[go: up one dir, main page]

Jump to content

Ռոման Տորրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոման Տորրես
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Պանամա
Ծննդյան ամսաթիվ մարտի 20, 1986(1986-03-20)[1][2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Պանամա, Պանամա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 88 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2005 Պանամա Չեպո 27 (5)
2005—2006 Պանամա Սան Ֆրանցիսկո 33 (4)
2006—2007 Կոլումբիա Կորտուլուա 39 (6)
2007—2015 Կոլումբիա Լա Էկիդադ 84 (9)
2010  Կոլումբիա Ատլետիկո Խունիոր 31 (0)
2011  Կոլումբիա Ատլետիկո Նասիոնալ 26 (3)
2012—2015  Կոլումբիա Միլոնարիոս 95 (8)
2015 — մ.հ. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիետլ Սաունդերս 60 (0)
2019  Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տակոմա Դիֆայենս 1 (0)
Ազգային հավաքական
2005 Պանամա Պանամա (մինչև 20) 3 (0)
2005 — մ.հ. Պանամա Պանամա 117 (10)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 05.07.2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 01.07.2019

Ռոման Աուրելյանո Տորրես (իսպ.՝ Román Aureliano Torres Morcillo, մարտի 20, 1986(1986-03-20)[1][2][3], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Սիետլ Սաունդերս» ակումբի և Պանամայի հավաքականի պաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տորրեսը «Սիետլ Սաունդերսի» կազմում

Տորրեսը կարիերան սկսել է «Չեպո» ակումբում։ 2003 թվականին կատարել է նորամուտը հիմնական կազմում և նույն թվականին դարձել Ռոմել Ֆերնադեսի գավաթի դափնեկիր։ 2005 թվականին Ռոմանը տեղափոխվել է «Սան Ֆրանցիսկո», որի կազմում երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն։ Մրցաշրջանի ավարտին տեղափոխվել է Կոլումբիա, որտեղ պայմանագիր է կնքել «Կորտուլուայի» հետ։

2007 թվականին տեղափոխվել է «Լա Էկիդադ» ակումբ։ Մեկ տարի հետո օգնել է թիմին նվաճել Կոլումբիայի գավաթը։ 2010 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Ատլետիկո Խունիոր»։ Փետրվարի 7-ին «Լա Էկիդադի» դեմ խաղում կատարել է նորամուտը նոր թիմում[4]։ Հենց այդ մրցաշրջանում օգնել է թիմին նվաճել Մուստանգի գավաթը։

2011 թվականի սկզբին նորից վարձավճարով տեղափոխվել է «Ատլետիկո Նասիոնալ»։ Փետրվարի 6-ին «Էնվիգադոյի» դեմ խաղում կատարել է նորամուտը նոր թիմում[5]։ Ապրիլի 14-ին «Դեպորտիվո Կալիի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Ատլետիկո Նասիոնալի» կազմում[6]։ Թիմի հետ միասին դարձել է Կոլումբիայի երկակի չեմպիոն։

2012 թվականին Տորրեսը վերադարձել է «Լա Էկիդադ», բայց մեկ տարի հետո վարձավճարով տեղափոխվել է այլ թիմ` «Միլոնարիոսը», որի կազմում նորամուտը կատարել է հուլիսի 30-ին կայացած «Սանտա Ֆեի» դեմ խաղում[7]։ Մրցաշրջանի ավարտին Տորրեսը նորից դարձել է երկրի չեմպիոն։ 2013 թվականի մարտի 2-ին «Բոյակա Չիկոյի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Միլոնարիոսի» կազմում[8]։

2015 թվականի ամռանը տեղափոխվել է ԱՄՆ «Սիետլ Սաունդերս» ակումբ[9]։ Օգոստոսի 16-ին «Օռլանդո Սիթիի» դեմ խաղում կատարել է նորամուտը MLS-ում[10]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Պանամայի երիտասարդական հավաքականի կազմում Տորրեսը մասնակցել է Նիդեռլանդներում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությանը։

