[go: up one dir, main page]

Jump to content

Լեխ Վալենսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեխ Վալենսա
 
Կուսակցություն՝ Solidarity Electoral Action?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, electrician, արհմիութենական գործիչ, այլախոհ, քաղաքական ակտիվիստ, ակտիվիստ և հակակոմունիստ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 29, 1943(1943-09-29)[1][2][3][…] (81 տարեկան)
Ծննդավայր Popowo, Նացիստական Գերմանիա[1]
Քաղաքացիություն  Լեհաստան
Ամուսին Danuta Wałęsa?
Զավակներ Jarosław Wałęsa?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Սպիտակ առյուծի մեծ խաչ Պիուս IX-ի շքանշան Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ Մարիայի երկրի խաչի առաջին կարգի շքանշան[7] Իշխան Յարոսլավ Իմաստունի II աստիճանի շքանշան Հունգարիային մատուցած ծառայությունների շքանշանի Մեծ խաչ Ազատության նախագահական շքանշան Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշանի Մեծ խաչ շղթայով[12] Սերովբեների արքայական շքանշան Փղի շքանշան Սպիտակ Արծվի շքանշան Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ Վիտաուտաս Մեծի շքանշանի մեծ խաչ Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»[9] Թուրքիայի Հանրապետության շքանշան Ազատության շքանշանի Մեծ շղթա[6] Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա[6] Ֆրանսիսկո Միրանդայի շքանշան
Խաղաղության Նոբելյան մրցանակ[4][5]

Էրնստ Ռյոյտերի մեդալ

Ֆրիտ Օրդի պարգև

Մարդու իրավունքների եվրոպական մրցանակ

Ֆիլադելֆիայի ազատության մեդալ

Ազատություն մրցանակ

«Մոնիսմանիա» մրցանակ

«Pacem in Terris» մրցանակ

Integrity Award?

Jan Karski Freedom Award?

Kisiel Prize?

Ժողովրդավարությանը ծառայելու շքանշան

Ռոնալդ Ռեյգանի ազատության պարգև

Գոլդեն Փլեյթ մրցանակ

Երկաթե թագի շքանշան[8]

Բուդապեշտի պատվավոր քաղաքացի

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մեդալ[10]

«Պոյնտ Ալֆա» մրցանակ

Օսգար

Գդանսկի համալսարանի պատվավոր դոկտոր

[11]

Financial Times-ի տարվա մարդ

Գդանսկի պատվավոր քաղաքացի

doctor honoris causa from the University of Nancy?

[13]

honorary doctor of Paris 8 University?

[14][15]
և Մուգունխվա շքանշան

Լեխ Վալենսա (լեհ.՝ Lech Wałęsa, [ˈlɛx vaˈwɛ̃sa], սեպտեմբերի 29, 1943(1943-09-29)[1][2][3][…], Popowo, Նացիստական Գերմանիա[1]), լեհ քաղաքական գործիչ, ակտիվիստ ու մարդու իրավունքների պաշտպան, «Համերաշխություն» արհեստակցական միության առաջին ղեկավարը, 1990-1995 թվականներին` Լեհաստանի նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում և վաղ տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 29-ին, Նացիստական Գերմանիայի կողմից անեքսիայի ենթարկված Պոմորսկի վոևվոդության Պոպովո գյուղում, հյուսնի ընտանիքում։ Հայրը՝ Բոլեսլավ Վալենսան, ձերբակալվել է գերմանացի օկուպացիոն զորքերի կողմից և ուղարկվել ուղղիչ-աշխատանքային ճամբար՝ մինչև Լեխի ծնունդը։ Պատերազմի ավարտից քիչ անց Բոլեսլավը վերադարձել է տուն, սակայն կարճ ժամանակ անց մահացել է։

