[go: up one dir, main page]

Jump to content

Միլան Բարոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլան Բարոշ
Քաղաքացիությունը  Չեխիա և  Չեխոսլովակիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 28, 1981(1981-10-28)[1][2][3][…] (43 տարեկան)
Ծննդավայր Valašské Meziříčí[2]
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Միլան Բարոշը (չեխ.՝ Milan Baroš; հոկտեմբերի 28, 1981(1981-10-28)[1][2][3][…], Valašské Meziříčí[2]), չեխ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս թուրքական Անթալիասպոր ակումբում, ինչպես նաև Չեխիայի ազգային հավաքականում։

Պրոֆեսիոնալ կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Չեխոսլովակիայի Վիգանտիցե քաղաքում։ Միլան Բարոշի ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Օստրավայի Բանիկում, որի երիտասարդական թիմում խաղացել է 1993-ից 1998 թվականը։ Այնուհետև մինչ 2001 թվականի վերջը խաղացել է Բանիկի առաջին թիմում՝ 76 խաղում խփելով 23 գոլ՝ այդպիսով դառնալով տեղի երկրպագուների սիրելին, որին քնքշորեն անվանում էին Բարի, Միլանեսա, իսկ ավելի հաճախ՝ Օստրավայի Մարադոնա։ Երիտասարդ գոլահարի արդյունավետ խաղը Լիվերպուլի սելեկցիոներների աչքից չի վրիպում, և 2001-2002 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա տեղափոխվում է Անգլիա։

Երեք տարի խաղալով Լիվերպուլում՝ 69 խաղում խփում է 19 գոլ։ 2004 թվականին Եվրոպայի առաջնության ընթացքում նա դառնում է լավագույն ռմբարկու՝ խփելով 5 գոլ, իսկ Չեխիայի հավաքականը հասնում է կիսաեզրափակիչ։ 2005 թվականը լավ դասավորվեց Բարոշի համար. Լիվերպուլը հաղթող ճանաչվեց Չեմպիոնների Լիգայում, իսկ Բարոշը 2 գոլ խփեց։ 2006-ը կարելի էր անհաջող համարել ֆուտբոլիստի համար 8 գոլ Վիլլայում, որտեղ նա տեղափոխվեց Լիվերպուլից մոտ 10 միլիոն դոլարով, ինչպես նաև Չեխիայի անհաջողությունը Մունդիալ 2006-ում։ 2007-ը նոր էջ է չեխ ֆուտբոլիստի համար. հունվարի 22-ին նա տեղափոխվեց Լիոնի Օլիմպիկ իր նախկին մարզիչ Ուլիեի մոտ՝ 3.5 տարվա պայմանգրով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Բարոշ» հոդվածին։