[go: up one dir, main page]

Jump to content

Թինոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թինոս
Տեսակկղզի
Երկիր Հունաստան
ՎարչատարածքTinos Regional Unit?
ԲԾՄ729 մետր
Մակերես196,984 կմ²
Աշխարհագրական տեղադրությունԿիկլադներ
Ջրլիցի ափինԵգեյան ծով
Քարտեզ
Քարտեզ

Թինոս (հուն․՝ Τήνος [ˈtinos]) հունական կղզի Եգեյան ծովում, տեղակայված է Կիկլադայի կղզեխումբ։ Հնում Թինոսը հայտնի էր Օֆիուսա (հունարեն օֆիս բառից, որը նշանակում է օձ) և Հիդրոեսա (հունարեն հիդրո բառից, որը նշանակում է ջուր) անուններով։ Մոտ կղզիներն են Անդրոս, Դելոս և Միկոնիս։ Այն ունի 194,464 կմ² տարածք (75,083 մղոն²)[1] և 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 8,636 բնակչություն։

Թինոսը հույների շրջանում հայտնի է Պանագիայի ավետարանչական եկեղեցով, շուրջ 80 ճախարակներով[2], 1000 աղավնատներով, 50 ակտիվ գյուղերով և Էկզոմվորգ լեռան վրա գտնվող վենետիկյան ամրոցներով։ Թինոսում գոյություն ունեն ինչպես հույն ուղղափառ, այնպես էլ հռոմեացի կաթոլիկ բնակչություն։ Կղզին հայտնի է իր քանդակագործներով ու նկարիչներով, ինչպիսիք են՝ Նիկոլաո Գիզը, Յանուլիս Խալեպասը և Նիկոֆորոս Լայտասը։

Կղզին գտնվում է Կիկլադես կղզու հարևանությամբ։ Պանագիայի ավետարանչական եկեղեցու շնորհիվ, այն իսկապես ունի հրաշալի տեսք։ Այնտեղ է գտնվում Մարիամ Աստվածածանի արձանը, որը ուխտագնացության կենտրոն է։ Այստեղ հազարավոր զբոսաշրջիկներ են հաճախում։ Սա թերևս ամենաուշագրավ և ամենաակտիվ ուխտագնացության կենտրոններից է Միջերկրական ծովի արևելյան տարածքում։ Շատ ուխտավորներ լաստանավով անցնում են 800 մետր տարածք՝ ձեռքերը պարզելով եկեղեցուն՝ որպես նվիրվածության նշան։

Հնում կղզին կոչվում էր Թենոս (հին հունարեն՝ Τῆνος): Տարբեր աղբյուներից հայտնի է դառնում, որ կոչվել է նաև Հիդրուսա (Ὑδροῦσσα, Ὑδρόεσσα), և Օֆիուսա, քանի որ այնտեղ շատ օձեր կային։ Ասում են, որ Բորեասի որդիները Հերակլեսի կողմից այնտեղ են սպանվել[3]։ Քսերքսեքս Ա-ի օրոք Հունաստան ներխուժած թենոսցիները ստիպված էին ծառայել պարսկական նավատորմում։ Տեղի է ունեցել Սալամիսի ճակատամարտը (Մ.թ.ա. 480 թվականին) և ըստ այդմ՝ թենոսցիների մասին գրվեց Դելֆիի եռոտանու վրա՝ հունական պետությունների ցանկում, որոնք ջախջախեցին պարսիկներին։ Պաուսանիասը վկայում է, որ թենոսցիների անունը գրված է նաև Օլիմպիական Զևսի արձանի վրա, քանի որ նրանք կռվել էին Պլատեայի ճակատամարտում։ Այնուհետև թենոսցիները կազմեցին Աթենական ծովային միության մի մաս և հիշատակվում են Սիցիլիայի արշավախմբի ժամանակ Աթենքի դաշնակիցների մեջ։ Նրանք տարեկան մուծում էին 3600 դրախմա, որից կարելի է եզրակացնել, որ ապրել են բարեկեցիկ կյանքով[4]։ Փերայի Ալեքսանդր թագավորը որոշ ժամանակ Թենոսը վերցրեց իր տիրապետության տակ[5], սակայն կղզին Մարկոս Անտոնիոս կողմից տրվեց Հռոդոսին[6]:

