Ջեջու (քաղաք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջեջու (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Ջեջու | ||
제주시 濟州市 | ||
Երկիր | Հարավային Կորեա | |
Համայնք | Ջեջու նահանգ | |
Մակերես | 255,5 կմ² | |
Խոսվող լեզուներ | կորեերեն | |
Բնակչություն | 435․413 մարդ (2012) | |
Ժամային գոտի | UTC+9 | |
Հեռախոսային կոդ | +82 64-7xx | |
Պաշտոնական կայք | jejusi.go.kr | |
| ||
Ջեջու (հանգըլ՝ 제주시, հանջա՝ 濟州市 ― Ջեջու սի, t͡ɕe̞t͡ɕu), Հարավային Կորեայի Ջեջու նահանգի վարչական կենտրոնը, ինչպես նաև համանուն կղզու խոշորագույն քաղաքը։ Միջազգային օդանավակայան է։
Խոշոր զբոսաշրջության կենտրոն է։ Ամեն տարի Ջեջու է այցելում շուրջ 4 միլիոն զբոսաշրջիկ՝ մեծ մասամբ Հարավային Կորեայից, Ճապոնիայից և Չինաստանից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից քաղաքի տարածքը առանցքային դեր է խաղացել Ջեջուի պատմության մեջ։ Քաղաքի հին մասում տեղակայված է կղզու գլխավոր քաղաքը՝ Սամսոնհյոլը։ Այն շրջապատված է ընդարձակ բակով, որի կենտրոնում խորշ կա։
Լեգենդի համաձայն՝ հենց այստեղ են երեք կիսասատվածներ Կոն, Բուն և Յանը իջել երկնքից և կղզին բաժանել 3 մասի։ Յուրաքանչյուրը ստացել է այն հատվածը, որտեղ ընկել է իր նետը։ Դրանից անմիջապես հետո ծովից դուրս են եկել 3 աղջիկ և հիմք դրել 3 ցեղերի։
Ամեն տարի ապրիլի 10-ին, հոկտեմբերի 10-ին և դեկտեմբերի 10-ին ցեղերի ներկայացուցիչները հավաքվում են, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն իրենց նախնիներին և նրանից օրհնություն խնդրեն[1]։
Ժամանակակից քաղաքի զարգացման սկիզբ է համարվում 1970-ական թվականները։ Նոր Ջեջուն (հանգըլ։ 신제주) կառուցվել է ավելի ուշ՝ բլրի երկայնքով՝ ներառելով իր մեջ օդանավակայանն ու պետական կառույցները։ Եթե նախկինում քաղաքի այցեքարտներից էին ծղոտե տանիքները, ապա դրանք այժմ գրեթե ամբողջությամբ վերացել են։
Քաղաքը Բուկջեջու գավառից առանձնացել է 1955 թվականին։ Սակայն, 2005 թվականին Ջեջու նահանգում սկսել են գավառի հետ միավորման արշավներ։
2009 թվականի սեպտեմբերի 9-ից 15-ը «Բնության հետ ներդաշնակ» կարգախոսով Ջեջուում անցկացվեցին Դելֆիյան միջազգային երրորդ խաղերը[2][3]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեջու քաղաքը բաժանված է 19 շրջանների, 4 թաղամասերի և 3 ավանների[4]․
Թաղամասեր /
Ավաններ |
հանգըլ | Բնակ․ (2009) |
---|---|---|
Էվոլ-ըպ | 애월읍 | 27003 |
Գուջվա-ըպ | 구좌읍 | 14999 |
Հանրիմ-ըպ | 한림읍 | 19790 |
Ջոչոն-ըպ | 조천읍 | 20723 |
Չուջա-ըպ | 추자면 | 2832 |
Հանգյոնգ-մյոն | 한경면 | 8214 |
Ուդո-մյոն | 우도면 | 1593 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Остров Чеджудо». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Im Einklang mit der Natur». internationallife.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.(գերմ.)
- ↑ Lee Kyung-min. Top Artists to Gather at 3rd Jeju Delphic Games // Korea Times. — September 7th, 2009.(անգլ.)
- ↑ «제주시소개 - 지리정보 면적» (Korean). Jeju City homepage. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15–ին-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեջու (քաղաք)» հոդվածին։ |
|
|