Կրթություն և աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին ավարտել է մասնագիտական ուսումնարան։ 1961-1965 թվականներին աշխատել է որպես ավտոմեխանիկ, 1967 թվականից որպես էլեկտրիկ է աշխատել Գդանսկի նավաշինարանում։ 1980 թվականից ստեղծել է Արևելյան Եվրոպայի առաջին ազատ, պետության կողմից չվերահսկվող «Համերաշխություն» արհեստակցական միությունը։

«Համերաշխություն»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստակցական միության ակտիվ գործունեության համար Վալենսային աշխատանքից ազատելը, պարենամթերքի պակասն ու գների աճը 1980-1981 թվականներին պատճառ են դարձել գործադուլների, որոնք «Համերաշխության» հանդեպ մեծ աջակցություն են առաջացրել հասարակության տարբեր շերտերում և ստիպել կառավարությանը գնալ մի շարք զիջումների, որոնց թվում էր աշխատավորներին ազատորեն արհեստակցական միություններ կազմակերպելու իրավունքի տրամադրումը։

1981 թվականի դեկտեմբերի 13-ի գիշերը Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության Նախարարների Խորհդրի նախագահ Վոյցեխ Յարուզելսկին երկրում ռազմական դրություն է մտցրել և «Համերաշխությունը» օրենքից դուրս հայտարարել։ Ռազմական դրության հենց առաջին օրերից 3 հազարից ավելի ակտիվիստներ՝ Վալենսան նրանց թվում, ձերբակալվել են և ուղարկվել ներկալման։ 1982 թվականի նոյեմբերի 14-ին Վալենսան շատ այլ ներկալվածների հետ ազատ է արձակվել։

1983 թվականին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ, որի մեդալը փոխանցել է Չեստոխովայի Յասնա Գուրա վանքին[16]։

1986 թվականի սեպտեմբերի 30-ին Վալենսայի նախագահությամբ հիմնվել է «Համերաշխության» ժամանակավոր խորհուրդը։ Սկսվել է շրջանային արհեստակցական միությունների վերստեղծումը։ Իշխանությունները իրավական առումով չէին խոչընդոտում «Համերաշխությանը», սակայն չէին վերացնում նաև անհաղթահարելի խոչընդոտները։ 1987 թվականի հոկտեմբերի 25-ին մի խումբ ակտիվիստներ ձևավորել են «Համերաշխության» ազգային կատարողական կոմիտե։ Այն ղեկավարում էր Վալենսան։ Այս կառույցը համախմբում էր ընդդիմության այն հատվածին, որը պատրաստ էր իշխանությունների հետ բանակցությունների։ Միևնույն ժամանակ շատ ակտիվիստներ կանգնած էին «Պայքարող Համերաշխության» դիրքերում և կողմ էին ռեժիմի դեմ անզիջում պայքարին։

Մասսայական գործադուլային շարժման արդյունքում 1988 թվականի գարնան–ամռանը Լեհաստանի ղեկավարությունը ստիպված է լինում փոխզիջման գնալ «Համերաշխության» հետ։ 1988 թվականի օգոստոսի 25–ին ներքին գործերի նախարար Չեսլավ Քիշակը հանդիպել է Վալենսային` լեհական եպիսկոպոսության ներկայացուցչի՝ Ալոիզիյ Օրշուլիկի ներկայությամբ։ Վալենսան գլխավոր դերակատարում ուներ կառավարության հետ բանակցություններում 1988 և 1989 (Կլոր սեղան (Լեհաստան)) թվականներին։ Դրանց արդյունքն եղել է «Համերաշխության» օրինականացումը և կիսաազատ պառլամենտական ընտրությունների անցկացումը 1989 թվականի հունիսին, որոնցում «Համերաշխություն»–ը Սենատում գրավել է 99 տեղ 100–ից։

