Կոպեր
Կոպեր | |
---|---|
Տեսակ | organism subdivision type? և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | subdivision of face?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | աչք |
Լատիներեն անվանում | Palpebra (palpebra inferior, palpebra superior) |
Զարկերակ | lacrimal artery? և medial palpebral arteries? |
Նյարդայնացած | infratrochlear nerve?, supratrochlear nerve?, supraorbital nerve? և lacrimal nerve? |
MeSH | A01.456.505.420.504 և A09.371.337 |
Foundational Model of Anatomy | 54437 |
Terminologia Anatomica 98 | A15.2.07.024 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան և Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարանում |
Eyelids Վիքիպահեստում |
Կոպեր (լատին․՝ Palpebra` կոպ), մաշկի բարակ շերտ, որը ծածկում և պաշտպանում է աչքերը։ Վերին կոպի բարձրացնող մկանի կծկումը բացում է աչքը։ Այս գործընթացը կարող է տեղի ունենալ կամային և ոչ կամային ճանապարհով։ Մարդու կոպի լուսանքով ձգվում են թարթիչները, որոնք մեծացնում են աչքերի պաշտպանությունը՝ պաշտպանելով փոշուց, օտարածին մասնիկներից և արտազատուկներից։ Կոպերը օգնում են աչքի ամբողջ մակերեսով տարածել արցունքը և այլ արտազատուկները, սրանով աչքի մակերեսը պահելով միշտ խոնավ, որն անհրաժեշտ է աչքի նորմալ ֆունկցիայի համար։ Բացի այդ աչքերը թարթելը աչքը պաշտպանում է օտար մարմիններից։
Շատ մշակույթներում ընդունված է փակել մահացածի կոպերը։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոպերը կազմված են մի քանի շերտերից, որոնք են` մաշկ, ենթամաշկային հյուսվածք, աչքի շրջանաձև մկան, ակնակապիճային միջնորմ և կոպային շաղկապենի (մակերեսից դեպի ներքև դասավորությամբ)։ Կոպերի ներսում կան մեյբոմյան գեղձեր, որոնք արտազատում են արցունքի լիպիդային բաղադրիչները։
Մաշկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաշկը նման է այլ հատվածների մաշկին, միայն մի տարբերությամբ, որ ավելի բարակ է[3] և ավելի շատ պիգմենտային բջիջներ ունի։ Մահացածների մոտ պիգմենտը կարող է գունազրկվել և առաջացնել կոպերի գունաթափություն։ Կոպերի մաշկն ունի քրտնագեղձեր և մազեր։ Մազերից նրանք, որոնք կոպերի մակերեսին են փոխակերպվում են թարթիչների[4]։ Կոպերի մաշկը օրգանիզմում ամենամեծ կոնցետրացիայով ճարպագեղձեր պարունակող հատվածն է[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ http://www.bartleby.com/107/228.html
- ↑ 3,0 3,1 Goldman, Lee. Goldman's Cecil Medicine (24th ed.). Philadelphia: Elsevier Saunders. էջ 2426. ISBN 1437727883.
- ↑ "eye, human." Encyclopædia Britannica. Encyclopaedia Britannica Ultimate Reference Suite. Chicago: Encyclopædia Britannica, 2010.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոպեր» հոդվածին։ |
|