Շիմոն Պերես
Շիմոն Պերես (listen , եբրայերեն՝ שמעון פרס, լեհ.՝ Szymon Perski , ի ծնե Սիմոն Պերսկի, օգոստոսի 2, 1923[1][2], Վիշնևա, Valozhyn County, Նովոգրուդյան վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - սեպտեմբերի 28, 2016[3][4][5][…], Ռամատ Գան, Թել Ավիվի մարզ, Իսրայել[6]), լեհական ծագմամբ իսրայելցի պետական գործիչ, Իսրայելի 9-րդ նախագահը՝ 2007-2014 թթ.։ 2013 թվականից մինչև իր պաշտոնաթողությունը աշխարհի պետությունների գործող ղեկավարներից ամենատարեցն էր։ Երկու անգամ եղել է Իսրայելի վարչապետ, երկու անգամ՝ վարչապետի պաշտոնակատար և իր ավելի քան 66 տարիների քաղաքական կարիերայի ընթացքում եղել է Իսրայելի 12 կաբինետների անդամ[18]։ Պերեսը 1959 թվականի նոյեմբերին ընտրվել է Քնեսեթում, և բացառությամբ 2006 թվականի երեք ամիսների ընդմիջումից, շարունակաբար ծառայել է մինչև 2007 թվականը, երբ նա դարձավ երկրի նախագահ։
Նա տարբեր դիվանագիտական և ռազմական պաշտոններ է զբաղեցրել 1948 թվականի Արաբա-Իսրայելյան անկախության պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Առաջին բարձրաստիճան պաշտոնը՝ Պաշտպանության գլխավոր տնօրենի տեղակալ (1952 թ.), Պաշտպանության գլխավոր տնօրեն (1953-1959 թթ.)[19]:
Իր կարիերայի ընթացքում Պերեսը հինգ քաղաքական կուսակցության ներկայացուցիչ է եղել Քնեսեթում, որոնցից երկուսի՝ Հավասարեցում և Աշխատանքային կուսակցությունների առաջնորդն էր։
1994 թվականին Պերեսը Յիդզակ Ռաբինի և Յասեր Արաֆաթի հետ միասին, որպես Իսրայելի արտգործնախարար, Խաղաղ բանակցություններին մասնակցելու և Օսլոյի համաձայնագիրը ձևավորելու համար արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի[19]։
2007 թվականին Կադիմա կուսակցության կողմից Պերեսը առաջադրվում է նախագահի թեկնածու և Քնեսեթի կողմից ընտրվում Իսրայելի նախագահ։ 2007 թվականի հուլիսի 15-ին Շիմոն Պերեսը ստանձնում է Իսրայելի նախագահի պաշտոնը յոթ տարի ժամանակով[20][21]։ Նա առաջին նախկին վարչապետն էր, որ Իսրայելի նախագահ ընտրվեց։ 2014 թվականին, իր թոշակի անցնելու պահին նա աշխարհում պետության ամենատարեց ղեկավարն էր։
2008 թվականին Պերեսը արժանացավ Սուրբ Միքայել և Սուրբ Գևորգ Մեծ Խաչի Ասպետի պատվավոր կոչմանը[22]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիմոն Պերեսը (Սիմոն Պերսկին) ծնվել է 1923 թվականի օգոստոսի 2-ին[23][24], Լեհաստանի Վիշնևա բնակավայրում (այժմ Վիշնևո, Բելառուս), Յիդզակ (1896–1962 թթ.) և Սառա (1905–1969 թթ. Մելտցեր) Պերսկիների ընտանիքում[19][25]։
Ընտանիքը տանը խոսում էր եբրայերեն, իդիշ և ռուսերեն, և Պերեսը լեհերեն սովորեց դպրոցում։ Հետագայում եբրայերենին զուգահեռ խոսում էր նաև անգլերեն ու ֆրանսերեն[26]։
Նրա հայրը հարուստ վաճառական էր, զբաղվում էր փայտանյութի վաճառքով, հետագայում ընդգրկեց նաև այլ ապրանքատեսակներ, իսկ մայրը գրադարանավարուհի էր։ Պերեսը փոքր եղբայր ունի՝ Գերշոն[27], և հանգուցյալ ամերիկյան կինոաստղ Լորեն Բեքոլի (ծնունդով Բեթթի Ջոան Պերսկի) ազգականն էր[28][29]։
Պերեսը Ռաբի Շներսոնին պատմել է, որ ինքը ծնվել է ծնողներին տված Ռեբբեի օրհնանքի շնորհիվ, և ինքը հպարտ է դրա համար[30]։ Պերեսի պապիկը՝ Ռաբբի Զվի Մելցերը մեծ ազդեցություն է գործել Պերեսի կյանքի վրա։ Հարցազրույցներից մեկում, նա նշել է․ «Մանուկ հասակում ես մեծացել եմ իմ պապիկի տանը․․․ Նա է կրթել ինձ․․․ Իմ պապիկն ինձ Թալմուդ է ուսուցանել։ Դա հեշտ չէ, ինչպես թվում է։ Իմ ընտանիքը հետևողներից չէր։ Իմ ծնողները ուղղափառ չէին, բայց ես Հարեդի էի։ Մի անգամ ես լսեցի, որ իմ ծնողները շաբաթ օրը ռադիո էին լսում և ես կոտրեցի այն»[31]։
Չորս տարեկանում հայրը Պերեսին տարավ Ռադուն, որպեսզի նա Իսրայելի Մեյր Կագանի օրհնությունը ստանա։
1932 թվականին, Պերեսի հայրը գաղթեց Պաղեստին և հաստատվեց Թել Ավիվում։ 1934 թվականին ընտանիքը հետևեց նրան[27]։ Նա հաճախեց Բելֆոր գիմնազիա և Թել Ավիվի Գելա Գիմնազիա (Առևտրի ավագ դպրոց)։ 15 տարեկանում նա տեղափոխվում է Բեն Շեմենի գյուղատնտեսական դպրոց և մի քանի տարի ապրում է Գևա կիբուցում[27]։ Պերեսը Ալումոթ կիբուցի հիմնադիրներից մեկն էր։ 1941 թվականինն ընտրվեց երիտասարդ աշխատավորների սիոնիստական շարժման քարտուղար և 1944 վերադարձավ Ալումոթ, որտեղ նա աշխատում էր որպես կթվոր, հովիվ և կիբուցի քարտուղար։
20 տարեկանում, նա ընտրվել էր «Աշխատող և սովորող երիտասարդություն» ազգային քարտուղարության կազմում, որտեղ նա Մապայ կուսակցությանն երկու աջակիցներից մեկն էր։ Երեք տարի անց նա իր ձեռքը վերցրեց շարժումը և մեծամասնությանը հաղթեց։ Մապայ կուսակցության առաջնորդ Դավիդ Բեն-Գուրիոնը և Բերլ Կացելսոնը սկսեցին հետաքրքրվել նրանով, և նրան ընդգրկեցին Մապայի քարտուղարությունում[32]։
1944 թվականին Պերեսն առաջնորդեց ապօրինի արշավ դեպի Նեգև, այնուհետ՝ մուտքի թույլտվություն պահանջող ռազմական փակ գոտի։ Արշավախումբը, որ բաղկացած էր պատանիների խմբից, Պալմախ հետախույզից, կենդանաբանից և հնագետից, ֆինանսավորում էր Բեն Գուրիոնը և ծրագրել էր Յիձակ Սադեհի առաջնորդ Պալմախը, ապագա հրեական բնակավայրը Հրեական պետության կազմում ընդգրկելու պլանի մի մասն էր։ Խումբը ձերբակալվեց Բրիտանական սպայի գլխավորած Բեդևին ուղտի պարեկային ծառայության կողմից։ Սկզբում նրանց տարան Բեեր Շևա, այնուհետ արաբական փոքր քաղաք և երկու շաբաթով ազատազրրկեցին տեղական բանտում։ Պերեսն ի հավելումն ազատազրկման, խոշոր չափով տուգանվեց[33]։
Պերեսի բոլոր ազգանակները, ովքեր մնացել էին Վիշնևայում, Հոլոքոստի ընթացքում սպանվեցին[34], նրանք հրդեհվեցին սինագոգի մեջ[35]։
1945 թվականին Պերեսը ամուսնանում է Սոնյա Գելմանի հետ, որը գերադասեց հանրային աչքից հեռու մնալ։ Նրան ունեցան երեք երեխա։ Սոնյա Պերեսը առողջության պատճառով 2007 թվականի նախագահական երդմնակալության արարողությանը չկարողացավ ներկայանալ[36]։ Նա մահացավ 2011 թվականի հունվարի 20-ին, 87 տարեկան հասակում[37]։
