[go: up one dir, main page]

Jump to content

Պորտալ:Պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպորտալներ

Արվեստ · Կենսագրություն · Գրականություն · Պատմություն · Դիզայն · Մշակույթ · Աշխարհագրություն · Գիտություն · Տեխնոլոգիա · Մաթեմատիկա

Պորտալ Ընտրված հոդվածներ Նախագիծ:Պատմություն Նախագծի քննարկում Նախագծի մասնակիցներ



Պատմությունը (կամ պատմագիտությունը) մարդկային հասարակության անցյալն ուսումնասիրող գիտություն է: Մյուս գիտությունների նման ունեցել է զարգացման երկարատև ընթացք, կուտակել սերունդների պատմական փորձը, ընդլայնվել ու հարստացել բովանդակությամբ: Սկզբում կրել է նկարագրական բնույթ, ուսումնասիրության անմիջական առարկան եղել են մարդկության անցյալում տեղի ունեցած իրադարձությունների արտաքին երևույթները, գլխավոր ուշադրությունը դարձվել է պատմական, քաղաքական իրադարձությունների շարադրանքին: Միայն XIX դարում պատմագիտությունը դարձել է կյանքը՝ իր որոշակի և բազմազան դրսևորումներով (մարդու ծագումից մինչև ժամանակակից վիճակը) ուսումնասիրող գիտություն: Փաստերի հավաքումը և դրանց համակարգումը պատմագիտության հիմքն է: (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված հոդված

Փարֆենոնը
Փարֆենոնը

Հին Հունաստանը (հունարեն՝ Αρχαία Ελλάδα) անտիկ պետություն էր, որը ընդգրկել է Էգեյան ծովն իր կզիներով, թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը։ Երկիրը բաժանվել է երեք գլխավոր մասի՝ հյուսիսային, միջին, որոնք կոչվել են Հելլադա, և հարավային, որ կոչվել է նաև Պելոպոնես։

Այս մասերից յուրաքանչյուրն իր հերթին ունեցել է իր աշխարհագրական ստորաբաժանումները։ Հյուսիսային Հունաստանը բաժանվել է երկու մասի, որոնցից մեկը կոչվել է Թեսալիա, մյուսը՝ Էպեյրոս։ Միջին Հունաստանը բաղկացած էր մի շարք շրջաններից, որոնց մեջ նշանավոր են եղել Ատտիկան և Բեովտիան, իսկ Հարավային Հունաստանը՝ մի քանի մասերից, որոնց մեջ նշանավոր են եղել Արգոլիսը, Լակոնիան (Սպարտա մայրաքաղաքով), Արկադիան և այլն։ Մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը Հունաստանի պատմությունը սկսում էին մ.թ.ա. 776 թվականից և թե ինչ էր եղել դրանից առաջ, անհայտ էր: (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված անձ

Տիգրան Մեծը
Տիգրան Մեծը

Տիգրան Մեծ (կամ էլ՝ Տիգրան Բ Մեծ) (մ.թ.ա. 140-մ.թ.ա. 55), Հայոց թագավոր մ.թ.ա. 95-ից, պետական և ռազմական գործիչ։ Տիրան Ա-ի որդին։ Մ.թ.ա. մոտ 112-ին Պարթևաստանի ներխուժման դեմ Հայաստանի անհաջող պայքարից հետո գահաժառանգ Տիգրան Բ տրվել է պատանդ։ Մ.թ.ա. 95-ին, Պարթևաստանի արքա Միհրդատ Բ Արշակունին զիջելով Հայաստանի հարավ-արևելյան գավառները(«70 հովիտներ»), նա ազատվել է պատանդությունից և ժառանգել Հայոց գահը։ Մ.թ.ա. 93-ին Ծոփքի թագավորությունը միացրել է Մեծ Հայքին, հիմնականում ավարտելով իր նախորդների սկսած հայկական հողերի միավորումը։ Մ.թ.ա. 85-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը, պարթև Արշակունիները նրան են զիջել «արքայից արքա» տիտղոսը։ Նա սերտ կապեր է հաստատել Ասորիքի հելլենիստական քաղաքների իշխող վերնախավերի հետ, որոնք մ.թ.ա. 83-ին Ասորիքի թագավորության գահը հանձնել են նրան։ Մ.թ.ա. 70-ական թթ. Տիգրան Բ-ի գերիշխանությունը տարածվել է Կասպից ծովից մինչև Միջերկրականի արևելյան ափերը, Մեծ Կովկասի լեռնաշղթայից մինչև Կարմիր ծով։ (մանրամասն...)

