Ժո
Ժո պորտ.՝ Jô | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ժուան Ալվես դե Ասիս Սիլվա[1] | ||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 20, 1987[3][4] (37 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սան Պաուլու, Բրազիլիա | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 191[2] սմ | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 79 կգ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Կորինտիանս | ||||||||||||||||||||||||||||||||
Համար | 7 | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 2017 թվականի հունիսի 5-ի: |
Ժուան Ալվես դի Ասիս Սիլվա (պորտ.-բրազ. João Alves de Assis Silva, մարտի 20, 1987[3][4], Սան Պաուլո, Բրազիլիա), ավելի հայտնի որպես՝ Ժո (պորտ.-բրազ. Jô)[5][6][7], բրազիլացի ֆուտբոլիստ, «Կորինտիանս» ակումբի հարձակվող։ «Կորինտիանսի» սան, հանդես է եկել նաև մոսկովյան ԲԿՄԱ-ի, «Մանչեսթեր Սիթիի» և այլ ակումբների կազմերում։ Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժոն ծնվել է 1987 թվականի մարտի 20-ին Սան Պաուլո բրազիլական քաղաքում։ Նա մեծացել է Սապոպեմբա աղքատ թաղամասում։ Ժոյի հայրը նույնպես ֆուտբոլիստ է եղել, հանդես է եկել «Գուարանի Ադմանանիտա» և «Իտումբիարա» ակումբների կազմում։ 1997 թվականին Ժոն ընդունվում է «Կորինտիանս» ակումբի ֆուտբոլային դպրոցը։ 2002 թվականին հրավեր է ստանում Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կողմից և այդ տարի դառնում է երիտասարդական ակումբների միջև ընթացող Բրազիլիայի գավաթի խաղարկության հաղթող։ 2003 թվականի հունիսի 29-ին նա նշում է իր նորամուտը «Կորինտիանսի» կազմում «Գուարանիի» դեմ կայացած խաղում և այդպիսով դառնում է ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ «Կորինտիանսի» կազմում նա հեղինակում է իր առաջին գոլը նույն տարվա օգոստոսին։ 2005 թվականին Ժոն դառնում է Բրազիլիայի չեմպիոն։ Ակումբի կազմում անցկացրած երեք մրցաշրջանների շրջանակներում Ժոն Բրազիլիայի առաջնությունում մասնակցում է 113 հանդիպման և դառնում է 18 գոլի հեղինակ։
2005 թվականի դեկտեմբերին Ժոն հինգ տարի ժամկետ ունեցող պայմանագիր է կնքում մոսկովյան «ԲԿՄԱ»-ի հետ. ինչպես հետո նա խոսում է այդ տեղափոխության մասին պատճառը՝ փողն էր, որի շնորհիվ նա կկարողանար ապահովել ընտանիքին[8]։ «Բանակայինների» կազմում Ժոն նշում է իր նորամուտը Առաջին ալիքի գավաթի խաղարկության շրջանակներում, իսկ առաջին գոլը հեղինակում է ընդդեմ՝ «Շախտյորի»։ 2006 թվականի մրցաշրջանում Ժոն դառնում է «ԲԿՄԱ»-ի մրցաշրջանի լավագույն ռմբարկու՝ առաջնության առաջին շրջանում հեղինակելով 14 գոլ։ Սակայն վնասվածքը նրան թույլ չի տալիս շարունակել պայքարը լավագույն ռմբարկուների շրջանակներում և Ժոն դառնում է առաջնության լավագույն երկրորդ ռմբարկուն[9]։