Չնայած քվեարկության արդյունքներով կոմմունիստներն ամբողջությամբ չեն կորցրել իշխանությունը, այլ միայն դրա մեծագույն մասը կիսել էին ընդդիմության հետ, հասարակության կողմից ընտրություններն ընկալվել են որպես ռեժիմի ջախջախիչ պարտություն։ 1989 թվականի օգոստոսի 7–ին Վալենսան հայտարարել է, որ «Համերաշխություն»-ը պատրաստ է կառավարության ղեկավարումը վերցնել իր վրա։ Սեպտեմբերի 7–ին իշխանության է եկել Լեհաստանի առաջին ոչ կոմունիստական կառավարությունը` Վալենսայի խորհրդական, «Համերաշխության» ներկայացուցիչ Տադեուշ Մազովեցկու գլխավորությամբ։

Նախագահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի նախագահական ընտրություններում տպավորիչ հաղթանակից հետո երկրորդ փուլում Վալենսան ընտրվել է Լեհաստանի նախագահ՝ հավաքելով ձայների 74,25 %։ Նրա առջև կանգնած էին քաղաքական անկայունության ու Լեհաստանի` ազատ շուկայական տնտեսությանն անցնելու լուրջ խնդիրները։

1995 թվականին Վալենսան պարտվել է ընտրություններում Ալեքսանդր Կվասնևսկուն։ Առաջին փուլում նա երկրորդ տեղն է գրավել` ստանալով ընտրողների 33.1% քվեն, իսկ երկրորդ փուլում հավաքել է 48.3%:

Նախագահությունից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի նախագահական ընտրություններում Վալենսան հավաքել է ձայների 1,4 %։

2006 թվականի սեպտեմբերի 29-ին Լեխ Վալենսան հայտարարել է քաղաքականություն վերադառնալու և նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։ Նա հայտնել է. «Մարդիք, ովքեր երբևէ պայքարել են Լեհաստանի անկախության համար, չեն կարող համակերպվել այն ամենի հետ, ինչ կատարվում է հիմա։ Մենք Կաչինսկիների, Լեպպերնեի ու Գերտըխի նմանների համար չենք պայքարել»։

Տիկնոջ՝ Դանուտայի հետ ունեն 8 զավակ. 4 տղա և 4 աղջիկ։ 2017 թվականի հունվարի 9-ին Վալենսայի երրորդ որդուն՝ 43-ամյա Փշեմիսլավին մահացած են գտել իր բնակարանում՝ Գդանսկում[17]։

Գաղտնի համագործակցություն հատուկ ծառայությունների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարի 18-ին Lեհաստանի ազգային հիշատակի պետական ինստիտուտը հայտարարել է փաստաթղթերով պարկի հայտնաբերման մասին, որը հաստատում է Վալենսայի համագործակցությունը Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության Անվտանգության ծառայության հետ։ 1970-1976 թվականներին վերաբերող փաստաթղթերը Ազգային հիշատակի ինստիտուտ են փոխանցվել վերջերս մահացած Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության ներքին գործերի նախկին նախարար գեներալ Չեսլավ Կիշակի այրու կողմից[18][19]։

Գործը կազմված էր երկու թղթապանակներից. 90 էջից բաղկացած «անձնական գործից», որի մեջ ներառված էր Անվտանգության ծառայության հետ համագործակցության ձեռագիր համաձայնություն՝ ստորագրված Լեխ Վալենսա` «Բոլեկ» և գումարի ստացման ձեռագիր ստացականներ, ինչպես նաև 279 էջ «աշխատանքի մասին հաշվետվություններ»՝ Բոլեկի կողմից բազմաթիվ տեղեկությունների հաղորդումներով և հատուկ ծառայությունների հսկիչների հաշվետվություններ` վերջինիս հետ հանդիպումների մասին[20]։ Ինչպես հայտնել է Ինստիտուտի ղեկավարը Լուկաշ Կամինսկին, հայտնաբերված փաստաթղթերի հավաստիությունը հաստատվել էր փորձագետ-արխիվագետի կողմից[18][19][21]։ Ավելի ուշ դատական փորձաքննությունների Կրակովյան ինստիտուտը հաստատել է փաստաթղթերի հավաստիությունը, որոնք հաստատում էին, որ Վալենսան եղել է պետական անվտանգության լրտես։ «1970 թվականի դեկտեմբերի 21-ին պետանվտանգության ծառայության հետ համագործակցության մասին պարտավորությունն ամբողջովին գրված է եղել Լեխ Վալենսայի կողմից, ինչպես նաև գումարի ստացման համար 17 ստացականները՝ անվտանգության ծառայության աշխատակիցներին փոխանցված ինֆորմացիայի համար... Հետևությունները միանշանակ են և կասկած չեն առաջացնում»,-հայտնել է դատախազ Ա. Պոզորսկին[22]։

