Մեգի Ռոզուել
Մեգի Ռոզուել | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1952[1] (71 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին | Hal Rayle? |
Կայք | audiornr.com |
Maggie Roswell Վիքիպահեստում |
Մեգի Ռոզուել (անգլ.՝ Maggie Roswell, նոյեմբերի 14, 1952[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոյի, հեռուստատեսության և հնչյունավորման դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեգի Ռոզուելը ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 14-ին Լոս Անջելեսում։ Սովորել է Լոս Անջելեսի քոլեջում։ Առաջին անգամ էկրաններին հայտնվել է 1973 թվականին, երբ մեկ տարվա ընթացքում երեք սերիալներում փոքր դերեր է խաղացել, բայց դրանից հետո մինչև 1980 թվականը կինո չի վերադարձել։ 1980-ական թվականներին դերասանուհին ակտիվորեն նկարահանվել է կինոյում և հեռուստատեսությունում, իսկ 1990 թվականին առաջին անգամ հնչյունավորել է «Սիմփսոնները» մուլտսերիալի «Հոմերի երեկույթը» էպիզոդի երկրորդական կերպարներից մեկին՝ «արքայադուստր Քաշմիրին» և ընդմիշտ մնացել է մուլտֆիլմում. 2014 թվականի մարտից Ռոզուելը մասնակցել է մուլտսերիալի 196 էպիզոդների հնչյունավորմանը։
1987 թվականին ամուսնացել է հնչյունավորող դերասան Հել Ռեյդի հետ։ 1994 թվականի մայիսի 5-ին զույգը որդեգրել է երեխա՝ աղջկա՝ Սպենսեր Ֆրիլենդի Ռեյլին[2], և նույն թվականին ընտանիքը Լոս Անջելեսից տեղափոխվել է Դենվեր[3], սակայն ամեն տարի մարտից մինչև նոյեմբեր Ռոսուելը շաբաթը երկու անգամ այնտեղից եկել է Կալիֆոռնիա՝ «Սիմփսոնները» մուլտֆիլմի վրա աշխատելու համար[2]։ Դերասանուհին ամուսնու հետ հիմնել է սեփական փոքրիկ ընկերությունը, որը սցենարներ է գրում, զբաղվում է գովազդային հոլովակների արտադրությամբ և հնչյունավորմամբ, ձայնագրում է բջջային հեռախոսների համար հումորային ռինգտոններ։ Նրանց տան նկուղում հիմնվել է ձայնագրման ստուդիա։ Roswell 'n' Rayle Company ընկերության հաջողությունների շարքում կարելի է նշել մեծ պահանջարկ ունեցեղ գովազդը Բուրգեր Քինգի, Campbell Soup-ի, Pontiac-ի համար։
1999 թվականին Մեգի Ռոուզուելը Fox Broadcasting Company-ից, որը թողարկել է «Սիմփսոնները», պահանջել է աշխատավարձի բարձրացում՝ վկայակոչելով Դենվեր-Լոս Անջելես ավիատոմսերի թանկացումը[2]։ Այդ ժամանակ մեկ էպիզոդի համար ստացել է 1500-2000 դոլար և ցանկանում էր ավելացնել այն մինչև 6000 դոլար։ Միևնույն ժամանակ հայտնի էր, որ անիմացիոն շարքի վեց հիմնական դերասանները (Սիմփսոնների ընտանիքը) էպիզոդի համար ստանում էին 125 000 դոլար։ Fox ընկերությունը առաջարկել է դերասանուհուն 150 դոլար հավելավճար[4], սակայն նա մերժել է այն և հեռացել մուլտֆիլմից։ Այդ կապակցությամբ «Սիմփսոնները» մուլտֆիլմի պրոդյուսերները ստիպված է եղել անհապաղ «սպանել» Մոդ Ֆլանդերսին («Կրկին մեկը» էպիզոդ), որը հնչյունավորել է Ռոզուելլը, իսկ մյուս երկրորդական կանացի դերերը հնչյունավորելու համար վարձել են դերասանուհի Մարսիա Միցման Գեյվենին։ 2002 թվականին դրամական հարցը լուծվել է և Ռոսուելը վերադարձել է մուլտսերիալ[5]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997` «Էննի» մրցանակ «Լավագույն անհատական ձեռքբերում. հեռուստատեսային արտադրանքում կին կերպարի հնչյունավորում» կատեգորիայում՝ «Սիմփսոններ» մուլտսերիալի «Շերի Բոբինս» էպիզոդում խաղացած դերի համար - անվանակարգ։