2007 թվականին Ժոն չի ուղևորվում Ամերիկայի գավաթի «հետևից»[10], որպեսզի Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցի աշխարհի առաջնությանը, իսկ հետո նա արդեն ազգային հավաքականի կազմում անցկացնում է իր առաջին հանդիպումը՝ Թուրքիայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում փոխարինում կատարելով։ 2007 թվականի մրցաշրջանում Ժոն իր հեղինակած 13 գոլերի շնորհիվ արդեն կարիերայում երկրորդ անգամ դառնում է «ԲԿՄԱ»-ի մրցաշրջանի լավագույն ռմբարկու, իսկ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական «Champions» ամսագիրը Ժոյին ճանաչում է, որպես Եվրոպայի հինգ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը[11]։ 2008 թվականի մրցաշրջանը բրազիլացին սկսում է հաջողությամբ՝ անցկացրած 8 խաղերում 3 գոլ հեղինակելով։
2008 թվականի հուլիսի 2-ին Ժոն պայմանագիր է կնքում անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ[12][13]։ Գործարքի արժեքը կազմում է 18 մլն ֆունտ սթերլինգ[14], ինչը այդ պահին մանչեսթերյան ակումբի համար համարվում էր ռեկորդային տրանսֆերային գումար[15]։ Պայամանագիրը կնքված էր 4 տարի ժամկետով[16][17][18]։ Ավելի ուշ «The Telegraph» բրիտանական ամսագիրը այդ տեղափոխությունը ընդգրկում է ԱՊԼ-ի պատմության ամենավատ տրանսֆերների շարքը[19][20][21]։ Անգլիական ակումբ տեղափոխվելուց հետո Ժոն մասնակցում է Օլիմպիական խաղերին[22], որտեղ երրորդ տեղի համար ընթացող պայքարում շնորհիվ իր կողմից հեղինակված երկու գոլերի՝ հավաքականի հետ դառնում է այդ մրցության բրոնզե մեդալակիր[23][24][25][26]։
2009 թվականին Ժոն նախ կնքելով վարձավճարային պայմանագիր համալրում է «Էվերթոնի» կազմը[27][28][29], այնուհետև երկարաձգում է այդ պայմանագիրը ևս մեկ տարով[30]։ Սակայն 2010 թվականի ձմռանը լիվերպուլյան ակումբը խզում է նրա հետ կնքաված պայմանագիրը[31], քանի որ Ժոն ինքնակամ գնացել էր Բրազիլիա։ Այդ ակումբի կազմում Ժոն անցկացնում է 15 հանդիպում և դառնում է 6 գոլի հեղինակ[32][33][34]։
2010 թվականի հունվարի 21-ին Ժոն կրկին վարձավճարային պայամանգիր կնքելով համալրում է թուրքական «Գալաթասարայի» կազմը[35][36]։ 2011 թվականի հուլիսի 20-ին պաշտոնապես հայտարարվում է, որ Ժոն դառնալու է բրազիլական «Ինտերնասոնալի» ֆուտբոլիստը[37][38], որը նա լքում է մեկ տարի անց՝ կարգապահության հետ կապված խնդիրների պատճառով[39][40]։
2012 թվականի մայիսից Ժոն հանդես է եկել «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում[41], ուր տեղափոխվել էր 2,5 մլն եվրոյի դիմաց։ Իր առաջին խաղերից սկսած նա բարձր արդյունավետություն է ցուցադրում իր նոր ակումբի կազմում։ 2013 թվականին Ժոն դառնում է ակումբի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, որը օգնում է «Ատլետիկոյին» հասնել իր պատմության մեջ Լիբերտադորեսի գավաթի խաղարկություն առաջին հաղթանակին[42]։ Ռոնալդինյոյի, Վիկտորի և Պերրեի հետ միասին նա դառնում է 4 ֆուտբոլիստներից մեկը, որը ակումբի կազմում մասնակցում է մրցաշարի շրջանակներում կայացած 14 հանդիպումներին։ Բացի դրանից Ժոն դառնում է այդ մրցաշարի լավագույն ռմբարկուն իր հեղինակած 7 գոլերի շնորհիվ[43]։ Եզրափակիչ փուլի պատասխան՝ «Օլիմպիա Ասունսոնի» դեմ կայացած խաղում Ժոն բացում է խաղի հաշիվը, իսկ հետո հարձակվողը հաջողությամբ իրացնում է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում իրեն տրամադրված հարվածը։
