Ջեք Շեփարդ
Ջեք Շեփարդ | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ և հեռուստատեսային կերպար |
Ներկայացված է | Կորուսյալները |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Դերը կատարել են | Մեթյու Ֆոքս |
Բժիշկ Ջեք Շեփարդ (անգլ.՝ Dr. Jack Shephard), հորինված կերպար և ամերիկյան «Կորուսյալները» հեռուստասերիալի (ABC արտադրությունը) գլխավոր կերպարներից մեկը։ Ջեքը ավիավթարից հետո ողջ մնացածներից մեկն է, որ թռչում էր «Oceanic 815» ինքնաթիռի միջին մասում։ Հայտնվում է հիմնականում բոլոր սերիաներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև ավիավթարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեքը հայտնի նյարդաբույժ Քրիսթիան Շեփարդի և նրա կնոջ՝ Մարգո Շեփարդի որդին է։ Ավարտել է Կոլումբիական համալսարանը։ Աշխատում է Լոս Անջելեսի Սուրբ Սեբաստիան հիվանդանոցում։
Ամուսնացել է իր խնամառուի հետ։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին, ավելի ճիշտ 8 / 15-ին։ Այս ամսաթիվը համընկել է խորհրդավոր թվերի (4, 8, 15, 16, 23, 42) երկու թվանշանների հետ, որը կարևոր ներգործություն է ունեցել սերիալի բոլոր հերոսների ճակատագրերի վրա, ինչպես նաև այն չարաբախտ սերիայի համարն է, որտեղ ինքնաթիռը ընկնում է։ Շուտով Սառայի և Ջեքի հարաբերությունները խզվեցին։ Նրանք բաժանվեցին։
Ջեքի հայրը ալկոհոլիկ դարձավ։ Հեռացավ ընտանիքից և Ավստրալիա տեղափոխվեց։ Ջեքը գնաց նրան փնտրելու, ինչի հետևանքով իմացավ նրա մահի մասին։ Նա վերադառնում է Ամերիկա։ Ինքնաթիռում զբաղեցնում է 23Բ տեղը (կրկին համընկնում է առեղծվածային թվերից մեկի հետ)։
Ավիավթարից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1-ին եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթնանալով անտառում Ջեքը վազում էր դեպի ափից լսվող ճչոցները և սկսում է օգնության ձեռք մեկնել ավիավթարից հետո ողջ մնացածներին, նրանց դուրս հանելով ինքնաթիռի այրվող մասունքներից։ Նա կյանքի վերադարձրեց Ռոուզին, սրտաթոքային վերակենդանացում կատարելով, ոտքը կորցրած մի մարդու քուղ դրեց, և փրկեց Քլերին, երբ քիչ էր մնում ինքնաթիռի մասունքը ընկնի նրա վրա։ Քիչ անց տեղի ունեցավ նրա և Քեյթի ծանոթությունը։ Ջեքը խնդրեց նրան կարել իր մեջքի վրայի վնասվածքը, և դա եղավ նրանց ընկերության սկիզբը[1]։ Ջեքը փրկվածների մեջ որպես առաջնորդ է առանձնացել[2]։ Նրա նախաձեռնության շնորհիվ ինքնաթիռի խցիկում գտնվեց մի տռանսիվեռ, և որոշվեց մահացածների դիակները դիակիզել ինքնաթիռի կմախքում, քանի որ նրանց մարմինների հոտը այդտեղ էր բերում վարազներին։ Նա բժշկի պարտականությունների հետ էր համատեղում նաև առաջնորդի դերը։ Սոյերի մահացու վիրավոր Էդվարդ Մարսի վրա կրակելու անհաջող փորձից Ջեքը ստիպված խեղդեց նրան[3]։ Բացի դրանից Ջեքը փրկեց Բունին՝ նա գնաց փրկելու խեղդվող մի կնոջ, որը որոշել էր լողալ օվկիանոսում, և քիչ էր մնում որ ինքը մահանա։ Բունին դուրս հանելով Ջեքը լողաց կնոջ ետևից սակայն ուշացավ։ Շուտով ավիավթարից հետո Ջեքը սկսեց տեսնել հոր ուրվականին։ Տեսիլքը