1946 թվականին Պերեսը և Մոշե Դայանը ընտրվեցին Մապայի պատվիրակության երիտասարդ անդամներ Բազելի Սիոնիստական կոնգրեսին մասնակցելու[32]։
1947 թվականին, Պերեսը միացավ Իսրայելական պաշտպանական ուժերի նախորդող Հագանահին։ Դավիդ Բեն Գուրիոնը նրան դարձրեց անձնակազմի և ռազմական գնումների պատասխանատու։
1950 թվականին Պերեսը ղեկավարում էր պաշտպանության նախարարության պատվիրակությունը ԱՄՆ-ում։ Այդ ընթացքում նա սովորում էր անգլերեն, տնտեսագիտություն և փիլիսոփայություն Նյու Յորքի համալսարանում, և առաջադեմ կառավարում՝ Հարվարդի համալսարանում[38][39][40]։
Պաշտպանության նախարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1952 թվականին Պերեսը նշանակվեց Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, հաջորդ տարի նա դարձավ գլխավոր տնօրեն։ Նա այդ պաշտոնը զբաղեցրեց 29 տարեկանում (ամենաերիտասարդը այդ պաշտոնում)։
Նա մասնակցում էր զինամթերքի ձեռքբերման գործարքներին և ռազմավարական դաշինքների կնքմանը, որը շատ կարևոր էր Իսրայել պետության համար։ Նա կարևոր դեր ունեցավ Ֆրանսիայի հետ սերտ հարաբերությունների հաստատման գործում՝ ապահովելով հսկայական ծավալի որակյալ զենքի ձեռքբերում, ինչի շնորհիվ տարածաշրջանում հաջողվեց հավասարակշռություն ապահովել[41]։
Պերեսի շնորհիվ Իսրայելը ձեռք բերեց կատարելագործված Դասո Միրաժ III ֆրանսիական ռեակտիվ կործանիչ, հիմնադրեց Նեգևի միջուկային կենտրոնը, և Սուեզի ճգնաժամի վերաբերյալ՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Իսրայելի միջև, եռակողմ համաձայնագիր ստորագրվեց։
1956 Սուեզի ճգնաժամը
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականից Պերեսը լինելով Պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն, Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ մասնակցում էր 1956-ի Սուեզի պատերազմի պլանավորմանը։ Բեն Գուրիոնը Պերեսին գործուղել էր Փարիզ՝ Ֆրանսիայի կառավարության հետ գաղտնի բանակցություններ վարելու[42]։ Պերեսը վճռորոշ դերակատարություն ունեցավ Ֆրանս-իսրայելական ռազմական հարձակման պայմանագրի բանակցություններում[43]։ 1954 թվականի նոյեմբերին Պերեսը այցելեց Փարիզ, որտեղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Մարի-Պիեռ Քյոնիգը հավաստիացրեց, որ կամայական զենք, որ Իսրայելը ցանկանում է ձեռք բերել Ֆրանսիան կվաճառի[44]։ 1955 թ.-ի սկզբներին, Ֆրանսիան մեծ քանակությամբ զենք առաքեց Իսրայել[44]։ 1956 թվականի ապրիլին Պերեսի հաջորդ այցելության ժամանակ, Ֆրանսիան համաձայնվեց անտեսել եռակողմ հռչակագիրը և Իսրայելին ավելի շատ զենք տրամադրել[45]։ Նույն այցի ընթացքում Պերեսը տեղեկացրել է ֆրանսիացիներին, որ Իսրայելը որոշել է 1956 թվականին Եգիպտոսի հետ պատերազմել[46]։ 1956 թվականից Ֆրանսիան դարձավ Իսրայելի ամենամոտ դաշնակիցը և գործընկերը Մերձավոր Արևելքում։
Սևրում Պերեսը և Ֆրանսիայի ու Բրիտանիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաները միասին պլանավորեցին Սուեզի ճգնաժամի կարգավորումը[47]։ Բրիտանիան և Ֆրանսիան հաստատեցին իրենց աջակցությունն Իսրայելին՝ Եգիպտոսի դեմ դաշինքին միանալով։ Կողմերը պայմանավորվեցին, որ Իսրայելը կներխուժի Սինայ։ Բրիտանիան և Ֆրանսիան կմիջամտեն, իբր առանձնացնելու Իսրայելի և Եգիպտոսի ուժերը, երկուսին հրահանգելով ջրանցքի երկու կողմից էլ 16 կմ հեռավորություն պահպանել[48]։ Այնուհետև ըստ պլանի Բրիտանիան և Ֆրանսիան կպնդեն, որ այդպիսի կարևոր երթուղու վերահսկողությունն Եգիպտոսի կողմից անապահով է, ուստի անհրաժեշտ է իրականացնել Անգլո-ֆրանսիական վերահսկողություն։ Սևրի համաձայնագիրը Բրիտանիայի վարչապետի կողմից ներկայացվել է որպես «պետականության բարձրագույն ձև»[49]։ Երեք դաշնակիցները, հատկապես Իսրայեը հաջող իրականացրեցին իրենց ռազմական նպատակները։ Այնուամենայնիվ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ծայրահեղ բացասական արձագանքը ստիպեցին Բրիտանիային և Ֆրանսիային դուրս գալ տարածաշրջանից։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերեսը առաջին անգամ Քնեսեթի անդամ դարձավ 1959 թվականի ընտրությունների ժամանակ՝ Մապայ կուսակցության կողմից։ Նա ստանձնեց Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և պաշտոնավարեց մինչև 1965 թվականը։ Պերեսը և Մոշե Դայանը լքեցին Մապայ կուսակցությունը, Դավիդ Բեն-Գուրիոնի հետ նոր` Ռաֆի կուսակացություն հիմնելու համար, որը հաշտվելով Մապայի հետ և 1968 թվականին միացավ հավասարեցում ձախակողմյան դաշինքին։
1969 թվականին Պերեսը նշանակվեց Իսրայելի Ներգաղթյալների հարցերով նախարար և 1974 թվականին, որոշ ժամանակ Տեղեկատվության նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո, նա նշանակվեց պաշտպանության նախարար, Իցհակ Ռաբինի կառավարությունում։ Գոլդա Մայերի հրաժարականից հետո դարձավ վարչապետի աթոռի համար պայքարում Ռաբինի գլխավոր մրցակիցը։ Այդ ընթացքում Պերեսը շարունակում էր Ռաբինի հետ մրցել կուսակցության ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար, սակայն 1977 թվականի կուսակցության ընտրություններում նա կրկին պարտվեց։
Պերեսը վարչապետ, 1977
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերեսը դարձավ կուսակցության ղեկավար մինչ ընտրությունները, երբ Ռաբինը հրաժարական տվեց՝ արտարժույթի սկանդալի մեջ իր կնոջ ներգրավվածության պատճառով։ Քանի որ իրավաբանորեն Ռաբինը չէր կարող հրաժարական տալ անցումային կառավարության վարչապետի պաշտոնից, նա պաշտոնապես մնաց որպես վարչապետ, մինչդեռ գործնականում գործող վարչապետը Պերեսն էր։
