[go: up one dir, main page]

Jump to content

Էրհու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրհու
Տեսակերաժշտական գործիք
Որակավորումnecked bowl lutes played with a bow?
ԵրաժիշտներԼէյ Ցյան
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.313
հուցին

Էրհու (չինարեն՝ 二胡), ըրխուցին (кит. էր - երկու, հու - աղեղնավոր[1]), երկու լարից կազմված հին չինական աղեղնավոր գործիք։ Նվագելու ընթացքում երաժիշտը աջ ձեռքով նվագում է աղեղի վրա ամրացված երկու լարերի վրա։ Ձախ ձեռքով նվագելու ընթացքում օգտագործվում է լայնակի վիբրատոն, երբ լարը կարծես սեղմվում է ներքև, ինչին նպաստում է գրիֆի կլոր դիզայնը։ Ունի գլանաձև ռեզոնատոր՝ պատված պիտոնի կաշվից պատրաստված թաղանթով։

Հակառակ ժամանակակից Չինաստանում գտած տարածմանը, էրհուն չի համարվում հաննական գործիք[2]։

Պատմություն և ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրհուն ասիական գործիքների մեջ ամենահարմարեցվածներից է։ Չինաստանում առաջին անգամ հայտնվել է Թան դինաստիայի ժամանակաշրջանում։

Համարվում է, որ էրհուն ծագում է սինցին (չինարեն՝ 奚琴) գործիքից։ Սի բառով չինարենում անվանում էին հին մոնղոալական տատաբի (կումասի) ժողովուրդներին, ովքեր բնակվում էին ներկայիս Չինաստանի հյուսիս-արևմուտքում, իսկ ցինը՝ ցիտրան յոթլարանի մատնանվագ երաժշտական գործքի է՝ նման տավիղի։

Էրհու գործիքի առաջին հերոգլիֆը՝ էրը (ըր) (չինարեն՝ ), ցույց է տալիս, որ գործիքը ունի երկու լար։ Մեկ այլ մեկնաբանույթուն ցույց է տալիս, որ էրհուն չինական ժամանակակից նվագախմբում տոնի բարձրությամբ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, զիջելով միայն գաոհու գործիքին։

Երկրորդ հերոգլիֆը՝ հուն (խու) (չինարեն՝ ), նշում է հինգ բարբարոսական իշխաբություններից մեկին, կամ ընդհանրապես «վայրի» ժողովրդին։

Երաժշտություն էրհուի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրհու նվագողներ Չինաստանում

Չինացի երաժիշտ Լյու Տյանհուան, ով նաև ուսումնասիրել է արևելյան երաժշտությունը, համարվում է էրհուի համար երաժշտություններ գրած ամենահայտնի երգահանը։ Նա էրհուի համար գրել է 47 վարժություն և 10 սոլո պիես, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել գործիքը օգտագործել որպես սոլո նվագարկիչ։ Էրհուի համար գրված նրա հայտնի ստեղծագործություններն են Յուէն (չինարեն՝ 月夜) և Չժուինյաոհուն (չինարեն՝ ):

1920-ական թվականներից գործքիը սկսել է գործածվել երաժշտությունում, որը որոշակի չափով ուղղված է Արևմտյան ակադեմիական ավանդույթին։ Լեհ ակադեմիական երգահան Քշիշտոֆ Պենդերեցկին էրհուն օգտագործել է իր Վեցերորդ Սիմֆոնիայի (2008-2017) «Չինական երգեր» անվանումով պարտիտուրայի մեջ։

Այսօր էրհուն մեծ մասամբ օգտագործվում է չինական ազգային և ավանդական երաժշտություններում, ինչպես սոլո կամ անսամբլային գործիք։ Օգտագործվում է նաև նվագախմբում, այդ թվում չինական օպերայի երաժշտական ուղեկցությամբ։

Էրհուն օգտագործվում է կանադական ժամանցային Cirque du Soleil ընկերության երաժշտության մեջ և Shen Yun Performing Arts խմբի սոլո ելույթներում[3][4] (չինական դասական պարի և երգի ստեղծագործ հավաքական)

Էրհուին անդրադարձել են որոշ ռոք երաժիշտներ։ Մասնավորապես, էրհու նվագում է Hsu-nami խմբի հիմնադիր և առաջնորդ Ջեկ Սյուն։ Գործիքը օգտագործվում է նաև ուկրայնական Flёur խմբի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Музыкальная энциклопедия, 1982
  2. Han Kuo-Huang and Judith Gray The Modern Chinese Orchestra(անգլ.) // Asian Music. — 1979. — Т. 11. — № 1. — С. 5.
  3. Circus arts in America and in Canada // Regroupement national - des arts du cirque. — 11 October 2013. — ISSN arts in America and in Canada (PDF), Regroupement national - des arts du cirque. Accessed on 11 October 2013. Circus arts in America and in Canada (PDF), Regroupement national - des arts du cirque. Accessed on 11 October 2013..
  4. «Shen Yun». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Эрху // Музыкальная энциклопедия. Том 6. — М.: Советская энциклопедия, 1982.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]