Խեմնից
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Խեմնից | |||||
գերմ.՝ Chemnitz | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Սաքսոնիա | ||||
Ներքին բաժանում | Ադելսբերգ, Ալտխեմնից, Ալտենդորֆ, Բերնսդորֆ, Բորնա Հայներսդորֆ, Էբերսդորֆ, Այնսիդել, Էուբա, Ֆյուրթ, Գաբլենց, Գլյոսա-Դրայսդորֆ, Գրյունա, Հարթաու, Հելբերսդորֆ, Հիլբերսդորֆ, Հութոլց, Կապելենբերգ, Կապպել, Խեմնից-Կասբերգ, Կլաֆենբախ, Կլյայնոբերսդորֆ-Ալտենհայն, Լութերֆիրտել, Մարկերսդորֆ, Միտելբախ, Մորգենլայտե, Ռաբենստայն, Ռայխենբրանդ, Ռայխենհայն, Ռյորսդորֆ, Ռոտլուֆ, Խեմնից-Շլոսխեմնից, Շյոնաու, Զիգմար, Զոնենբերգ, Շտելցենդորֆ, Վիտգենսդորֆ, Յորկգեբայտ և Ցենտրում | ||||
Առաջին հիշատակում | 1143 | ||||
Մակերես | 221,05 կմ² | ||||
ԲԾՄ | 298±1 մետր, 302 մետր | ||||
Բնակչություն | ▲250 681 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0371, 037200, 037209, 03722 և 03726 | ||||
Փոստային դասիչ | 09001–09247 | ||||
Ավտոմոբիլային կոդ | C | ||||
Պաշտոնական կայք | chemnitz.de | ||||
| |||||
Խեմնից[2][3], Քեմնից (գերմ.՝ Chemnitz [ˈkɛmnɪʦ] Քեմնից), քաղաք Գերմանիայում, Սաքսոնիա երկրամասում։ Քեմնից վարչական շրջանի կենտրոնն է։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեմնիցը անվանակոչվել է մոտակա Քեմնից գետի անվամբ։ Ինքը՝ chemnitz բառը, առաջացել է լաուզիցյան լեզվից և նշանակում «քարքարոտ գետակ»։ Չեխերենում քաղաքը անվանվում է Saská Kamenice, ինչը թարգմանաբար նշանակում է «Սաքսոնյան Կամենեց»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XII դարում կայսր Լոթար II–ը հիմնադրեց քաղաքը Քեմնիցի գետաբերանին։ Հետագայում գետի անունը անցավ քաղաքին (վերին լաուզիցյան լեզվով անվանվում է Kamjenica)։
Մինչև 1308 թվականը Քեմնիցը կայսերական քաղաք էր։ Միջնադարում քաղաքը տնտեսական կենտրոն էր՝ XIV դարում ստացած արտոնությունների շնորհիվ։
1531 թվականից Քեմնիցում է ապրել հայտնի գերմանացի գիտնական, միներալոգայի հիմնադիր Գեորգի Ագրիկոլան։ 1546 թվականին կուրֆյուրստ Մորիցը Ագրիկոլային դարձրեց Քեմնիցի բուրգոմիստր, արդյունքում՝ վերջինս վերընտրվեց 1547, 1551 և 1553 թվականներին։ Դա բավականին անսովոր էր, քանզի Ագրիկոլան կաթոլիկ էր, մինչդեռ Սաքսոնիայի բնակչության մեծ մասը բողոքական էին։ Մահացավ Ագրիկոլան 1555 թվականի նոյեմբերի 21–ին Քեմնիցում։ Քաղաքի բնակիչները հրաժարվեցին կաթոլիկի թաղումից, այդ իսկ պատճառով նրան տեղափոխեցին Ցայց, որ գտնվում էր Քեմնիցից 50 կիլոմետր հեռավորության վրա։
XVIII դարի վերջին Քեմնիցը դարձավ Գերմանիայի արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը։ Բնակչության թիվն աճեց, իսկ քաղաքը ստացավ «Սաքսոնյան Մանչեսթեր» անունը։
Քեմնիցի բնակչության ամենամեծ թիվն արձանագրվեց 1930 թվականին և հասավ 360000–ի։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին քաղաքը ենթարկվեց բրիտանա–ամերիկյան ավիացիայի ռմբակոծություններին։ 1945 թվականի ապրիլի 5–ի ռմբակոծությունները լրջորեն ավերեցին քաղաքը։
1953 թվականի մայիսի 10–ին ԳԴՀ–ի կառավարության որոշմամբ քաղաքը վերանվանվեց Կառլ Մարքս Շտադտ (գերմ.՝ Karl-Marx-Stadt) Կառլ Մարքսի պատվին։ 1990 թվականի ապրիլի 23–ին բնակչության 76 %-ը քվեարկեց նրա համար, որպեսզի քաղաքը վերադարձնի իր նախկին անունը։
Գերմանիայի վերամիավորումից և խոշոր ընկերությունների փակվելուց հետո Քեմնիցից հեռացավ աշխատունակ բնակչության մեծ մասը։ Արդյունքում՝ բնակչությունը կրճատվեց մոտ 20 %–ով։ Ներկայումս բնակչության թվի կրճատումը շարունակվում է, սակայն ավելի դանդաղ ընթացքով։
