Լյովեն (Նիդերլանդերեն: [ˈløːvə(n)] (լսել)) կամ Louvain (/luːˈvæ̃/, ֆրանսերեն: ; գերմ.՝ Löwen[[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈløːvn̩]]] (լսել)), ԲելգիայիՖլանդրիա տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի վարչական կենտրոնն ու խոշորագույն բնակավայրը։ Ընկած է երկրի մայրաքաղաք Բրյուսելից մոտավորապես 30 կմ դեպի արևելք։ Բելգիայում մեծությամբ ութերորդ քաղաքն է. ունի ավելի քան 100.200 բնակիչ[1]։
1425 թվականից ի վեր համարվում է համալսարանական քաղաք[2], ընդ որում՝ ամենահին համալսարանական քաղաքն է այսպես կոչված՝ Ստորին երկրներում՝ պատմական Նիդերլանդներ տարածաշրջանում։ Այստեղ են գտնվում նաև աշխարհի ամենամեծ գարեջրագործական ընկերության՝ Anheuser-Busch InBev-ի գլխավոր գրասենյակն ու գլխամասային ձեռնարկությունը[3] (այդ ընկերությունը իր զարգացման տեմպերով աշխարհում վեցերորդ տեղն է գրավում սպառողական ապրանքներ արտադրող ընկերությունների շարքում[4]):