Շերլոկ Գնոմս
Տեսակ | մուլտֆիլմ և կինոնկար |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն[1], ընտանեկան ֆիլմ[1], արկածային ֆիլմ և ռոմանտիկ կատակերգություն |
Հիմնված է | Ռոմեո և Ջուլիետ և Շերլոք Հոլմսի մատենագիտություն |
Ռեժիսոր | John Stevenson? |
Սցենարիստ | Andy Riley? և Kevin Cecil? |
Հնչյունավորում | Ջեյմս Մաքէվոյ, Ջոնի Դեփ, Էմիլի Բլանտ, Չիվիթել Էջիոֆոր, Մերի Ջեյ Բլայջ, Մեթ Լուկաս, Օզզի Օսբորն, Կելի Էսբերի, Ռիչարդ Ուիլսոն (նկարիչ) և Մեգի Սմիթ |
Պրոդյուսեր | Դեյվիդ Ֆերնիշ |
Երաժշտություն | Էլթոն Ջոն |
Երկիր | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Paramount Animation, Մետրո Գոլդվին Մայեր և Rocket Pictures |
Դիստրիբյուտոր | Paramount Pictures, UIP-Dunafilm[2], Հուլու և Vudu |
Տևողություն | 86 րոպե[3] |
Պրիկվել | Գնոմեոն և Ջուլիետը |
Թվական | մայիսի 3, 2018[4], մարտի 23, 2018, մայիսի 11, 2018, ապրիլի 11, 2018 և մարտի 22, 2018[2] |
MPAA վարկանիշ | PG[3] |
Բյուջե | 59 000 000 $[3] |
Շահույթ | 41 315 086 $[5], 3 030 584 $[3], 4 730 577 $[3] և 64 436 585 $[3] |
sherlockgnomes.com |
«Շերլոկ Գնոմս», ռեժիսոր Ջոն Սթիվենսոնի բրիտանա-ամերիկյան համակարգչային-անիմացիոն կատակերգական ֆիլմ։ 2011 թվականին նկարահանված «Գնոմեոն և Ջուլիետը» մուլտֆիլմի շարունակությունն է։ Paramount Animation ստուդիայի առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, ինչպես նաև` Metro-Goldwyn-Mayer-ի առաջին մուլտֆիլմն է վերջին 10 տարիների ընթացքում։ Պրեմիերան կայացել է 2018 թվականի հունվարի 18-ին Բրազիլիայում։ Պրեմիերան Ռուսաստանում կայացել է 2018 թվականի մարտի 15-ին[6], իսկ ԱՄՆ-ում` մարտի 23-ին[7]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բակային թզուկներ Գնոմեոն և Ջուլիետը վարձում են մասնավոր խուզարկու Շերլոկ Գնոմսին, որպեսզի նա բացահայտի անգլիական այգիներից թզուկների խորհրդավոր անհետացումը[8]։
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քելլի Օսբրի - թզուկ-ավազակներ
- Մերի Ջեյ Բլայջ - Այրին, պլաստիկ տիկնիկ, Շերլոկ Գնոմսի նախկին ընկերուհին
- Էմիլի Բլանտ - Ջուլիետ, լորդ Կարմրաղյուսի դուստրը և և Գնոմեոյի կինը
- Խուլիո Բոնետ - կարմիր թզուկ
- Մայքլ Քեյն - լորդ Կարմրաղյուս
- Գան Չի - ձայնարկիչ տեսախաղերի համար
- Ռոզալի Քրեյգ - կապիտան Նիմորդ
- Ջեյմի Դեմետրիու - Մորիարտի
- Ջոնի Դեփ - Շերլոկ Գնոմս
- Չիվեթել Էջիոֆոր - թզուկ Վաթսոն, Շերլոկ Գնոմսի ընկերը
- Դեքսթեր Ֆլետչեր - Ռեջի, գրոտեսկային կերպար
- Սթիվ Հեմիլթոն Շոու - թզուկ Ստիվ
- Լեյլա Հոբարտ - ոստիկանության աշխատակցուհի
- Ջեյմս Հոնգ - աղաման
- Էշլի Ջենսեն - Նենեթ, Ջուլիետի ընկերուհին
- Մեթ Լուկաս - Բենի, Գնոմեոյի լավագույն ընկերը
- Ջեյմս Մակեվոյ - Գնոմեո, Ջուլետի ամուսինը
- Սթիվեն Մերչանտ - Պարիս
- Օզի Օսբորն - Եղնիկ
- Ջեյվոն Պրինս - Գորգուլիա Ռոնի
- Մեգի Սմիթ – տիկին հատապտղիկ
- Դեն Սթարկի - Թեդի Գրեգսոն, լրագրող
- Ջոն Սթիվենսոն - գորիլա
- Ջուլի Ուոլթերս - օրիորդ Մոնտեքյու
- Իվ Ուեբստեր - տիկին Ադերսոն, մեծականջ թզուկ
- Սթիվեն Ուայթ - կամրջի շինարար
- Ռիչարդ Ուիլսոն - պարոն Կապուլետ
