[go: up one dir, main page]

Jump to content

Ջաննաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջաննաթ (արաբ. جنّة‎ — այգիներ‎) ըստ իսլամի` դրախտի այգի, որտեղ Դատաստանի օրվանից հետո մշտական բնակություն են հաստատելու բարեպաշտ հավատացյալները։ Դրախտի սահմանման համար օգտագործվում են նաև մի շարք այլ անվանումներ, ինչպես օրինակ` Ֆիրդուս։ Մուսուլման հավատացյալների համար ամենամեծ երջանկությունը և նրա երազանքների բարձրակետը Ալլահի բարեգթությանն արժանանալն է։ Մուսուլմանը ողջ կյանքում պետք է հետևի Ալլահի սահմանած ու նրա մարգարեի ցույց տված ճշմարիտ ուղուն։ Իսկ որպես վարձատրություն, բարեպաշտ ու արդարամիտ հավատացյալը հանդերձյալ կյանքում կգնա դրախտ, որն Ալլահը նախապես պատրաստել է իր ծառաների համար։ Ղուրանի Թոբե սուրայի 89-րդ այաթում ասված է.

Նրանք պիտի հավիտենապես բնակվեն Աստծո պատրաստած երանության պարտեզների մեջ, որտեղ տիրում է գերագույն երջանկությունը։

Ղուրանի[1] համաձայն` ամենաաղքատ մարդը դրախտում ունենալու է 10 անգամ ավելին, քան այս աշխարհի ամենահարուստ մարդը։ Ինչպես ասվում է հադիսներում, Մուհամմադ մարգարեն ասել է <Դրախտ կարելի է գնալ միայն Ալլահի ողորմածության շնորհիվ։ Սակայն Ալլահի ողորմածությունը հնարավոր է ստանալ միայն նրան ու իր մարգարեին հետևելով>:

Ղուրանի Մոհամմադ սուրահում նկարագրվում է դրախտը, դրա մակարդակներն ու յուրահատկությունները։ Յուրաքանչյուր բարեպաշտ մուսուլման, ով արդարամիտ է ու բարի գործեր է անում, դրախտում ապրելու է համապատասխան մակարդակում։ Իսկ ամենաբարձր և լավագույն մակարդակը համարվում է ալ-Ֆիրդուսը։ Յուրաքանչյուր մուսուլման պետք է Ալլահին խնդրի, հանդերձյալ կյանքում բնակվել դրախտի հենց այս մակարդակում։

Բարեպաշտների համար դրախտում կա սնունդ, խմիչք, հաճելի եղանակ, հանգստություն, շքեղ հագուստ, մշտապես երիտասարդ դրախտային կույսեր կամ հենց իրենց կանայք։ Սակայն դրախտային հաճույքների բարձրակետը լինելու է Ալլահին տեսնելը։ Բարեպաշտ հավատացյալները դրախտ մուտք գործելիս լինելու են 33 տարեկան։ Դրախտում գոյություն է ունենալու ամուսնական կյանք, սակայն որոշ կրոնագետների կարծիքով, երեխաներ չեն ծնվելու։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրախտի սահմանման համար օգտագործվում են արաբերեն ջաննա «այգի», ալ ֆիրդուս « դրախտ և մի շարք այլ բառեր։

Արաբերեն "ջաննա" բառը նշանակում է այգի։ Այն նաև օգտագործվում է հոգնակի եղանակով` ջաննաթ (այգիներ)։ Շատ հաճախ այս բառն օգտագործվում է դրախտը բնորոշող բառակապակցություններում.

  • «երջանկության այգիներ — ջաննաթ օլ-նաիմ
  • «եդեմական այգիներ — ջաննաթ օլ-ադան
  • «դրախտային այգիներ — ջաննաթ օլ-ֆիրդուս
  • «հավերժության այգիներ — ջաննաթ օլ-խալդ
  • «ապաստարանի այգիներ — ջաննաթ օլ-մավի
  • «վեհ այգիներ — ջաննաթ ալիա

Դրախտի սահմանման համար օգտագործվում է նաև դար-«օթևան» բառը կամ` հանդերձյալ կյանքում «բարեպաշտների օթևան» բառակապակցությունը․

  • «խաղաղության օթևան — դար օլ-սալամ
  • «աստվածավախների օթևան — դար օլ-ջալալ
  • «հավերժական բնակության օթևան — դար օլ-մուավին

Դրախտի նկարագրությունը և մեծությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուրանի համաձայն` դատաստանի օրից հետո (ղիամաթ) հավատացյալները գնալու են դրախտ, իսկ անհավատները վառվելու են դժոխքի հավերժական կրակներում։ Դրախտում մարդիկ հավերժ վայելելու են Ալլահի կողմից սահմանված բարիքները Նրանց համար ամենամեծ բարիքը լինելու է Աստծո հետ հանդիպումը։ Ալլահը ստեղծել է դրախտը և դժոխքը էակներն արարելուց առաջ և դրանք չեն ոչնչացվելու։

Դրախտն ունի հսկակայան չափեր և մի քանի մակարդակներ` տարբեր տեսակի բարեպաշտների համար։ Անտեղ ոչ շոգ է և ոչ էլ ցուրտ։ Այն ստեղծվել է արծաթե և ոսկե աղյուսներից, որոնք ունեն մուշկի անուշ բույր։ Հադիսներում հիշատակվում է դրախտային Թուբա ծառը, և շատ այլ ծառեր, որոնց բները ոսկուց են։ Ղուրանում նշվում է ակացիա և խնձորենի ծառերի մասին։

Դրախտն իր մեծությամբ հնարավոր չէ չափել, ինչպես և երկինքը։ Ղուրանում այդ մասին ասվում է .