Պերեսը առաջնորդեց Հավասարեցումը ընտրություններում, որը բերեց Դաշինքի միակ պարտությանը, մինչդեռ Լիքուդը Մենահեմ Բեգինի գլխավորությամբ կոալիցիա ձևավորելու և ձախերին բացառելու համար բավարար քանակությամբ մանդատներ ձեռք բերեց։ Միայն մեկ ամիս հետո Պերեսը ստանձնեց ընդդիմության առաջնորդի դերը։ Միայն 1980 թվականին Ռաբինի հետ վերամիավորվելուց հետո, 1981 թվականի ընտրություններում ավելի քիչ կորուստ ունեցավ։ 1984 թվականի ընտրություններում դաշինքը հաղթեց մյուս կուսակցություններին, սակայն չկարողացավ մեծամասնություն կազմել՝ անհրաժեշտ 61 մանդատ՝ ձևավորելու ձախակողմյան կոալիցիա։ Հավասարեցոումն ու Լիքուդը անսովոր «ռոտացիոն» պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ Վարչապետի պաշտոնը կշարունակի պաշտոնավարել Պերեսը, իսկ Լիքուդի առաջնորդ Յիձիկ Շամիրը կստանձնի արտգործնախարարի պաշտոնը։ Այդ ժամանակահատվածի ամենացայտուն դրսևորումը նրանց համատեղ այցն էր Մարոկկո՝ խորհրդակցելու Մարոկկոյի թագավոր Հասան II-ի հետ։
Որպես գործարքի մաս, երկու տարի անց, Պերեսն ու Շամիրը տեղերով փոխվեցին։ 1986 թվականին նա դարձավ արտգործնախարար։ 1988 թվականին Պերեսը Հավասարեցում դաշինքին տարավ ևս մեկ ավելի նեղ պարտության։ Նա համաձայնվեց Լիքուդի հետ կոալիցիա կազմել՝ այս անգամ զիջելով վարչապետի աթոռը Շամիրին ողջ ժամկետում։ 1988–1990 թվականներին Ազգային միասնության կառավարությունում Պերեսը զբաղեցնում էր փոխվարչապետի և Ֆինանսների նախարարի պաշտոնը։ Նա և Հավասարեցում դաշինքը վերջնականապես լքեցին կառավարությունը 1990 թվականին, երբ ձախերի հետ կոալիցիա կազմելու նրա փորձը տապալվեց։
Օսլոյի պայմանավորվածությունները, Խաղաղություն Հորդանանի հետ և Խաղաղության Նոբելյան մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականից մինչև 1992 թվականի սկիզբը Պերեսը ղեկավարում էր Քնեսեթի ընդդիմությունը, 1992-ի ընտրություններում նա պարտվեց Իսրայելի աշխատավորական կուսակցությանը։ 1992 թվականից Պերեսը մնաց քաղաքականության մեջ, որպես Ռաբինի արտգործնախարար։ Յասեր Արաֆաթի Պաղեստինի ազատության կազմակերպության հետ գաղտնի բանակցությունների արդյունքում ստորագրվեց Օսլոյի համաձայնագիրը, որը Ռաբինին, Պերեսին և Արաֆաթին Նոբելյան մրցանակի արժանացրին։ 1995 թվականին Ռաբինի սպանությունից հետո Պերեսը յոթ ամիս պաշտոնավարեց որպես վարչապետ և պաշտպանության նախարար, մինչև 1996 թվականի վարչապետի և օրենսդիր իշխանությոն ընտրությունները, որի ընթացքում նա փորձում էր պահպանել խաղաղության գործընթացը[50]։
Իր կառավարման ընթացքում Պերեսը աջակցեց ինտերնետի մուտքը Իսրայել և ստեղծեց Իսրայելի վարչապետի կայքը։ Միևնույն է, 1996 թվականին նա վարչապետի ընտրություններում պարտվեց Բենյամին Նեթանյահուին։ 1997 թվականին նա չփորձեց վերընտրվել աշխատավորական կուսակցության առաջնորդ և փոխարինվեց Էհուդ Բարակով։ Բարակը մերժեց Պերեսի փորձը պահպանել կուսակցության նախագահի աթոռը և 1999 թվականի կառավարության ձևավորման ընթացքում նրան նշանակեց նվազագույն կարևորության պաշտոնի՝ Իսրայելի մարզային զարգացման նախարար։
2000 թվականին Պերեսը մասնակցեց Իսրայելի նախագահական ընտրություններին։ Սա արարողակարգային պաշտոն է, որը սովորաբար լիազորում է վարչապետի ընտրությունը։ Հաղթելու դեպքում նա կլիներ առաջին վարչապետը, որ կդառնար նախագահ։ Ինչևէ, նա պարտվեց ընտրությունները Լիկուդի թեկնածու Մոշե Կացավին։
Կացավի հաղթանակը մասնակիորեն վերագրվում էր այն փաստին, որ Պերեսը ծրագրել էր իր դիրքն օգտագործել աջակցելու Էհուդ Բարակի կառավարությանը՝ գնալ ոչ պոպուլյար խաղաղության գործընթացին[51]։ 2006 թվականի օրենսդրական օրգանի ընտրությունների նախաշեմին, Պերեսը հաղթեց 2005 թվականի Աշխատավորների կուսակցության նախագահի ընտրություններում։ Որպես կուսակցության առաջնորդ, Պերեսը հաջողեց որքան հնարավոր է հետաձգել ընտրությունները։ Նա հայտարարեց, որ վաղաժամ ընտրությունները կխաթարեն 2005 Գաազայից դուրս գալու ծրագիրը և կուսակցության դիրքերը Շարոնի հետ ազգային միասնության կառավարությունում։ Սակայն մեծամասնությունը վաղ ընտրություններին էր սատարում, արդյունքում Պերեսը իր 40% ձայներով, առաջնորդի ընտրություններում, պարտվեց Պերեցին 42.4%[52]։
Լավատեսներն ու վատատեսները նույն կերպ են մահանում։ Նրանք ուղղակի տարբեր ձևով են ապրում։ Ես նախընտրում եմ ապրել որպես լավատես։ - Շիմոն Պերես, 2005[53]
|
Աջակցումը Շարոնին և Կադիմային միանալը
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի նոյեմբերի 30-ին Պերեսը հայտարարում է, որ ինքը հեռանում է Աշխատավորական կուսակցությունից՝ սատարելու Արիել Շարոնին և նրա Կադիմա կուսակցությանը[54]։ Շարոնի հիվանդանալուց հետո անմիջապես կուսակցության անդամ դառնալը կասկածներ էր ծնում, որ Պերեսը կարող է ստանձնել կուսակցության առաջնորդի դերը, սակայն Կադիմայի առաջնորդները Լիկուդի նախկին անդամներն էին, որոնք Էհուդ Օլմերթին էին տեսնում որպես Շարոնի հաջորդ[55]։
Աշխատավորական կուսակցությունը փորձեց Պերեսին սիրաշահել և վերադարձնել[56]։ Սակայն նա հայտարարեց, որ ինքը սատարում է Օլմերթին և կմնա Կադիմայի հետ։ Պերեսը ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը չի մասնակցի 2006 թվականի օրենսդրական մարմնի ընտրություններին։ Ընտրություններում Կադիմայի հաղթանակից հետո Պերեսը ստանձնեց Իսրայելի փոխվարչապետի և Նեգևի և Գալիլեայի զարգացման զարգացման նախարարի պաշտոնները[54]։
Նախագահ 2007–2014
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հունիսի 13-ին Պերեսը Քնեսեթի կողմից ընտրվեց Իսրայելի նախագահ։ 120 անդամներից 58-ը առաջին փուլում նրան ձայն տվեցին (մինչդեռ Ռյուվեն Ռիվլինը 38 ձայն ստացավ, Քոլետ Ավիտալը՝ 21)։ Նրա հակառակորդները հաջորդ փուլում իրենց ձայնը տվեցին Պերեսին և նա ստացավ Քնեսսեթի անդամներից 86-ի ձայնը[57], 23-ը հրաժարվեցին։ Նույն օրը նա հրաժարական տվեց Քնեսսեթի անդամությունից, չնայած 1959 թվականի նոյեմբերից անդամ էր (բացառությամբ 2006 թվականի առաջին երեք ամիսների), ամենաերկարը Իսրայելի քաղաքական կյանքում։ Պերեսի երդմնակալությունը տեղի ունեցավ 2007 թվականի հուլիսի 15-ին[58]։