Կնքած գործում եղել է նաև Նոր պատմության արխիվի տնօրենին ուղղված նամակ, որը գրվել էր 1996 թվականի ապրիլին, Չեսլավ Կիշակի կողմից։ Նախկին նախարարը նամակում հայտնել է փաստաթղթերի մասին, որոնք նա պատրաստվում էր ուղարկել հանրապետական արխիվ՝ հատուկ ծառայությունների հետ Վալենսայի համագործակցությունը հանրայնացնելու նպատակով։ Սակայն Կիշակն այդպես էլ չի ուղարկել այդ նամակն ու փաստաթղթերը[19]։

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, 2016 թվականի փետրվարի 16-ին, Կիշակի մահից մոտավորապես 3 ամիս անց, նրա այրի Մարիան դիմել է Հիշատակի Ազգային Ինստիտուտ՝ 90000 գլոտիով գործը վաճառելու առաջարկությամբ[23]։ Ինստիտուտի ղեկավարությունը, գիտակցելով փաստաթղթերի պատմական կարևորությունը, հայտնել է ոստիկանություն, որն էլ անմիջապես խուզարկել է Կիշակների տունն ու առգրավել գտնված բոլոր պատմական փաստաթղթերը[24]։

Վալենսայի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար ավելի վաղ մեղադրել են «Անվտանգության ծառայություն և Լեխ Վալենսա։ Լրացում ինքնակենսագրությանը»[25] գրքում (SB a Lech Wałęsa: przyczynek do biografii)[26], որը գրվել է 2008 թվականին, լեհ պատմաբաններ Սլավոմիր Ցենկ%իչի և Պյոտր Գոնտարչիկի կողմից։ Նրանում, մասնավորապես, նշվում է, որ 1993 թվականին արդեն դարձած նախագահ Վալենսայի գրասենյակ արխիվից հարցում է կատարվել` խնդրելով նրա անձնական գործերը, սակայն այդ թղթապանակները հետ են ուղարկվել պոկված թերթերով։ Անվտանգության ծառայության հետ Վալենսայի համագործակցության մասին հայտնել էր նաև Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին[26]։

Ինքը՝ Վալենսան միշտ հերքել է հատուկ ծառայությունների հետ որևէ համագործակցությունը, իսկ 2000 թվականին Վարշավայի դատարանը հայտարարել է, որ Վալենսայի մեղադրանքները միանգամայն անհիմն են[18][21]։

2016 թվականի փետրվարի 22-ին Վալենսայի անձնական գործի փաստաթղթերը ցուցադրվել են Լեհաստանի Հիշատակի Ազգային Ինստիտուտի ընթերցասրահում[27]։

Լեխ Վալենսայի որոշ արտահայտություններ դարձել են թևավոր խոսքեր, տածարվել ժողովդրի մեջ և ստացել են «վալենսիզմներ» հավաքական անունը։