Անհավատների համար պատրաստված կրակից վախեցեք։ Հնազանդվեք Աստծուն և մարգարեին, որպեսզի արժանանաք աստվածային գթին։ Ջանացեք արժանի լինել Տիրոջ գթությանն ու արքայությանը, որի տարածությունը հավասար է երկնքին ու երկրին և որ հատկացված է աստվածավախների բնակության համար։

Մուհամմադ մարգարեն[2] դրախտի մեծության մասին ասել է.

Եթե մարդիկ տեսնեին միայն մի փոքրիկ մասն այն ամենի ինչ կա դրախտում, զարդերը կլցնեին երկնքի ու երկրի միջև եղած ողջ տարածքը։ Եթե երևար դրախտի բնակիչներից գեթ մեկը, ու ցույց տար իր թևնոցները, ապա դրանց փայլը կծածկեր արևի լույսը, ինչպես արևն է իր լույսով խամրեցնում աստղերի լույսը։

Կարելի է ասել, որ դրախտի մասին իսլամական պատկերացումը շարունակությունն է վերջին կյանքի մասին հին արևելյան ավանդույթի (ախիրաթ), ներառելով բարձրագույն հաճույքի մասին պատկերացումները, որոնք բնորոշ են անապատի բնակիչներին։ Իսլամական դրախտի մասին իսլամի պատկերացման հետ զուգահեռներ կարելի է գտնել հուդայականության, քրիստոնեություն և հին Միջագետքի տարբեր գրություններում։ Մեքքայի շրջանում , (տես` Մուհամմադը Մեքքայում) դրախտի պատկերն ավելի էմոցիոնալ էր, Մադինայի շրջանում` ավելի կոնկրետ։ Մադինայի սուրահներում[3] հայտնվում են դրախտային գետերի, սևաչյա հուրիինեի մանրամասն նկարագրություններ։

Դրախտային այգիներն ու գետերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուրանում նկարագրված դրախտում կան ստվերխաիտ այգիներ` բազմաթիվ աղբյուրներով ու լճակներով։ Դրախտում կա 4 այգի` Ադան, ֆիրդուս, Մավա և Նաիմ և 4 գետ, որոնցով հոսում է ջուր, կաթ, գինի, որը չի արբեցնում և մեղր։ Ջրամբարների թվում հատուկ նշանակություն ունի Քոսարը, որը նախատեսված է հատուկ Մուհամմադ մարգարեի համար, և որի մեջ լցվում են դրախտի բոլոր գետերը։

Արաբերեն ադան բառը նշանակում է եդեմ։ Ադանը դրախտի ամենասքանչելի վայրերից է, որտեղ հավերժական վայելքների մեջ ապրելու են մարգարեները, նահատակները և մյուս բարեպաշտները։ Ղուրանում ասվում է, որ ադանի այգիներում բարեպաշտները կարող են տեսնել Ալլահի դեմքը։ Մի շարք Ղուրանի մեկնաբաններ համոզված են, որ ադանը դրախտում կոնկրետ վայրի անվանում է (քաղաք, պալատ կամ գետ), մյուսները համոզված են, որ դա դրախտային ագիների մի մասի կամ ընդհանուր դրախտի անվանումն է։ Դրախտի ամենաբարձր մակարդակը Ֆիրդուսն է, որից վերեև արդեն գտնվում է Ալլահի գահը։

Դրախտային բարիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական ավանդույթներում ասվում է, որ դրախտի բոլոր բնակիչները կստանան մի բան, որը հնարավոր չէ պատկերացնել ու նկարագրել։ Իսլամական կրոնագետները հավատում են, որ Ղուրանում և սուննայում դրախտի նկարագրություններն արտացոլում են միայն մոտավոր պատկերացումներ, որոնք հիմնված են մարդկային հասկացությունների մակարդակի վրա, և դրանց իրական էությունը անհասկանալի է ու պարզ կդառնա միայն Աստծո դատաստանից հետո։ Մուսուլմաններն ընդունում են հանդերձյալ աշխարհի վերաբերյալ բոլոր պատկերացումները, ընդունելով նաև, որ այս ամենի իրական էությունը միայն Ալլահին է հայտնի։

Դրախտում բնակվող արդարամիտների համար կա սնունդ, խմիչք, զովություն, խաղաղություն, շքեղ հագուստ, հավերժ երիտասարդ կանայք` երկնային աղջիկներից և իրենց կանանցից։ Ցանկացած կերակուր, որ նրանք ցանկանան, կստանան անմիջապես։ Հյուրասիրությունների մեջ կլինեն տարբեր պտուղներ և նուռ։

