[go: up one dir, main page]

Jump to content

Երեխա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսաբանորեն երեխա է համարվում ծնունդից մինչև սեռական հասունացման տարիքն ընկած մարդը[1][2]։ Իրավական սահմանմամբ՝ երեխան հիմնականում վերաբերում է անչափահասներին կամ անչափահասին, ով դեռևս չի կարող համարվել մեծահասակ կամ չափահաս[1]։

«Երեխա» եզրույթը նաև նկարագրում է ծնողի հետ հարաբերությունները (ցանկացած տարիքի որդիներ կամ դուստրեր)[3], այն կարող է նաև վերաբերել որոշակի ժամանակահատվածում, վայրում կամ պայմաններում ծնված մարդկանց, ինչպես օրինակ՝ «բնության զավակ» կամ «վաթսունականների երեխա»[4]։

Գոյություն ունեն երեխաներին վերաբերող բազմաթիվ սոցիալական խնդիրներ, ինչպես օրինակ՝ երեխաների կրթություն, ահաբեկչություն, մանկական աղքատություն, անապահով ընտանիքներ, մանկական իրավունք, սով կամ մանկական անտնություն։

Իրավական, կենսաբանական և սոցիալական սահմանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գնդակով խաղացող երեխաներ։ Հռոմեական արվեստի գործ, 2–րդ դար։

Միավորված ազգերի կազմակերպության՝ «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա»-ի համաձայն՝ երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր մարդկային էակ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նրան չափահասության չի հասնում ավելի վաղ[5][6]։ Սա հաստատվել է ՄԱԿ-ի անդամ 194 երկրներից 192-ի կողմից։

Կենսաբանորեն երեխա է համարվում ծնունդից մինչև սեռական հասունացման տարիքն ընկած ցանկացած մարդ[1][2]։ Որոշ մշակույթներում երեխան համարվում է չափահաս՝ ծեսական արարողություն անցնելուց հետո, որը կարող է կապ չունենալ սեռական հասունացման տարիքի հետ։

Երեխաները սովորաբար չափահասներից ավելի քիչ իրավունքներ ունեն և լուրջ որոշումներ կայացնելու համար համարվում են անկարող։ Իրավականորեն միշտ պետք է լինեն պատասխանատու մեծահասակի կամ երեխաների խնամակալության մարմնի խնամքի ներքո (կախված ծնողների ամուսնալուծությունից)։ Մեծահասկաներից երեխաների առանձնացումը տարածում է գտել 16-17-րդ դարերում։ Հասարակությունը սկսել է երեխաներին վերաբերվել ոչ թե որպես մեծահասակների մանրակերտների, այլ որպես հասունության ավելի ցածր մակարդակում գտնվողների, ովքեր ունեն մեծահասակների պաշտպանության, սիրո և դաստիարակության կարիք։ Այս փոփոխությունը կարող է նկատվել նկարչության մեջ․ Միջին դարերում երեխաները պատկերվում էին որպես մեծահասակների մանրակերտեր՝ առանց մանկական հատկանիշների։ 16-րդ դարում երեխաների նկարները սկսեցին ձեռք բերել մանկանման տեսք։ 17-րդ դարի վերջից երեխաները սկսեցին խաղալ խաղալիքներով, և սկսվեց մանկական գրականության զարգացումը[7]։

Յուրաքանչյուր երեխա անցնում է սոցիալական զարգացման բազմաթիվ փուլերով։ Նորածինները կամ շատ փոքր տարիքի երեխաները խաղում են միայնակ։ Հաջորդ փուլում երեխան սկսում է խաղալ այլ երեխայի հետ։ Հետագայում խումբն աճում է, և խաղի մասն են կազում երեք-չորս երեխաներ։ Մանկապարտեզ հաճախելու տարիքում նա արդեն միանում է խմբերով խաղերին[8]։

Որպես երեխաներ՝ նրանք սովորում են, թե ինչպես լուծել որոշ խնդիրներ՝ ժամանակագրական կարգով։ Նրանք սովորում են, թե ինչպես իրենց առաջնահերթությունները տան նպատակներին և գործողություններին։ Նրանց վարքագիծը փոփոխվում է, քանի որ նրանք այլ մարդկանցից սովորում են նոր հեռանկարներ։ Նրանք սովորում են, թե ինչպես պետք է ներկայացնել խորհրդանշական որոշ բաներ և սովորել նոր վարքագիծ[9]։

Առողջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորելու համար հավելյալ օգնության կարիք ունեն ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ (ՈՒՊՀՀ) ունեցող երեխաները և սովորելու հետ կապված հաշմանդամություն ունեցողները։ Ուշադրության պակասով երեխաները, հնարավոր է, չարձագանքեն իրենց միջավայրի սոցիալական ազդակներին, ինչը բարդացնում է փորձի շնորհիվ սոցիալական հմտությունների ձեռքբերումը[10]։ Երեխաներին վերաբերող առողջապահական հարցերը երբեմն կախված են սեռից. օրինակ՝ տղաները ավելի հավանական է, որ ախտորոշվեն աուտիզմով, քան աղջիկները[11]։

Պատասխանատվության տարիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիք, որից սկսած երեխաները համարվում են իրենց սոցիալական գործողությունների համար պատասխանատու (ամուսնություն, քվեարկություն և այլն), նույնպես փոփոխվել է ժամանակի ընթացքում, և դա արտացոլվել է նորմատիվ իրավական ակտերում։ Հռոմեական ժամանակաշրջանում երեխաները հանցագործությունների համար մեղավոր չէին համարվում, սա հետագայում որդեգրվել է եկեղեցու կողմից։ 19-րդ դարում միայն մինչև յոթ տարեկան երեխաներն էին համարվում անմեղսունակ։ Յոթ տարեկանից մեծ երեխաները համարվում էին իրենց արարքների համար պատասխանատու։ Այդ պատճառով նրանք կարող էին բախվել քրեական մեղադրանքների, ուղարկվել չափահասների բանտ և չափահասի նման պատժվել մտրակահարությամբ, խարանով և կախաղանով[12]։ Այժմ Կանադայի և ԱՄՆ-ի նման շատ երկրներում երեխաները իրենց արարքների համար պատասխանատու են դառնում տասներկու տարեկանից սկսած։ Երեխաների համար գոյություն ունեն հատուկ ուղղիչ հիմնարկներ։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նվազագույնը 25 երկրում պարտադիր կրթության համար սահմանված տարիք չկա։ Աշխատանքի և ամուսնության նվազագույն տարիքը նույնպես տարբերվում է։ Նվազագույնը 125 երկրում 7–15 տարեկան երեխաները կարող են տեղափոխվել դատարան և քրեաիրավական նորմերը խախտելու համար դատապարտվել։ Կամավոր/ոչ կամավոր զինվորական ծառայության սահմանը նույնպես տարբեր է աշխարհում[13]։ Որոշ երկրներում երեխաները օրենքի պարտադիր ուժով երեխաները պետք է գնան դպրոց՝ մինչև 14 կամ 15 տարեկան հասակը, բայց նրանք նաև կարող են աշխատել մինչև այդ տարիքը։ Երեխայի կրթության իրավունքը վտանգվում է վաղ ամուսնության, մանկական աշխատանքի և ազատազրկման պատճառով[14]։

Մանկական մահացություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորածնային մահացության բաշխվածությունը աշխարհում 2012 թվականի տվյալներով։[15]

17-րդ դարի ընթացքում Անգլիայում կյանքի միջին տևողությունը ընդամենը 35 տարի էր, հիմնականում այն պատճառով, որ երեխաների 2/3-ը մահանում էր մինչև չորս տարեկանը[16]։ Արդյունաբերական հեղափոխության ընթացքում երեխաների կյանքի միջին տևողությունը կտրուկ աճել է[17]։

Ըստ բնակչության առողջության փորձագետների՝ մանկական մահացության մակարդակը կտրուկ ընկել է 1990-ական թվականներին։ 1990 թվականին տարեկան նորածնային մահացության քանակը աշխարհում կազմում էր մոտ 12.6 միլիոն երեխա, սակայն ցուցանիշը նվազել է 2012 թվականին՝ հասնելով 6.6 միլիոնի։ 1990 թվականից մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածում 1 000 նորածիններին բաժին ընկնող նորածնային մահացության ցուցանիշը 90-ից դարձել է 48։ Մանկական մահացության ամենաբարձր ցուցանիշը Ենթասահարական Աֆրիկայում է՝ 1 000 կենդանի ծնունդից 98 մահացություն[15]։

