[go: up one dir, main page]

Jump to content

Եղունգի լաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cinq flacons de vernis à ongles colorés
Եղունգի լաք
Վարդագույն լաք եղունգների համար:

Եղունգի լաք, կոսմետիկ միջոց՝ նախատեսված ձեռքերի և ոտքերի եղունգներին քսելու համար։

Publicité en noir et blanc pour le brillant à ongles Cutex, 1924
Եղունգների լաքի գովազդ, 1924 թվական

Որոշ տեղեկությունների համաձայն՝ եղունգների լաքը հայտնաբերվել է Չինաստանում մ.թ.ա. 30-րդ դարում։ Չինական Մին դինաստիայի ղեկավարման օրերին նորաձևություն են մտնում երկար եղունգները՝ որպես վերին խավի նշան։ Կանայք երկարացնում էին իրենց եղունգները (երբեմն մինչև 25 սմ երկարություն), որպեսզի ցույց տան, որ իրենք չեն զբաղվում ձեռքի աշխատանքով, իսկ տղամարդիկ՝ որպես տղամարդկության նշան և չարից պաշտպանվելու հմայագիր։ Հին Եգիպտոսում որդան կարմիրը (Anchusa tinctoria) ենթադրաբար օգտագործում էին ձեռքերը, ոտքերի կրունկները, ինչպես նաև եղունգները և մազերը ներկելու մածուկ պատրաստելու համար[1]։

Բացի այդ, որոշ հետազոտողներ նշում են, որ հին եգիպտական արձանների ձեռքերի և ոտքերի եղունգները երբեմն ներկված են լինում կարմիր գույնով[2]։

Հայտնի է, որ Հին Հռոմում (մոտավորապես մ.թ.ա. 100 թվականին) օգտագործել են «եղունգների փայլեցումը», որը բաղկացած էր կենդանիների ճարպից և արյունից։

Աշխարհում եղունգի լաքի առաջին՝ ջրի հետ չլուծվող, չմաքրվող բանաձևը հայտնաբերել է Չառլզ Ռեվսոնը՝ Revlon ընկերության հիմնադիրը (1934 թվական)[3]։ Լաքի կառուցվածքը անկայուն էր, ծածկույթը երկու-երեք օր հետո թեփոտվում էր։ Որպես եղունգների լաքի հեռացման հեղուկ՝ օգտագործվում էր սովորական ացետոնը։ Լաքային ծածկույթների գունային գամման միանգամայն միատեսակ էր՝ մոտավորապես հինգ-վեց կարմիր գույնի երանգներ, դրա հետ մեկտեղ օգտագործվող պիգմենտները բավական վտանգավոր էին[4]։

Լաքերի բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկացած տիպիկ ժամանակակից լաք պարունակում է բաղադրիչների չորս հիմնական տեսակ` պոլիմերներ, լուծիչներ, պլաստիֆիկատորներ, պիգմենտներ։

