հյուսիսային Իռլանդիա Ռոջերս, ԲրենդանԲրենդան Ռոջերս 2016-մ.հ. 0 0 1 0 1

Ակումբի ավագներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն Ավագության տարիներ Շոտլանդիայի առաջնություն Շոտլանդիայի գավաթ Շոտլանդիայի լիգայի գավաթ Եվրագավաթների չեմպիոնների գավաթ Ընդհանուր
Շոտլանդիա Կելլի, ՋեյմսՋեյմս Կելլի 1888-1897 3 1 - - 4
Շոտլանդիա Դոյլ, ԴենԴեն Դոյլ 1897-1899 1 1 - - 2
Շոտլանդիա Մակմախոն, ՍենդիՍենդի Մակմախոն 1899-1903 0 1 - - 1
Շոտլանդիա Օրր, ՎիլլիՎիլլի Օրր 1903-1906 2 1 - - 3
Շոտլանդիա Ջեյմս Հեյ, Ջեյմս ՀեյՋեյմս Հեյ Ջեյմս Հեյ 1906-1911 4 3 - - 7
Շոտլանդիա Մաքնեյր, ԱլեքԱլեք Մաքնեյր 1917-1920 1 0 - - 1
Շոտլանդիա Կրինգան, ՎիլլիՎիլլի Կրինգան 1920-1923 1 1 - - 2
Շոտլանդիա Շոու, ՉարլիՉարլի Շոու 1923-1925 0 1 - - 1
Շոտլանդիա Մակստեյ, ՎիլլիՎիլլի Մակստեյ 1925-1929 1 1 - - 2
Շոտլանդիա Մակստեյ, ՋիմիՋիմի Մակստեյ 1929-1934 0 2 - - 2
Շոտլանդիա Հոգ, ԲոբբիԲոբբի Հոգ 1934-1935 0 0 - - 0
Անգլիա Լայոն, ՎիլլիՎիլլի Լայոն 1935-1939 2 1 - - 3
Շոտլանդիա Մակֆեյլ, ՋոնՋոն Մակֆեյլ 1948-1952 0 1 0 - 1
Իռլանդիա Ֆալլոն, ՇոնՇոն Ֆալլոն 1952-1953 0 0 0 - 0
Շոտլանդիա Սթեյն, ՋոկՋոկ Սթեյն 1953-1955 1 1 0 - 2
Շոտլանդիա Էվանս, ԲոբբիԲոբբի Էվանս 1955-1957 0 0 1 - 1
Հյուսիսային Իռլանդիա Պիկոկ, ԲերտիԲերտի Պիկոկ 1957-1961 0 0 1 - 1
Շոտլանդիա Մակայ, ԴանկանԴանկան Մակայ 1961-1963 0 0 0 0 0
Շոտլանդիա Մակնիլ, ԲիլլիԲիլլի Մակնիլ 1963-1975 9 7 6 1 23
Շոտլանդիա Դալգլիշ, ԿեննիԿեննի Դալգլիշ 1975-1977 1 1 0 0 2
Շոտլանդիա Մակգրեյն, ԴեննիԴեննի Մակգրեյն 1977-1987 4 2 1 0 7
Շոտլանդիա Էյտկեն, ՌոյՌոյ Էյտկեն 1987-1990 1 2 0 0 3
Շոտլանդիա Մակստրեյ, ՊոլՊոլ Մակստրեյ 1990-1997 0 1 0 0 1
Շոտլանդիա Բոյդ, ԹոմԹոմ Բոյդ 1997-2002 3 1 3 0 7
Շոտլանդիա Լամբերտ, ՊոլՊոլ Լամբերտ 2002-2004 1 1 0 0 2
Շոտլանդիա Մակնամարա, ՋեկիՋեկի Մակնամարա 2004-2005 0 1 0 0 1
Հյուսիսային Իռլանդիա Լենոն, ՆիլՆիլ Լենոն 2005-2007 2 1 1 0 4
Շոտլանդիա Մակմանուս, ՍթիվենՍթիվեն Մակմանուս 2007-2010 1 0 1 0 2
Շոտլանդիա Բրաուն, ՍքոթՍքոթ Բրաուն 2010- 5 2 3 0 10

