Զունի (հրթիռ)
Զունի | |
---|---|
Տեսակ | չկառավարվող ավիացիոն հրթիռ |
Արտադրող | ԱՄՆ |
Արտադրման տարիներ | 1951—1957 |
Հատի գին | 150 դոլլար |
Հիմնական օգտագործողներ | ԱՄՆ զինված ուժեր |
Կրակի Հեռահարություն | 8 կմ |
Զունի, ամերիկական «օդ-մակերևույթ» հրթիռային զենքի ավիացիոն համալիրի մաս կազմող, չկառավարվող ավիացիոն հրթիռ։
Այն ստեղծվել է 1950–ական թվականներին՝ Դուգլաս և Սպերրի ընկերությունների կողմից՝ Չայնա–Լեյկ զինվորական փորձարարական կայանի աշխատակիցների հետ համատեղ։ 1957 թվականին մտել է ԱՄՆ–ի ռազմաօդային և ռազմածովային ուժերի սպառազինության մեջ։ Այս հրթիռներով սպառազինում էին F-89, F-4տախտակամածի կործանիչները, ինչպես նաև գրոհիչ ինքնաթիռների բոլոր տեսակները։ Սովորաբար նախանշում էին փոքր չափերի ցամաքային և օդային տեսակներ (տանկեր, փոքր նավեր, art. մարտկոցներ)։ Կումուլյատիվ-բեկորային արկի հաստությունը մինչև 500 մմ է։
Կրակոցի առավելագույն հեռավորությունը 8 կմ է։ Հրթիռի կայունությունը թռիչքի ժամանակ ապահովվում է պտույտովերով։ Հրթիռների օգտագործման համար առաջարկվում է LAU-10 արձակման մեխանիզմ, ունի չորս խողովակաձև ուղղացույց, որտեղ տեղադրվում են հրթիռները։
Լայնորեն օգտագործվել է Վիետնամական պատերազմի ընթացքում։
Ներկայումս հրթիռի մոդիֆիկացված տարբերակն օգտագործվում է սպառազինության մեջ։
Միջադեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականի հուլիսի 29–ին տեղական ժամանակով մոտ 10:50–ին, պայմանավորված հրթիռների ինքնաարձակմամբ, հրդեհ է բռնկվում Տոնկի ծոցում՝ «ֆորրեսթոլ» ավիակիր նավի վրա։
Ըստ պաշտոնական տվյալների, հրդեհը սկսվել է պատահական, չղեկավարվող ավիացիոն «Զունի» հրթիռի ինքնաարձակումից հետո։ Ինքնաթիռը պատրաստվում էր Վիետնամի պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի կազմի մեջ մտնող Վիետնամի տարածքին հարված հասցնել (1965-1973 թթ.):
Միջադեպի հետևանքով մահացել է 134 մարդ և վիրավորվել՝ 161–ը։ Վնասի չափը հասնում էր 75 մլն դոլլարի (այժմյան արժեք՝ 509 մլն դոլլար)՝ չհաշված այրված ինքնաթիռների արժեքները[1][2]։
Տեխնիկական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]- արկի տրամաչափ-127 մմ
- արկի երկարություն- 2790 մմ
- արկի զանգված- 46,3-61,6 կգ կախված մարտական մասից և շարժիչի տեսակից (25,6/31,0/36,0 կգ)
- մարտական մասի զանգված- 20,7-25,6 կգ կախված նշանառությունից
- մարտական մասի տեսակ- բեկորա-ֆուգասային, ֆուգասային, զրահապատ, լուսարձակող, ծխատար, երկբևեռ անդրադարձիչներ, գործնական
- ամենամեծ արկի արագություն- 725 մ/վ
- հրաձգության հեռավորություն- 8000-9000 մ ուղորդվող սարքավորման արձակման քանակ- 1—4
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Stewart, Henry P. LCDR USN The Impact of the USS Forrestal's 1967 Fire on United States Navy Shipboard Damage Control(անգլ.) : journal. — Army Command and General Staff College, Fort Leavenworth, KS, 2004. — Т. Master's Thesis, Master of Military Art & Science, Military History. Архивировано из первоисточника 28 Սեպտեմբերի 2019.
- ↑ US Navy. Damage control museum. USS Forrestal (CVA 59) Արխիվացված 2009-10-06 Wayback Machine.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- NOTS Converts Ideas Into Missiles. // Aviation Week, June 3, 1957, v. 66, no. 22, p. 148–153.