Նույն թվականին ընդգրկվել է Պանամայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Հուլիսի 17-ին ՀԱՀ հավաքականի դեմ խաղում կատարել է նորամուտը հավաքականում[11]։ Մրցաշարի արդյունքում Տորրեսն արժանացել է արծաթե մեդալի։

2007 թվականին երկրորդ անգամ մասնակցել է ԱՄՆ-ում անցկացվող ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթին, որտեղ մասնակցել է Հոնդուրասի[12], Կուբայի[13] և Մեքսիկայի[14] հավաքականների դեմ խաղերին։

2009 թվականին Տորրեսը երրորդ անգամ է մասնակցել ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Առաջնության ընթացքում մասնակցել է Նիկարագուայի[15], Գվադելուպայի[16], Մեքսիկայի[17] և ԱՄՆ-ի[18] հավաքականների դեմ խաղերին։ 2010 թվականի մարտի 3-ին Վենեսուելայի հավաքականի դեմ ընկերական խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմում[19]։

2011 թվականին Տորրեսը չորրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը, որտեղ դաշտ է դուրս եկել Սալվադորի[20] և երկու անգամ ԱՄՆ-ի[21][22] հավաքականների դեմ խաղերում։

2013 թվականին օգնել է թիմին դուրս գալ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության եզրափակիչ։ Առաջնության ընթացքում մանակցել է Մարտինիկայի[23], Կանադայի[24], ԱՄՆ-ի[25], Կուբայի[26] և երկու անգամ Մեքսիկայի[27][28] հավաքականների դեմ խաղերին։ Մեքսիկայի դեմ խաղում Տորրեսը դարձել է գոլի հեղինակ։

2015 թվականին Տորրեսը երկրորդ անգամ դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի բրոնզե մեդալակիր, որտեղ մասնակցել է Հայիթի[29], Հոնդուրասի[30], Տրինիդադ և Տոբագոյի[31], Մեքսիկայի[32] և երկու խաղ ԱՄՆ-ի[33][34] հավաքականների դեմ խաղերին։ Մեքսիկայի դեմ խաղում Տորրեսը դարձել է գոլի հեղինակ։

2017 թվականի հոկտեմբերի 10-ին Ռոման Տորրեսը աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ռուսաստանում անցկացված Կոստա Ռիկայի դեմ խաղում խփել է որոշիչ գոլը, որի շնորհիվ Պանաման պատմության մեջ առաջին անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը[35]։

2018 թվականին Տորրեսը մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը, որի ընթացքում մասնակցել է Բելգիայի[36], Անգլիայի[37] և Թունիսի[38] հավաքականների դեմ խաղերին։

2019 թվականին Տորրեսն ընդգրկվել է Պանամայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը[39]։

Գոլերը Պանամայի հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01 2010 թվական մարտի 3 Մետրոպոլիտանո դե Լարա, Բարկիսիմետո, Վենեսուելա Վենեսուելա Վենեսուելա 0:1 1:2 Ընկերական խաղ
02 2013 թվական փետրվարի 6 Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 2:0 2:0 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ
03 2013 թվական հուլիսի 24 Էյ-տի-ենդ-տի-ստեդիում, Արլինգթոն, ԱՄՆ Մեքսիկա Մեքսիկա 2:1 2:1 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2013
04 2014 թվական սեպտեմբերի 10 Բի-բի-վի-եյ Կոմպասս, Հյուսթոն, ԱՄՆ Նիկարագուա Նիկարագուա 2:0 2:0 ԿԱԳ 2014
05 2014 թվական սեպտեմբերի 13 Լոս Անջելես Մեմոլիել Կոլիզեում, Լոս Անջելես, ԱՄՆ Սալվադոր Սալվադոր 1:0 1:0 ԿԱԳ 2014
06 2015 թվական մարտի 27 Ատո Բոլդոն, Կոուվա, Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 0:1 0:1 Ընկերական խաղ
07 2015 թվական հունիսի 4 Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա Էկվադոր Էկվադոր 1:1 1:1 Ընկերական խաղ
08 2015 թվական հուլիսի 23 Ջորջիա Դոում, Ատալանտա, ԱՄՆ Մեքսիկա Մեքսիկա 1:0 1:2 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2015
09 2017 թվական հունիսի 14 Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա Հոնդուրաս Հոնդուրաս 2:2 2:2 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ
10 2017 թվական հոկտեմբերի 10 Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 2:1 2:1 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Պանամա «Չեպո»

