Իերապետրա
Քաղաք | ||
---|---|---|
Իերապետրա | ||
հուն․՝ Ιεράπετρα | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Իերապետրա (դիմոս) և Commune of Ierapetra? | |
Բնակչություն | ▲17 710 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 28420-28430 | |
Փոստային դասիչ | 72x xx | |
Պաշտոնական կայք | ierapetra.gr | |
| ||
Իերապետրա[1] (հուն․՝ Ιεράπετρα[2]), Հունաստանի ամենահարավային քաղաքը և Լեսիթիոն նոմոսի ամենամեծ առևտրային, ֆինանսական և արդյունաբերական կենտրոնը Կրետեում։ Կրետե պերիֆերիայում գտնվող Լեսիթիոն պերիֆերիկ միավորի Իերապետրա համայնքի (դիմոս) ամենամեծ քաղաքը և վարչական կենտրոնն է։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 12 355[2]։ Տարածքը կազմում է 69,903 քառակուսի կիլոմետր[3]։ Գտնվում է Կրետեի հարավային ափին, Լիբիական ծովի ափին։ Քաղաքի պատմությունը հասնում է մի քանի դարերի։ Այսօր Իերապետրան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման կենտրոն է դեպի Եվրոպայի երկրներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իերապետրան (կրետական բարբառով՝ Յիրապետրո) ձգվում է Իերապետրա Բեի լողափի երկայնքով։ Այն Կրետեի չորրորդ մեծ քաղաքն է։ Ամենահարավային քաղաքը Հունաստանում։ Հայտնի է «Լիբիական ծովի հարս» մականվամբ՝ իր աշխարհագրական դիրքի պատճառով։
Վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի պատմությունը սկսվում է մինոական շրջանից։ Արդեն մինոական ժամանակաշրջանում, իսկ ավելի ուշ՝ հռոմեական ժամանակաշրջանում, այս վայրում գտնվում էր Իերապիտնա (Ιεράπυτνα) քաղաքը։ Հռոմեացիները գրավել են Իերապետրան Կնոսոսի և Կրետեի այլ խոշոր քաղաքների հետ մոտավորապես նույն ժամանակաշրջանում։ Այսօր մի փոքր խորության վրա ափին կարելի է գտնել հռոմեական նավահանգստի մնացորդներ։ 824 թվականին քաղաքը ավերվել է արաբների կողմից, և այն վերակառուցվել է միայն որպես ծովահենների բազա։
Վենետիկյան ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վենետիկյան տիրապետության ժամանակաշրջանում քաղաքը ձեռք է բերել իր իրական անվանումը և դարձել բարեկեցիկ բնակավայր։ 1626 թվականին վենետիկցիները ծովահեններից պաշտպանվելու համար կառուցել են Կուլես (Kastell Koúles) փոքրիկ ամրոցը։ Վարկածներից մեկի համաձայն՝ 1798 թվականի հուլիսին Նապոլեոնը Եգիպտոս գնալու ճանապարհին մնացել է Իերապետրայի ընտանիքներից մեկում։ Տունը, որտեղ մնացել է, պահպանվել է։ Մուսուլմանական լծի ժամանակ քաղաքում կառուցվել է մզկիթ։ Իերապետրայի շրջակայքում գտածոները կարելի է տեսնել տեղի հնագիտական թանգարանում, որը գտնվում է նախկին թուրքական դպրոցում։ Ցուցահանդեսի կենտրոնական ցուցանմուշը Պերսեփոնեի լավ պահպանված արձանն է։
Ժամանակակից դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից Իերապետրան բաղկացած է երկու մասից՝ Պանո Մերա և Կատո Մերա։
- Կատո Մերան հին քաղաք է, որը գտնվում է քաղաքի հարավում։ Այն բնութագրվում է նեղ փողոցներով և փոքր տներով՝ անցյալ դարաշրջանների ոճով։ Այստեղ են գտնվում հին մզկիթը և «Նապոլեոնի տունը», ինչպես նաև Այոս Գեորգիոս եկեղեցին, որը կառուցվել է 1856 թվականին։ Այն համարվում է Կրետեի ամենահետաքրքիր եկեղեցիներից մեկը, քանի որ եկեղեցու բոլոր գմբեթները պատրաստված են փայտից (հիմնականում մայրու)։
- Պանո Մերա, քաղաքի համեմատաբար նոր տարածք, երեք կամ չորս հարկանի տներով։ Այն շարունակում է ընդլայնվել բոլոր ուղղություններով։
Երկրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իերապետրայում է գտնվում Կրետեի ամենամաքուր և ամենագեղեցիկ ծովափերը։ Այսպիսով, Իերապետրա շրջանը «Հարավային Եվրոպայի 50 ամենագեղեցիկ վայրերը» միջազգային կատալոգում է[4][5]։
- Խրիսի
- Արևելյան ծովափ
- Հարավային ծովափ
- Այոս Անդրեաս
- Մեծ ափ
- Լիվադի
- Կուցուրաս
- Այիա Ֆոտիա
- Կակոս
- Ղալինի, Ախլիա
- Մավրոս Կոլիմբոս
- Մակրի Յալոս
- Կալամակի
- Տոլոս (Կավկուսի)
- Պախի Ամոս
- Միրտոս
- Ամուդարես
Կիրճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իերապետրայի տարածքում, ինչպես նաև նրա շրջակայքում կան գեղատեսիլ կիրճեր։ Դրանցից շատերը հեշտությամբ հասանելի են, բացառությամբ Խա կիրճի, որտեղ այցելելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
- Կարմիր թիթեռների կիրճ
- Միլոնա կիրճ
- Խա կիրճ
- Սարակինաս կիրճ
- Մեսոնա կիրճ
- Խավգա կիրճ
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իերապետրա դիմոսի ամենամեծ աշխարհագրական առանձնահատկություններն են.
