[go: up one dir, main page]

Jump to content

Պաքդեշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պաքդեշտ
պարս.՝ پاكدشت
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԹեհրան
Շահրեստան Պաքդեշտ
ՀամայնքCentral District?
ԲԾՄ1030 մետր
Բնակչություն236 319 մարդ (2016)[1]
Պաքդեշտ (Իրան)##
Պաքդեշտ (Իրան)

Պաքդեշտ (պարս.՝ پاكدشت), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Թեհրան օսթանում, Թեհրան քաղաքից դեպի արևմուտք։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 236 319 մարդ (2016)[1]։

Քաղաքը գտնվում է Թեհրան օսթանի կենտրոնական մասում, Թեհրան քաղաքից մոտ 22 կմ հարավ-արևելք` մայրաքաղաքը Սեմնանի հետ կապող համար 44 ավտոմայրուղու վրա։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 236 319 մարդ, որոնք կազմում էին 70 220 տնտեսություն[2]։ Բնակչությամբ Թեհրան օսթանի յոթերորդ ամենախոշոր քաղաքն է` Թեհրանից, Իսլամշեհրից, Շահրիարից, Ղոդսից, Մալարդից և Գոլեսթանից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 33 273[4] 49 220[4] 126 281[5] 206 490[6] 236 319[2]

Պաքդեշտի տեղում հնում եղել են մի քանի գյուղական բնակավայրեր, որոնք գտնվել են Ռեյ անապատում։ Մոտ 1300-1250 թթ. մ.թ.ա ժամանակակից Պաքդեշտի տարածքում զարգացել է կերամիկայի մշակույթը։ 7-րդ դարում n. ե. շրջանը գրավել են արաբները։ 8-րդ դ. կային մի քանի շատ մեծ ու կարևոր գյուղեր՝ յուրաքանչյուրը 10 հազարից ավելի բնակչությամբ։ Փահլավիների դինաստիայի օրոք Ռեզա շահը գրավել է նաև մի քանի գյուղ և դրանք հանձնել իր ժառանգին։ Իսլամական հեղափոխությունից հետո՝ 1998 թվականին, պաշտոնապես ստեղծվեց Շահրեստան Պաքդեշտը։ Ներկայումս քաղաքում ապրում են բազմաթիվ ժողովուրդներ, օրինակ՝ ադրբեջանցիներ, քրդեր, լուրեր, պարսիկներ, յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր սովորույթները, սակայն նրանց միջև կա մշակութային միասնություն[7]։ Քաղաքում և նրա շրջակայքում կան բազմաթիվ տեսարժան վայրեր, օրինակ՝ Իմամզադե Փանջալիի դամբարանը, Իմամզադե Աուլիայի դամբարանը, Իմամզադե «Չեխել-Դոհթար» (բառացի՝ քառասուն դուստր) դամբարանը և մի քանի այլ դամբարաններ, հնագույն սառցե մառան։ Բիր-Դագլան, կամուրջ տեղական գետի վրա, որը կառուցվել է Քաջարների տակ և գրանցված է որպես Իրանի ազգային ժառանգություն[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. «IRAN: Tehran» (անգլերեն).
  4. 4,0 4,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. «شهر پاکدشت | جاهای دیدنی ایران». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 22-ին.
  8. «Достопримечательности Ирана - Пакдашт».