[go: up one dir, main page]

Jump to content

Մացուսակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մացուսակա
ճապ.՝ 松阪市[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՀամայնքՄիե
Հիմնադրված էհունվարի 1, 2005 թ.
Մակերես623,58 կմ², 623,77 կմ²
Բնակչություն158 472 մարդ (սեպտեմբերի 1, 2020)[2]
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքcity.matsusaka.mie.jp(ճապոներեն)
Մացուսակա (Ճապոնիա)##
Մացուսակա (Ճապոնիա)

Մացուսակա (ճապ.՝ 松阪市 Մացուսակա-սի), Ճապոնիայի Միե պրեֆեկտուրայում գտնվող քաղաք։ Քաղաքի մակերեսը կազմում է 623,77 կմ²[3], բնակչությունը՝ 166 162 մարդ (2014 թվականի օգոստոսի 1-ի տվյալների համաձայն)[4], բնակչության խտությունը՝ 266,38 մարդ/կմ²։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մցուսակա քաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու Կինկի տարածաշրջանի Միե պրեֆեկտուրայում։ Մացուսակայի հետ սահմանակցում են Ցու քաղաքը, Մեյվա, Տակի, Օդայ ավանները և Հիգասիյոսինո, Միցուե, Կավակամի[5] գյուղերը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանի բնակչությունը կազմում է 166 162 մարդ (2014 թվականի օգոստոսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 266,38 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[6].

Տարեթիվ Բնակչության թվաքանակ
1980 153 185 մարդ
1985 158 155 մարդ
1990 159 625 մարդ
1995 163 131 մարդ
2000 164 504 մարդ
2005 168 973 մարդ

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մացուսական հանդիսանում է գյուղատնտեսական շրջանի և հանրահայտ «մացուսակյան տավարի մսի» արտադրության կարևոր կենտրոն։ Քաղաքում տեղակայված են ոչ մեծ նավահանգիստ և Aichi Machine Industry մեքենաշինական ընկերության գործարանը[7], էլեկտրոնային կոմպոնենտների Noritake[8] և Panasonic ընկերությունների գործարանները[9], արդյունաբերական սարքավորումների և կոմպոնենտների THK գործարանը[10], ռեզինե արտադրանքի՝ Tokai Rubber Industries արդյունաբերական գործարանը[11], APiTA և MARM առևտրի կենտրոնները, Mie Shinkin Bank-ի և The Daisan Bank-ի շտաբ-բնակարանները, Հատիսու հիդրոէլեկտրակայանը[12]։

Մացուսակա քաղաքը խորհրդանշող ծառ է համարվում սոճին, ծաղիկ՝ Lilium auratum-ը, թռչուն՝ Cettia diphone[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 歴史的行政区域データセットβ版地名辞書
  2. 三重県|統計データライブラリ:人口・世帯の動き
  3. Geospatial Information Authority of Japan
  4. «滋賀県の人口と世帯数». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  5. データのダウンロード(2.各データ詳細
  6. Բնակչության թվաքանակը՝ ըստ Ճապոնիայի մարդահամարի տվյալների
  7. «Offices & Plants» (անգլերեն). Aichi Machine Industry Co., Ltd. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  8. «Offices and Factories» (անգլերեն). Noritake Co. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  9. «Manufacturing Sites of Industrial Devices» (անգլերեն). Panasonic Corporation. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  10. «Manufacturing» (անգլերեն). THK CO.,LTD. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  11. «Domestic and overseas TRI group businesses, associated companies, group» (անգլերեն). Tokai Rubber Industries. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  12. «Investing in Mie» (անգլերեն). Mie Prefectural Government. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  13. «市の花・木・鳥» (ճապոներեն). Администрация города Мацусака. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մացուսակա» հոդվածին։