Բացօթյա դասապրոցես Անգոլայում

Կրթությունը, ընդհանուր առմամբ, վերաբերում է ընդհանոր գիտելիքների ձեռքբերմանը կամ հաղորդմանը, հիմնավորման և դատողության կարողության զարգացմանը և ինտելեկտուալ հասուն կյանքին պատրաստվելուն[18]։ Ֆորմալ կրթությունը հիմնականում կատարվում է դպրոցում։ Կրթության իրավունքը ճանաչվել է որոշ կառավարությունների կողմից։ Միջազգային մակարդակում Միավորաված ազգերի կազմակերպության՝ 1966 թվականի «Տնտեսության, հասարակության և մշակութային իրավունքների մասին միջազգային կոնվենցիա»-ի 13–րդ հոդվածում ճանաչում է յուրաքանչյուր անձի կրթություն ստանալու իրավունքը[19]։ Աշխարհի մեծ մասում կրթությունը պարտադիր է, բայց դպրոց հաճախելը կարող է չլինել՝ այլընտրանքային տարբերակների դեպքում, օրինակ՝ տնային ուսուցում և էլեկտրոնային ուսուցում։

Որոշ երկրներում (հիմականում՝ Աֆրիկայում և Ասիայում) երեխաները հաճախ հեռու են պահվում դպրոցից կամ հաճախում են կարճ ժամանակով։ ՅՈՒՆԻՍԵՖ–ի տվյալների համաձայն՝ 2011 թվականին 57 միլիոն երեխա դպրոց չէր հաճախում, իսկ Աֆրիկայի երեխաների 20 %–ը երբեք չի հաճախել տարրական դպրոց կամ լքել է՝ առանց ավարտելու այն[20] Ըստ ՄԱԿ–ի տվյալների՝ պատերազմը խանգարում է շուրջ 28 միլիոն երեխայի կրթություն ստանալ՝ սեռական բռնությունների և դպրոցներում հարձակումների վտանգի պատճառով[21]։

Աղքատությունը, մանկական աշխատանքը, հասարակական վերաբերմունքը և դպրոցի հեռավորությունը նույնպես խանգարում են երեխաների կրթություն ստանալուն[22][23]։

Վերաբերմունք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ածուխի հանքարդյունաբերությունում աշխատող երեխաների խումբ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսթոն քաղաքում, 1911 թվական։ Մանկական աշխատանքը շատ տարածված էր ԱՄՆ-ում և Եվրոպայում մինչև 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը։ Այժմ ամենաբարձր ցուցանիշը Աֆրիկայում է։

Երեխաների նկատմամբ սոցիալական վերաբերմունքը տարբեր է տարբեր մշակույթ ունեցող երկրներում։ Այդ վերաբերմունքը ժամանակի ընթացքում փոխվել է։ 1988 թվականին երեխաների վերաբերմունքի մասին եվրոպական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Իտալիան ավելի երեխայակենտրոն է, իսկ Նիդեռլանդները՝ պակաս երեխայակենտրոն, այլ երկների հետ, ինչպիսիք են՝ Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան և Արևմտյան Գերմանիան[24]։

Մանկական ամուսնությունը մարդկության պատմության ընթացքում ընդունված է եղել։ Այժմ մանկական ամուսնությունը Նիգերիայում հասնում է 75 %-ի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում և Չադում՝ 68 %, Բանգլադեշում՝ 66 %, իսկ Հնդկաստանում՝ 47 %[25]։

Բռնությունից երեխաների պաշտպանությունը համարվում է կարևոր և արդի նպատակ։ Սա ներառում է երեխաների՝ շահագործումից պաշպանությունը, որի օրինակներ են՝ մանկական աշխատանքը, մանկական թրաֆիքինգը և վաճառքը, մանկական սեռական բռնությունը՝ ներառյալ մանկական մարմնավաճառությունը և պոռնոգրաֆիան, երեխաներին՝ ռազմական նպատակների համար օգտագործումը և ապօրինի որդեգրումը։

