[go: up one dir, main page]

Jump to content

Կալվադոս (խմիչք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալվադոս
Ենթատեսակeau-de-vie? և Zigarrenbrand?
Ալկոհոլի պարունակություն40 և 45
Ծագման երկիր Ֆրանսիա
Ստեղծման տարի16-րդ դար
Գույնշագանակագույն
calvados-aoc.be
 Calvados (spirit) Վիքիպահեստում

Կալվադոս (ֆրանսերեն:  ( ), ֆր.՝ Calvados[1]), խնձորի կամ տանձի բրենդի, որը ստացվում է սիդրի թորումից։ Խմիչքի հայրենիքը ֆրանսիական Ստորին Նորմանդիան է։ Կալվադոսի թնդությունը՝ 40 %:

Խմիչքի առաջին հիշատակումը կապված է Ժիլ դը Գուվերվիլի անվան հետ, որը 1553 թվականին իր օրագրում հիշատակել է սիդրի թորման պրակտիկայի մասին։

Իր անվանումը խմիչքը ստացել է Նորմանդիայի համանուն գավառից։ Ժողովրդի մեջ խմիչքը հենց կալվադոս էր կոչվում 19-րդ դարի կեսերին, իսկ 1942 թվականից խմիչքին տրվեց պաշտոնական անվանումը։

Ըստ «Ծագման իսկության կանոնների»՝ գոյություն ունի կալվադոսի երեք տեսակ՝ AOC calvados, Calvados Pays d’Auge և Calvados Domfrontais:

Կալվադոս այսօր պատրաստում են ֆրանսիական Կալվադոս, Մանշ, Օրն գավառներում, մասամբ նաև Էր, Մայեն, Սարթ և Էր և Լուար գավառներում։

Այս տեսակի աշխարհագրական սահմանները խստորեն սահմանված են։ Գրանվցած 6000 արտադրող կա, որից 400 արտադրողը՝ խոշոր։ Խմիչքի ստացման համար կիրառվում է միանգամյա գոլորշիացում։ Կաղնե թորիչներում խմիչքը հասունացման համար պահվում է նվազագույնը երկու տարի։

Կրկնակի գոլորշացման սարք
Թորիչ

Այս տեսակի աշխարհագրական սահմանները խստորեն սահմանված են։ Կա գրանցված 2000 արտադրող, որից 40 արտադրողը՝ խոշոր։

Սիդրը պետք է անցնի նվազագույնը 21 օր տևողության խմորման պրոցես, ինչպես նաև կրկնակի գոլորշացում։ Կաղնե թորիչներում խմիչքը հասունացման համար պահվում է նվազագույնը երկու տարի։

Ստեղծվել է 1997 թվականին։ Այս տեսակի աշխարհագրական սահմանները խստորեն սահմանված են։ Կա գրանցված 1500 արտադրող, որից 5 արտադրողը՝ խոշոր։

Ըստ չափորոշչի՝ խմիչք ստանալու համար պետք է օգտագործվի 30 տոկոս տանձի սպիրտ։ Երբեմն այն հասնում է 50 %։

Կիրառվում է միանգամյա գոլորշացում։

Կաղնե թորիչներում խմիչքը հասունացման համար պահվում է նվազագույնը երեք տարի։

Խնձորի ընտրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրողները խմիչքի համար ընտրում են միայն փոքրիկ ու սուր բուրմունքով խնձորներ։ Կալվադոսը ստացվում է զանազան սպիրտների խառնուրդից։ Ճիշտ խառնումը թույլ է տալիս ստանալ միանման համ։ Արտադրության համար աճեցվում են հիմնականում 20-ից 40 տեսակի խնձորենի։

Սովորաբար կալվադոսը պատրաստում են 10 տոկոս դառը, 70 տոկոս դառը-քաղցրավուն և 20 տոկոս թթու խնձորի տեսակներից։

Սիդրի թորումից հետո կալվադոսը դեռևս անգույն է։ Այդ պահին խմիչքը դեռևս կալվադոս չէ։ Կալվադոս այն դառնում է կաղնե տակառներում հնեցումից հետո՝ ստանալով համապատասխան գույնը և բուրմունքը։

Տակառները լցվում են 70 % թնդությամբ սպիրտով։ Հասունավման ժամանակ ավելացնում են ջուր[2]։

Կալվադոսը ըստ հնության լինում է.