Իսրայելը ոչ միայն միջոցներ պետք է ունենա, այլև արժեքներ։ Անհատին խթանելու համար բարոյական, մշակութային և գիտական կոչ, յուրաքանչյուր մարդու համար։ Այն պետք է լավ և ջերմ տուն լինի Իսրայելից դուրս ապրող հրեաների համար և նույնքան լավ և ջերմ ոչ հրեա Իսրայելցիների համար։ Եվ այն պետք է բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծի, առանց որևէ կրոնական, ազգային, համայնքային կամ սեռական խտրականության․․․։ Ես տեսել եմ Իսրայելը ամենադժվար ժամերին, ինչպես նաև ձեռքբերումների և հոգևոր վերելքի պահերին։ Իմ տարիքն ինձ թույլ է տալիս դիտարկել ազգի վերակենդանացման տեսարանը իր ողջ փառքով տարածված․․․ Հնարավորություն տվեք ինձ մնալ լավատես։ Թույլ տվեք ինձ երազող լինել։ Եթե երբեմն մթնոլորտը աշնանային է, և եթե այսօր նույնպես, օրը հանկարծ մոխրագույն է, Իսրայելի նախագահը ընտրել է լավատեսությունը՝ երբեք չի հոգնի խրախուսել, արթնացնել և հիշեցնել, քանի որ գարունը մեզ է սպասում։ Գարունը անպայման կգա։ - Շիմոն Պերես, Նախագահական երդմնակալության ելույթ, հուլիս 2007[59]
|
2008 թվականի նոյեմբերի 20-ին, Պերեսը Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում Եղիսաբեթ թագուհուց ստացավ պատվավոր ասպետի կոչում՝ Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշան[60]։
2011 թվականի հունիսի նա Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու իր ջանքերի համար Հուրայի բեդվինների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից շեյխի կոչում ստացավ։ Պերեսը շնորհակալություն հայտնեց հյուրընկալողներից, ասելով․ «Այս այցը հաճելի էր ինձ համար։ Ես խորապես տպավորված եմ Հուրայով։ Դուք արել եք ձեր համար առավել, քան որևէ մեկը կարող էր անել»։ Նա Հուրայի քաղաքապետին և Հուրայի խորհրդի անդամներին ասաց, որ «նրանք Նեգևի մասն են։ Այն չէր կարող զարգանալ առանց բեդվին համայնքի զարգացման, ուստի ժամանակակից աշխարհին միանալիս, այն կարող է պահպանել ավանդույթները»[61]։
Քաղաքական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ավագ ընկերոջ՝ Բեն-Գուրիոնի մահից հետո Պերեսն իրեն անվանում էր «Բեն-Գուրիոնիստ»[62]։ Նա զգում էր, որ Հրեական անկախությունը Իսրայելի հողում հնարավոր է առաջադիմության միջոցով, Իսրայելի պետությունը պետք է անի երկուսը, ոգեշնչի աշխարհը և գոյատևի տարածաշրջանում, որտեղ ինքն անցանկալի էր[63]։
Երիտասարդ ժամանակ Պերեսին «պատերազմի բազե» են անվանել[64]։ Նրան հովանավորում էին Բեն-Գուրիոնը և Դայանը, և նա 1970-ականներին Արևմտյան ափի վերաբնակիչների աջակիցն էր։ Սակայն կուսակցության առաջնորդ դառնալուց հետո, նրա դիրքորոշումը փոխվեց։ Հետագայում նա դիտարկվում էր որպես աղավնի, տնտեսական համագործակցության միջոցով խաղաղության հասնելու ուժեղ աջակից։
1970-ականներին և 1980-ականների սկզբին դեռևս Իսրայելի մյուս առաջնորդների նման հակառակ լինելով փոխզիջումներին, նա ինքն իրեն հեռացնելով բնակիչներից, խոսում էր Արևմտյան ափի և Գազայի միջև «տարածքային փոխզիջման» գնալու անհրաժեշտությունից։ Որոշ ժամանակ նա հույս ուներ, որ արաբական հարևանների հետ իր բանակցային գործընկերը կլինի Հորդանանի Հուսեյն թագավորը, ոչ թե Յասեր Արաֆաթը։ 1987 թվականին Պերեսը Լոնդոնում գաղտնի հանդիպեց Հուսեյնի հետ և որոշակի համաձայնության հասավ, որը, սակայն այն օրերի Իսրայելի վարչապետ Յիձիկ Շամիրի կողմից մերժվեց։ Դրանից քիչ անց առաջին ինթիֆադան բռնկվեց, և Հուսեյն թագավորի միջոցով բանակցություններ վարելու հնարավորությունը ի չիք դարձավ։ Հետագայում Պերեսն աստիճանաբար սկսեց բանակցություններ վարել Պաղեստինի Ազատության կազմակերպության հետ, չնայած մինչև 1993 թվականը նա խուսափում էր փոխզիջման քաղաքականությանը իր պատրաստակամությունը բացահայտ արտահայտել։
Պերեսը թերևս առավել սերտորեն էր կապված Օսլոյի համաձայնագրի հետ, քան Իսրայելական քաղաքական գործիչներից որևէ մեկը (ներառյալ Ռաբինը)՝ հնարավոր բացառությամբ իր հովանավորյալ Յոսի Բեյլինի։ Չնայած առաջին և երկրորդ Ինթիֆադաների, Պերեսը մնաց Օսլոյի համաձայնագրի և Պաղեստինյան ինքնավարության անկոտրում կողմնակիցը։ Սակայն նա սատարեց Իսրայելի զինուժի գործողությունների Արիել Շարոնի վարած ռազմական քաղաքականությանը՝ խափանել ահաբեկչությունը։
Պերեսի արտաքին քաղաքականությունը ռեալիստական էր, Թուրքիային սիրաշահելու համար[65], Պերեսը հերքում էր Հայոց Ցեղասպանությունը .[66] Պերեսը հայտարարել էր․ «Մենք ժխտում ենք Հոլոքոստի և Հայկական կոտորածների միջև համեմատության բոլոր փորձերը։ Հոլոքոստի հետ ոչ մի նմանություն։ Ինչ հայ ժողովրդի հետ պատահել է՝ ողբերգություն է, բայց ոչ ցեղասպանություն»[67][68][69]։ Չնայած Պերեսը ինքը չի հերքել հայտարարությունը, հետագայում Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Նախարարը բացարձակապես այդպիսի բան չի հայտարարել․ «Ինչին հայերը ենթարկվել են՝ ողբերգություն է, այլ ոչ՝ ցեղասպանություն», ինչը տարածել է Թուրքիայի նորությունների գործակալությունը[66]։ Սակայն ըստ հայկական լրատվական գործակալությունների՝ Լոս Անջելոսում Իսրայելի հյուպատոսության տարածած հայտարարության մեջ չէր ասված, որ Պերեսը չի ասել, որ հայերի հետ պատահածը ցեղասպանություն չէ[66]։
