Չժաո Վեյ (չին. պարզ. 赵薇, փինյինZhào Wēi, մարտի 12, 1976(1976-03-12), Վուհու, Անհոյ, Չինաստան), չինացի դերասանուհի, կինոռեժիսոր, փոփ երգչուհի և ձեռնարկատեր։ Հայտնի է նաև իր անվան Վիկի Չժաո անգլիական տարբերակով։ Բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր է։
Չժաո Վեյը ծնվել է 1976 թվականին ճարտարապետի և երաժշտության ուսուցչուհու ընտանիքում։ Ընտանիքի երկրորդ երեխան է[1]։ Պեկինի կինոակադեմիայում սովորելու ընթացքում, Չժաոն մասնակցել է տարբեր կինոնախագծերի։ Նրա բեկումնային դերը եղել է թայվանական «Արքայադուստր Մարգարիտ» սերիալում։ 1999 թվականին, կինոնկարի հաջող ցուցադրությունից հետո, Չժաոն սկսեց նաև երգչուհու կարիերա։ Դերասանուհուն համաշխարհային ճանաչում բերեց «Մուլան» ֆիլմում Հուա Մուլանի դերը, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց քննադատների կողմից։ 2013 թվականին «Երիտասարդներ» ֆիլմի ստեղծմամբ նա առաջնաելույթ ունեցավ որպես ռեժիսոր, և ֆիլմը վաճառքի մեծ հաջողություն ունեցավ։
Սյու Ցզինլեյի, Չժան Ցզիի և Չժոու Սյունի հետ նա համարվում է նոր սերնդի ամենահայտնի չինացի դերասանուհիներից մեկը։