այնքան իրական էր, որ նա արդեն կասկածում էր, որ դա հալյուցինացիա է[4]։ Որոշ ժամանակ անց նա ջունգլիներում գերեզման գտավ, սակայն հոր մարմինը այնտեղ չէր։ Գերեզմանոցից ոչ շատ հեռու նա քարանձավ տեսավ, որի կողքին ըմպելի ջուր էր գալիս, և առաջարկեց ընկերներին ժամանակավորապես բնակվել այդտեղ։ Շատերը նախընտրեցին մնալ լողափում, որպեսզի կարողանան օգնության կրակներ ուղարկել և փրկիչներին այդտեղ բերել։ Այդ նույն ժամանակ Լոկկի և Ջեքի մեջ տարաձայնություններ առաջացան, որը վերջում հաշտությամբ վերջացավ, երբ Լոկկը փրկեց Ջեքին անդունդ ընկնելուց։ Հետո Ջեքը քիչ էր մնում կրկին մահանա, սակայն այս անգամ քարանձավի քարաթափի պատճառով։ Մայքլի ղեկավարությամբ բոլորը սկսեցին հանել բժշկի վրայի քարերը, սակայն նրան այդտեղից Չարլին հանեց, ով շատ նիհար էր, և կարողացավ մտնել սողանցքի մեջ[5]։ Երբ Ուրիշները առևանգեցին հղի Քլերին, իսկ Չարլիին կախաղան հանեցին ծառի վրա, Ջեքը ջանք չխնայեց նրան փրկելու համար։ Սկզբում արհեստական շնչառությունը և սրտի մերսումը չէին օգնում, սակայն չնայած որ Քեյթը համոզված էր, որ ոչինչ չի ստացվի, Չարլին արթնացավ։
Երբ Քեյթը գտավ իրեն ուղեկցող պրիստավի դիպլոմատը, խնդրեց Շեփարդին հանել բանալին Էդվարդ Մայսի գերեզմանից։ Դիպլոմատում զենք էր, այդ պատճառով Ջեքը իրեն վերցրեց բանալին, իսկ զենքերը թաքցրեց։ Առաջին անգամ նա դրանք հանեց թաքստոցից այն ժամանակ, երբ պետք էր Սաիդի և Սոյերի հետ միասին գնար Իտանին հանդիպելու, ով Մյուսներից մեկն էր։ Երբ նա հարձակում կազմակերպեց Իտանի վրա և ծեծեց նրան, Ջեքի աչքի առջև Չարլին կրակեց Իտանին[6]։
Քառասուներորդ օրը Լոկկը քարանձավից բերեց վիրավոր Բունին և ասաց, որ նա ընկել է ժայռի վրայից, սակայն իրականում նա ընկել էր ծառից իքնքաթիռի հետ միասին։ Ջեքը փորձում էր փրկել նրան, իր արյունը նրան տալով, սակայն վերջում որոշեց անդամահատել նրա վիրավոր ոտքը։ Վերջին պահին Բունը արթնացավ, կանգնեցրեց Ջեքին և մահացավ։ Բժիշկը ծանր էր տանում Բունի մահը և մեղադրում էր Լոկկին, քանի որ նա խաբել էր ինչի հետևանքով էր վիրավորվել Բունը, ինչի պատճառով ինքը փրկության սխալ միջոցների դիմեց։ Չնայած Լոկկը արդյունքում բացատրեց, թե ինչ էր եղել, նրա սուտը բերեց այն բանին, որ Ջեքը այլևս նրան չէր վստահում[7]։
Քառասունչորսերորդ օրը Ջեքը Քեյթի, Ռուսսոի, Կոլլի, Հյորլիի և Արցտոմի հետ միասին վտանգավոր ճանապարհորդության գնացին, որպեսզի բանտից հանեն դինամիտը և պայթեցնել լյուկի դուռը, որը դեպի բունկեր էր տանում (փրկվածներին անվտանգ ապաստարան էր հարկավոր)։ Ետ գալու ճանապարհին Ջեքը և Քեյթը փրկեցին Լոկկին, որին քիչ էր մնում ծխային հրեշը ստերգետնյա թակարդ տանի[8]։
Կղզում հայտնվելու առաջին իսկ ժամերում սկսեցին Ջեյքի առճակատումները Սոյերի հետ։