- Բրամիանա, ամբարտակ և արհեստական լիճ, որը ստեղծվել է չոր սեզոնին ջերմոցներին ջուր մատակարարելու համար։ Սա Կրետեի ամենամեծ լիճն է, որտեղ կան բազմաթիվ կենդանիներ։
- Դիկտի լեռ
- Ֆրիպտիս լեռ
- Սելականո անտառ
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իերապետրա մունիցիպալիտետի տնտեսության հիմնական ոլորտները ձմռանը գյուղատնտեսությունն է, իսկ ամռանը՝ զբոսաշրջությունը։ Գյուղատնտեսական արտադրությունը ներառում է հիմնական ոլորտները.
- ձիթապտղի աճեցում և ձիթապտղի յուղի վերամշակում,
- բանջարեղենի և մրգերի աճեցում։
Վերջիններս հիմնականում աճեցվում են ջերմոցներում, որոնք գտնվում են Իերապետրայի և Նեա Միրտոսի միջև՝ մոտ 13 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Ջերմոցային արտադրության շնորհիվ Իերապետրա համայնքը Կրետեի ամենահարուստ համայնքներից է։
Բնակչության զբաղվածությունն ըստ տնտեսության ոլորտների.
- գյուղատնտեսություն՝ 49 %
- արդյունաբերություն՝ 14 %
- ծառայությունների ոլորտ՝ 37 %
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իերապետրայի գլխավոր առևտրային փողոցը Կունդուրիոտուն է։ Կենտրոնում գտնվում է քաղաքապետարանը, թանգարան և երկու կինոթատրոն։ Այստեղ գործում է նաև քաղաքային հիվանդանոց։ Արևմուտքում գտնվում է նավահանգիստ՝ ձկնորսական նավակների համար։ Դեպի արևելք կան լողափեր՝ բարերով, ինչպես նաև լաստանավերի համար նախատեսված նավամատույց, որոնք մեկնում են Խրիսի կղզի։ Այնուհետև գլխավոր բուլվարն է՝ հյուրանոցներով, սրճարաններով, հուշանվերների խանութներով և բուտիկներով։
Տեղական կառավարությունը նոր միջազգային նավահանգիստ կառուցելու ծրագիր է մշակում, սակայն որոշ քաղաքացիներ դեմ են դրան, քանի որ կարծում են, որ դա կվնասի շրջակա միջավայրին։ Այս ծրագրին դեմ է նաև Կրետե կղզու բնապահպանական կազմակերպությունը՝ Ecocrete.gr[6]:
Իերապետրա համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իերապետրա համայնքը ներառում է 10 բնակավայր, Ֆաներոմենի վանքը և Խրիսի կղզին։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 16 139[2]։ Տարածքը կազմում է 69,903 քառակուսի կիլոմետր[3]։
Բնակավայր | Բնակչություն (2011)[2], մարդ |
---|---|
Աիզմենոս | 20 |
Այոս Էորիոս | 24 |
Վաինիա | 609 |
Ղրա Լիյա | 1528 |
Ֆաներոմենի վանք | 2 |
Իերապետրա | 12 355 |
Կամբոս | 81 |
Կենդրիոն | 1021 |
Կեֆալա | 21 |
Պոտամի | 405 |
Ստավրոս | 71 |
Խրիսի (կղզի) | 2 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 9884[7] |
2001 | 11 877[7] |
2011 | ↗ 12 355[2] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Իերապետրա
-
Խրիսի կղզի
-
Խա կիրճ
-
Իերապետրայի փողոցներից
-
Հին օսմանյան մզկիթ
-
Խրիսի ծովափ
-
Տունը, որտեղ ավանդույթի համաձայն բնակվել է Նապոլեոն Բոնապարտը
-
Զբոսավայր
-
Այիա Ֆոտիա եկեղեցի
-
Նավահանգիստը և Կատո Մերան
-
Այոս Գեորգիոս եկեղեցին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Греция. Справочная карта. Масштаб 1:1 000 000 / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 3,0 3,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 425. — ISSN 1106-5761.
- ↑ «Титулирование Иерапетры, Kritonperiferia.gr». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Νέα βράβευση για την Ιεράπετρα» (հունարեն). www.newsbomb.gr — Новая оценка знака качества. 2011 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Ναι σε ένα νέο λιμάνι στην Ιεράπετρα που θα ΣΕΒΕΤΑΙ το περιβάλλον» (հունարեն). Ecocrete.gr — О строительстве нового порта. 2004 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 7,0 7,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ierapetra.gr Իերապետրա Թվային թանգարանի պաշտոնական կայք