Հրանտ Դինք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Դինք (այլ կիրառումներ)
Հրանտ Դինք | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1954[1] |
Ծննդավայր | Մալաթիա, Թուրքիա |
Մահացել է | հունվարի 19, 2007[2][3] (52 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Բալըքլի հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Պեզճյան մայր վարժարան |
Մասնագիտություն | սյունակագիր, ֆուտբոլիստ, լրագրող, իրավապաշտպան, գրող, հրապարակախոս, խմբագիր և հրատարակիչ |
Աշխատավայր | Ակոս |
Ամուսին | Ռաքել Դինք |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Արաթ Դինք |
Hrant Dink Վիքիպահեստում |
Հրանտ Դինք (արևմտահայերեն գրությամբ՝ Հրանդ Տինք [hǝ'ɹant dʰiŋkʰ], թուրքերեն՝ Hrant Dink, սեպտեմբերի 15, 1954[1], Մալաթիա, Թուրքիա - հունվարի 19, 2007[2][3], Ստամբուլ, Թուրքիա), պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականներից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրանտ Դինքը 7 տարեկանում ծնողների հետ Մալաթիայից տեղափոխվել է Ստամբուլ. սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում։ Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության (1978 թվական) և փիլիսոփայության (1987 թվական) ֆակուլտետները։ Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող։ 1996 թվականին Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև։ Ունի երեք զավակ։
Հայկական հարց
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է, մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ[4]։ Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր։
Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին, ըստ որի՝ տեղի ունեցածը պատերազմական ժամանակների բախումների հետևանք էր և ոչ թե նպատակային կոտորած, Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թվականին դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության։
Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել։ Սակայն, եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի/հաճելի մարդկանց տպավորություն են թողնում... Բայց ամեն դեպքում ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել [ցեղասպանությունը]։ Որովհետև նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա, և այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան։ - [5]
|
Հրանտ Դինքը հավատում էր, որ Հայկական Սփյուռքը հնարավորություն կունենա ազատ ապրելու՝ չենթարկվելով ճնշումների, առաջնահերթ հաշվի առնելով ապրողների մեծամասնության կարծիքը[6]։ Հասկանալով, որ կարեկցանքը չի փոխում Ցեղասպանության հարցը, Դինքը կոչ է անում երկխոսության.
Հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից։ - [6]
|
Հռետորական խնդիրների տեսանկյունից, որը խանգարում է հայ–թուրքական երկխոսությանը, նա հավատում էր, որ այս խոչընդոտները կարող էին հաղթահարվել հօգուտ թուրքահայերի։ Ֆրանսիայում ընդունված օրենքից հետո, որը հանցագործություն էր համարում հայերի դեմ իրականացրած ցեղասպանության ժխտումը, Դինքը դեմ արտահատվեց այդ որոշմանը և անգամ, Milliyet թերթի պնդմամբ, գնաց Ֆրանսիա՝ ի նշան բողոքի[7]։
Դինքի գործունեությունը կրճատված է, ինչպես «չորրորդ ճանապարհի հայելին»։ Նա հավասարապես ցավում էր ինչպես հայերի, այնպես էլ Թուրքիայի ժողովրդի ու թուրքահայերի համար[6]։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից[8]։ Մարդասպանը հեռանալիս գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա[9]։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ Կասկածյալի հետքի վրա դուրս գալուն օգնել է նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարը ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։ Ի սկզբանե ոստիկանները փորձում էին պարզել՝ արդյո՞ք որևէ ազգայնական խմբավորման անդամ է ձերբակալվածը։
Որոշ քաղաքագետների կարծիքով սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։ Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին։ Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։
Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվում է «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպությունը[10][11]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հունիսին Հրանտ Դինքին շնորհվում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ[12]։ Ըստ Հայաստանի նախագահի՝ առաջին անգամ է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու։
Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար։ Մենք միշտ կհիշենք նրան, և մենք հավաստիացնում ենք նրա ընտանիքին, որ Հայաստանն իրենց տունն է, որտեղ մենք միշտ ուրախ ենք նրանց տեսնել։ |
Պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների փոխըմբռնման, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հրանտ Դինքին շնորհված նախագահի մրցանակը ստանալու համար Թուրքիայից եկել էին Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, դուստրը՝ Դելաուա Դինքը և եղբայրը՝ Երվանդ Դինքը։
Մրցանակը հանձնվել է Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, ով հայտարարել է.