2007 թվականից հետո առաջին անգամ Ժոն հրավիրվում է ազգային հավաքական՝ 2013 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի[44] խաղարկության մասնակցություն ունենալու նպատակով։ Բրազիլիայի հավաքականի կազմում նա դուրս է գալիս խաղադաշտ Ճապոնիայի հավաքականի դեմ կայացած խաղի 81-րդ րոպեում։ 12 րոպե անց Ժոն գոլ է հեղինակում Ճապոնիայի դարպասը և այդպիսով սահմանում է հանդիպման վերջնական՝ 3-0 հաշիվը։ Այդ գոլը նա նվիրում է մոսկովյան «ԲԿՄԱ»-ին, որտեղ անցկացրել էր իր երիտասարդությունը[45]։ Մրցաշարի երկրորդ խաղում նա դուրս է գալիս խաղադաշտ հանդիպման 83-րդ րոպեին և գոլի հեղինակ է դառնում 93-րդ րոպեին։ 2013 թվականի նոյեմբերին Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին ընդգրկում է 2014 թվականի աշխարհի առաջնության համար կազմված հայտացուցակում Ժոյին[46]։ 2015 թվականի հուլիսի 1-ին Ժոն երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքում Դուբայի «Ալ-Շաբաբ» ֆուտբոլային ակումբի հետ[47][48]։
2016 թվականի փետրվարի 5-ին Ժոն համալրում է «Ցզյանսուն Սունին» չինական ակումբի կազմը[49][50], ուր տեղափոխվում է 2 մլն եվրոյի դիմաց։ Սակայն արդեն 2016 թվականի ամռանը Ժոն ստիպված է լինում լքել ակումբը՝ առաջնության լեգեոներների սահմանաչափի պատճառով[51]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրազիլիայի չեմպիոն (1)։ 2005[52]
- Բրազիլիայի գավաթի դափնեկիր (1)։ 2014
- Սան Պաուլո նահանգի չեմպիոն (2)։ 2001, 2003[53]
- Մինասս Ժերայս նահանգի չեմպիոն (1)։ 2013[54]
- Ռուսաստանի չեմպիոն (1)։ 2006[55]
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր (2)։ 2006, 2008
- Ռուսաստանի սուպերգավաթի դափնեկիր (2)։ 2006, 2007
- Անգլիայի գավաթի դափնեկիր (1)։ 2011
- Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր (1)։ 2013
- Կոնֆեդերացիաների գավաթի դափնեկիր (1)։ 2013
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում (2)։ № 2 (2007); № 3 (2006)
- ԲԿՄԱ-ի տարվա լավագույն ռմբարկու 2006 և 2007 թվականներին
- Լիբերտադորեսի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու։ 2013 (7 գոլ)[56]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «2014 FIFA World Cup Brazil: List of Players». FIFA. 2014 թ․ հունիսի 11. էջ 6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Jo». fifa.com. FIFA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 4,0 4,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «FC TOKYO v JIANGSU FC». the-afc.com. Asian Football Confederation. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «JIANGSU FC v JEONBUK HYUNDAI MOTORS». the-afc.com. Asian Football Confederation. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «BECAMEX BINH DUONG v JIANGSU FC». the-afc.com. Asian Football Confederation. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Жо: «Честно признаюсь, переходил в ЦСКА из-за денег»
- ↑ Жо получил «Золотую подкову»
- ↑ Жо не сыграет на Кубке Америки
- ↑ Официальный журнал УЕФА назвал Жо в пятерке молодых звезд Европы
- ↑ «Man City complete record Jo deal». BBC Sport. 2008 թ․ հուլիսի 3. Վերցված է 2009 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Манчестер Сити» подтвердил покупку Жо
- ↑ Whyatt, Chris (2008 թ․ սեպտեմբերի 21). «Man City 6–0 Portsmouth». BBC Sport.
