Էրդ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Էրդ | |||||
հունգ.՝ Érd | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Համայնք | Érd District? | ||||
Մակերես | 60,54 կմ² | ||||
Բնակչություն | ▲71 338 մարդ (հունվարի 1, 2024)[1] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 23 | ||||
Փոստային դասիչ | 2030 | ||||
Պաշտոնական կայք | erd.hu(հունգարերեն) | ||||
| |||||
Էրդ (հունգ.՝ Érd, գերմ.՝ Hanselbeck, խորվ.՝ Andzabeg), քաղաք, որը գտնվում է Հունգարիայի կենտրոնական մասում, Պեշտ վարչական միավորում։ Մտնում է Մեծ Բուդապեշտի ագլոմերացիայի մեջ։ Բնակչությունը հասնում է 63 294-ի[2] (2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով)։
Աշխարհագրական դիրք և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Բուդապեշտի կենտրոնից 20 կմ դեպի հարավ-արևելք և 5 կմ է հեռու հունգարական մայրաքաղաքի հարավ-արևմտյան շրջաններից։ Էրդի մեծ երկաթուղային և ավտոմոբիային ճանապարհները տանում է դեպի Բուդապեշտ, հարավ-արևելք, դեպի Սեկեշֆեհերվար և Բալատոն (լիճ) և հարավ` դեպի Պեչ։ Գնացքով դեպի Բուդապեշտ կարելի է հասնել 20 րոպեում Կելենֆյոլդ կայարանից և 30 րոպեում` Դելի կայարանից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանը բնակեցվել է դեռ հին ժամանակներից։ Ճարտարապետական պեղումներն Էրդի տեղում հաստատում են առնվազն 50.000 ամյա բնակավայրի գոյությունը։
Առաջին անգամ քաղաքը Էրդ անունով հիշատակվել է 1243 թվականին։ Քաղաքի անունը հունգարական ստուգաբանություն ունի, գալիս է կամ հունգ.՝ erdő` անտառ, կամ էլ հունգ.՝ ér` հեղեղ բառերից։
1543-ից 1684 թվականները Էրդը գտնվել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ Թուրքերն այստեղ կառուցել էին ամրացված պալատ և մզկիթ։ Թուրքերի տիրապետության ժամանակ քաղաքը ունեցել է Համզաբեգ անվանումը։
XVIII—XIX դարերին քաղաքը արագ աճել է` միևնույն ժամանակ մնալով հիմնականում գյուղատնտեսական շրջանի կենտրոն։ նոր արդյունաբերական ձեռնարկություններն այստեղ առաջացել է 20-րդ դարի 70-ական թվականներին։ 20-րդ դարի 90-ական թվականներին Էրդը դարձել է երկրի ամենաարագ աճող քաղաքը` հարաբերականորեն հաջող տնտեսական դրության շնորհիվ։ Միևնույն ժամանակ հունգարական մյւոս շրջանները ապրում էին ծանր ճգնաժամ։ Քաղաքի բնակչության արագ աճը մինչև օրս էլ շարունակվում է։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էրդի պալատի ավերակներ։
- Սբ. Միքայելի ծխական եկեղեցի։
- 17-րդ դարի թուրքական մինարեթ։
Բարեկամ քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ` Լեվիցե (Սլովակիա)
- ` Լյուբաչուվ (Լեհաստան)
- ` Պոյտոն (Մեծ Բրիտանիա)
- ` Ռեգին (Ռումինիա)
- ` Սուբոտիցա (Սերբիա)
- ` Չժուչժոու (Չինաստան)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրդ» հոդվածին։ |
|