Ընտրված ֆիլմագևություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983 - Կրակ և սառույց / Fire and Ice - արքայադուստեր Տիգրա
- 1987 -1988 - Հզոր մուկը։ Նոր արկածներ / Mighty Mouse: The New Adventures - Պյորլ Պյուրհերթ (14 էպիզոդում)
- 1988 - Յոգին և տիեզերական արջերի ներխուժումը / Yogi and the Invasion of the Space Bears - փոքրիկ աղջիկ
- 1990 - Tiny Toon Adventures / Tiny Toon Adventures - Մերի Վեյն (1 դրվագում)
- 1990-1999, 2002 - Սիմփսոնները / The Simpsons - Մոդ Ֆլանդերս, Հելեն Լավջոյ, միսս Հուվեր, մերկապարուհի «Արքայադուստր Քաշմիր», Մոնա Սիմփսոն, այլ երկրորդական կերպարներ (196 դրվագներում)
- 1991 - Սև անձրևանոց / Darkwing Duck - սուպերհերոս կին (1 դրվագում)
- 1993 - Խճճված / Bonkers - վարսահարդար Անիտա (2 դրվագում)
- 1994 - Անիմացիաներ / Animaniacs - արքայադուստր / սարդ-չարագործ (1 դրվագում)
- 1997 - Սիմփսոններ։ Վիրտուալ Սփրինգֆիլդ / The Simpsons: Virtual Springfield - երկրորդական կերպարներ (տեսախաղ)
- 2007 - Սիմփսոնների կինո / The Simpsons Movie - Հելեն Լավջոյ
Այլ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 - Փարտրիջների ընտանիքը / The Partridge Family - Լոիս (1 դրվագում)
- 1981 - Մորք և Մինդի / Mork & Mindy - Դոննա Համոնդ (1 դրվագում)
- 1982 - Լավերնա և Շիրլին / Laverne & Shirley - Կարեն Քոլդուել (1 դրվագում)
- 1983 - Ռեմինգթոն Սթիլ / Remington Steele - Մարգարեթ Թրեյսի (1 դրվագում)
- 1984 - Ուրախ օրեր / Happy Days - Ջոյս Ջեյմս (1 դրվագում)
- 1987 - Վալերի / Valerie (The Hogan Family) - ռեյնջեր Մորիսոն (1 դրվագում)
- 1987 - Դինաստիա / Dynasty - միսս Պենելոպա Շեյն (1 դրվագում)
- 1989 - Որսորդ / Hunter - Ադելլ Ռոբերտս (1 դրվագում)
- 1993 - Քվանտային ցատկ / Quantum Leap - Մաստերսոն (1 դրվագում)
- 1993 - Մերֆի Բրաուն / Murphy Brown - մայր (1 դրվագում)
Լայն էկրան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980 - Կեսգիշերային խենթություն / Midnight Madness - Донна, лидер Красной команды
- 1985 - Ամերիկայում կորածը / Lost in America - Փեթթի
- 1986 - Վարդագույն աղջիկ / Pretty in Pink - Տիկին Դիտց
- 2004 - Արծաթե քաղաք / Silver City - Էլլի Հաստինգս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Билл Хастед. Maggie Roswell is wanted dead or alive by folks on 'Simpsons' (անգլ.) на сайте denverpost.com, 21 апреля 2011
- ↑ Интервью с Хэлом Рэйлом Արխիվացված 2014-03-28 Wayback Machine (անգլ.) на сайте toonarific.com, 11 июня 2004
- ↑ Джоуни Пааккинен. The Simsons Archive - Maggie Roswell Goes Ghostal Արխիվացված 2009-01-24 Wayback Machine (անգլ.) на сайте snpp.com, 15 февраля 2002
- ↑ Нэнси Бэзил. There’s a New Maude in Town Արխիվացված 2016-03-03 Wayback Machine (անգլ.) на сайте animatedtv.about.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դերասանուհու պաշտոնական կայք
- Պաշտոնական կայք Roswell 'n' Rayle Company
- Մեգի Ռոզուել Արխիվացված 2020-11-15 Wayback Machine tv.com կայքում
- Մեգի Ռոզուել tvguide.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգի Ռոզուել» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 14 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի հնչյունավորողներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