Էվան Ուիլյամս
Էվան Ուիլյամս անգլ.՝ Evan Williams | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1972[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Clarks, Մերիք շրջան, Նեբրասկա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան և Columbus High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, բլոգեր, գործարար և համակարգչային գիտնական |
Աշխատավայր | Medium?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Evan Williams Վիքիպահեստում |
Էվան Ուիլյամս (անգլ.՝ Evan Williams, ծնվել է մարտի 31, 1972[1], Clarks, Մերիք շրջան, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի գործարար, ով հիմնադրել է մի շարք ինտերնետ-ընկերություններ, այդ թվում Pyra Labs-ը (Blogger-ի վերամշակում) և Թվիթթերը, որտեղ նա նախկինում եղել է գործադիր տնօրեն։
Կյանքի վաղ տարիներին և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամսը ծնվել է 1972 թվականի մարտի 31-ին ԱՄՆ-ի Քլարքս գյուղում։ Մեծացել է Նեբրասկա նահանգի Քլարքս ֆերմայում, որտեղ նա ամռանը օգնում էր ոռոգել գյուղատնտեսական մշակաբույսերը։ Մեկուկես տարի սովորել է Նեբրասկա նահանգի համալսարանում, այնուհետև թողել այն, որպեսզի շարունակի իր կարիերան որպես ծրագրավորող[3][4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցն ավարտելուց հետո Ուիլյամսը Քի-Ուեսթ, Դալլաս, Օսթին (Տեխասի նահանգ), և կրկին Նեբրասկա նահանգում գտնվող իրենց ընտանեկան ֆերմայում աշխատել է տարբեր պաշտոններում, որոնք կապված են եղել ինտերնետ տեխնոլոգիաների հետ։ 1996 թվականին Ուիլյամսը տեղափոխվել է Սևաստոպոլ (Կալիֆոռնիա նահանգ), որպեսզի աշխատի բարձրտեխնոլոգիական O'Reilly Media ընկերությունում։ Կարիերան O’Reilly-ում նա սկսել է մարքեթինգային պաշտոններից, սակայն ի վերջո դարձել է անկախ ծրագրավորող-ֆրիլանսեր[4]։
Pyra Labs և Blogger
[խմբագրել | խմբագրել կոդը]Էվան Ուիլյամսը Meg Hourihan-ի հետ համահիմնադրել է ՏՏ Pyra Labs ընկերությունը։ Նրա գլխավոր արտադրանքը դարձել է Blogger համակարգը, ինչը վեբ-հավելվածներից առաջիններից մեկն էր, որի շնորհիվ հնարավոր էր բլոգներ ստեղծել և կառավարել։ Ուիլյամսը ստեղծելէ «բլոգեր» տերմինը և կարևոր դեր է խաղացել «բլոգ» տերմինի ճանաչման մեջ[5]։ Meg Hourihan-ի հեռանալուց հետո Pyra Labs ընկերությունը գոյատևել է ևս որոշ ժամանակ, մինչև, ի վերջո, 2003 թվականի փետրվարի 13-ին ձեռք է բերվել Google-ի կողմից[6]: PC Magazine ամսագիրը 2004 թվականին Blogger-ի ստեղծման աշխատանքների համար Ուիլյամսին, ինչպես նաև Hourihan-ին և Paul Bausch-ին անվանել է «Տարվա մարդ»[7]։
Odeo
[խմբագրել | խմբագրել կոդը]Էվան Ուիլյամսը լքել է Գուգլը 2004 թվականի հոկտեմբերին[8] և հիմնել է Odeo ընկերությունը։ 2006 թվականի վերջին Ուիլյամսը՝ Բիզ Սթոունի և Odeo-ի նախկին այլ աշխատակիցների հետ դարձել է Obvious Corp.-ի համահիմնադիրը, որպեսզի ձեռք բերի դրա բոլոր ակտիվները[9]։ 2007 թվականի ապրիլին Odeo-ն ձեռք է բերվել Sonic Mountain ընկերության կողմից[10]։
Obvious Corp կորպորացիայի նախագծերի թվում էր Թվիթթերը՝ միկրոբլոգինգի անվճար ծառայությունը։ Թվիթերը դարձել է ինքնուրույն ընկերություն 2007 թվականիապրիլից, և Ուիլյամսը՝ որպես համահիմնադիր, դարձավ տնօրենների խորհրդի անդամ և ներդրող[11]։ 2008 թվականի հոկտեմբերին Էվան Ուիլյամսը դարձավ Թվիթերի գլխավոր տնօրեն՝ զբաղեցնելով Ջեք Դորսիի տեղը, ով դարձել էր տնօրենների խորհրդի նախագահ[12]։ 2010 թվականի հոկտեմբերի 4-ին Ուիլյամսը հրաժարական է տվել գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից (նրան կփոխարինի Դիկ Քոստոլոն)։
Կարողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2015 թվականի Forbes ամսագրի վարկանշային տվյալների՝ Էվանի կարողությունը գնահատվում է $2,9 միլիարդ[13]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամսը բուսակեր է[4]։ Ապրում է Սան-Ֆրանցիսկոյում իր կնոջ Սարա Մորշիգեյի հետ։ Նրանք ունեն երկու երեխա[14]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ How Ev Williams failed Medium - The Verge
- ↑ Williams, Evan (2009 թ․ մարտի 7). «For Twitter C.E.O., Well-Orchestrated Accidents». New York Times. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Malone, Michael S. (2009 թ․ ապրիլի 18). «The Twitter Revolution». Wall Street Journal. էջ A11. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Baker, John (2008 թ․ ապրիլի 20). «Origins of "Blog" and "Blogger"». American Dialect Society Mailing List (Mailing list). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Gillmor, Dan (2003 թ․ փետրվարի 15). «Google Buys Pyra: Blogging Goes Big-Time». SiliconValley.com. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «People of the Year». 2004 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Festa, Paul (2004 թ․ հոկտեմբերի 5). «Blogger founder leaves Google». CNET. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Malik, Om (2006 թ․ հոկտեմբերի 25). «Odeo RIP, Hello Obvious Corp». GigaOm. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Marshall, Matt (2007 թ․ մայիսի 10). «SonicMountain acquires podcasting company Odeo, reportedly for more than $1M». VentureBeat. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Williams, Evan (2007 թ․ ապրիլի 16). «Twitter, Inc». Obviously. Obvious Corp. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ McCarthy, Caroline (2008 թ․ հոկտեմբերի 16). «Twitter CEO Jack Dorsey steps down». CNET. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Evan Williams on Forbes Lists (անգլերեն)
- ↑ «@Evan Williams: It's a boy!». San Francisco Examiner. 2009 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Evan Williams speaking at Stanford Արխիվացված 2008-06-29 Wayback Machine
- Evan Williams at 2009 TED Talk
Հարցազրույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Interview with Evan Williams at economist.com
- Interview with Evan Williams at cnet.com
- Interview with Evan Williams at techcrunch.com
- Interview with Evan Williams at FastCompany
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվան Ուիլյամս» հոդվածին։ |
|