  • 2013 թվականի մարտի 1-ին TVN 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Վալենսա Լեխը հայտարարել է, որ համասեռամոլները խորհրդարանում պետք է առանձին նստեն մնացած պատգամավորներից և նույնիսկ` պատի հետևում։ Այդ բառերի համար նա քննադատվել է Սեյմի որոշ պատգամավորների կողմից[28][29]։
  • 2014 թվականի մայիսի 4-ին BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է.
«Եթե [երիտասարդ տարիներին] ինձ ասեին, որ ես կդառման կոմունիզմը հաղթանակած առաջնորդ, ես երբեք չէի հավատա:...Ահա թե ինչու եմ ես գալակտիկայի ամենաերջանիկ մարդը։
- «Lech Walesa:'My work here is done'»

2013 թվականին նկարահանվել է լեհ ռեժիսոր Անջեյ Վայդայի «Վալենսա. Մարդը հույսից» ֆիլմը, որը պատմում է Լեխ Վալենսայի քաղաքական կարիերայի և անձնական կյանքի մասին։ Վալենսայի դերը խաղացել է Ռոբերտ Վինցկևիչը։

Անվան հավերժացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեխ Վալենսայի անունով է կոչվում Գդանսկի օդանավակայանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1983/walesa-facts.html
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. The Nobel Peace Prize 1983
  5. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  6. 6,0 6,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  7. https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/11878-lech-walesa
  8. http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
  9. quirinale.it (իտալ.)
  10. Resolución N° 208/995. ENTREGA DE MEDALLA DE LA REPUBLICA ORIENTAL DEL URUGUAY. LECH WALESANational Directorate of Official Printings and Publications, 1995.
  11. https://ug.edu.pl/uniwersytet/o_nas/doktoraty_honoris_causa
  12. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 498. — ISBN 978-951-37-7005-1
  13. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  14. https://www.legifrance.gouv.fr/jorf/id/JORFTEXT000000323726
  15. https://www.univ-paris8.fr/Docteurs-honoris-causa
  16. Walesa Takes Nobel Medal To Polish Shrine - The New York Times
  17. Сын Леха Валенсы найден мертвым
  18. 18,0 18,1 18,2 «Lech Walesa 'was paid Communist informant'». BBC World Service (անգլերեն). 18 февраля 2016.
  19. 19,0 19,1 19,2 «Official statement on the inspection of the first batch of materials secured by the prosecutor of the IPN on 16 February 2016» (անգլերեն). Варшава: Институт национальной памяти. 18 февраля 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին.
  20. Дзикавицкий, Алексей (19 февраля 2016). «Лех Валенса, псевдоним "Болек"». Радио «Свобода».
  21. 21,0 21,1 «Леха Валенсу снова заподозрили в работе на спецслужбы». Русская служба Би-би-си. 18 февраля 2016.
  22. Дзикавицкий А. (2017 թ․ հունվարի 31). «Польша: экспертиза подтвердила, что Валенса был агентом госбезопасности». Новости. Радио Свобода. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  23. Berendt, Joanna (18 февраля 2016). «Lech Walesa Faces New Accusations of Communist Collaboration». The New York Times (անգլերեն).
  24. «Old documents revive Poland's debate over Walesa's past». Ассошиэйтед Пресс (անգլերեն). 17 февраля 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  25. Cenckiewicz, Sławomir; Gontarczyk, Piotr [«アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին. Служба Безопасности и Лех Валенса. Дополнение к биографии] = SB a Lech Wałęsa. Przyczynek do biografii. — Gdańsk–Warszawa–Kraków: Instytut Pamieci Nardowej, 2008. — ISBN 978-83-60464-74-8
  26. 26,0 26,1 «СМИ: прокуратура Польши изъяла секретные документы о прошлом Валенсы». РИА Новости. 17 февраля 2016.
  27. Обнародованы документы об агентурном прошлом Леха Валенсы // Lenta.ru
  28. Вести. Ru: Экс-президент Польши Лех Валенса решил отгородиться от геев стеной
  29. Lenta.ru: Мир: Общество: Валенсу решили засудить за гомофобию
  30. Лех Валенса: Путина нужно судить в Гааге
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեխ Վալենսա» հոդվածին։