  • Ռոմել Ֆերնանդեսի գավաթի դափնեկիր – 2003

Պանամա «Սան Ֆրանցիսկո»

Կոլումբիա «Լա Էկիդադ»

Կոլումբիա «Ատլետիկո Խունիոր»

Կոլումբիա «Ատլետիկո Նասիոնալ»

Կոլումբիա «Միլոնարիոս»

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիետլ Սաունդերս

Հավաքականում

Պանամա Պանամա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://www.uslchampionship.com/roman-torres
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Ատլետիկո Խունիոր VS. Լա Էկիդադ 2:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ փետրվարի 7.
  5. «Ատլետիկո Նասիոնալ VS. Էնվիգադո 2:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 6.
  6. «Ատլետիկո Նասիոնալ VS. Դեպորտիվո Կալի 2:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 17.
  7. «Միլոնարիոս VS. Սանտա Ֆե 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 30.
  8. «Միլոնարիոս VS. Բոյակա Չիկո 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 2.
  9. «Sounders FC signs Panamanian National Team captain Román Torres». Seattle Sounders FC (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  10. «Սիետլ Սաունդերս VS. Օռլանդո Սիթի 4:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 16.
  11. «ՀԱՀ VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2005 թ․ հուլիսի 17.
  12. «Պանամա VS. Հունդուրաս 3:2» (անգլերեն). soccerway.com. 2007 թ․ հունիսի 8.
  13. «Պանամա VS. Կուբա 2:2» (անգլերեն). soccerway.com. 2007 թ․ հունիսի 10.
  14. «Մեքսիկա VS. Պանամա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2007 թ․ հունիսի 13.
  15. «Պանամա VS. Նիկարագուա 4:0» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 12.
  16. «Պանամա VS. Գվադելուպա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 5.
  17. «Մեքսիկա VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 10.
  18. «ԱՄՆ VS. Պանամա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 19.
  19. «Վենեսուելա VS. Պանամա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ մարտի 3.
  20. «Պանամա VS. Սալվադոր 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 20.
  21. «ԱՄՆ VS. Պանամա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 12.
  22. «ԱՄՆ VS. Պանամա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 23.
  23. «Պանամա VS. Մարտինիկա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 12.
  24. «Պանամա VS. Կանադա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 14.
  25. «ԱՄՆ VS. Պանամա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 28.
  26. «Պանամա VS. Կուբա 6:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 20.
  27. «Մեքսիկա VS. Պանամա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 8.
  28. «Պանամա VS. Մեքսիկա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 25.
  29. «Պանամա VS. Հայիթի 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 8.
  30. «Հոնդուրաս VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 11.
  31. «Տրինիդադ և Տոբագո VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 19.
  32. «Պանամա VS. Մեքսիկա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 23.
  33. «Պանամա VS. ԱՄՆ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 14.
  34. «ԱՄՆ VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 25.
  35. Сергей Яременко (2017 թ․ հոկտեմբերի 11). «Мечтать по-русски. Панама едет в Россию». Спорт-Экспресс. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  36. «Բելգիա VS. Պանամա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 18.
  37. «Անգլիա VS. Պանամա 6:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 24.
  38. «Պանամա VS. Թունիս 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 28.
  39. Isaac Castillero Wilson (04 de junio de 2019). «Julio Dely Valdés define los convocados a Copa Oro». FEPAFUT - Federación Panameña de Fútbol (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Տորրես» հոդվածին։