1990-ական թվականների կեսերին սկսվեց քաղաքի կենտրոնի վերակառուցումը։
2007 թվականից սկսած՝ քաղաքի պաշտոնական կարգախոսն է․ «Քեմնից․ արդիականության քաղաք» (Stadt der Moderne)։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում էր Հարթմանի մեքենաշինական գործարանը (Sächsische Maschinenfabrik), որը թողարկում էր շոգեքարշների տարբեր տեսակներ, մասնավորապես՝ XII H2։ Գործում էր նաև VEB Barkas-Werke գործարանը, որը թողարկում էր միկրոավտոբուսներ և Barkas|Barkas B1000 մոդելի վագոններ, ինչպես նաև բեռնատարներ։
Այժմ քաղաքում կան մի քանի գործարաններ, որոնք զբաղվում են մետաղամշակմամբ, ավտոմատացման համակարգերի արտադրությամբ և այլն։ Դրանից ամենամեծը Volkswagen–ի դետալների պատրաստման գործարանն է, որտեղ 2013 թվականին աշխատում էր ավելի քան 1500 մարդ։
Կրթություն և գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քեմնիցի տեխնիկական համալսարան,
- Ֆրաունհոֆերի մետաղամշակման հաստոցների մշակման և պատրաստման ինստիտուտ։
Քաղաքի հետ կապված անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային ժամանակաշրջանում Իրկուտսկ քաղաքը և Կառլ Մարքս Շտադտը քույր քաղաքներ էին։ Իրկուտսկում կար մի պողոտա, որ մինչև 1999 թվականը կոչվում էր Կառլ Մարքս Շտադտ։ Քեմնիցում կա նաև Иркутская улица (Irkutsker Strasse)[4] Վոլգորոդյան հովիտ (Wolgograder Allee)։
Ներկայումս Քեմնիցի քույր քաղաքներն են[5]․
- Ակրոն, ԱՄՆ (1997)
- Առաս, Ֆրանսիա (1967)
- Բիշքեկ, Ղրղզստան (մարտի 19, 1997)[6]
- Դյուսելդորֆ, Գերմանիա (1988)
- Թայյուան, Չինաստան (1999)
- Լյուբլյանա, Սլովենիա (1966)
- Լոձ, Լեհաստան (1970)
- Կալուգա, Ռուսաստան
- Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն (1983)
- Մյուլուզ, Ֆրանսիա (1981)[7]
- Ուստի նադ Լաբեմ, Չեխիա (1970)
- Չեննայ, Հնդկաստան
- Վոլգոգրադ, Ռուսաստան (մայիսի 6, 1988)[8][9]
- Տամպերե, Ֆինլանդիա (1961)[10][11]
- Տոմբուկտու, Մալի (1968)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.) — DESTATIS, 2024.
- ↑ Աշխարհագրական անունների բառարան (PDF). Երևան. 1989. էջ 223.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)(չաշխատող հղում) - ↑ ՀՍՀ գլխավոր խմբագրություն, Վիկտոր Համբարձումյան (1975). Հայկական սովետական հանրագիտարան. Vol. 5. Երևան: Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն. էջ 325.
- ↑ «статья в газете Пятница от 07.09.2007-Иркутск и Карл-Маркс-Штадт — бывшие побратимы». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Partnerstädte» (գերմաներեն). Stadt Chemnitz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9–ին-ին.
- ↑ International cooperation of Bishkek City Hall
- ↑ https://www.mulhouse.fr/ma-mairie/relations-internationales-et-cooperation-transfrontaliere/jumelages-europe-asie/
- ↑ https://www.chemnitz.de/chemnitz/de/unsere-stadt/chemnitz-international/partnerstaedte/wolgograd/index.html
- ↑ http://www.volgadmin.ru/d/about/TwinCities
- ↑ https://www.chemnitz.de/chemnitz/de/unsere-stadt/chemnitz-international/partnerstaedte/tampere/index.html
- ↑ https://www.tampere.fi/en/organisation/international-affairs/twin-cities
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեմնից» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 325)։ |