2-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ Լյուկը պոկվեց, Ջեքը իջավ բունկեր Քեյթի և Լոկկի ետևից, որոնց բռնեց Դեսմոնդը։ Երբ նրանք տեսան մեկը մյուսին, Ջեքը հիշեց իրենց իրադրությունը և հին ծանոթությունը Լոս Անջելեսի ֆուտբոլի դաշտում և Դեսմոնդի խորհուրդը երբեք հավատը չկորցնելու վերաբերյալ[9]։ Լյուկի հայտնաբերումը և նրա մեջ թաքցված գաղտնիքների բացահայտումը նպաստում էր բժշկի և Լոկկի միջև լարված հարաբերությունների զարգացմանը։ Լոկկը, որին ուղորդում էր հավատը, հակադրվում էր Ջեքին, ով հավատում էր մտքի ձայնին, սակայն վերջ ի վերջո համոզեց նրան, որ որ պետք է շարունակել ներմուծել այդ նույն թվերից՝ 4, 8, 15, 16, 23 և 42 թվանշանները ստորգետնյա բունկերի համակարգչի մեջ։
Ավելի ուշ ճամբար եկան նրանք, ովքեր փրկվել էին ինքնաթիռի ետնամասի անկումից հետո, այդ թվում նաև Անա Լյուսիան, ում հետ Շեփարդը դեռ օդանավակայանում էր ծանոթացել[10]։ Այդ նույն ժամանակ Ջեքը շարունակում էր պայքարել զգացմունքերի դեմ, որոնք տածում էր Քեյթի հանդեպ։ Սկզբից նա վիրավորված Սոյերից լսեց, որ ինքը սիրում է Քեյթին, իսկ հետո հանկարծակի համբուրեց նրան Ջունգլիներում[11]։
Երբ Մայքլը վազեց դեպի անտառ որդուն փնտրելու համար, Ջեքը Սոյերի և Լոկկի հետ միասին փորձում էր հասնել և վերադարձնել նրան։ Չնայած, որ նա Քեյթին ասել էր մնալ բունկերում, Քեյթը միևնույն է դուրս եկավ, և պատանդ ընկավ Ուրիշների մոտ։ Որպեսզի ազատեն նրան, Ջեքը և ամբողջ խումբը ստիպված տվեց ամբողջ զինամթերքը, որը նրանք իրենց մոտ էին պահում։ Այդ իրադարձություններից հետո Ջեքը հարցրեց Անա Լյուսիային, ով առաջ ոստիկանությունում էր շխատում, թե ինչքան ժամանակ է հարկավոր Ուրիշների դիմակայելու համար բանակ պատրաստել։ Հետզհետե որոշ փրկվածներ սկսեցին վիճարկել Շեփարդի առաջնորդի իրավիճակը։ Լոկկը տեղափոխեց զենքը կոդով կողպեքի սենյակ, և կոդը Ջեքին ասաց միայն այն ժամանակ, երբ նա սպառնաց վերջինիս, ասելով թվերը համակարգչի մեջ չներմուծել[12]։ Շուտով և՛ զենքերը, և՛ դեղերը շահաշարդախության շնորհիվ գողացավ Սոյերը։ Երբ դեղերը պետք եկան փոքր Ահարոնին և Քլերին, Ջեքը դրանք սոյերի մոտից պոկերով կարողացավ վերցնել։ Սոյերի այն հարցին, թե ինչու նա զենքերի վրա չխաղաց, Ջեքը պատասխանեց, որ եթե դրանք իրեն պետք լինեն, նա դրանք կվերցնի[13]։
Երբ Ուրիշներից մեկը, որը հայտնի էր Հենրի Հեյլի գաղտնանունով, առևանգեց Բենին, Ջեքը որոշեց հանդիպել Ուրիշների հետ և Բենին Ուոլթի հետ փոխանակել։ Նա իր հետ Քեյթին վերցրեց։ Անտառում նրանք ցանցաթակարդի մեջ ընկան, սակայն հաջողությամբ դուրս եկան, և կարողանացան մտնել Ուրիշների տարածք։ Սակայն, ինչքան էլ Ջեքը կանչեց Ուրիշներին, նրանք չհայտնվեցին։ Նրանց փոխարեն ջունգլիներից դուրս եկավ Մայքլը[14]։ Լսելով նրա պատմությունը Ուրիշների մասին, Ջեքը պատրաստվում էր վերցնել Սոյերի մոտից զենքերը։ Երբ նա ասաց, որ Անա Լյուսիան նույնպես զենք ունի, Ջեքը Լոկկի և Քեյթի հետ միասին բունկեր շտապեց, որտեղ Անա Լյուսիան Մայքլին և Բենի հետ էր[15]։ Այնտեղ նրանք տեսան, որ Անա Լյուսիան մահացած է, Լիբբին մահացու վիրավոր է, իսկ Բենը, ով արել է դա ըստ Մայքլի պատմածի փախել է[16]։