Խմբագրել

Հայոց պատմություն

Պատառիկ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ձեռագրից (IX-Xդդ)

Պատմություն Հայոց կամ Հայոց Պատմությունը Մովսես Խորենացու գրած գլխավոր երկն է, հայ միջնադարյան պատմագիտական մտքի գլուխգործոցներից մեկը։ Պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի և հարևան երկրների պատմության և պատմական աշխարհագրության վերաբերյալ։ Բացառիկ դեր է ունեցել հայ հասարակական-քաղաքական մտքի, ազգային-քաղաքական գիտակցության ձևավորման մեջ։

Ինչպես հաղորդում է ինքը՝ հեղինակը, «Հայոց պատմությունը» գրվել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով։ Աշխատության սկզբում օգտվելով առիթից՝ Խորենացին սուր քննադատության է ենթարկում հայոց հին թագավորներին և իշխանների «անիմաստասեր բարքը», քանի որ նրանք հոգ չեն տարել, որ իրենց ժամանակն ու գործերը գրի առնվեն։ Շարադրանքի ընթացքում պատմիչը հաճախ է խոսքն ուղղում պատվիրատուին, կարևորում նրանից ստացած առաջարկությունները կամ մերժում այս կամ այն ցանկությունը։ Մի տեղ Խորենացին նույնիսկ անթաքույց խստությամբ հանդիմանում է իշխանին պարսկական «անիմաստ ու անճաշակ» առասպելների նկատմամբ ունեցած հետաքրքրասիրության համար։

«Հայոց պատմությունը» ընդրգկում է հայ ժողովրդի ձևավորումից մինչև 5-րդ դար ընկած պատմությունը և իրենից ներկայացնում է հին հայկական առասպելների, հեթանոսական սովորույթների և այլ ժողովուրդների հետ հայերի կապերի մասին նյութերի ամենահարուստ աղբյուրը։

Մովսես Խորենացին «հայոց պատմահայրն» է, «քերթողահայրն» է։ Հայերը նրան տվել են այդ տիտղոսները, քանի որ նա մեզ է հասցրել հայոց ամբողջական պատմությունը՝ հայոց մեծերի ծննդաբանությունից մինչև իր ապրած ժամանակները։ (մանրամասն․․․)

Խմբագրել

Ցուցափեղկ

Խմբագրել

Գիտե՞ք դուք արդյոք

  • Հերոդոտոսի հաղորդմամբ, մ.թ.ա. 539 թ. Բաբելոնյան արշավանքի ժամանակ, Կյուրոս Մեծը հրամայել է ժամանակավորապես կանգնեցնել հարձակումը և ջրանցքների կառուցման միջոցով պատժել ՝ ջնջել աշխարհի երեսից, Դիալա գետը, որի մեջ խեղդվել էր սրբազան սպիտակ ձին:
  • Արեգակնային համակարգի արեգակակենտրոն համակարգի թեորիան առաջին անգամ առաջ է քաշել հույն գիտնական Արիստարքոսը, Նիկոլայ Կոպեռնիկոսից 1800 տարի առաջ:
  • 1920 թ. մայիսի վերջին հեղափոխականներ Ս.Գ.Լազոն, Ա.Ն.Լուցկին, Վ.Մ.Սիբիրցևը գնդակահարվել են և վառվել շոգեքարշի վառարանում, ճապոնացիների կողմից:
Խմբագրել

Ընտրված պատկեր

Խմբագրել

Ուրիշ նախագծեր

Վիքիպահեստ Վիքիբառարան
Վիքիդարան Վիքիքաղվածք
Խմբագրել

Նոր հոդվածներ

Պորտալ:Պատմություն/Նոր հոդվածներ

Խմբագրել

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք թարգմանել հայերեն հոդվածներ Անգլերեն և Ռուսերեն Վիքիպեդիաներից:

Խմբագրել


Եղբայրական պորտալներ

Հեռավոր Արևելք Մերձավոր Արևելք Եգիպտոս Հին Հունաստան Երկրորդ համաշխարհային պատերազմ Առաջին համաշխարհային պատերազմ Եվրոպա
Խմբագրել