- ↑ «Manchester City Loan Jô Back To Everton For Next Season – Report». Goal.com. 2009 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Контракт Жо с «Манчестер Сити» рассчитан на четыре года
- ↑ Everton (2009 թ․ հուլիսի 7). «Everton likely to re-sign Jô on loan from Manchester City». The Daily Telegraph. UK. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Everton Agree Jô Loan Deal With Manchester City». Goal.com. 2009 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Costly Jô to return to Man City after Everton loan». Sports.sportsillustrated.cnn.com. Արխիվացված է օրիգինալից 2011-10-05-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Jô will rejoin Man City – Moyes». BBC News. 2009 թ․ մայիսի 23. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Трансфер Жо из ЦСКА в «Манчестер Сити» вошёл в число худших в истории АПЛ
- ↑ Жо сыграет за сборную Бразилии на Олимпиаде в Пекине
- ↑ Standley, James (2009 թ․ սեպտեմբերի 17). «Everton 4–0 AEK Athens». BBC News. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Everton manager Moyes unhappy with additional officials Արխիվացված 25 Հոկտեմբեր 2012 Wayback Machine
- ↑ «Pienaar fires for Everton». Dispatch.co.za. 2010 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Bevan, Chris (2008 թ․ սեպտեմբերի 18). «Omonia Nicosia 1–2 Man City». BBC Sport.
- ↑ «Man City misfit Jô joins Everton on loan». ESPN. 2009 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Сообщение на официальном сайте «Эвертона»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ BBC: Jo completes Everton loan switch
- ↑ «Эвертон» объявил о продлении аренды Жо
- ↑ «Эвертон» расторг арендное соглашение с Жо
- ↑ «Everton 3–0 Bolton». BBC Sport. 2009 թ․ փետրվարի 7. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Moyes ready to see the best of Jô». Inthenews.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Tim Vickery (2013 թ․ հուլիսի 29). «Veron and Jo prove success in England is not the only test». BBC Sport.
- ↑ «Jô marca, põe fim a jejum de mais de um ano e Atlético conquista 43º título mineiro». ESPN Brasil. 2015 թ․ մայիսի 3.
- ↑ ««Галатасарай» арендовал Жо». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Сообщение на официальном сайте «Ман Сити»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Jô assina com o Inter por quatro anos» (պորտուգալերեն). Site oficial do Sport Club Internacional de Porto Alegre. 20.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Brazil striker Jô released by Atlético Mineiro for indiscipline». The Guardian. 2014 թ․ նոյեմբերի 4.
- ↑ «Levir reintegra Jô, André e Emerson Conceição ao elenco do Galo». Lance!. 2015 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Жо перешел в «Атлетико Минейро»
- ↑ «Атлетико Минейро» впервые в истории выиграл Кубок Либертадорес
- ↑ Жо стал лучшим бомбардиром Кубка Либертадорес
- ↑ Жо заменит Дамиао в сборной Бразилии на Кубке конфедераций
- ↑ Жо: «Свой гол в ворота Японии посвящаю ЦСКА, где мне было хорошо»
- ↑ Халк, Жо и Бернард войдут в заявку сборной Бразилии на ЧМ-2014
- ↑ Жо перешел в «Аль-Шабаб»
- ↑ «Jô é apresentado no Al Shabab e revela sonho de voltar à Seleção». Globo Esporte. 2015 թ․ հուլիսի 8.
- ↑ «Football Transfer News: Jiangsu Suning Completes Move For Ex-City Striker Jô». Yibada. 2016 թ․ փետրվարի 8. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Экс-нападающий ЦСКА Жо переходит в «Цзянсу Сунин»
- ↑ Экс-нападающий ЦСКА Жо покинет «Цзянсу Сунин» из-за лимита на легионеров
- ↑ «Brazil - Jô». Soccerway. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Vídeo: melhores momentos de Corinthians 1x1 Ponte Preta». br.blastingnews.com. 2017 թ․ մայիսի 8.
- ↑ «Match report, Belgium - Brazil 0:3 (0:2)». FIFA.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Match report, Brazil - Spain 3:0 (2:0)». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Com cinco jogadores e Carille, campeão Corinthians é base da seleção do Paulistão» [With five players and Carille, champion Corinthians is the baseline of the Paulistão team of the year] (պորտուգալերեն). Globo Esporte. 2017 թ․ մայիսի 8. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքում Արխիվացված 2009-11-19 Wayback Machine(անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Էջը ՖՌՊԼ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2014-11-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժո» հոդվածին։ |
|
|
- Մարտի 20 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Սան Պաուլու քաղաքում ծնվածներ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ԲԿՄԱ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Ինտերնասիոնալի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Կորինտիանսի ֆուտբոլիստներ
- Գալաթասարայի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մինեյրոյի ֆուտբոլիստներ