[go: up one dir, main page]

Jump to content

Զընգ-Զընգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զընգ-Զընգ

Հեղինակներ՝ Ջեյմս Մեթյու Բարրի
Այլ անուն(ներ) Tinker Bell

Զընգ Զընգ (անգլ.՝ Tinker Bell, Tink), փերի Ջեյմս Մեթյու Բարրիի «Փիթր Փեն» հեքիաթից։ Զընգ Զընգը համարվում է ամենահայտնի հեքիաթային փերիներից մեկը։ Զընգ Զընգի հասակը 13 սմ է[1]։

Զընգ Զընգ փերիի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զընգ Զընգը այն փերիների հեղինակն է, ովքեր սիրում են նորոգել տարբեր իրեր, և դրանից էլ բխում է իր անունը՝ Tinker Bell։ Զընգ Զընգի բնավորությունը երբեմն այսպիսին էր՝ հիշաչար, բայց Փիթր Փենի համար նա առաջին ընկերուհին էր և օգնականը։ Ինչպես բոլոր փերիները, Դինը նույնպես կարող էր մահանալ այն ժամանակ, երբ բոլորը դադարեն հավատալ փերիների գոյությանը։

Զընգ Զընգի դերը էկրանավորել են՝ Վիրջինյա Բրաուն Ֆեյրը (Գերբերա Բրենոնայի ֆիլմ, «Փիթր Փեն», 1924), Եկատերինա Չերչենկո (խորհրդային ֆիլմ «Փիթր Փեն», 1987), Ջուլիա Ռոբերտս (Ստիվեն Սպիլբերգի «Նավապետ Հուկ» ֆիլմը, 1991) և Լյուդիվան Սանյե («Փիթր Փեն» ֆիլմ, 2003), Ռուզ ՄակԻվեր («Մի անգամ հեքիաթում», 2013

1953 թվականին հեռարձակվել է Ուոլթ Դիսնեյի «Փիթր Փեն» մուլտֆիլմը։ Շատերը համոզված են, որ Դիսնեյը Զընգ Զընգին կերպարանավորել է Մերիլին Մոնրոյի նմանությամբ։ Սակայն մի անգամ Դիսնեյը խոստովանել է, որ Զընգ Զընգի նախատիպը Մարգարեթ Քերրին էր, քանի որ այն ժամանակ երբ ստեղծվում էր «Փիթր Փեն» մուլտֆիլմը, Մերիլին Մոնրոյին գրեթե ոչ ոք չէր ճանաչում։

Զընգ Զընգի բրոնզե արձանը գտնվում է Լոնդոնում։ Արձանի հեղինակը Դայերմունդ Բայրուն ՕԿոնորն է, ով այն ստեղծել է Գրեյթ Օրմոնդ Սթրիթ մանկական հիվանդանոցի խնդրանքով։ Զընգ Զընգի արձանիկը կանգնեցվել է ավելի ուշ, քան Փիթր Փենինը։ Այդ քանդակի չափերն են՝ 24 սմ (թևերի չափսեր) և 18 սմ (բարձրություն)։ Այն Լոնդոնում գտնվող ամենափոքր արձանիկն է։ Մինի արձանիկի բացումը կայացել է 2005 թվականի սեպտեմբերի 29-ին։

Զընգ Զընգը Դիսնեյի մուլտֆիլմերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Фея Динь-Динь». disney.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զընգ-Զընգ» հոդվածին։