Իրանի միջուկային ծրագրի խնդրի վերաբերյալ և Իսրայելի համար ենթադրվող գոյատևման սպառնալիքը, Պերեսը հայտարարել է «Ես կողմնակից չեմ Իրանի վրա ռազմական հարձակման, բայց մենք պետք է շատ արագ և վճռականորեն երկրների ուժեղ, ագրեսիվ կոալիցիա հիմնենք, որը կարող է ցավոտ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, Իրանի միջուկային զենք ձեռք բերելու նկրտումները պետք է ողջ աշխարհը թմբիրից արթնացնի»։ Նույն ելույթում Պերեսը մեջբերել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի խոսքը, որ Իսրայելը պետք է վերանա քարտեզի վրայից[70]։ 2006 թվականի մայիսի 8-ին ռազմական ռադիոյին տված հարցազրույցում, նա նշել է, «Իրանի նախագահը պետք է հիշի, որ Իրանը նույնպես կարող է վերանալ աշխարհի քարտեզի վրայից»[71]։ Սակայն նրա մահից հետո պարզվեց, որ 2010 թվականին Պերեսն է կանխել Բենյամին Նեթանյաուի և Էհուդ Բարակի կողմից՝ Իրանի միջուկային ծրագրին ռազմական հարված հասցնելու որոշումը ընդունելուց[72]։
Պերեսը Մերձավոր Արևելքի ինտեգրման կողմնակից էր[73]։
Տեխնոլոգիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերեսը համարվում է Իսրայելի տեխնոլոգիական հատվածի հիմնադիրներից մեկը։ 1954 թվականին Ֆրանսիական կառավարության հետ անձնական հանդիպումների միջոցով Պերեսը համագործակցության պայմանագրեր կնքեց Ֆրանսիայի միջուկային արդյունաբերության հետ։ 1958 թվականին Պաշտպանության նախարարության ներքո, նա հիմնում է Սպառազինությունների զարգացման գործակալություն[74]։ Իր տեղից նա կարող էր վերահսկել իսրայելի ողջ միջուկային ծրագիրը՝ սկզբում որպես գլխավոր տնօրեն, իսկ 1959 թվականից հետո որպես փոխնախարար[75]։ 1980-ականներին Իսրայելի ստարտապ տնտեսության ֆինանսական հիմքերի ստեղծումը[76]։ Հետագա տարիներին նա հետևեց նանոտեխնոլոգիայի և ուղեղի հետազոտությունների զարգացմանը[77]։ Նա հավատում էր, որ ուղեղի ուսումնասիրությունները կարող են ավելի լավ և խաղաղ ապագայի բանալի դառնալ[78]։ 2003 թվականին նա հիմնեց իր նանոտեխնոլոգիաների ներդրումային հիմնադրամը՝ առաջին շաբաթում հավաքելով $5 միլիոն դոլար[79]։ 2016 թվականին նա հիմնեց Իսրայելի նորարարական կենտրոնը Արաբական հարևանությամբ՝ Աջամիում (Ջաֆֆա)։ Կենտրոնը նպատակ էր դրել ողջ աաշխարհի երիտասարդությանը ոգեշնչել տեխնոլոգիաներով։ 2016 թվականի հունիսի 21-ին հիմնաքարը դնելիս, Պերեսն ասաց․ «Մենք կապացուցենք, որ նորարությունը սահմաններ և խոչընդոտներ չունի։ Նորարությունը երկխոսության հնարավորություն է ստեղծում ազգերի և մարդկանց միջև։ Այն հնարավորություն է բոլոր երիտասարդների համար՝ հրեա, մուսուլման, քրիստոնյա, հավասարապես զբաղվել գիտությամբ և տեխնոլոգիաներով»[80]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (Յասեր Արաֆաթի և Իցհակ Ռաբինի հետ միասին)[19],
- 2008 թվականից սկսած եղել է Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգ շքանշանի ասպետ[81][82],
- 2012 թվականից եղել է Ռուսական Գիտությունների Ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր[83],
- Վիլնյուսի (Լիտվա) պատվավոր քաղաքացի[84],
- Ազատության նախագահական մեդալ[85]
- ԱՄՆ Կոնգրեսի ոսկե մեդալ[86]։
Հետնախագահական շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երբեմն մարդիկ ինձ հարցնում են, «Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է»։ Այդ դեպքում ես պատասխանում եմ, որ կար Մորդեկայ Արդոն անունով մի մեծ նկարիչ, որին հարցրել են՝ ո՞րն է քո երբևէ ստեղծած նկարներից ամենագեղեցիկը։ Նա պատասխանել է Նկարը, որ ես վաղը կնկարեմ։ Իմ պատասխանը նույնպես դա է»։
2013 թվականի ապրիլին Պերեսը հայտարարեց, որ նա չի ձգտում երկարացնել իր պաշտոնավարումը 2014 թվականից հետո։ Նրա հաջորդը՝ Ռյուվեն Ռիվլինը, ընտրվեց 2014 թվականի հունիսի 10 և պաշտոնը ստանձնեց 2014 թվականի հուլիսի 24-ին։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի սեպտեմբերի 13-ին Պերեսը, 93 տարեկանում, ստացել է լայնածավալ կաթված և հոսպիտալացվել Իսրայելի Շեբա բժշկական կենտրոնում[88]։ Նրա վիճակը կայունացավ, սակայն սեպտեմբերի 27-ին տեղեկություն ստացվեց, որ նա գլխուղեղի անշրջելի կաթված է ստացել և օրգանների խաթարում[89] և գտնվում է մահամերձ վիճակում[90]։ Նա մահանում է հաջորդ օրը հիվանդանոցում[89][91]։ Ըստ Նյու Յորք Թայմսի՝ Պերեսը իր երկրի կառուցման համար արել է ավելի քան որևէ մեկը, կայացնելով հզոր ռազմական բանակ և հսկայական աշխատանք է տարել իր արաբ հարևանների հետ խաղաղություն հաստատելու համար[92]։ Նրա մահվան կապակցությամբ աշխարհի առաջնորդներն իրենց գնահատանքի խոսքն ասեցին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասաց․ «Ես չափազանց երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել բազմաթիվ անգամ հանդիպել այս արտակարգ մարդուն։ Եվ ամեն անգամ ես հիացել եմ նրա քաջությամբ, հայրենասիրությամբ, իմաստությամբ, տեսլականով և կարողությամբ»[93]։ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ասաց․ «Ես միշտ երախտապարտ կլինեմ, որ կարողացել եմ Շիմոնին իմ ընկերն անվանել»[94]։ Չինաստանի պրեզիդենտ Սի Ցզինպին ասաց․ «Նրա մահը Չինաստանի համար հին ընկերոջ կորուստ է»[95]։ Հնդկաստանի նախագահ Փրանաբ Կումար Մուխերջին ասաց․ «Պերեսը կհիշվի որպես Հնդկաստանի հաստատուն բարեկամ»[96]։ Աշխարհի բազմաթիվ առաջնորդներ ցանկություն հայտնեցին մասնակցել նրա հուղակավորությանը[97]։
Պերեսի հուղակավորությունը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 30-ին Երուսաղեմի Հերցլ լեռան վրա։ Նա թաղվել է ազգի մեծ առաջնորդների հատվածում՝ Իսրայելի նախկին վարչապետներ՝ Յիձիկ Ռաբինի և Իցհակ Շամիրի միջև[98]։
Անձնական կյանք և ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]"Յուրաքանչյուր կին ինքնին քաղաքակրթություն է։"