Հետո Մայքլը բոլորին պատմեց իր ծրագիրը Ուոլթի փրկության վերաբերյալ և ասաց, որ իր հետ պետք է գան միայն Ջեքը, Սոյերը, Քեյթը և Հյորլին, ուրիշ ոչ մեկ։ Սաիդը սկսեց կասկածել, որ Մայքլը համագործակցում է Ուրիշների հետ, և այդ մտքով Ջեյքի հետ կիսվեց։ Չնայած որ բժիշկը համաձայնվեց Մայքլի պահանջենրի հետ, նրանք Սաիդի հետ որոշեցին, որ նա պետք է գնա, խուզարկի Ուրիշների տարածքը և տեղեկություն հայտնի այդ ամենի մասին խարույկի միջոցով։ Բացի դրանից, Ջեքը ամեն դեպքում Մայքլի ատրճանակից հանեց փամփուշտները։ Կես ճանապարհին նրանք նկատեցից, որ Ուրիշները հետևում են իրենց։ Այն բանիւց հետո, երբ Սոյերը կրակեց նրանցից մեկի վրա, Ջեքը մեղադրեց Մայքլին դավաճանության մեջ և թղթի վրա գտավ իրենց անունների ցուցակը։ Սակայն արդեն ուշ էր։ Խմբին քնաբերի փամփուշտներով քնացնելով, Ուրիշները Բենի գլխավորությամբ նրանց գերի վերցրեցին։ Նրանք բաց թողեցին միայն Հյորլիին (որպեսզի նա ճամբարին ազդանշան տա), իսկ մյուսներին «Հիդրա» կայարան տարան[17]։
3-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաց թողնելով Մայքլին և Ուոլթին, Ուրիշները բաժանեցին մյուս երեք գերիներին. Քեյթին և Սոյերին վանդակների մեջ դրեցին, իսկ Ջեքին փակեցին հսկայական, մեծ ակվարիումի մեջ, որը շնաձկների համար է ստեղծված։ Պարզվում է, որ Ուրիշները Ջեքի մասին տեղեկագիր են հավաքել, և հիմա նրա մասին ամեն ինչ գիտեն։ Շուտով Ջեքի մոտ է գալիս Բենը։ Նա բացեց իր իրական անունը և ապացուցեց, որ Ուրիշները հնարավորություն ունեն տեղեկություն ստանալ արտաքին աշխարհից։ Այդպես Բենը պատմեց այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել ավիավթարից հետո՝ Քրիսթոֆեր Ռիվի մահվան, Ջորջ Բուշի վերաընտրման և Boston Red Sox-ի հաղթանակի մասին։ Վերջին նորությանը Ջեքը թերահավատորեն ընդունեց. և ինքը, և հայրը չենթարկվող ճակատարգրից խոսելիս, որպես օրինակ էին բերում Red Sox-ի անհաջողությունները։ Այդ ժամանակ Բենը նրան ցույց տվեց խաղի տեսահոլովակը։
Այն բանից հետո, երբ Ջեքը լսեց Սոյերի ճիչերը, իսկ Ջուլիետը ակվարիումի մեջ մտավ հագուստի վրա արյան կաթիլներով և օգնություն խնդրեց, նա որոշեց, որ Ուրիշները փորձում են իր ընկերոջը, և հրաժարվեց։ Սակայն Ջուլյետը հայտնեց, որ մեկ ուրիշին է օգնություն պետք։ Շեփարդին վիրահատարան տարան, որտեղ զենքի վնասվածքի պատճառով մահանում է Քոլին Փիքեթը, ով նույնպես Ուրիշներից է։ Ջեքը չկարողացավ օգնել նրան, և Քոլինը մահացավ։ Բժշկական բլոկում նա պատի վրա ողնաշարի ռենգենական նկարներ տեսավ, որի վրա ուռուցք կար, և մտածեց, որ իրեն կստիպեն փրկել հիվանդին։ Այդ մարդը Բենն էր։ Բենը խոստովանեց Ջեքին, որ ցանկանում էր դանդաղ գրավել նրա վստահությունը՝ քանի որ նա վիրահատության ժամանակ նրա աչքերում թշնամի չի տեսել։ Հետո ջուլիետը բժշկին մի տեսահոլովակ ցույց տվեց, որտեղ Ջեյքին խնդրում էր չվստահել Բենին և կարծես թե պատահական սպանել նրան վիրահատության ժամանակ։ Ջեքը հրաժարվեց հեռացնել Բենի ուռուցքը։ Այդ ժամանակ Ջուլիետը այդտեղ է բերում Քեյթին, և նա ասում է, եթե Ջեյքը չհնազանդվի, Սոյերին կախաղան կհանեն։ Զայրանալով Ջեյքը նրան հեռու ուղարկեց։ Լսելով որ դուռը բաց է, Ջեքը դուրս եկավ ակվարիումից։ նա գտավ հետևող էկրաններով սենյակը, և նրանցից մեկի վրա տեսավ Քեյթին և Սոյերին, որոնք գրկած նստել էին մեկը մյուսի ետևից։ Այդ պահին սենյակ է մտնում Բենը և որպես ապագա հոգեբան ոչնչացրեց նրա զգացմունքները, ասելով, որ Քեյթի ընտրությունը իրեն նույնպես զարմացնում է։ Ջեքը համաձայնվում է բուժել Բենին, եթե իրեն բաց թողնեն կղզուց։
