Հին Եվրոպա
Հին Եվրոպա (անգլ.՝ Old Europe), տերմին, որը 1971 թվականին շրջանառության մեջ դրեց Մարիա Գիմբուտասը, որպեսզի տարբերակի նեոլիտի ժամանակաշրջանի մինչհնդեվրոպական Եվրոպան։ Նրա տեսակետից, բալկանյան, մալթյան և կենտրոնական եվրոպաները, որոնց հատուկ է նկարազարդ ճենապակու մշակույթը, իրենից ներկայացնում է տարբեր աստվածուհիների պաշտող, բերքատվության նկատմանբ զարգացած պաշտամունքով, խաղաղասեր ագրարային հասարակություն։
Բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն ծայրամասային Եվրոպայի մեգալիթիկ մշակույթի, «Հին Եվրոպայի» ժողովուրդները իրենցից հետո չեն թողել Սթոունհենջի նման վիթխարի հուշարձաններ։ Նրանց մշակույթի մասին կարելի է դատել հնէաբանական տվյալների, ինչպես նաև ժողովուրդների մասին պատմական տվյալներով, որոնք պատկանել են մինչհնդեվրոպական էթնիկական խմբերին (իբերիացիներ, բասկեր, մինոյացիներ, լելեգներ և այլն)։
Հին Եվրոպայի ժողովուրդների ազդեցությունը հնդեվրոպական մշակույթի վրա տարբերվում է կախված տարածաշրջանից։ Հին Եվրոպայի դասական անտիկության արձագանք է համարվում պաշտամունքը աստվածուհիների նկատմամբ (Օձերով Աստվածուհին, Աֆրոդիտեն,Դեմետրան), ցուլերի նկատմամբ հարգանքը Կրետե կղզում (տես Մինոտավրոս, Տավրկատապսիա, Լաբրիս) և նույնասեռականությունը Իբերիայում (տես․ նույնասեռականությունը Հին Հունաստանում)
Ըստ Մարիա Գիմբուտասի, Հին Եվրոպայի բնակիչները՝ ի տարբերություն հնդեվրոպացիների, չգիտեին ոչ անիվի, ոչ էլ խեցեգործի շրջանակի մասին։ Ապրում էին հարթավայրերում, ոչ մեծ բնակատեղիներում (3000-4000 բնակիչ)։
Գիմբուտասը իր կյանքի վերջին տարիներին եկավ հակասական եզրակացության, որ Հին Եվրոպայի ցեղերը խոսել են նույն լեզվով, և գիր են ունեցել։
Աստվածուհու պաշտամունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիմբուտասի կարծիքով Հին Եվրոպայի գլխավոր աստվածուհին ընդունվում է, որպես սուրբ երրորդություն, որոնք խորհրդանշում էին․
- ծնունդ և բերքատվություն (մեգալիտիկ Վեներաների արձանիկներ)
- մահ (աստվածուհուն շրջապատող թունավոր օձեր և գիշատիչ թռչուններ)
- վերածնունդ (թիթեռնիկի, մեղվի, ոզնու, դոդոշի և ցուլի տեսքով վերածնունդը)
Ըմբռնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիմբուտասի տեսությունը չէր ընդունվում գիտական ընկերություն կողմից[1]։ Հակառակորդները մատնացույց էին անում նրա ընդհանրացումները և պարզեցումները, ինչպես նաև ժամանակակից ֆեմինիստական հունով ռոմանտիկական ստերեոտիպացումը[2][3]։ Դրա հետ մեկտեղ, «Հին Եվրոպա» հասկացությունը սկսեցին քննադատել «Աստվածուհու շարժումը» գիտական տեսության հիմնադիրները[4]։ Մարիա Գիմբուտասը համարվեց այդ նոր հեթանոսության ուղղության կնքամայրը[5]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гимбутас, Мария. Цивилизация Великой Богини. М. 2005.
- Gimbutas, Marija (1982). The Goddesses and Gods of Old Europe: 6500-3500 B.C. Berkeley: University of California Press. ISBN 0-520-04655-2
- Anthony, David, Jennifer Y. Chi (Editor). The Lost World of Old Europe: The Danube Valley, 5000-3500 BC.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dever, William G. (2005) Did God Have A Wife?: Archaeology And Folk Religion In Ancient Israel. Wm. B. Eerdmans Publishing. p.307. ISBN 0-8028-2852-3, ISBN 978-0-8028-2852-1.
- ↑ Whitehouse, Ruth (2006). «Gender Archaeology in Europe», p.756, in Nelson, Sarah Milledge (ed.) (2006). Handbook of Gender in Archaeology. Rowman Altamira. ISBN 0-7591-0678-9, ISBN 978-0-7591-0678-9.
- ↑ Chapman, John (1998). «A Biographical Sketch of Marija Gimbutas» in Margarita Díaz-Andreu García, Marie Louise Stig Sørensen (eds.) (1998). Excavating Women: A History of Women in European Archaeology. Routledge. pp.299-301. ISBN 0-415-15760-9, ISBN 978-0-415-15760-5.
- ↑ Gilchrist, Roberta (1999). Gender and Archaeology: Contesting the Past. Routledge. p.25. ISBN 0-415-21599-4, ISBN 978-0-415-21599-2.
- ↑ Talalay, Lauren E. (1999). (Review of) The Living Goddesses in Bryn Mawr Classical Review 1999-10-05