Հանդիպումը տեղի ունեցավ շաբաթ օրը` 2014 թվականի մայիսի 24-ին։ Այն հինգերորդ եզրափակիչն էր, որում հանդիպեցին միևնույն ասոցացիայի երկու ակումբներ և առաջինը` որում հանդիպեցին միևնույն քաղաքի ակումբներ։ Ռեալ Մադրիդը հաղթեց 4-1 հաշվով կրացուցիչ ժամանակում Գարետ Բեյլի, Մարսելոյի և Կրիշտիանու Ռոնալդուի խփած գոլերի շնորհիվ, մինչ այդ Սերխիո Ռամոսը հիմնական ժամանակի 93-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Ատլետիկոյից միակ գոլի հեղինակ դարձավ Դիեգո Գոդինը։ Հաղթելով ռեալը ռեկորդային 10-րդ անգամ դարձավ առաջնության հաղթող, նախորդ հաղթանակից 12 տարի անց։
Հաղթող Ռեալ Մադրիդը իրավունք ստացավ խաղալ ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա 2013–14- հաղթող Սևիլյայի դեմ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2014-ում։ Նրանք նաև որակավորվեցին 2014 թվականի ՖԻՖԱ ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ ներկայացրեցին ՈՒԵՖԱ-ն։