[go: up one dir, main page]

Jump to content

Կոմս Մոնտե Քրիստո (անիմե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմս Մոնտե-Քրիստո (այլ կիրառումներ)
Կոմս Մոնտե Քրիստո
巌窟王
(Gankutsuou)
Ժանրարկածային
ռոմանտիկա
դրամա
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Պրեմիերա2004 հոկտեմբերի 5-
2005 մարտի 29
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորՄախիրո Մաեդա
ԸնկերությունGonzo
ՏեղայնացնողAfternoon
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Կոմս Մոնտե Քրիստո» (բնօրինակ անվանում — 巌窟王
(Gankutsuou))

«Կոմս Մոնտե Քրիստո» կամ «Gankutsuou: The Count of Monte Cristo» (ճապ.՝ 巌窟王 Գանկուցուո։, բառացիորեն «Քարանձավի արքան» — վեպի անվանումը ճապոներեն թարգմանությամբ), անիմե, Ալեքսանդր Դյումայի համանուն վեպի մոտիվներով։

Անիմեում օգտագործվում է շատ օրիգինալ նկարչություն՝ առաջին պլանում ստատիկ նախշերով ֆոնի վրա շարժվող ուրվագծեր և գրադիենտներ՝ հետին պլանում։ Տրանսպորտը և ինտերիերի որոշ դետալներ ստեղծված են եռաչափ գրաֆիկի օգտագործությամբ։

Երիտասարդ ջենտլմեն Ալբեր դե Մորսերը իր ընկեր Ֆրանցի հետ ուղևորվում է ճանապարհորդության։ Խորհրդավոր կոմս Մոնտե-Քրիստոյի հետ հանդիպումն արմատապես փոխում է Ֆրանցի կյանքը, և պատանին ներքաշվում է կոմսի վտանգավոր խաղի մեջ, երազելով վրեժ լուծել նախկին ընկերներից, որոնց թվում էր նաև Ալբերի հայրը։

Գլխավոր հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմս Մոնտե-Քրիստո — (Էդմոն Դանտես, նաև Գանկուցուո) — գլխավոր կերպարը։ Նրա նշանակետն է վրեժխնդրությունը՝ ամենասուր եղանակով։

Ալբեր դե Մորսեր — կոմս դե Մորսերի որդին, ով անցյալում «փչացրել» է Էդմոն Դանտեսի կյանքը, դրա համար կոմսը նրանից վրեժխնդիր է լինում։

Ֆրանց դե Էպինե — Վալենտինա դե Վիլֆորի պարտադրված ամուսինը, Ալբեր դե Մորսերի ընկերը, դե Էպինե բարոնի որդին, որը դուելի ժամանակ սպանվում է Նուարտե դե Վիլֆորի կողմի։

Հայդե — կոմսի ստրկուհին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]