  • Fine, Trois etoiles («Երեք աստղանի»), Trois pommes («Երեք խնձոր»), 2 տարվա հնեցում
  • Vieux-Reserve, երեք տարվա հնեցում
  • V.O.(Very Old), VO, Vieille Reserve, V.S.O.P. (Very Superior Old Pale), VSOP, 4 տարվա հնեցում
  • Extra, X.O.(Extra Old), XO, Napoleon, Hors d’Age, Age Inconnu, 6 տարվա հնեցում
  • Age 12 ans, 15 ans d’age, 12 կամ 15 տարի
  • 1946, 1973, վինտաժային կալվադոս։

Առաջատար արտադրողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Anee (AOC calvados)
  • Berneroy (AOC Calvados)
  • Boulard S.A.C.B. (Calvados Pays d’Auge)
  • Busnel (Calvados Pays d’Auge)
  • Adrien Camut (Calvados Pays d’Auge)
  • Chateau du Breuil (Calvados Pays d’Auge)
  • Christian Drouin — 'Coeur de Lion' (Calvados Pays d’Auge)
  • Le Clos d’Orval (AOC calvados)
  • Comte Louis de Lauriston (Calvados Domfrontais)
  • Coquerel (AOC calvados)
  • Daron (Calvados Pays d’Auge)
  • David
  • Philippe Daufresne (Calvados Pays d’Auge)
  • Serge Desfrieches (Calvados Pays d’Auge)
  • Des Deux-Sapins, Earl Jaouen
  • Des Grimaux, Earl
  • Desvoye
  • Domaine de la Merite (AOC calvados)
  • Domaine Dupont (Calvados Pays d’Auge)
  • Fermicalva (AOC calvados)
  • Ferme de l’Hermitiere (AOC calvados)
  • Giard, S.C.E.A. (Calvados Pays d’Auge)
  • Victor Gontier (Calvados Domfrontais)
  • Roger GROULT (Calvados Pays d’Auge)
  • Houley
  • Michel HUARD (AOC calvados)
  • Michel Hubert (Calvados Pays d’Auge)
  • Pierre Huet (Calvados Pays d’Auge)
  • Lebrec
  • Lecompte (Calvados Pays d’Auge)
  • Lelouvier
  • Lemorton (Calvados Domfrontais)
  • Le Père Jules (Calvados Pays d’Auge)
  • Leroyer
  • Les Remparts
  • Les Vergers de Champ-Hubert
  • Macrel
  • Manoir de Querville (Calvados Pays d’Auge)
  • Francois et Stephane Grandval (Calvados Pays d’Auge)
  • Manoir d’Apreval (Calvados Pays d’Auge)
  • Martayrol
  • Morin (AOC calvados)
  • PARC du MOULIN
  • Père Magloire (Calvados Pays d’Auge)
  • Philippe Piednoir
  • Pomypom
  • Preaux
  • Sapiniere
  • Toutain
  • Puchek

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Calvados». Collins English Dictionary. HarperCollins. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  2. «Calvados». Charles Neal Selections (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Benoît Noël, Maud Guichard : Cidre et Calvados en Pays d’Auge, Sainte-Marguerite-des-Loges, Éditions BVR, 2013.
  • Charles Neal : Calvados - The Spirit of Normandy, San Francisco, Flame Grame Press, 2011.
  • Henrik Mattsson : Calvados – The world’s premier apple brandy – Tasting, facts and travel, Suède, Flavourrider, 2004.
  • Martine Nouet : Le calvados, Paris, Flammarion, 2004.
  • Paul Robin et Michel de La Torre : Le cidre, la pomme, le calvados, Paris, Éditions du Papyrus, 1988.
  • Jacques Billy et Christian Drouin : Le grand livre des calvados, Condé-sur-Noireau, Charles Corlet, 1987.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալվադոս (խմիչք)» հոդվածին։