Ռիչարդ Դեյ
Ռիչարդ Դեյ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1896[1][2] |
Ծննդավայր | Վիկտորիա, Կանադա |
Մահացել է | մայիսի 23, 1972[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Valhalla Memorial Park Cemetery |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | բեմանկարիչ և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ |
Ռիչարդ Դեյ (անգլ.՝ Richard Day, մայիսի 9, 1896[1][2], Վիկտորիա, Կանադա - մայիսի 23, 1972[1][2], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կանադացի նկարիչ-բեմադրող, Օսկարի յոթակի դափնեկիր, ով առաջադրվել է ևս 12 անգամ։
Դեյի գործընկերները բազմիցս նշել են, որ նա եղել է հոյակապ տեխնիկական ունակությունների տեր նկարիչ, ունեցել է լավ էսքիզները վատերից տարբերելու ունակություն, կարևորում էր իր աշխատանքի որակը[3]։ Ոմանք նրան անվանում էին «առաջնակարգ բեմադրիչ», ոմանք էլ՝ հատուկ[3]։ Նրա ֆիլմագրությունը իր մեջ պարունակում է շուրջ 265 ֆիլմ, որոնցից շատերը ճանաչվել են համաշխարհային կինոյի դասական նմուշներ։
2004 թվականին կյանքի արժանապատվությունների համար Ռիչարդ Դեյը հետմահու ներառվել է Ամերիկայի նկարիչ-բեմադրողների գիլդիայի (Art Directors Guild) Փառքի սրահում(Art Directors Guild Hall of Fame):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ Դեյը ծնվել է 1896 թվականի մայիսի 9-ին՝ Կանադայի Վիկտորիա քաղաքում։ Երիտասարդ նկարչի կինոկարիերան սկսեց այն ժամանակ, երբ ռեժիսոր Էրիխ ֆոն Շտրոգեյմը նրա մեջ որոշակի տաղանդ է հայտնաբերեց[4]։ Հենց նա էլ հրավիրեց Դեյին իր «Կարուսել» ֆիլմի համար դեկորացիաներ ստեղծելու, սակայն նկարչի անունն ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չհայտնվեց տիտրերում։
Համր ֆիլմերի ստեղծման դարաշրջանում Դեյը իր ներդրումն է ունեցել բազմաթիվ ժապավենների ստեղծման գործում՝ «Բևերլին Գրոստարկից» (Beverly of Graustark) (1926), «Ամուսնական մարշ» (The Wedding March), «Վուպի» (Whoopee!): Վերջինիս ստեղծման համար բեմադրիչը հավակնել է իր առաջին Օսկար մրցանակին, սակայն մրցանակաբաշխության ժամանակ պարտվել է Մաքս Ռիին։
1927-1930 թվականներին Դեյը աշխատել է «Մետրո-Գոլդուին-Մայեր» ընկերությունում՝ նկարիչ-բեմադրող Սեդրիկ Գիբբոնսի հետ համատեղ[5]։ 1930 թվականին նա տեղավորվեց «Samuel Goldwyn Productions» կինոընկերությունում, որը ղեկավարել է հայտնի պրոդյուսեր Սեմ Գոլդվինը [5]։ Այնտեղ աշխատելով 9 տարի՝ Դեյը վերջնականապես փոխեց աշխատանքի վայրը, տեղափոխվեց 20th Century Fox ընկերություն՝ Դերիլ Զանուկի մոտ։ Այդ պահին Դեյի մոտ արդեն կար «Օսկար»-ի մեկ արձանիկ՝ «Սև հրեշտակ» կինոնկարի համար։
Ռիչարդ Դեյի կենսագրության առանցքային դրվագը ռեժիսոր Էլիա Կազանի հետ համագործակցությունն է։ Կազանը, հետևելով կինոյում Դեյի հաջողություններին, նրան հրավիրել է նկարահանման հրապարակ՝ Ցանկությունների տրամվայ դրամայի նկարահանումներին մասնակցելու, որի համար նա հետագայում ստեղծել է դեկորացիաներ և ստացել հինգերորդ «Օսկար»-ը։ Նրանց հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել 1954 թվականին, երբ Կազանը սկսել է նոր Նավահանգստում ֆիլմի նկարահանումները [6]։ Ֆիլմի նկարահանումներին Դեյի միջամտության շնորհիվ ֆիլմի կահավորանքը սկսեց նմանվել իրական նավահանգստին[6]։ Ծանր ու հաստատուն աշխատանքը Դեյին բերել է յոթերորդ և վերջին Օսկարը։
Կինոյում Ռիչարդ Դեյի վերջին աշխատանքը ռազմական «Տո՛րա, Տո՛րա, Տո՛րա» դրաման էր, որը նկարչին բերել է Ակադեմիայի եզրափակիչ մրցանակի։ Դեյը մահացել է 1972 թվականի մայիսի 23-ին Հոլիվուդի Կալիֆոռնիա նահանգում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Sylbert, 2006, էջ 5
- ↑ «DAY, Richard» (անգլերեն). Filmreference. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
- ↑ 5,0 5,1 Sylbert, 2006, էջ 4
- ↑ 6,0 6,1 Rollins, 1983, էջ 176
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ричард Сильберт, Сильвия Таунсенд Designing Movies: Portrait of a Hollywood Artist. — Public Library, 2006.
- Питер Роллинс Hollywood As Historian: American Film in a Cultural Context. — The University Press of Kentucky, 1983.
|