[go: up one dir, main page]

Jump to content

Լիսգար քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոլեջ Լիսգար
Լիսգարի տեսքը հյուսիսային և հարավային շենքերի արանքից:

Լիսգար քոլեջ-ինստիտուտ (անգլ.՝ Lisgar Collegiate Institute), պետական ավագ դպրոց Կանադայի մայրաքաղաք Օտտավայում։ Գտնվում է քաղաքի կենտրոնում, հարակից է Օտտավայի քաղաքապետարանին (հյուսիսից) և արևելքում գտնվող Օտտավայի մանեժով Ռիդո ջրանցքին։ Կանադայի խորհրդարանը դպրոցից 5 րոպե հեռավորության վրա է։

Հեղինակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ունի բարձր վարկանիշ և արժանի հեղինակություն։ 2008 թվականին Ֆրեզերի ինստիտուտի վարկանիշային աղյուսակում այն դասվել է Օտտավայի հանրային դպրոցների և Օնտարիո նահանգի 12-րդ տեղում[1][2]։ Այն դպրոցներից մեկն է, որը ծրագրում դասեր ունի հատկապես շնորհալի աշակերտների համար։

2008 թվականին դպրոցական թիմը en:Reach for the Top-ում հաղթեց Կանադայի եզրափակչում[3]։ Քոլեջի թիմը նաև մրցանակներ է շահել en:Canadian Improv Games խաղերում՝ հաղթելով ազգային մրցաշարեր 1999 և 2000 թվականներին, և 2004 թվականից սկսած՝ ամեն տարի ազգային մրցաշարում մասնակցելով[4]։ Լիսգարում կա նաև տիեզերական թռիչքների սիմուլյացիոն ծրագիր en:OCESS[5]:

Տարածքային պատկանելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայում է Սենդի Հիլլի, Նյու Էդինբուրգի, Սենթերթաունի և Ռոքլիֆի պարկի շրջանների ուսանողներին։ Բացի այդ, այլ շրջանների բազմաթիվ աշակերտներ, որոնց գրավում է նրա հեղինակավոր կարգավիճակը, դպրոց են ընդունվում տեղափոխման կարգով։ Նախկինում ծնողներն ու աշակերտները հաճախ գիշերում էին դպրոցում՝ տեղափոխման հերթում տեղ ապահովելու համար[6]։

Օտտավայի քոլեջ, մոտ 1875-1880 թվականներ
Դպրոցական գրադարան, 1910

1843 թվականին Ուոլլեր սթրիթի և Դեյլի ավենյուի անկյունում գտնվող Սենդի Հիլլի տարածքում բացվեց 40 աշակերտների համար վճարովի դպրոց։ 1859 թվականից, Օտտավայում առաջիններից մեկը, դպրոցը սկսում է աղջիկների ընդունել վերապատրաստման նպատակով։ Առաջին մի քանի տարիներին դպրոցը հաճախ տեղափոխվում էր շենքից շենք և վերանվանվում. նախ կոչվում էր Բայթաունի գրագիտության դպրոց, ապա (քաղաքը վերանվանելուց հետո) Օտտավայի գրագիտության դպրոց։ 1871 թվականին ստացել է ավագ դպրոցի (high school) կարգավիճակ, իսկ 1873 թվականին՝ քոլեջ-ինստիտուտի կարգավիճակ (en:collegiate institute)՝ ստանալով Օտտավայի քոլեջ-ինստիտուտ անվանումը։

Դպրոցն այժմյան շենքում է գտնվում 1873 թվականից ի վեր, երբ Օտտավայի հարավային ծայրում հողատարածք ձեռք բերվեց դրա այն ժամանակվա սահմաններում։ Դպրոցը 3200 կանադական դոլար էր վճարել Բիդի սթրիթում տարածքի համար, և 100 դոլար հավելյալ գումար՝ հողի սքվոթինգի՝ լիակատար հրաժարվելու համար։ 1880 թվականին Բիդի սթրիթը վերանվանվեց Լիսգար սթրիթ՝ իռլանդական ծագմամբ լորդ Լիսգարի պատվին, որը ծառայում էր որպես Կանադայի 2-րդ գլխավոր նահանգապետ։ Ու. Թ. Թոմաս և Ու. Չեսթերթոն ճարտարապետների նախագծած նեոգոթական շենքը, որի արժեքը 26 000 դոլար էր, բացվել է 1874 թվականին։

1892 թվականին քոլեջը Օտտավայի առաջին դպրոցն էր, որտեղ վարձվեց կին ուսուցիչ[7]։ Նույն թվականին հարավային կողմում ավելացվեց 4 նոր դասասենյակ, բայց արդեն 1893 թվականին դպրոցը ժամանակավորապես փակվեց հրդեհի հետևանքների պատճառով։