Վիրահատութան ժամանակ Շեփարդыկտրվածք արեց Բենի երիկամի վրա և զգուժացրեր, որ եթե Ուրիշները չկատարեն իր պահանջները, ինքը չի կարի վերքը և մեկ ժամից նրանց գլխավորը կմահանա։ Նա պահանջեց, որ Քեյթին ռացիայի միջոցով իրեն կապի, և հրամայեց նրան փախչել Սոյերի հետ միասին։ Անվտանգ վայրում հայտնվելով նա պետք է Ջեքին պատմեր այն պատմությունը, որը Ջեքը պատմել էր նրան իրենց ծանոթության առաջին օրը։ Ջուլյետը փորձւմ էր բռնել Ջեքին, իսկ հետո խոստովանեց, որ իրենց թաքստոցը մեկ այլ կղզու վրա է գտնվում, և դա նշանակում է, որ Քեյթն ու Սոյերը ոչ մի ծանս չունեն։ Որպես պատասխան Ջեքը պատմեց Թոմին, որ Ջուլիետը ցանկանում է սպանել Բենին։ Այդ ժամանակ Բենը հանկրածակի դուրս եկավ կոմայից և խնդրեց իրեն և Ջուլիետին մենակ թողնել։ Խոսելով նրա հետ, նա պատմեց Ջեքին, որ Բենը թողել է բաց թողնելով փախստականներին, և գնաց նրանց փնտրելու։ Վիրահատարան վերադառնալով Ջեքը կարեց Բենի երիկամը, սակայն հանկարծակի ճղեց նրա զարկերակը։ Մինչև նա հազալով ուղղում էր սխալը, Քեյթը հայտնեց, որ իրենք հասել են նավակին։ Ջեքը հրամայեց նրան ոչ մի դեպքւոմ չվերադառնալ իր ետևից։ Հեռացնելով ուռուցքը նա հարցրեց Ջուլիետին իր և Բենիօ խոսակցության բովանդակության մասին։ Նա պատասխանեց, որ Բենը խոստացել է նրան տուն ուղարկել կղզուց։ Հետո Ջեքին բացօթյա մի վանդակի մեջ տեղափոխեցին, իսկ Ջուլիեթին նրա փոխարեն ակվարիումի մեջ փակեցին։ Թոմը բացատրեց, որ նա պետք է կյանքով պատասխան տա այդքան լուրջ արարքի համար։ Հարցաքնման ընկնելով Իզաբելի մոտ, Շեփարդը ասաց, որ հատուկ է համոզել Ջուլիեթին, ցանկանալով համերաշխություն ավելացնել նրանց շարքերում և փրկել իր ընկերներին։ Իզաբելը չհավատաց նրան, և Ջեքը, չցանկանալով այլևս շարունակել խոսակցությունը, ստիպեց, որ իրեն կրկին վանդակի մեջ տանեն։ Առավոտյան նրան նայելու եկան նրանք, ում առևանգել էին Ուրիշները ավիավթարից հետո՝ այդ թվում նաև ստյուարդուհի Սինդին, որը ինքնաթիռում նրան սպիրտային էր տալիս։ Հետո վանդակի մեջ մտավ Բենի Ալեքս անունով դուստրը, ջարդելով անվտանգության կամերան, հարցրեց, թե ինչու նա փրկեց իր հորը։ Աղջկանից իմանալով, որ Ջուլիեթը օգնել է իր ընկերներինլողալով փախչել, կրակելով նրանց հետևողի վրա, նա կարողացավ հանդիպել Բենի հետ և խոստացավ շարունակել բուժումը Ջուլիեթի կյանքի փոխարեն։ Բենը Իզաբելին մի թուղթ տվեց, և Ջուլիեթը ազատվեց մեջքի վրայի դրոշմով։ Հետո բոլորը Ջեքի հետ միասին վերադարձան իրենց ապրելավայրը՝ գլխավոր կղզի։