Թինոսի քարտեզը ըստ Գիակոմո Ֆրանկոյի (1597)

Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո, Թենոսը այն կղզիներից մեկն էր, որ ղեկավարվում էին Վենետիկի քաղաքացիների կողմից, և պատկանում էր Անդրեա Ղիսիին, որի ժառանգները պահեցին կղզին մինչև 1390 թվականը, երբ ընտանիքի վերջին անդամը կառավարում էր Վենետիկը[7][8]։ Այն ղեկավարվում էր Վենետիկի կողմից մինչև 1821 թվականը, երբ Թենոսը գրավվեց Օսմանյան կայսրության կողմից (տես՝ Օսման-Վենետիկյան պատերազմ) և հայտնի դարձավ Իստենդիլ անունով։ Օսմանցիները Թենոսը պահեցին մինչև 1821 թվականը, երբ բնակիչները միացան Հունաստանի անկախության պատերազմին[9]։

Այդ ժամանակաշրջանում աննախադեպ աճ է գրանցում ծովահենությունը։ Նորին մեծության նավերից (անգլ՝ Her Majesty's Ship) կազմված նավատորմը Ալեքսանդրիայի կղզեխմբում և Սիրիայի ափերին իրականացնում է հակածովահենային օպերացիա։ 1826 թվականի հուլիսի 27-ին, Քեմբրիական նավերը հարձակվեցին և գրավեցին ծովահենների ռմբակոցծիչ նավը, որի արդյունքում զոհվեցին 5 և վիրավորվեցին մի շարք ծովահեններ։

Oգոստոսի 15-ը հիշատակվում է որպես հունական խաչակիր Էլլիի նահատակման օր։ Նա 1940 թվականին՝ խաղաղության տարիներին սուզանավով անցել է Դելֆինոյի կողմը։ Էլլին մասնակցում էր քնած տոնի տոնակատարություններին։ Երեք տորտորպեդոները կրակ են բացել Էլլիի վրա։ Այդ ժամանակ 9 նավաստիներ և սպաներ սպանվեցին, իսկ 24 վիրավորվեցին։ Նույն սուզանավը փորձել է տապալել նավահանգստում կայանած M/V Elsi և M/V Hesperos նավերին։ Այդ փորձը ձախողվեց, և նրանք վնասեցին միայն նավահանգստում գտնվող մի փոքրիկ նավակի։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թինոսի արբանյակային պատկերը
Էկզոմվուրգո
Կղզու լանդշաֆտը
Եկեղեցու մուտքը

Թինոսն ունի տարբեր տեսակի լանդշաֆտներ։ Հյուսիսային և հարավային ափերին շատ լողափեր կան։ Ցիկնյասը կղզու ամենաբարձր լեռն է, որի բարձրությունը կազմում է 750 մետր (2460 ոտնաչափ)։ Այն գտնվում է Լիվադա գյուղում։ Էկզոբուրգո լեռը բավականին հստակ է և ի տարբերություն մյուս ցիկլադյան լեռների, ունի խճճված տեսք և նման է Ալպերում գտնվող տների տեսքին։ Ցիկնյասի և Էկզոբուրգոյի միջև ընկած է Ֆալաթադոսի պտղաբեր դաշտը։ Այս տարածքը եզակի է կղզում, քանի որ ունի համեմատաբար հարթ տեղանք (ունի 300 մետր բարձրություն (980 ոտնաչափ))։ Այս տարածքը պետք է դառնար օդանավակայան, սակայն Ֆելատադոս և Ստենի քաղաքներում Մելտեմի քամին խանգարեց նախագծի իրագործմանը։

Վոլաքսի տարածքը բավականին քարքարոտ է։ Վոլաքս գյուղը գտնվում է այդ լանդշաֆտի կենտրոնական մասում։ Արևմուտքում Պիրգոսին շրջափակող լեռներում շատ կան Հունաստանում ամենագեղեցիկ կանաչ մարմարից։

Ամբողջ Թինոս կղզու շրջակայքը տարատեսակ քարերից է կազմված։ Բլուրները պատված են քարերով, և յուրաքանչյուր գյուղ հարևանին միացած է քարե միջանցքների միջոցով, որոնք իրար զուգահեռ են։

