[go: up one dir, main page]

Jump to content

Երուխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երուխան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Երուանդ Սրմաքէշխանլեան
Ծնվել էհուլիս 1870[1][2]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1915[1][2][3][…]
Վախճանի վայրԽարպուտ, Էլազըղի մարզ, Թուրքիա
Գրական անունԵրուխան
Մասնագիտությունթարգմանիչ, լրագրող և գրող
Լեզուհայերեն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՆերսեսյան վարժարան և Կեդրոնական վարժարան
ԱշխատավայրԱրևելք, Կեդրոնական վարժարան և Խարբերդի ազգային Կեդրոնական վարժարան
Երուխան Վիքիդարանում
 Erukhan Վիքիպահեստում

Երուխան (իսկական անունը՝ Երվանդ Պողոսի Սրմաքեշխանլյան, հուլիս 1870[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1915[1][2][3][…], Խարպուտ, Էլազըղի մարզ, Թուրքիա), արևմտահայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ և մանկավարժ, Մեծ Եղեռնի զոհերից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1870 թվականին Կոստանդնուպոլսում։ Սովորել է ծննդավայրի Ներսեսյան և Կեդրոնական վարժարաններում։ 1890 թվականից աշխատել է «Արևելք» խմբագրությունում։ 1891-1896 թվականներին «Արևելք»-ի և «Մասիս»-ի էջերում հրատարակել է մի շարք նովելներ՝ շարունակելով ու զարգացնելով 1880-ական թվականների արևմտահայ ռեալիստական գրականության ավանդույթները։ 1896 թվականի հայկական կոտորածների օրերին տեղափոխվել է Բուլղարիա, 1904 թվականին անցել Եգիպտոս։ Տարագրության մեջ (1899-1908) շարունակել է գրական, խմբագրական աշխատանքը, զբաղվել մանկավարժությամբ (Վառնայի, Ալեքսանդրիայի, Կահիրեի ազգային վարժարաններում)։ Գաղթական, Ե. Գաղթական, Աշուղ ծածկանուններով Կոստանդնուպոլսի «Բյուզանդիոն» թերթում հոդվածներ է տպագրել հայ գաղթականների կյանքից։ 1908 թվականին Երիտթուրքական հեղափոխությունից հետո, վերադարձել է Կոստանդնուպոլիս, նշանակվել է «Արևելք» թերթի խմբագիր, միաժամանակ դասավանդել ազգային Կեդրոնական, իսկ 1913 թվականից՝ Խարբերդի ազգային վարժարաններում։ Թուրքերի ձեռքով սպանվել է Ծովք գյուղի մոտակայքում 1915 թվականին՝ Մեծ Եղեռնի ժամանակ[4]։

Երկերը մամուլում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1891-1896 թվականներին «Արևելք»-ի և «Մասիս»-ի էջերում տպագրված նովելներ՝
    • «Պապուկը»
    • «Մեզատճին»
    • «Հյուծախտավորը»
    • «Լվացարարուհին»
    • «Գինովին վարձը»
    • «Ձուկին փոխարեն»
  • «Կաղընդչէքը» - պատմվածք 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում
  • «Սայլորդը» - պատմվածք 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում
  • «Արյան ուժը» - պատմվածք 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում
  • «Գաղթականները» - անավարտ վեպ 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում
  • «Ամիրայի աղջիկը» - վեպ 1900, տպագրվել է «Արևելք» թերթում

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կեանքին մէջ, Կ. Պոլիս, 1911, 96 էջ։
  • Ամիրային աղջիկը, Կ. Պոլիս, 1929, 480 էջ։
  • Հարազատ որդի… (վէպ), Ալէքսանդրիա, 1936, 148 էջ։
  • Ամիրային աղջիկը, Պէյրութ, 1938, 488 էջ։
  • Թռուցիկ յիշատակներ, Գահիրէ, 1941, 24 էջ[5]։
  • Ամիրային աղջիկը, Գահիրէ, 1942, 488 էջ։
  • Պատմուածքներ ժողովրդական կեանքէ, Փարիզ, 1942, 256 էջ։
  • Նովելներ, Երևան, 1946, 226 էջ։
  • Ամիրայի աղջիկը, Երևան, 1949, 442 էջ։
  • Հարազատ որդի… (վէպ), Պէյրութ, 1951, 115 էջ։
  • Ամիրային աղջիկը։ պոլսական կեանքի դրուագներ։ «Արևելք», 1952, 365 էջ[6]։
  • Հարազատ որդի… (վէպ) եւ պատմուածքներ, Հալէպ, 1953, 418 էջ։
  • Պատմուածքներ, Պէյրութ, 1953, 220 էջ։
  • Նովելներ, Երևան, 1965, 438 էջ։
  • Պատմուածքներ, Պէյրութ, 1967, 452 էջ։
  • Ամիրային աղջիկը, Պէյրութ, 1971, 433 էջ։
  • Երկեր. Ամիրայի աղջիկը, Նովելներ, Երևան, 1980, 608 էջ։
  • Երկեր, Անթիլիաս, 1993, 464 էջ։
  • Պատմուածքներ ժողովրդական կեանքէ, Պէյրութ, 1993, 207 էջ։
  • Պատմուածքներ, Վենետիկ, 1996, 104 էջ։
  • Հարազատ որդի… (վէպ), Անթիլիաս, 2011, 135 էջ։
  • Ընտիր նովելներ, Երևան, 2015, 200 էջ[7]։
  • Փոքր Ասիոյ մէջէն, Իսթանպուլ, 2015, 200 էջ։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ա. Դոդե «Ջեկ» 1896, տպագրվել է «Արևելք» թերթում
  • Հ. Մալո «Ընտանիքը» 1894-1895, տպագրվել է «Արևելք» թերթում
  • Ժ. Լերմինա «Փարիզի գայլերը» 1894-1895, տպագրվել է «Արևելք» թերթում
  • Ժ. Մարի «Դժգույն աղջիկը» 1894, տպագրվել է «Արևելք» թերթում

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հ. Ճ. Սիրունի, Գիծեր Երուխանի կյանքե «ՍԳ» 1970 №3
  • Ս. Վ. Հովհաննիսյան, Երուխան Երևան 1970
  • Երուխան։ (Կյանքը եւ գործը)։ Դպիր, 2003, 150 էջ[8]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 3,2 CONOR.BG
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 863
  5. Երուխան (1941). Թռուցիկ յիշատակներ. տպ. Նուպար.
  6. Երուխան (1952). Ամիրային աղջիկը։ պոլսական կեանքի դրուագներ. Tp. "Arewelkʻ".
  7. Երուխան (2015). Ընտիր նովելներ. Ēditʻ Print. ISBN 9789939529578.
  8. Հակոբջանյան, Հայկազ (2003). Երուխան։ (Կյանքը եւ գործը). Դպիր. ISBN 9789993058175.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երուխան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երուխան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 641