Վեց օրից Դաիդը, Լոկկը, Քեյթը և Ռուսսոն գտան նրանց ճամբարը։ Հեռվից նրանք նայում էին, թե ինչպես է Ջեքը ամենայնն հանգստությամբ ֆուտբոլ խաղում Թոմի հետ, և զարմացան նրա վարքի այդպիսի փոփոխության պատճառով։ Երեկյան Քեյթը տուն մտավ, որտեղ ապրում էր Ջեքը, և բժիշկը խոստովանեց, որ Ուրիշները համաձայնվել են իրեն կղզուց դուրս թողնել։ Սակայն Լոկկը պայթեցրեց ստորջրյա նավը և ինքը չկարողացավ հեռանալ։ Ընդ որում, մյուսները լքել են իրեն Սաիդի, Քեյթի և Ջուլիեթի հետ, մեկ այլ ճամբար գնալով։ Այդ նույն պահից հասկանալի էր, որ Ջեքը և Ջուլիեթը սիրում են իրար, սակայն Քեյթի և Շեփարդի հարաբերությունները դեռ չեն սառել։ Լողափում Ջեքը պաշտպանում էր Ջուլիեթին բոլորից։ ԵՐբ փրկվածները իմացան, որ մյուսները ցանկնաւոմ են հարձակվել իրենց ճամբարի վրա, նա ծրագիր ստեղծեց, ինչպես դիմանալ և դուրս գալ կղզուց, քանի որ այդ ժամանակ կղզում արդեն բնակվել էր փրկիչ Նաոմի Դորրիթը, ով ասել էր նավի և նրա մոտ գտնվող կղզու մասին։ Նա հարձակում կազմակերպեց մյուսների վրա, իսկ ինքը փրկվածքներին ռադիոաշտարակի մոտ տարավ, որպեսզի նավին նամակ ուղարկեն։ 3 պայթյունից միայն երկուսը եղան և դա մադրկանց մոտ խուճապ առաջացրեց։ Երբ Սոյերը ծովափ վերադառնալու ցանկությունը հայտնեց, որպեսզի տեսնեն թե ինչ է տեղի ունեցել, և հրաժարվեց Քեյթի օգնությունից, սակայն համաձայնվեց իր հետ վերցնել Ջուլիեթին։ Երբ Ջեքը և Ջուլիեթը հաջողություն են մաղթում մեկը մյուսին, նա առաջին անգամ համբուրում է Ջեքին, ընդ որում Քեյթի աչքերի առջև։ Այդպիսի իրավիճակից նվաստացած նա հետագայում խոսում է Ջեքի հետ, ով առաջին անգամ նրան սեր է խոտովանում։ Ռադիոաշտարակի մոտ նա Բենջամին Լայնուսին գերի է վերցնում, ով ցանկանում էր հասկացնել, որ նավի վրայի մարդիկ ցանկանում են սպանել բոլոր այն մադրկանց, ովքեր հիմա կղզում են։ Սակայն Ջեքը չհավատաց նրան, ծեծեց նրան և գերի վերցրեց։ Շուտով նա կապվում Մինկովսկի նավի ռադիստի հետ, օգնություն խնդրեց և օգնեց գտնել նավի կոնկրետ կոորդինատները։
4-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեքը վև Լոկկը կրկին բաժանվեցին իրենց կարծիքների պատճառով, այս անգամ փրկարարների պատճառով։ Լոկկը կարծում էր, որ նրանց հետ չի կարելի կապ հաստատել, իսկ Ջեքը հավատում էր, որ նրանք կօգնեն իրենց դուրս գալ կղզուց։ Փրկվածները երկու ճամբարի բաժանվեցին. Լոկկի ճամբարը և Ջեքի ճամբարը։ Ջեքը իր ճամբարը ափի մոտ տարավ։ Երբ եկան փրկիչները, նրա մոտ եկան Դենիել Ֆառադեյը, Մայլզը և Ֆրենկ Լիպիդուսը։ Սակայն Շառլոտտա Լյուիսը Լոկկի մոտ գերի ընկավ։ Ավելի ուշ Սաիդը Մայլզին Շառլոտայի հետ փոխեց։ Երբ Լիպիդուսը թռավ ուղղաթիռով, նավի վրա էին Նաոմիի, Սաիդի նև Դեսմոնդի դիակները, Ջեքը իր ճամբարի մյուս անդամների հետ փրկկության էին սպասում։ Սակայն դա երկարում էր, իսկ նավից անհասկանալի տարօրինակ լուրեր էին գալիս, և Ջեքը հասկացավ, որ նավը իրենց փրկելու համար չէր։ Իսկ ավելի ուշ նրանք գտան բժիշկ Ռեյի մարմինը կտռված կոկորդով։ Դրանից հետո փրկվածներին ուղղաթիռից ռացիա գցեցին, և նրանք հիմա նոր փրկության էին սպասում։ Շուտով նա նկատեց բժիշկ Ռեյի դիակը, որի կոկորդը կտրած էր։ Բացի դրանից Ջեքի մոտ կույրաղիքի բորբոքում էր սկսվել, և նրան դժվարությամբ կտրեց Ջուլիեթը Քեյթի և Բեռնառայի օգնությամբ։ Դրանից հետո նրանց կողքով թռչող ուղղաթիռը փրկվածներին վերևից ռացիա է գցում, և Ջեքը դրանով փրկիչներ գտնելու է գնում։