Կղզու հանքային ռեսուրսները ներառում են մարմար, Վերդե անտիկո, ասբեստ և գրանիտային հանքավայր՝ Վոլաքսի մոտակայքում (հայտնի է նաև որպես Վոլկասա)։

Թինոսը հարավային Էգեյան շրջանի առանձին տարածաշրջանային ստորաբաժանում է։ Որպես Կալիկրաթիսի 2011 թվականի կառավարության բարեփոխումների մաս՝ Թինոս շրջկենտրոնը ստեղծվել է նախկին Կիկլադայի պրեֆեկտուրայի մի մասից։ Նույն բարեփոխման արդյունքում Թինոսի քաղաքապետարանը ստեղծվել է նախկին 3 քաղաքապետարանների միացման արդյունքում[10]։

Թինոսի նահանգը Կիկլադայի (հուն․՝ Επαρχία Τήνου) պրեֆեկտուրայի նահանգներից մեկն էր։ Այն ուներ նույն տարածքը, ինչ ներկայիս տարածքային ստորաբաժանումը[11]։ Այն վերացվել է 2006 թվականին։

Տեսարան Թինոս քաղաքից

Թինոսը ունի միջերկրածովային կլիմա։ Ունի տաք և չոր ամառներ, մեղմ ու խոնավ ձմեռներ։ Կղզում հաճախ լինում է էթեզիացիներ (հայտնի է մելտեմի քամիներ անվանմամբ) Էգեյան ծովի չոր և ուժեղ հյուսիսային քամիներ, որոնք փչում են մայիսի կեսից մինչև սեպտեմբերի կեսը։ Նրանք շատ ուժեղ են ցերեկը, գիշերը քամիները դադարում են, բայց լինում են նաև այնպիսիս դեպքեր, երբ քամին շարունակվում է օրերով առանց դադարի։ Մելտեմի քամիները շատ վտանգավոր են նավաստիների համար, քանի որ նրանք իրենցից առաջ որևէ նախազգուշացում չունեն։

Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր
Բարձր 14 °C 15 °C 16 °C 19 °C 22 °C 26 °C 28 °C 28 °C 26 °C 23 °C 19 °C 15 °C
Ցածր 10 °C 10 °C 11 °C 13 °C 17 °C 21 °C 23 °C 24 °C 21 °C 19 °C 15 °C 12 °C
Տեղումներ 8 7 5 5 3 0 0 0 2 2 6 11
Քամու արագությունը կմ\ժ 29 30 26 20 21 23 23 26 23 26 23 28

Փոխադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թինոսն ունի երեք նավահանգիստներ, մեկը՝ ուղևորատար նավակների համար, իսկ երկուսը՝ լաստանավերի, որոնք ավտոմեքենաներ են տեղափոխում Միկոնիս, Պիրաեուս, Ռաֆինա, Անդրոս և Սիրոս։ Թինոս քաղաքից մոտ 2 կիլոմետր հեռու գտնվում է Աղիոս Ֆոկաս լողափը, որտեղ ուղղաթիռ կա։ Կան ավտոբուսներ, որոնք կանոնավոր կերպով աշխատում են և Թինոս քաղաքը կապում գյուղերի հետ։

Հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայոս Գայզիզ (1842–1901), հույն նկարիչ

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Population & housing census 2001 (incl. area and average elevation)» (PDF) (հունարեն). National Statistical Service of Greece.
  2. «Art & Tradition:Windmills». Municipality of Tinos. www.tinos.gr. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. Apollon. 1.1304, with Schol.
  4. Franz, Elem. Epigr. Gr. No. 49.
  5. Dem. c. Polycl. p. 1207
  6. Appian, B.C. 5.7.
  7. William Miller, The Latin Orient (London: Society for Promoting Christian Knowledge, 1920), p. 39
  8. D. Jacoby, La féodalité en Grèce médiévale. Les « Assises de Romanie », sources, application et diffusion (1971), p. 237
  9. 40.pdf Արխիվացված 2014-05-12 Wayback Machine
  10. «Kallikratis reform law text» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  11. «Detailed census results 1991» (PDF). (39 MB) (հուն.) (Ֆրանսերեն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թինոս» հոդվածին։