[go: up one dir, main page]

Jump to content

Հոբ երանելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոն Բոննա. «Հոբ» (1880)

Հոբ Երանելի (եբրայերեն՝ אִיּוֹב‎, հունարեն՝ Ἰώβ), ըստ Աստվածաշնչի՝ Հուս երկրում ապրել է Հոբ անունով մի աստվածավախ, արդար և բարեսիրտ մարդ։ Նա իր ընտանիքն ու ունեցածը կորցնելուց և բազում զրկանքների ենթարկվելուց հետո էլ՝ Աստծուց գոհ բացականչում էր՝ "օրհնյալ ըլլա Տիրոջ կամքը"։ Ըստ ավանդության Հոբն անցել է երանելիների շարքը և դարձել տոկունության ու համբերատարության խորհրդանիշ։

Ըստ աստվածաշնչյան ավանդության՝ Հուս երկրի նահապետն էր։ Չնայած իր բարեպաշտությանն ու առաքինությանը, աստծո կամքով իբր ենթարկվել է ահավոր տառապանքների և փորձությունների (սնանկացում, զավակների մահ, բորոտություն)։ Ի վերջո, Հոբը հաշտվել է հանիրավի պատժին, հավատարիմ մնացել աստծուն և արժանացել նրա ողորմածությանը։ Հուդայականությունը և քրիստոնեական եկեղեցին Հոբի կերպարն օգտագործել են ջատագովելու համբերությունն ու հավատի ուժը։ Սակայն աստծուն ուղղված Հոբի խոսքերում առկա է նաև բողոք անմիտ տառապանքի, երկնային անարդարության և չարի հովանավորման դեմ։ Հոբի ողբերգությունն ու վեհությունը փաստորեն բարձրացնում են մարդուն և նսեմացնում աստծուն։ Հոբը համարձակվում է վիճարկել աստծո վճիռը, կասկածի տակ առնել նրա բարությունն ու արդարությունը, հետևաբար՝ նաև գոյությունը։ Շատ ուսումնասիրողներ գտնում են, որ Հոբի գրքի նախնական բնագիրը (հատկապես վերջնամասը) ենթարկվել է փոփոխության, հարմարեցվել հուդայականության և քրիստոնեության գաղափարախոսությանը։ Հոբին քրիստոնեական եկեղեցին պատվել է Երանելի մականունով։ Հոբը դիտվում է որպես գեղարվեստական կերպար, նրա գիրքը՝ փիլիսոփայական պոեմ։ Հոբի գրքի ազդեցությունը նկատելի է Գյոթեի «Ֆաուստ»-ի և Բայրոնի «Մանֆրեդ»-ի նախերգանքներում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոբ երանելի» հոդվածին։