Քիչ քոլեջներից մեկն է, որը ողջ է մնացել 1900 թվականի Հալլյան հրդեհից։ 1903 թվականին արևելյան թևը կառուցվել է 8 նոր դասասենյակներով։ 1908 թվականին Օտտավայի ճարտարապետ Էդգար Լյուիս Հորվուդը ավելացրեց արևմտյան թևը լաբորատորիաներով և լսարաններով[8]։ 1912 թվականին 4-րդ հարկի ձեռնահարկում ավելացավ կուրսանտների կորպուսի նկարահանման պատկերասրահը (ներկայումս դրա մուտքը փակ է), իսկ 1923 թվականին նկուղում կառուցվեց բուֆետ։

1922 թվականին Գլիբի ավագ դպրոցը բաժանվեց քոլեջից, ինչի հետևանքով ստացավ Լիսգար սթրիթում գտնվող Օտտավայի քոլեջ անվանումը, անգլ.՝ Ottawa Lisgar Street Collegiate Institute, որը շուտով վերածվեց ժամանակակից տարբերակի։ Բաժանման օրվանից ի վեր Լիսգարը ավանդաբար մրցում է Գլեբե քոլեջի հետ[9][10]։

1951 թվականին փողոցի հակառակ կողմում կառուցվեց նոր մարզադահլիճ՝ ստորգետնյա թունելով, որը միացնում էր այն հիմնական մասնաշենքին։ Այս շենքն ընդարձակվեց 1962 թվականին։ Նախկին մարզադահլիճը վերածվեց բուֆետի։ Ներկայումս այս երկու շենքերն անվանում են Հյուսիս և Հարավ։

1957 թվականից ի վեր Լիսգար քոլեջը Օտտավայի առաջին դպրոցն էր, որը ծրագիր մտցրեց հատկապես շնորհալի աշակերտների համար։

1970 թվականին Օտտավայի կրթական խորհուրդը, որն այն ժամանակ միջոցների պակաս ուներ, որոշեց փակել քոլեջը և վաճառել դրա ունեցվածքը։ Այս նախաձեռնությունը կանխվեց տարածքի բնակիչների և քոլեջի շրջանավարտների կողմից։ Լուծարման փոխարեն քոլեջը նորացվեց[11]։

1996 թվականին Հյուսիսային մասնաշենքի երրորդ հարկն ամբողջովին նորոգվեց, և գիտական լաբորատորիաները կատարելագործվեցին։ 2003 թվականի մարտին առաջին և երկրորդ հարկերի մի քանի հատվածներ և Հյուսիսային շենքի նկուղը վնասվել էին ջրատարի վնասվելուց, ինչի պատճառով դպրոցը մեկ շաբաթով փակվեց։

Ուսումնական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլեջի ուսանողները հաճախ մրցանակներ են շահել մաթեմատիկայի մրցույթներում, ինչպիսիք են Ուոթերլու համալսարանի մրցումները, Կանադայի բաց մաթեմատիկայի առաջնությունը (Canadian Open Mathematics Challenge), Կանադական մաթեմատիկայի օլիմպիադան (Canadian Math Olympiad) և AMC 12-ը։

Աշակերտները հաճախ մասնակցում են բազմաթիվ գիտական մրցույթների։ Լիսգարը հնարավորություն է տալիս մասնակցել Տորոնտոյի համալսարանի կենսաբանության ազգային քննությանը, Ավոգադրոյի քիմիայի մրցույթին և ֆիզիկայի օլիմպիադաներին։ Բազմաթիվ ուսանողներ մրցումների մասնակիցների շրջանում միավորների առաջին 10% հավաքածների մեջ են եղել։

1990 թվականից ի վեր քոլեջում գտնվում է տիեզերական թռիչքի սիմուլյատոր ուսանողների համար (en:Ottawa-Carleton Educational Space Simulation): Դպրոցը քչերից է ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ Կանադայում, որտեղ իրականացվում է նմանատիպ ծրագիր։ Լիսգարի քոլեջը նախկինում նույնպես անդամակցում էր այժմ դադարեցված ուսանողների միջազգային տիեզերական իմիտացիաների ծրագրին (International Student Space Simulation):

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլեջում գործում է 10 երաժշտական խումբ. կրտսեր համերգային նվագախումբ (9-րդ դասարան), ավագ համերգային նվագախումբ (10-րդ դասարան), փողային անսամբլ (11-րդ և 12-րդ դասարաններ), միջին և ավագ նվագախմբեր, լարային անսամբլ, երգչախումբ, կրտսեր և ավագ ջազ նվագախմբեր։ Այս բոլոր խմբերը մասնակցում են տարբեր երաժշտական մրցույթների, այդ թվում՝ Կիվանիսի մրցույթին, որտեղ Լիսգարը հաճախ ոսկե մեդալներ էր վաստակում։ Ամեն տարի համույթները կազմակերպում են 2 ամփոփային համերգներ, որոնք հայտնի են որպես Ձմեռային և Գարնանային երաժշտության երեկոներ (դեկտեմբերին և մայիսին)։

