[go: up one dir, main page]

Jump to content

Կիստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիստա
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
 Cysts Վիքիպահեստում

Կիստա (հուն․՝ κύστις-պղպջակ), հյուսվածքներում կամ օրգաններում առաջացող ախտաբանական խորշ է, որն ունի պատեր և պարունակություն։

Պաթանատոմիա և պաթոգենեզ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիստայի չափը, պարունակությունն ու պատի կառուցվածքը լինում են տարբեր՝ կախված առաջացման մեխանիզմից և ժամանակից, տեղայնացումից և այլն։ Տարբերակում են իրական և կեղծ կիստաներ։ Իրականները ծածկված են էպիթելային հյուսվածքով, կեղծերը՝ հատուկ ծածկույթ չեն ունենում։ Կիստաները լինում են բնածին և ձեռքբերովի, այսինքն՝ առաջանում է հյուսվածքի կամ օրգանի թերի աշխատանքի հետևանքով։ Ըստ ձևավորման մեխանիզմի տարբերակում են՝ ռետենցիոն, պարազիտար, տրավմատրիկ, դիզօնտոգենետիկ, ուռուցքային կիստաներ։

Ռետենցիոն կիստաները, որպես կանոն, ձեռքբերովի են, հանդիպում են տարբեր գեղձային-սեկրեցիային օրգաններում։ Նրանք առաջանում են գեղձերում սեկրեցիայի արտահոսքի դժվարացման կամ ընդհանրապես դադարեցման հետևանքով։ Սեկրեցիան՝ կուտակվելով ծորաններում կամ գեղձային մասնիկում, ձգում է այն, առաջացնելով աստիճանաբար մեծացող խոռոչ, որն ունի՝ ճարպային, լորձային, ջրային և այլ պարունակություն։ Այդպիսին են ճարպագեղձերի, թքագեղձերի, կաթնագեղձերի, ձվարաների ֆոլիկուլյար, ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի և այլ կիստաները[1]։

Ռամոլիկ կիստերն առաջանում են կոնկրետ մեռած հյուսվածքների (արյունազեղման, բորբոքման, ինֆարկտի հետևանքով ) փափկեցման, նոսրացման և ներծծման հետևանքով։ Այդպիսի կիստայի պատերը կազմված են այն օրգանի հյուսվածքից, որտեղ նա գտնվում է, բայց հետագայում կարող է փոխարինվել կապային հյուսվածքով։ Ռամոլիկ կիստաները հանդիպում են գլխուղեղում և ողնուղեղում։ Այդպիսի կիստաների շարքին են դասվում՝ ձվարանների դեղին մարմնով կիստաները, ատամի, ոսկրային կիստաները։

Պարազիտար կիստաներն իրենցից ներկայացնում են թրթուրի փուլում գտնվող երիզորդներ որդերի պղպջակներ (էխինոկոկ, խոզի երիզորդ

Տրավմատիկ կիստաներն առաջանում են էպիթելային հյուսվածքների տեղահանման արդյունքում։ Դրանց շարքին են դասվում մատերի ֆալանգների և ափերի տրավմատիկ էպիթելային կիստաները համապատասխան հյուսվածք էպիթելային ծածկույթի ներդրմամբ, որի արդյունքում կուտակվում է սեկրետոր և առաջացնում պարկ։

Դիզօնտոգենետիկ կիստաները հիմնականում բնածին են։ Դրանք իրենցից ներկայացնում են կիստայանման վերափոխումներ, երբեմն՝ պահպանված սաղմնային ուղիներում և ճաքերում, կամ առաջանում են շարժվող հյուսվածքներում՝ սաղմի ձևավորման ընթացքում։ Դիզօնտոգենետիկ շարքին են դասվում խռիկավոր ճեղքերում պահպանված կիստաները, կիստաներ՝ աղեստամոքսային տրակտի մնացորդներից, շագանակագեղձի կիստաներ, բազմաթիվ երիկամների, լյարդի, թոքերի և կենտրոնական նյարդային համակարգի կիստաներ։

Ուռուցքային կիստաներն առաջանում են այն դեպքում, երբ աճող ուռուցքային հյուսվածքը՝ խախտված նյութափոխանակության և քաղցկեղի գործընթացի զարգացման արդյունքում ձևավորում է մեկ և բազմաշերտ խորշեր։ Այդպիսի կիստաները հաճախ ձևավորվում են գեղձային օրգաններում (թքագեղձերի կիստոզ ադենոմա, կիստոզ լինֆանգիոմա, կիստոզ ամելոբլաստոմա

Կիստայի կլինիկական դրսևորումը կախված է տեսակից, տեղայնացումից, մեծությունից, ինչպես նաև առաջացած բարդության բնույթից։ Փոքր կիստաները կարող են ախտանշաններ չունենալ։ Այն դեպքում, երբ կիստաներն անհարմարություն են պատճառում, առաջացնում են ցավի զգացում, խախտում են օրգանի ֆունկցիան կամ սպառնում են որևէ բարդության, կատարվում է կիստայի մեկուսացված կամ օրգանի հետ (օրգանի մի մասի) հեռացում։ Երիկամների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի շատ կիստաներ կարող են բուժվել պունկցիայի կամ դրենաժի միջոցով՝ ուլտրաձայնային հսկողության ներքո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքագեղձի կիստա