1945 թվականի մայիսին Պերեսն ամուսնացավ Սոնյա Գելմանի հետ, որին հանդիպել էր Բեն Շեմեն երիտասարդական գյուղում, որտեղ Սոնյայի հայրը ատաղծագործության ուսուցիչ էր։ Նրանք ամուսնացան, երբ Սոնյան ավարտեց իր զինվորական ծառայությունը Բրիտանական բանակում՝ բեռնատարի վարորդ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Տարիների ընթացքում, չնայած ամուսնու բուռն քաղաքական կարիերայի, Սոնյան նախընտրեց հեռու մնալ լրատվամիջոցներից և պահպանել իր ու իր ընտանիքի անձնական կյանքի անձեռնեմխելիությունը[100]։ Սոնյա Պերեսը հիվանդության պատճառով, չկարողացավ մասնակցել 2007 թվականի Պերեսի նախագահական երդմնակալության արարողությանը[101]։ Պերեսի նախագահ ընտրվելուց հետո Սոնյա Պերեսը, որը չէր խրախուսում ամուսնուն այդ պաշտոնը ստանձնելու գործում, հայտարարեց, որ ինքը կմնա իրենց Թել Ավիվի բնակարանում և չի տեղափոխվի Երուսաղեմ։ Այդ պահից ամուսինները բնակվում էին առանձին[100]։ Նա մահացավ 2011 թվականի հունվարի 20-ին, 87 տարեկանում, սրտի անբավարարությունից Թել Ավիվի իր բնակարանում[102]։ Շիմոն և Սոնյա Պերեսները ունեցան երեք երեխա։
- Դուստրը՝ Դոկտոր Ցվիա Վալդեն, լեզվաբան և պրոֆեսոր Բեյթ Բեր ակադեմիական քոլեջում,
- Ավագ որդին՝ Յոնի, Թել Ավիվի մոտ գտնվող Գյուղատնտեսական դպրոցի անասնաբուժական կենտրոնի՝ անասնաբուժական հոսպիտալի տնօրեն։ Նա մասնագիտացած է շների բուժման մեջ,
- Կրտսեր որդին՝ Նեհեմյա, Իսրայելի խոշորագույն վենչուրային կապիտալ ֆոնդի Pitango Venture Capital-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն[103]։ Շեմի Պերեսը նախկինում IAF ուղղաթիռի օդաչու էր։
Պերեսը և դերասանուհի Լորեն Բեքոլը երկրորդական քույր և եղբայր էին, չնայած դա հայտնաբերեցին միայն 1950-ականներին։ Նա ասել էր․ "1952 թ.-ին կամ 1953 թ.-ին ես եկա Նյու Յորք ... Լորեն Բեքոլը զանգեց ինձ և ասաց, որ ուզում է ինձ հանդիպել, և մենք հանդիպեցինք։ Մենք խոսում էինք մեր ընտանիքները որտեղից էին սերում, և հայտնաբերեցինք, որ մենք միևնույն ընտանիքից ենք"[104]:
Պոեզիա և երգ գրել
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերեսն իր ողջ կյանքի ընթացքում բանաստեղծություններ և երգեր է գրել։ Նա իր առաջին երգը գրել է 8 տարեկանում, Լեհաստանում։ Նա ոգեշնչված գրում էր նույնիսկ կառավարության ժողովների ընթացքում[105]։ Նրա բանաստեղծություններից շատերը վերածվել են երգերի, ստեղծված ալբոմները բարեգործության են ծառայել[105]։ Նրա երգերը կատարել են բազմաթիվ երգիչներ, այդ թվում, Անդրեա Բոչելլին և Լիել Կոլետը[106]։ Նրա վերջին "Չինական մեղեդի" երգը, որը նա գրել էր տոնելու Կապիկի տարին, ձայնագրվել է չինացի և իսրայելցի երաժիշտների կողմից մանդարին լեզվով 2016 թվականի փետրվարին։(Music Video of 'Chinese Melody' YouTube-ում).[107]
Սոցցանցերի օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր նախագահության տարիներին (2007-2014 թթ.) Շիմոն Պերեսը հիշատակվում էր որպես Իսրայելում սոցցանցեր օգտագործող առաջին նախագահը, ով դրանց միջոցով շփվում էր հանրության հետ[108], ներառյալ կոմիկական տեսահոլովակները իր Յութուբ ալիքով, այդպիսիք ինչպիսին էին «Եղիր իմ ընկերը խաղաղության համար»[108] և «Իսրայելի նախկին նախագահ շիմոն Պերեսն աշխատանք է փնտրում»[108]։ Թոշակի անցնելուց հետո նա աշակերտներին մաթեմատիկա սովորելու խրախուսելու համար վարակիչ արշավ էր սկսել։ Մի տեսահոլովակում նա ուսուցչին պատասխան է ուղարկում թղթե ինքնաթիռի օգնությամբ (Video: Shimon Peres throws a paper airplane in the name of education on YouTube)[109]։ Ըստ Ուոլ Սթրիթ Ջորնալի՝ նրա ներկայությունն այդպիսի հարթակներում, ինչպիսին Snapchat-ն է, նրան հնարավորություն էր ընձեռում ուժեղ տպավորություն գործել և հումոր օգտագործել իր պնդումներում, հատկապես Պաղեստինի հետ խաղաղ գոյակցության խնդիրներում[110]։
Շիմոն Պերեսը զբաղեցրել է նախարարական տարբեր պաշտոններ։ Նա 11 մենագրությունների և արաբ-իսրայելական հակամարտության մասին պատմող բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիմոն Պերեսը մեծ քանակությամբ քաղաքական հոդվածներ, բազում գրքեր ունի հրատարակած, որոնք վերաբերում են՝ արաբա-իսրայելական հակամարտությանը՝
- Պերես, Շիմոն, "Հորինված ճանապարհորդություն։ Թեոդոր Հերցլի հետ միասին դեպի Իսրայել" (The Imaginary Voyage: With Theodor Herzl in Israel), 1999, ISBN 1-55970-468-3։
- Պերես, Շիմոն, "Իսրայելի ապագայի համար" (For the Future of Israel), 1998, ISBN 0-8018-5928-X։
- Պերես, Շիմոն, "Խաղաղության համար պայքար։ Մեմուարներ" (Battling for Peace: a memoir), 1995, ISBN 0-679-43617-0։
- Պերես, Շիմոն, "Նոր Մերձավոր Արևելք" (The New Middle East), 1993, ISBN 0-8050-3323-8։
- Պերես, Շիմոն, "Էնթեբբիի օրագիր" (Entebbe Diary), 1991, ISBN 965-248-111-4։
- Պերես, Շիմոն, "Այս մարդկանցից։ Իսրայել պետության յոթ հիմնադիրներ" (From These Men: seven founders of the State of Israel), 1979, ISBN 0-671-61016-3։
- Պերես, Շիմոն, "Եվ այժմ վաղը" (And Now Tomorrow), 1978։
- Պերես, Շիմոն, "Դավիթի պարսը" (David’s Sling), 1970, ISBN 0-297-00083-7։
- Պերես, Շիմոն, "Հաջորդ քայլը" (The Next Step), 1965։
Պերեսը հայտնի է նաև իր թարգմանություններով։ Նա մասնավորապես եբրայերեն է թարգմանել՝ Ալբեր Կամյույի, Ժան Պոլ Սարտրի, Լև Տոլստոյի և Վլադիմիր Նաբոկովի ստեղծագործությունները։ Բացի գրականությունից, Պերեսը լրջորեն հետաքրքրվում էր գերմանական փիլիսոփայությամբ, օպերայով և թատրոնով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 https://www.lemonde.fr/proche-orient/article/2016/09/28/shimon-peres-l-ancien-president-et-premier-ministre-israelien-est-mort_5004495_3218.html
- ↑ 3,0 3,1 3,2 Shimon Peres, former president and veteran Israeli statesman, dies at 93 / Z. Klein — Israel: 2016. — ISSN 0792-822X
- ↑ 4,0 4,1 4,2 The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2016. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 5,0 5,1 5,2 Shimon Peres, the last of Israel’s founding fathers, dies at 93 — 2016.