Կղզուց դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեքը կփրկվի կղզուց և կմտնի փրկված Oceanic վեցնյակի կազմի մեջ կմտնի։ Նա կհանդիպի իր մորը` Մարգո Շեփարդին, նշանավոր ձևով կթաղի հորը, կիմանա, որ Քլերը իր քույրն է, իսկ Ահարոնը զարմիկը։ Նա կվերադառնա Սուրբ Սեբաստյանի հիվանդանոց։ Նրան ժամանակ առ ժամանակ կերևան հոր ռեսիլքները։ Ջեքը Հյորլիին կայցելի հոգեբուժական հիվանդանոցում։ Նա Քեյթի համար վկայություն կտա դատարանում, իսկ հետո կապրի նրա և Ահարոնի հետ, իսկ որոշ ժամանակ անց նրան ամուսնության առաջարկ կանի։
Վերադարձ կղզի
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզի վերադառնալուց հետո Ջեքը ջունգլիներում է հայտնվում։ Ինչպես առաջին սերիայում, այնպես էլ այս անգամ նա ձայներ է լսում և դեպի դրանք է վազում։ Ջեքը օգնում է արթնանալ Քեյթին և Հյորլինն, հետո նրանց երեքին միասին գտնում է Ջինը։ Նա զանգում է Սոյերին, և վերջինս գալիս է նրանց մոտ։ Հերոսները հանդիպում են 3 տարի անց` 1977 թվականին։ Սոյերը նրան իր մոտ հավաքարար է ընդունում։ Երկու օրից, երբ Սաիդը կրակում է 12 ամյա Բենի վրա, Ջեքը հրաժարվում է նրան փրկել, որոշելով փոխել ապագան։ Սակայն դրա պատճառով նա հրահրում է Բենի Ուրիշներին միանալը։ Իսկ հաջորդ օրը կղզի է վերադառնում Ֆարադեյը։ Նա ասում է, որ մի ձև կա, որի շնորհիվ հնարավոր է կանխել Oceanic 815 ինքնաթիռի անկումը։ Միակ հնարավոր միջոցը ջրածնային ռումբի պայթեցումն է, որը զինվորոկանները բերել են 1954 թվականին։ Ջեքը համաձայնվում է, իսկ այն բանից հետո, երբ Էլոիզը կրակում է Ֆարադեյի վրա, որոշում է ինքը կատարել այդ աշխատանքը։ Էլոիզի և Ռիչարդի օգնությամբ նա Սաիդից վերցնում է ռումբը, և Դհարմայի ապրելավայրի կողքով գնում է «Կարապի» մոտ։ Նրանց նկատում է Ռոջեր Լայնուսը, և քիչ էր մնում նրանք զոհվեն։ Փախչելով ապրելավայրից մեքենայով Ջինի, Մայլզի և Հյուգոի հետ հասնում է «Կարապի» մոտ։ Քեյթը, Սոյերը և Ջուլիեթը կանգնում են նրանց ճանապարհին։ Սոյերի հետ խոսակցությունը կռվով է վերջանում։ Սոյերը անպայման կխանգառեր Ջեքին, սակայն Ջուլիեթը որոշեց, որ պետք է պայթեցնել ռումբը։ Սոյերը ռումբը դրեց այն վայրում, որտեղ պետք է լիներ ինքնաթիռի հարվածը և Ջեքը գնաց շինհրապարակ։ Սոյերը, Քեյթը, Ջուլիեթը և Մայլզը օգնեցին նրան անցնել հանքի կողքով, և Ջեքը ռումբը ներքև գցեց։ Երբ տեղի ունեցավ էլեկտրոմագնիսական պայթյունը, նրա ուշքը գնաց գործիքներով արկղի պատճառով։ Արթնանալով Ջեքը օգնեց Քեյթին դուրս հանել Սոյերին հանքից, և այդ նույն պահին տեղի ունեցավ պայթյունը։