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի մարտին հաղորդվել է, որ «Գնոմեո և Ջուլիետ» մուլտֆիլմի շարունակությունը մշակվում է Rocket Pictures ստուդիայում, իսկ էնդի Ռայլին ու Քեվին Սեսիլը, նախորդ մուլտֆիլմի 9 հեղինակներից 2-ը, արդեն աշխատում էին սցենարի վրա։ Հաղորդվում էր, որ շարունակության մեջ կներկայացվի «մեծագույն դեկետիվ» Շերլոկ Հոլմսի այլընտրանքային կերպարը, ում կվարձեն մուլտֆիլմի հերոսները` անհետացած թզուկների առեղծվածը բացահայտելու համար[9]։ 2012 թվականի սեպտեմբերին հաղորդվել է, որ «Կունգ ֆու պանդա»-յի[10] հեղինակ Ջոն Սթիվենսոնն աշխատում է ֆիլմում որպես ռեժիսոր[11], այն բանից հետո, երբ Քելի Էսբյորին հրաժարվել է աշխատել ֆիլմում զբաղվածության պատճառով։ Այնուամենայնիվ, Էսբյորիմն ներգրավվում է մուլտֆիլմի աշխատանքներում որպես ստեղծագործական խորհրդատու[12]։
2015 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Ջոնի Դեպը կմասնակցի Շերլոկ Գնոմսի հնչյունավորմանը, և որ մուլտֆիլմը կթողարկվի 2018 թվականի հունվարի 12-ին[13], իսկ Մակեվոյն ու Բլանտը կրկին կվերադառնան համապատասխանաբար Գնոմեոյի և Ջուլիետի դերերի հնչյունավորմանը[14]։ Ի տարբերություն նախորդ մուլտֆիլմի, որը ստեղծվել է Arc Productions-ի կողմից (այժմ` Jam Filled Toronto), Շերլոկ Գնոմսը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։ Ինչպես առաջին մուլտֆիլմը, այս ֆիլմի անիմացիան ևս ստեղծվել է Autodesk Maya-ի օգնությամբ։ Անիմացիոն խմբի 60 %-ը գտնվել է Լոնդոնում, իսկ մնացած մասը` Փարիզում։ Ծրագրի արտադրության վրա աշխատել են 80-ից 100 անիմատոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ 2,0 2,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Box Office Mojo — 1999.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ По данным КиноПоиска (на 11.02.2018 14:00)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ http://deadline.com/2012/03/rocket-pictures-plots-gnomeo-juliet-sequel-with-new-tunes-by-elton-john-241300/
- ↑ Fleming, Mike (2012 թ․ մարտի 8). «Rocket Pictures Plots 'Gnomeo & Juliet' Sequel, With New Tunes By Elton John». Deadline. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
- ↑ IMDB
- ↑ Fleming, Mike (2012 թ․ սեպտեմբերի 5). «John Stevenson Tapped To Direct 'Gnomeo & Juliet' Sequel 'Sherlock Gnomes'». Deadline. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Sherlock Gnomes Character Posters Revealed». ComingSoon.net. 2017 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Robinson, Will (2015 թ․ նոյեմբերի 7). «Johnny Depp takes lead in Sherlock Gnomes». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ CS (2015 թ․ նոյեմբերի 10). «Paramount Animation Announces Release Dates». comingsoon.net. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերլոկ Գնոմս» հոդվածին։ |
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների բրիտանական ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2018 մուլտֆիլմեր
- 3D մուլտֆիլմեր
- MGM ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի կինոկատակերգություններ
- Բրիտանական մուլտֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր Շերլոք Հոլմսի մասին
- 2018 ֆիլմեր