- ↑ 6,0 6,1 6,2 הנשיא וראש הממשלה לשעבר שמעון פרס הלך לעולמו בגיל 93 (երբ.) — Ynet.
- ↑ 7,0 7,1 7,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1994/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.senate.gov/pagelayout/reference/two_column_table/Presidential_Medal_of_Freedom_Recipients.htm
- ↑ https://constitutioncenter.org/liberty-medal/recipients/king-hussein-shimon-peres
- ↑ https://achievement.org/achiever/shimon-peres/
- ↑ https://www.uah.es/es/conoce-la-uah/la-universidad/actos-academicos-e-institucionales/doctores-honoris-causa/SHIMON-PERES/
- ↑ Honorary Doctorates — Moscow State Institute of International Relations.
- ↑ https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
- ↑ https://ashdodnet.com/%D7%97%D7%93%D7%A9%D7%95%D7%AA-%D7%90%D7%A9%D7%93%D7%95%D7%93/%D7%94%D7%9C%D7%95%D7%98-%D7%94%D7%95%D7%A1%D7%A8-%D7%94%D7%A7%D7%A8%D7%99%D7%94-%D7%A2%D7%9C-%D7%A9%D7%9D-%D7%A0%D7%A9%D7%99%D7%90-%D7%94%D7%9E%D7%93%D7%99%D7%A0%D7%94-%D7%9C%D7%A9%D7%A2%D7%91%D7%A8-%D7%A9%D7%9E%D7%A2%D7%95%D7%9F-%D7%A4%D7%A8%D7%A1-%D7%A0%D7%97%D7%A0%D7%9B%D7%94-%D7%91%D7%90%D7%A9%D7%93%D7%95%D7%93-%D7%95%D7%99%D7%93%D7%90%D7%95-476055
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ Amiram Barkat. «Presidency rounds off 66-year career». Haaretz. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 Tore Frangsmyr, ed. (1995). «Shimon Peres, The Nobel Peace Prize 1994». The Nobel Foundation.
- ↑ «Peres elected President». The Jerusalem Post. 2007 թ․ հունիսի 12. Վերցված է 2007 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Jim Teeple, "Shimon Peres Sworn In as Israel's President" Արխիվացված 2007-07-15 Wayback Machine, VOA News, 15 July 2007.
- ↑ «Foreign and Commonwealth Office». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Shimon Peres». The Knesset's internet site. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Shimon Peres:The Eighth Prime Minister». Prime Minister of Israel's internet site. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Location of Wiszniew on the map of the Second Polish Republic in the years 1921–1939, www.jewishinstitute.org.pl». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Knesset Member, Shimon Peres». Knesset. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ 27,0 27,1 27,2 «Shimon Peres Biography». Academy of Achievement. 2008 թ․ փետրվարի 13.
- ↑ http://www.haaretz.com/life/movies-television/.premium-1.610399
- ↑ «Peres: Not such a bad record after all». The Jerusalem Post. 2005 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Joseph Telushkin. Rebbe. Page 132. HarperCollins, 2014.
- ↑ Judy L. Beckham (2003 թ․ օգոստոսի 2). «Shimon Peres, 1994 Nobel Peace Prize». Israel Times.(չաշխատող հղում)
- ↑ 32,0 32,1 «President Shimon Peres - Seventy years of public service». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Gilbert, Martin: Israel: A History (Pages 116–117)
- ↑ «Peres to German MPs: Hunt down remaining Nazi war criminals». Haaretz. 2010 թ․ հունվարի 27. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Address by Peres to German Bundestag». Mfa.gov.il. 2010 թ․ հունվարի 27. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Sonia Peres regains consciousness». Ynetnews. 2007 թ․ մայիսի 25. Վերցված է 2007 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Sonia Peres, wife of President Shimon Peres, dies at 87». Haaretz. 2011 թ․ հունվարի 20. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Biography: Shimon Peres». American Academy of Achievement. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Man in the News: Israeli Model of Endurance; Shimon Peres». New York Times. 1984 թ․ օգոստոսի 6.
- ↑ Bar-Zohar, Michael (2007). Shimon Peres: The Biography. New York, NY: Random House. էջեր 75–76. ISBN 978-1-40-006292-8.
- ↑ Ziv, Guy. «Shimon Peres and the French-Israeli Alliance, 1954–9». Journal of Contemporary History. 45 (2): 406–429. doi:10.1177/0022009409356915.
- ↑ The Economic Diplomacy of the Suez Crisis, By Diane B. Kunz, Univ of North Carolina Press, 1991, page 108
- ↑ Suez: Britain's End of Empire in the Middle East, Keith Kyle, I.B.Tauris, 15 February 2011
- ↑ 44,0 44,1 Neff, Donald Warriors at Suez, pp. 162–163.
- ↑ Neff, Donald Warriors at Suez, pp. 234–236.
- ↑ Neff, Donald Warriors at Suez, p. 235.
- ↑ Affaire de Suez, Le Pacte Secret Արխիվացված 2012-04-19 Wayback Machine, Peter Hercombe and Arnaud Hamelin, France 5/Sunset Presse/Transparence, 2006
- ↑ The Protocol of Sevres 1956 Anatomy of a War Plot Արխիվացված 2018-04-05 Wayback Machine. Users.ox.ac.uk. Retrieved 8 September 2011.
- ↑ Eden, By Peter Wilby, Haus Publishing, 2006
- ↑ Jewish Virtual Library, (չաշխատող հղում)
- ↑ East, Roger; Thomas, Richard (2003). «Israel». Profiles of People in Power: The World's Government Leaders (1st ed.). Psychology Press. էջեր 247–251. ISBN 9781857431261.
- ↑ «Israel Labour head to meet Sharon». BBC News. 2005 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2007 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Serving 60 Years to Life». Newsweek Europe. 2005 թ․ դեկտեմբերի 12.
- ↑ 54,0 54,1 «President Shimon Peres – Seventy years of public service». Office of the President of Israel. 2010. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Verter, Yossi (2006 թ․ հունվարի 6). «Under Peres, Kadima would win 42 seats; under Olmert – 40». Haaretz. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Mazal Mualem; Yossi Verter; Nir Hasson (2006 թ․ հունվարի 9). «Shimon Peres calls on his supporters to vote Kadima». Haaretz. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 21-ին.
{{cite web}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն) - ↑ «Peres elected Israel's president». BBC News. 2007 թ․ հունիսի 13. Վերցված է 2007 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Jim Teeple, "Shimon Peres Sworn In as Israel's President" Արխիվացված 2007-07-15 Wayback Machine, VOA News, July 15, 2007.