Ռեկորդակիր խաղացողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբի պատմության լավագույն ռմբարկուներ
Խաղացող
Գոլ
Շոտլանդիա Ջիմմի Մակգրորի 470
Շոտլանդիա Բոբբի Լենոկս 279
Շվեդիա Հեննրիկ Լարսսոն 242
Շոտլանդիա Սթիվի Չալմերս 228
Շոտլանդիա Ջիմմի Կուինն 218
Իռլանդիա Պետսի Գալլախեր 195
Շոտլանդիա Ջոն Հյուզ 187
Շոտլանդիա Սենդի Մակմախոն 179
Շոտլանդիա Կեննի Դալգլիշ 166
Շոտլանդիա Ջիմմի Մակմենեմի 166
Ակումբի Ռ
եկորդակիրներ խաղերի քանակով
Խաղացող
Խաղեր
Շոտլանդիա Բիլլի Մակնիլ 790
Շոտլանդիա Պոլ Մակստեյ 678
Շոտլանդիա Ռոյ Էյտկեն 669
Շոտլանդիա Դեննի Մակգրեյն 659
Իռլանդիա Պեկի Բոներ 642
Շոտլանդիա Ալեք Մակնեյր 640
Շոտլանդիա Բոբբի Լեննոկս 575
Շոտլանդիա Բոբբի Էվանս 535
Շոտլանդիա Ջիմմի Մակմենեմի 515
Շոտլանդիա Ջիմմի Ջոնսթոն 513

Ազգային տիտղոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայի առաջնություն

  • Չեմպիոն (54)։ 1893, 1894, 1896, 1898, 1905, 1906, 1907, 1908, 1909, 1910, 1914, 1915, 1916, 1917, 1919, 1922, 1926, 1936, 1938, 1954, 1966, 1967, 1968, 1969, 1970, 1971, 1972, 1973, 1974, 1977, 1979, 1981, 1982, 1986, 1988, 1998, 2001, 2002, 2004, 2006, 2007, 2008, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2022, 2023, 2024
  • Փոխչեմպիոն (31)։ 1892, 1895, 1900, 1901, 1902, 1912, 1913, 1918, 1920, 1921, 1928, 1929, 1931, 1935, 1939, 1955, 1976, 1980, 1983, 1984, 1985, 1987, 1996, 1997, 1999, 2000, 2003, 2005, 2009, 2010, 2011

Շոտլանդիայի գավաթ (ռեկորդ)

  • Հաղթող (39)։ 1892, 1899, 1900, 1904, 1907, 1908, 1911, 1912, 1914, 1923, 1925, 1927, 1931, 1933, 1937, 1951, 1954, 1965, 1967, 1969, 1971, 1972, 1974, 1975, 1977, 1980, 1985, 1988, 1989, 1995, 2001, 2004, 2005, 2007, 2011, 2013, 2017, 2018, 2019
  • եզրափակչի մասնակից (18)։ 1889, 1893, 1894, 1901, 1902, 1926, 1928, 1955, 1956, 1961, 1963, 1966, 1970, 1973, 1984, 1990, 1999, 2002

Շոտլանդական լիգայի գավաթ

  • Հաղթող (16)։ 1957, 1958, 1966, 1967, 1968, 1969, 1970, 1975, 1983, 1998, 2000, 2001, 2006, 2009, 2015, 2016
  • Եզրափակչի մասնակից (15)։ 1965, 1971, 1972, 1973, 1974, 1976, 1977, 1978, 1984, 1987, 1991, 1995, 2003, 2011, 2012

Գլազգոյի գավաթ

  • Հաղթող (33)։ 1891, 1892, 1895, 1896, 1905, 1906, 1907, 1908, 1910, 1916, 1917, 1920, 1921, 1927, 1928, 1929, 1931, 1939, 1941, 1949, 1956, 1962, 1964, 1965, 1967, 1968, 1970, 1975 (բաժանված), 1982, 2008, 2011, 2014, 2015
  • Եզրափակչի մասնակից (31)։ 1890, 1893, 1897, 1900, 1902, 1903, 1904, 1909, 1911, 1913, 1919, 1922, 1925, 1926, 1930, 1936, 1945, 1951, 1952, 1961, 1963, 1976, 1979, 1981, 1983, 1986, 1987, 2009, 2010, 2012, 2013

Եվրոպական տիտղոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեմպիոնների լիգա

  • Հաղթող (1)։ 1966-67
  • Եզրափակչի մասնակից (1)։ 1969-70

ՈՒԵՖԱ Գավաթ

  • Եզրափակչի մասնակից (1)։ 2002-03

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #4221426-9 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «The Alfredo Di Stefano Trophy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. «Celebrating Celtic pride in the heart of Andalusia». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. «Celtic to launch credit card for US fans». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. ««Глазго Рейнджерс» переведён в четвёртый по силе дивизион чемпионата Шотландии». Чемпионат.com. 13 июля 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  6. «Celtic look to strengthen Mexican links with Santos visit». STV. 2010 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.(անգլ.)
  7. «New signing Jason Hughes is the man who can make Celtic a global force». Daily Record. 2008 թ․ հուլիսի 3. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելտիկ» հոդվածին։