Արտակարգ իրավիճակներ և հակամարտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակարգ իրավիճակները և հակամարտությունները վնասակար ռիսկեր են առաջացնում երեխաների առողջության, անվտանգության և բարեկեցության համար։ Կան տարատեսակ հակամարտություններ և արտակարգ իրավիճակներ, օրինակ՝ բռնությունները, զինված հակամարտությունները, պատերազմները, բնական աղետները և այլն։ 2010 թվականին ամբողջ աշխարհում մոտ 13 միլիոն երեխաներ տեղահանված էին զինված հակամարտությունների և բռնության պատճառով։ Այնտեղ, որտեղ բռնի հակամարտությունները նորմեր են, փոքր երեխաների առողջ զարգացման, զգայուն և հետևողական խնամք առաջարկելու ժամանակ նրանց ընտանիքները հանդիպում են մեծ դժվարությունների[26]։ Ծննդյան օրվանից մինչև 8 տարեկան երեխաների ֆիզիկական և հոգևոր առողջության վրա արտակարգ իրավիճակների և կոնֆլիկտների ունեցած ազդեցության հետազոտությունները ցույց են տալիս, որ այն վայրերում, որտեղ բնածին աղետները համարվում են բնական, հետտրավմատիկ սթրեսային խանգարումը հանդիպում է տուժած երեխաների 3-87 %-ի մոտ[27]։ Այնուամենայնիվ, հետտրավմատիկ սթրեսային խանգարման հաճախականությունը քրոնիկ սթրեսային պայմաններում ապրող երեխաների մոտ կազմում է 15-50 %[28][29]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Child». TheFreeDictionary.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  2. 2,0 2,1 «Child». Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  3. «For example, the US Social Security department specifically defines an adult child as being over 18». Ssa.gov. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. «American Heritage Dictionary». 2007 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. "Convention on the Rights of the Child" Արխիվացված 2010-10-31 Wayback Machine The Policy Press, Office of the United Nations High Commissioner for Human Rights
  6. «ԿՈՆՎԵՆՑԻԱ։ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (PDF). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. . «Essays on childhood». Elizabethi.org. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին. {{cite web}}: |author= has numeric name (օգնություն)
  8. «Socialization stages». Childdevelopmentinfo.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.
  9. «Why Children Need Play | Scholastic». www.scholastic.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  10. «Socialization stages». Childdevelopmentinfo.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.
  11. Dworzynski, Katharina, et al. "How different are girls and boys above and below the diagnostic threshold for autism spectrum disorders?." Journal of the American Academy of Child & Adolescent Psychiatry 51.8 (2012): 788–797
  12. Fikadu Satena. «Juvenile courts». Law.jrank.org. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.
  13. Yun, Seira (2014). «Breaking Imaginary Barriers: Obligations of Armed Non-State Actors Under General Human Rights Law – The Case of the Optional Protocol to the Convention on the Rights of the Child». Journal of International Humanitarian Legal Studies. 5 (1–2): 213–257. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
  14. Melchiorre, A. (2004) At What Age?...are school-children employed, married and taken to court?
  15. 15,0 15,1 Infant Mortality Rates in 2012 Արխիվացված 2014-07-14 Wayback Machine, ՅՈՒՆԻՍԵՖ, 2013.
  16. W. J. Rorabaugh, Donald T. Critchlow, Paula C. Baker (2004). "America's promise: a concise history of the United States(չաշխատող հղում)". Rowman & Littlefield. p.47. ISBN 0-7425-1189-8
  17. "Modernization - Population Change". Encyclopædia Britannica.
  18. «Education | Define Education at Dictionary.com». Dictionary.reference.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  19. ICESCR, Article 13.1
  20. «Out-of-School Children Initiative | Basic education and gender equality». UNICEF. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  21. «BBC News - Unesco: Conflict robs 28 million children of education». Bbc.co.uk. 2011 թ․ մարտի 1. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  22. «UK | Education | Barriers to getting an education». BBC News. 2006 թ․ ապրիլի 10. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  23. Melik, James (2012 թ․ հոկտեմբերի 11). «BBC News - Africa gold rush lures children out of school». Bbc.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  24. «Rachel K. Jones and April Brayfield, Life's greatest joy?: European attitudes toward the centrality of children. Social Forces, Vol. 75, No. 4, Jun 1997. 1,239-69 pp. Chapel Hill, North Carolina». Popindex.princeton.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.
  25. «Child brides around the world sold off like cattle». USA Today. 2013 թ․ մարտի 8.
  26. UNICEF. 2010. The State of the World’s Children Report, Special Edition. New York, UNICEF.
  27. Shannon, M.P., Lonigan, C.J., Finch, A.J. and Taylor, C M. 1994. Children exposed to disaster: I. Epidemiology of post-traumatic symptoms and symptom profiles. Journal of American Academy of Child and Adolescent Psychiatry, Vol. 33, pp. 80–93.
  28. De Jong, J.T.V.M. 2002. Trauma, War, and Violence: Public Mental Health in Socio Cultural Context. New York, Kluwer.
  29. Marope, P.T.M.; Kaga, Y. (2015). Investing against Evidence: The Global State of Early Childhood Care and Education (PDF). Paris, UNESCO. էջեր 118–125. ISBN 978-92-3-100113-0.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]