- ↑ It is true that we have erred, but a bright spring awaits Shimon Peres, Monday July 16, 2007, The Guardian
- ↑ «Shimon Peres: State president, Nobel laureate and now – knight». Haaretz. 2008 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Peres becomes Sheikh». 2011 թ․ հունիսի 14.
- ↑ «Secrets of Ben-Gurion's Leadership». Forward. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Goldberg, Jeffrey. "The Unbearable Smallness of Benjamin Netanyahu." The Atlantic. September 29, 2016. September 30, 2016.
- ↑ «Shimon Peres: From Hawk to Dove». Vision.org. Winter 2000. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 13-ին.
- ↑ "Israel's denials of the Armenian Genocide are hard to swallow", Middle East Eye, April 23, 2015
- ↑ 66,0 66,1 66,2 Yair, Auron (2003). «Chapter 5 – The Armenian Genocide's Recognition by States: The Israeli Aspect». The Banality of Denial: Israel and the Armenian Genocide (1st ed.). New Brunswick (U.S.A.): Transaction Publishers. էջ 127. ISBN 0-7658-0191-4.
- ↑ Robert Fisk. «Peres stands accused over denial of 'meaningless' Armenian Holocaust». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Protest [against] Israeli foreign minister's remarks dismissing Armenian genocide as "meaningless"». Anca.org. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Ravid, Barak (2007 թ․ օգոստոսի 26). «Peres to Turks: "Our stance on Armenian issue hasn't changed"». Haaretz. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Pfeffer, Anshel. "Peres: 'Fight terror – reduce global dependence on oil'" Արխիվացված 2009-11-19 Wayback Machine, Haaretz. May 5, 2008.
- ↑ "Peres says that Iran 'can also be wiped off the map'" Արխիվացված 2012-07-17 Wayback Machine, Dominican Today. May 8, 2006
- ↑ Peres bombshell: I stopped an Israeli strike on Iran Jerusalem Post, September 30, 2016
- ↑ «Speech by Peres at Waterloo University, Canada» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «President Shimon Peres - Seventy years of public service». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ The Worst-Kept Secret: Israel's Bargain with the Bomb, By Avner Cohen (Columbia University Press, 2013), page 173
- ↑ How Shimon Peres laid the foundation for Start-up Nation By NIV ELIS, Jerusalem Post, Sep 29, 2016
- ↑ My Word: Memories of reporting on the life and times of Shimon Peres. By LIAT COLLINS, Jerusalem Post, Sep 15, 2016
- ↑ Better brain research will make a better world: Israeli President Shimon Peres Արխիվացված 2016-10-02 Wayback Machine Canadian Press, By Diana Mehta, September 5, 2012
- ↑ Peres' Nanotechnology Fund Starts Off With $5 Million Oded Hermon July 6, 2003, Haaretz
- ↑ New Peres center to showcase Israel tech, spark dreams Times of Israel, July 21, 2016
- ↑ Կաղապար:ВТ-ЛП
- ↑ «Arise Sir Shimon: Peres receives honorary knighthood from Britain's Queen». Газета «Haaretz», 20.11.2008. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.(անգլ.)
- ↑ «Президиум Российской академии наук постановил присвоить звание «Почетный профессор Российской академии наук» Президенту Государства Израиль Шимону Пересу». Российская академия наук. 2012 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.(ռուս.)
- ↑ «Президенту Израиля Пересу присвоено звание почетного гражданина Вильнюса». 15min.lt. 2013 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.(ռուս.)
- ↑ «פרס קיבל את מדליית החירות». Гаарец. 2012 թ․ հունիսի 14. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.(եբրայերեն)
- ↑ «AN ACT To award the Congressional Gold Medal to Shimon Peres» (PDF). Издательский дом правительства США[en]. 2014 թ․ մայիսի 20. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.(եբրայերեն)
- ↑ «Shimon Peres's Reflections on War, Peace and Life». The New York Times. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Baker, Peter (2016 թ․ սեպտեմբերի 13). «Shimon Peres, Former Prime Minister of Israel, Suffers a Stroke». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ 89,0 89,1 Wohlgelernter, Elli (2016 թ․ սեպտեմբերի 28). «Shimon Peres, former president and veteran Israeli statesman, dies at 93». Jerusalem Post. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Siegel-Itzkovich, Judy (2016 թ․ սեպտեմբերի 27). «Peres's condition dramatically declines; family urged to say last goodbyes». Jerusalem Post. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Beaumont, Peter (2016 թ․ սեպտեմբերի 28). «Former Israeli leader Shimon Peres dies aged 93». The Guardian. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Bergersept, Marilyn (2016 թ․ սեպտեմբերի 27). «Shimon Peres Dies at 93; Built Up Israel's Defense and Sought Peace». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Condolences on the death of Shimon Peres September 28, 2016 10:55
- ↑ Statement by the President on the Death of Former Israeli President Shimon Peres September 27, 2016
- ↑ Chinese President Xi Jinping expressed condolences to Israeli President following the death of Shimon Peres French.xinhuanet.com, Posted on 2016-09-28
- ↑ Shimon Peres was a steadfast friend of India Արխիվացված 2016-10-11 Wayback Machine thestatesman.com/Agencies, New Delhi, September 28, 2016
- ↑ «World leaders to attend funeral for Israel's Shimon Peres». BBC News. 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Peter Beaumont (2016 թ․ սեպտեմբերի 30). «Shimon Peres funeral: Obama evokes 'unfinished business' of peace talks». The Guardian. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Peres: 'Every woman is civilisation itself' Արխիվացված 2016-09-17 Wayback Machine Saloona, September 28, 2016
- ↑ 100,0 100,1 Fay, Greer (2011 թ․ հունվարի 20). «Jerusalem Post article on Sonya Gelman». The Jerusalem Post. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Sonia Peres regains consciousness». Ynetnews. 2007 թ․ մայիսի 25. Վերցված է 2007 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Cebedo, Earl (2011 թ․ հունվարի 20). «Wife of Israeli President Shimon Peres dies». All Voices. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
- ↑ "Not like other murderers", Haaretz, November 5, 2007
- ↑ Anderman, Nirit (2014 թ․ օգոստոսի 13). «Shimon Peres remembers 'very strong, very beautiful' relative Lauren Bacall». Haaretz. Tel Aviv.
- ↑ 105,0 105,1 Poems turn to song as ex-leader turns 86 AP, updated Aug 17, 2009 7:55:07 PM ET
- ↑ A ray of hope Jerusalem Post, October 28, 2008
- ↑ Shimon Peres Writes a Song to Celebrate Chinese New Year Reuters, Haaretz, February 8, 2016
- ↑ 108,0 108,1 108,2 Shimon Peres: Israel’s first social media president by Esther D. Kustanowitz, Jewish Journal, September 28, 2016
- ↑ WATCH: Shimon Peres throws a paper airplane in the name of education By SHARON UDASIN, 08/30/2015, Jerusalem Post
- ↑ In his 90s, Shimon Peres Became Social Media Star By RORY JONES September 28, 2016, Wall Street Journal
|
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիմոն Պերես» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիմոն Պերես» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Օգոստոսի 2 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Սեպտեմբերի 28 մահեր
- 2016 մահեր
- Իսրայելում մահացածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Իսրայելի նախարարներ
- Իսրայելի վարչապետներ
- Իսրայելի նախագահներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Իսրայելի արտաքին գործերի նախարարներ
- Կաթվածից մահացածներ
- Իսրայելի պետական գործիչներ
- Իսրայելի քաղաքական գործիչներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Իսրայելի քաղծառայողներ