Վեցերորդ եթերաշրջանում Ջեքը ուղակի կողմնակի հետևորդ էր, ով ծանրաբեռնված էր Ջուլիեթի մահվան մեղքի պատճառով։ Սակայն լինելով փարոսում և խոսելով Ռիչարդի հետ դինամիտի այրվող պատրույգի տակ նա հասկացավ, որ պետք է ինչ որ բան անի։ Հետո Ջե Լոքի ճամբարում նա որոշեց մնալ կղզում։ Արդեն նստած լինելով զբոսանավի վրա նա ասաց այդ մասին Սոյերին։ Իսկ հետո ջրի մեջ թռավ։ Դիմկայի և Սաիդի օգնությամբ նա բոլորին ազատեց Հիդրայի կղզուց և վերջին հաշվով բոլորի հետ հայտնվեց սուզանավի մեջ, սակայն մինչ այդ Լժե Լոկկին ջրի մեջ գցեց։ Նկատելով ռումբը փորձում էր կանգնեցնել Սոյերին, որպեսզի վերջինս չկտռի լարերը, սակայն ամեն ինչ անօգուտ էր։ Քեյթի, Հյուգոի և Սոյերի հետ սուզանավից փրկվելու հետո գնաց Դեզմոնդին գտնելու։ Ճանապարհին նրանք հանդիպեցին Ջեյքոբին, ով նրանց տվեց վերջին ցուցումները և անհայտացավ։ Ջեքը դարձավ կղզու նոր պահապանը այն բանից հետո, երբ Ջեյքոբը նրան այդ պաշտոնում թողեց։ Դեզմոնդի օգնությամբ Ծխե հրեշը մահկանացու դարձավ և Ջեքը Քեյթի օգնությամբ սպանեց նրան ծայռի կողքի աստիճանների մոտ։ Քեյթը ասաց Ջեքին, որ սիրում է նրան, և համբույրից հետո Ջեքը հաջողություն մաղթեց նրան և Սոյերին։ Հետո նա Հյորլիին տվեց կղզին պահպանելու պարտականությունը և ինքը ամեն ինչ կարգավորեց կղզու սրտում։ Արյուն կորցնելու պատճառով Ջեքը մահացավ բամբուկների անտառում, որտեղ արթնացել էր ամենաառաջին սերիայում։ Արդեն գետնին պառկած նա տեսնում էր, թե ինչպես են իր ընկերները հեռանում Աջիրա 316 ինքնաթիռով[18]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կերպարի նկարները Lost-media.com Արխիվացված 2007-03-10 Wayback Machine
- Մեթյու Ֆոքսը Ջեք Շեփարդի դերում Արխիվացված 2014-01-02 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Таинственный остров». Остаться в живых. Season 1. Սերիա 1. 2004-09-22. ABC.
- ↑ «Жизнь на берегу». Остаться в живых. Season 1. Սերիա 1. 2004-10-13. ABC.
- ↑ «С чистого листа». Остаться в живых. Season 1. Սերիա 3. 2004-10-06. ABC.
- ↑ «Погоня за призраком». Остаться в живых. Season 1. Սերիա 4. 2004-10-20. ABC.
- ↑ «Новые загадки». Остаться в живых. Season 1. Սերիա 7. 2004-11-03. ABC.
- ↑ «Ультиматум». Остаться в живых. Season 1. Սերիա 15. 2005-02-09. ABC.
- ↑ «Близкие родственники». Остаться в живых. Season 1. Սերիա 20. 2005-04-06. ABC.
- ↑ «Исход — Часть 2». Остаться в живых. Season 1. Սերիա 24/25. 2005-05-25. ABC.
- ↑ «По течению». Остаться в живых. Season 2. Սերիա 2. 2005-09-28. ABC.
- ↑ «Страшные ошибки». Остаться в живых. Season 2. Սերիա 8. 2005-11-23. ABC.
- ↑ «Что сделала Кейт». Остаться в живых. Season 2. Սերիա 9. 2005-11-30. ABC.
- ↑ «Один из них». Остаться в живых. Season 2. Սերիա 14. 2006-02-15. ABC.
- ↑ «Взаперти». Остаться в живых. Season 2. Սերիա 17. 2006-03-29. ABC.
- ↑ «Спасите наши души». Остаться в живых. Season 2. Սերիա 19. 2006-04-12. ABC.
- ↑ «Обмен». Остаться в живых. Season 2. Սերիա 20. 2006-05-03. ABC.
- ↑ «?». Остаться в живых. Season 2. Սերիա 21. 2006-05-10. ABC.
- ↑ «Живём вместе, умираем в одиночестве». Остаться в живых. Season 2. Սերիա 23/24. 2006-05-24. ABC.
- ↑ «The End». Остаться в живых. Season 6. Սերիա 17–18. 2010-05-23. ABC.