Լիսգարի մարզական հնարավորությունները շատ լայն են. նրա սաները մասնակցում են ռեգբիի, ֆուտբոլի, հոկեյի, բասկետբոլի, կրոսների մրցումների և այլն։ Ամեն տարի տասնյակ երիտասարդ մարզիկներ մրցում են քաղաքային և գավառական մակարդակի եզրափակիչներում, որտեղ նրանք հաճախ մեդալներ են վաստակում։

2006 թվականին աշակերտների ծնողնորը ճամբար ստեղծեցին մարզական դահլիճի վրա, որպեսզի կարողանան մասնակցեն սահմանափակ թվով աշակերտների գրանցմանը, ովքեր չէին ապրում դպոցի ուսումնական տարածքում:

Լիսգարի քոլեջը առաջարկում է հետբուհական կրթության մի շարք ծրագրեր (Հյուսիսամերիկյան ստանդարտ en:Advanced Placement)՝ վաստակելով կրեդիտներ, որոնք նման են բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին։

Քոլեջն ունի ուսանողական բազմաթիվ ակումբներ։ Առավել հայտնի են հետևյալները.

  • բնապահպանական ակտիվիստների ակումբ - Amnesty International [AI] Lisgar’s Environmental Action Force (LEAF),
  • en:Ottawa-Carleton Educational Space Simulation (տիեզերական թռիչքի իմիտացիա),
  • Kiwanis-ի երիտասարդական կրթության ակումբ (KEY).
  • բանավեճի ակումբ,
  • կենսաբժշկական ակումբ,
  • շախմատի ակումբ,
  • Euchre Club (2011 թվականից) - թղթախաղերի ակումբ։

Ակումբների ամբողջական ցուցակը հասանելի է քոլեջի կայքում։

Քոլեջի ուսանողական խորհուրդը բաղկացած է 9 հանձնաժողովներից, որոնք կարգավորում են ամբողջ ուսումնական տարվա գործունեությունը, ներառյալ.

  • Annual United Way Pancake Breakfast-ը
  • աղքատների համար պահածոների հավաք մարաֆոն (Canned Food Drive for the Ottawa Centretown Food Bank).

Հայտնի շրջանավարտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փոլ Անքա - երգիչ[12]
  • Ֆեյ Բիլ (1927-2011) - առաջին կանանցից մեկը, ով 1953 թվականին Կանադայում դարձավ արտոնագրված հաշվապահ[13]
  • Ադրիենա Քլարկսոն - ռադիոլրագրող, հետագայում՝ Կանադայի 26-րդ գլխավոր նահանգապետ
  • Լորի Գրինբերգ - Օտտավայի նախկին քաղաքապետ
  • Դոնալդ Ջեկսոն - գեղասահորդ և աշխարհի չեմպիոն, որն առաջինն ավարտեց եռակի լուցը
  • en:Kagher Neiber-Shieg - Առաջին համաշխարհային պատերազմի գերմանացի աս-օդաչու
  • Մեթյու Փերի - դերասան[14]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Fraser Institute high school rankings 2008» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  2. Czekaj, Laura (2008 թ․ մարտի 31). «Local school bumps up grade». Ottawa Sun.(չաշխատող հղում)
  3. Reach For The Top National Champions 1998—2010 Արխիվացված 2009-02-13 Wayback Machine
  4. Canadian Improv Games
  5. < — — — Spacesim.org — — — >
  6. [1](չաշխատող հղում)
  7. Lisgar Collegiate Institute
  8. http://dictionaryofarchitectsincanada.org/architects/view/1529A(չաշխատող հղում) Edgar Lewis Horwood
  9. Lisgar Collegiate Institute
  10. Lisgar Collegiate Institute, 1843-1993 - Joan Finnigan, Lisgar Alumni Association - Google Books
  11. Lisgar Collegiate Institute Արխիվացված 2014-05-29 Wayback Machine
  12. «Alere Flammam — Fall 1997» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  13. Fay Beale obituary, Ottawa Citizen. Retrieved 2011-01-07.
  14. «Hot List: Studio 60 on the Sunset Strip — Matthew Perry». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • By Ottawa Collegiate Institute. Ex-pupils' (January 12, 2010), A History Of The Ottawa Collegiate Institute 1843-1903 By Ottawa Collegiate Institute. Ex-pupils', Ottawa, Ontario: BiblioLife This is a reproduction of a book published before 1923.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]