Մահից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում։ «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքի։ Սպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի վարչապետը։ 2005 թվականին Դինքն արժանացել է Թուրքիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Խոսքի և խղճի ազատության ամենամյա, 2006 թվականին՝ Գերմանիայի «Շտեռն» ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի՝ Մամուլի ազատության և լրագրողական խիզախության, Նորվեգիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան, 2007 թվականին՝ հետմահու՝ Հայաստանի նախագահի և այլ մրցանակների։
2007 թվականին ստեղծվել է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամ, որի ջանքերով լույս է ընծայվել նրա «Երկու հարևան ժողովուրդներ» գիրքը։ Հիմնադրամը ամեն տարի սեպտեմբերի 15-ին՝ Դինքի ծննդյան օրը, կազմակերպում է միջազգային մրցանակաբաշխություն։
Դինքի անունով Ֆրանսիայի Մարսել քաղաքում կոչվել է փողոց, իսկ Փարիզում՝ դպրոց։
2018 թվականին Ստամբուլի քաղաքապետարանը Շիշլիի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու փողոցը վերանվանվել է Հրանտ Դինքի անունով[13]
Դինքի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղաւնիները համոզեցին, ըսին որ իրենց վրայ - «Հրանդ Տինքին», Զահրատ
|
Հրանտն իր մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Իմ զբաղեցրած դիրքն այսպես է բնութագրվում՝ ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ։ - Հրանտ Դինք. «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան», 2009 թ. (հետմահու)
|
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հրանտ Դինքի դամբարանը Բալիքլի Ստամբուլ հայկական գերեզմանատանը
-
Հրանտ Դինքին նվիրված հուշատախտակ Բուրգասում
-
Հրանտ Դինքին նվիրված հուշատախտակ Ստամբուլում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ակոսի» կայքը(թուրքերեն) (հայ.)
- Հրանտ Դինք հիմնադրամ
- Անուներ Հրանտ Դինք (հայ.)
- Հրանտ Դինք կենսագրություն Արխիվացված 2016-04-07 Wayback Machine (հայ.)
Տեսանյութեր
- Հայեր ներեցեք մեզ(հայ.)
- Հայեր ներեցեք մեզ(ռուս.)
- Հարցազրույց Հրանտ Դինքի հետ(հայ.)
- Հրանտ Դինքի ելույթը(թուրքերեն)
- Հրանտ Դինքի հարցազրույցը Արխիվացված 2007-09-28 Wayback Machine «Akşam» թերթին։(թուրքերեն)
- Ո՞վ է Հրանտ Դինքը. Civilnet.am Արխիվացված 2014-01-25 Wayback Machine(հայ.)
Նորություներ
- Պէտք է հասկնանք որ Հրանդ Տինքը «1.500.000 + 1» չէր (հայ.)
- Հրանտ Դինք՝ անզեն, բայց հաղթած զինվորը Արխիվացված 2014-03-26 Wayback Machine (հայ.)
- Հրանտ Դինք. «Ես իրավասու եմ մահանալ այն երկրում, որտեղ ծնվել եմ։» (ռուս.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #132576562 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 http://news.bbc.co.uk/2/hi/europe/6279241.stm
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Թուրքիայում Հայ խմբագրի սպանություն». BBC. 2007 թ․ հունվարի 19. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Hrant Dink (2006). Screamers (trailer of documentary).
{{cite AV media}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ 6,0 6,1 6,2 Oran, Baskın (2006 թ․ դեկտեմբերի 17). «The Reconstruction of Armenian Identity in Turkey and the Weekly Agos (Interview with Hrant Dink)». Nouvelles d'Armenie. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Sazak, Derya (2006 թ․ հոկտեմբերի 10). «Hrant'ın tepkisi». Milliyet (Turkish). Վերցված է 2007 թ․ հունվարի 22-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ ««Turkish-Armenian writer shot dead»» (անգլերեն). BBC News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 19.01.2007-ին.
- ↑ Benjamin Harvey. Police: 2 confess in journalist killing. — The Associated Press, 22.01.2007
- ↑ Turkey arrests two ex-generals for alleged coup plot Արխիվացված 2008-12-26 Wayback Machine(անգլ.)
- ↑ Deep state plot' grips Turkey BBC News(անգլ.)
- ↑ GRAPHICS, ZOOM. «"HAYASTAN" ALL ARMENIAN FUND | www.himnadram.org| Rural and Infrastructure Development Projects in Armenia and Artsakh. Charity. Donate». www.himnadram.org. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Ստամբուլի քաղաքապետարանը Շիշլիի շրջանի փողոցներից մեկն անվանակոչել է Հրանտ Դինքի անունով». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Դինք» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Դինք» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Սեպտեմբերի 15 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Մալաթիա քաղաքում ծնվածներ
- Հունվարի 19 մահեր
- 2007 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրք սյունակագիրներ
- Թուրքահայ լրագրողներ
- Թուրքահայ հասարակական գործիչներ
- Թուրքիայում սպանված անձինք
- Թուրքիայում սպանված լրագրողներ
- Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակի դափնեկիրներ
- Հրաձգային զենքից մահացածներ
- Մարդու իրավունքների թուրք ակտիվիստներ