Դրախտային հաճույքների Ղուրանի նկարագրությունները լայնորեն օգտագործվում էին քարոզչության ժամանակ (դավաթ)։ Իսլամի ժամանակակից քարոզներում դրախտի կոնկրետ պատկերները երբեմն փոխկապակցվում են խորհրդանշական մեկնաբանության հետ, իսկ տարբեր ասպեկտների քննարկումը կախված է լսարանից և կոնկրետ խնդիրներից։

Դրախտի բնակիչները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրախտում ապրելու են 33 տարեկան բարեպաշտ հավատացյալներ։ Դրախտում նրանք չեն ունենալու որևէ խնդիր կամ դժվարություն։ Նրանք չեն դատարկախոսելու և մեղք չեն գործելու։ Դրախտում գոյություն է ունենալու ամուսնական կյանք։ Դրախտային տները նման են հսկայական վրանների, որոնք պատրաստված են թանկարժեք քարերից ու մարգարտներից։ Բարեպաշտները հագնելու են հագուստ, որ կարված է մետաքսից, ատլասից ու դիպակից։ Նրանք կրելու են ոսկյա զարդեր։ Դրախտի բնակիչները պառկելու են «ասեղնագործ անկողիններում» և «փռված գորգերի» վրա։ Նրանց ծառայելու են միշտ երիտսարդ տղաներ, որոնք նման են մարգարիտների։ Որպես իրենց արած լավ գործերի վարձատրություն, բարեպաշտներին կնության են տրվելու սևաչյա հուրիներ։

Դրախտի դարպասները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի դրախտի 8 դարպաս։ Դրանց բոլորի անունները հայտնի չեն։ 8 դռներից յուրաքանչյուրը նախատեսված է միայն կոնկրետ որևէ գործողություն կատարած մուսուլմանի համար։ Օրինակ, եթե մուսուլմանն իրականացրել է մի քանի լրացուցիչ աղոթք, նա դրախտ կմտնի աղոթքի դարպասներով, եթե նա նահատակվել է` այլ դարպասներով։ Որպես օրինակ, հադիսներից մեկում ասվոմ է. «Ովքեր իրենց գումարը ծախսել են (Ալլահի ճանապարհին), նրանց կանչելու են Դրախտի դռներից հետևյալ խոսքերով .« Ով Ալլահի ծառաներ, ահա իսկական բարօրությունը»։ Իսկ նրանց, ովքեր աղոթել են, կհրավիրեն «Աղոթքի դռներից»։ Նրանք, ովքեր պայքարել են հավատի համար, կկանչվեն «Ջիհադի դռներից»։ Նրանք, ովքեր ծոմ են պահել - կկանչեն «ar-Rayyān» դռներից, իսկ նրանք, ովքեր ողորմություն են տվել, կկանչվեն «Ողորմության դռներից»»։ Կլինեն նաև իսկական բարեպաշտ մուսուլմաններ, որոնց համար կբացվեն դրախտի բոլոր 8 դռները։

Սոցիալական ու ամուսնական հարաբերությունները դրախտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես կարծում են Ղուրանի մեկնաբաներից շատերը, դրախտում ամուսնական հարաբերությունները չեն ունենալոը այն նշանակությունը, որն ունեն այս աշխարհում։ Ուստի նրանք նշում են, որ դխրախտում ամուսնական կյանքը բարեպաշտին տրված աստվածային շնորհ է։ Բարեպաշտ մուսուլմանները կարող են դրախտ գնալ նաև իրենց աշխարհիկ կյանքի կանանց հետ, եթե նրանք նույնպես բարեպաշտ մուսուլմաններ են։ Իսլամագետները նշում են, որ էյն» և հուր» բառերն արաբերենում հավասարապես պատկանում են և արական և իգական սեռին։ Ուստի այաթոլլա Մաքարեմ Շիրազին գրում է, որ արաբերեն հուր ալ-այն» բառակապակցությունը վերաբերում է բոլոր դրախտային ամուսիններին։ Հետևաբար, հավատացյալ տղամարդիկ դրախտում կարող են կնության առնել դրախտային կանանց իսկ հավատացյալ կանայք` դրախային ամուսիննեերի։ Դրախտում ծառաները լինելու են ինչպես գեղեցկուհի հուրիներ, այնպես էլ հիասքանչ երիտասարդներ։ Գտնվելով հասարակության մեջ, մարդն անպայման հանդիպում է անհանգստության, խնդիրների, որոնք ի հայտ են գալիս մարդկային հարաբերություններում։ Դրախտում սակայն չեն լինելու սկանդալներ, զրպարտւթյոն, թշնամանք։

Ծանոթագրություններ՝

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Al-Qur'an al-Kareem - القرآن الكريم». Al-Qur'an al-Kareem - القرآن الكريم (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  2. «Пророк Мухаммед». 24SMI. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  3. «Как известно, суры делятся на мекканские и мединские. Чем они отличаются?». Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]