[go: up one dir, main page]

Jump to content

Մեթյու Վոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետյու Վոն
Վոնը իր կնոջ հետ
Ի ծնե անուն՝Matthew Allard Robert Vaughn
Ծննդյան թիվ՝մարտի 7, 1971(1971-03-07)[1][2] (53 տարեկան)
Ծննդավայր՝Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Ազգություն՝անգլիացի
Քաղաքացիություն՝Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան
Կարիերա՝1996 — մեր օրեր
Պարգևներ՝
IMDb։ID 0891216

Մետյու դե Վեր Դրամոնդ(անգլ.՝ Matthew de Vere Drummond, մարտի 7, 1971(1971-03-07)[1][2], Լոնդոն, Անգլիա), ի ծնե անունը՝ Մետյու Ալլարդ Ռոբերտ Վոն(անգլ.՝ Matthew Allard Robert Vaughn), բրիտանացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և դերասան[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոնի մայրը՝ Քեթի Քիթոնը, մագնատ Ջեյմս Քիթոնի դուստրն էր։ Կային կարծիքներ, որ նրա հայրը դերասան Ռոբերտ Վոնն է, ով Քեթիին և Մեթյուին լքել է, երբ տղան չէր բոլորել 1 տարին։ 1980-ական թվականներին հաստատվեց, որ Ռոբերտ Վոնը Մեթյուի հայրը չէ։

2002 թվականին պարզվեց[4], որ նրա հայրը Ջորջ Ալբերտ Հարլի Դրամոնդն է՝ բրիտանացի ազնվական, Գեորգ VI արքայի սան[5][6]։ Ռոբերտ Վոնի վաղեմի խնդրանքով Մեթյուն իր մասնագիտության շրջանակներում օգտագործում է նրա ազգանունը, սակայն անձնական կյանքում՝ դե Վեր Դրամոնդ[7]։

Վոնը սովորել է Բաքինգեմի Ստոուի դպրոցում։ Ավարտելուց հետո՝ նախքան համալսարան ընդունվելը, մեկ տարի ճանապարհորդում էր Hard Rock Cafe-ի հետ, այնուհետև հաստատվում է Լոս Անջելեսում, որտեղ սկսում է աշխատել որպես ռեժիսորի օգնական։ Վերադառնում է Լոնդոն և հաճախում Լոնդոնի համալսարանական քոլեջ, որտեղ ուսումնասիրում է մարդաբանություն և հնագույն պատմություն։ Մի քանի շաբաթ անց դուրս է մնում քոլեջից։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի մայիսի 25-ից ամուսնացած է Կլաուդիա Շիֆերի հետ[8]։ Ունեն 3 երեխա՝

  • որդին՝ Կասպար Մեթյու դե Վեր Դրամոնդ, ծնվել է 2003 թվականի հունվարի 30-ին, Լոնդոնում
  • դուստրը՝ Կլեմենտինա դե Վեր Դրամոնդ, ծնվել է 2004 թվականի նոյեմբերի 11-ին, Լոնդոնում
  • դուստրը՝ Կոսիմա Վայոլեթ ֆոն Դրամոնդ, ծնվել է 2010 թվականի մայիսի 14-ին, Լոնդոնում[9][10]

Զույգը տուն ունի Նոթինգ Հիլում[11] և Սուֆոլկի Ստանինգֆիլդ գյուղում[12]։

Գայ Ռիչիի ընկերն է, ում հարսանիքի խաչեղբայրն էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
  3. «Vaughn hits out at fame obsession».
  4. Hockney, Karen (2002 թ․ ապրիլի 25). «Vaughn's truth about son Matthew». Standard.co.uk.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  6. http://www.independent.co.uk/news/people/profiles/matthew-vaughn-the-directors-cut-550697.html
  7. Norman, Neil (2004 թ․ հոկտեմբերի 3). «Matthew Vaughn: The director's cut». independent.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. "[1]". Vogue. Retrieved 6 March 2012.
  9. Michaud, Sarah (2010 թ․ հունվարի 15). «Claudia Schiffer Expecting Third Child». People. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  10. «Claudia Schiffer names new baby daughter».
  11. «Jonathan Ross' wife Jane Goldman lets it all hang out as she leads revellers at Kick-Ass premiere party». Daily Mail. London. 2010 թ․ մարտի 24. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
  12. «Celebrity couple's love for Suffolk». East Anglian Daily Times. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Վոն» հոդվածին։