  • Պոլիմերներ. հանդիսանում են ցանկացած լաքի հիմքը։ Տոսիլամիդֆոռմալդեգիդնիի խեժ (ՏՍՖ) և արտադրական նիտրոցելյուլոզաները(օրինակ՝ ցելյուլոզայի ացետոբուտիրատ[4]) ժամանակակից լաքերի ավանդական բաղադրիչներն են։ Հենց դրանք էլ ստեղծում են ամուր փայլուն թաղանթ, որը կոչվում է լաքային ծածկույթ։
    • Նիտրոցելյուլոզա. երբ նիտրոցելյուլոզան լուծվում է լուծիչների խառնուրդում, ստեղծում է պայծառ, փայլուն, պինդ թաղանթ, բայց առանց լրացուցիչ հավելումների կլինի փխրուն և չի տա ցանկալի կպչունությունը եղունգների մակերեսի վրա։
  • ՏՍՖ. սինթետիկ պոլիմեր է, որը լավ համակցվում է մարմնի կենդանի հյուսվածքների հետ։ Հենց այս բաղադրիչն է որոշում եղունգների հետ ամրացման որակը և լաքային ծածկույթը դարձնում է ամուր։ Լաքի մեջ մաքուր ֆորմալդեհիդի պարունակության հետ կապ չունի։ Վերջինիս կոնցենտրացիան չպետք է գերազանցի 0,05 %-ը[5]։
  • Լուծիչներ. լաքային ծածկույթները կարծրանում են ոչ թե պոլիմերացման միջոցով, այլ լուծիչների գոլորշիացման շնորհիվ, որոնք մտնում են դրանց կազմության մեջ։ Հենց դրանք են կատարում լաքի բոլոր բաղադրիչների կրիչների դերը։ Բացի այդ, դրանց բովանդակությունը որոշում է լաքի որակյալ կիրառությունը եղունգների վրա։ Մի քանի տեսակի լուծիչների համադրությունը օպտիմալ չորացման ժամանակ է տալիս եղունգների լաքի համար։ Լաքերի լուծիչներ են եթերները, որոնք տարածված են հրուշակեղենի արդյունաբերության մեջ` մրգային էսենցիայի և կոնֆետի արտադրության համար` էթիլացետատ և բութիլացետատ։ Հենց դրանց բնորոշ «բուրմունքն» է, որը տարածվում է լաքով շիշը բացելիս[6]։ Ինչպես նաև լաքային ծածկույթների կազմության մեջ մտնում են՝ իզոպրոպիլի սպիրտը, ստեարինե հեկտորիդը և դիմետիկոնը։
  • Բութիլացետատը հնարավորություն է տալիս լաքը տարածել եղունգի մակերեևույթին։
    • Էթիլացետատը պատասխանատու է չորացման և թաղանթի ձևավորման արագության համար։
    • Իզոպրոպիլի սպիրտ, որը հանդիսանում է էթիլ սպիրտի անալոգը և մասնագիտական հակասեպտիկների հիմքը։ Այն օգտագործվում է նիտրոցելյուլոզայի հրդեհավտանգությունը և պայթյունավտանգ լինելը կտրուկ նվազեցնելու համար։
    • Ստեարինե հեկտորիդը հակազդում է պիգմենտի նստվածք տալուն և վերահսկում է մակերեսի վրա լաքի հավասարաչափ բաշխումը։
    • Դիմետիկոն՝ սիլիկոնի տեսակ է, որը արագացնում է լաքի չորացումը։ Այն հաճախ հիմնական բաղադրիչ է չորացման համար նախատեսված հեղուկ-յուղերի համար։
  • Պլաստիֆիկատորներ. Լաքային թաղանթին տալիս են անհրաժեշտ էլաստիկություն և ամրություն։ Հաճախ օգտագործում են դիբուտիլֆթալատը և կամֆորան։
    • Դիբուտիլֆտալատը հուսալի և երաշխավորված պլաստիկացնող է լաքերի մեջ։ Այնուամենայնիվ, այն արգելվեց Եվրոպական միությունում՝ օրգանիզմի վրա բացասական ազդեցություն (ենթադրյալ, բայց ոչ հաստատված) ունենալու պատճառով։ Ամերիկյան արտադրողները, դրան հետևելով, դադարեցին օգտագործել այս բաղադրիչը լաքերի մեջ՝ այն փոխարինելով տրիֆենիլֆոսֆատով կամ պենտանիլ դիզոբուտիրատով[6]։
    • Կամֆորա՝ բնական ծագման պլաստիկացնող է կամֆորայի ծառից և այլ բույսերից։ Կախված այս բաղադրիչի[7] նկատմամբ մարդու օրգանիզմի ոչ միանշանակ ռեակցիայից՝ լաքային ծածկույթների որոշ արտադրողներ հրաժարվում են օգտագործել դա՝ որպես իրենց լաքերի բաղադրիչ մաս։ 
  • Պիգմենտներ. օգտագործվում են բնական և սինթետիկ պիգմենտներ՝ փայլար, սիլիկատներ, տիտանի երկօքսիդ, վիսմուտի օքսիքլորիդ, D&C Red, D&C Blue, D&C Yellow, կիտրոնաթթու։
    • Փայլար՝ բնական բաղադրիչ, որը լաքերին տալիս է փայլելու էֆեկտ։
    • Սիլիկատներ՝ ունակ են վերահսկել լաքի խտությունը և միաժամանակ խոչընդոտել պիգմենտների նստվածքի առաջացմանը։
    • Տիտանի երկօքսիդ՝ ամենատարածված պիգմենտն է, որը լաքին հաղորդում է սպիտակ գույն և կարգավորում է մնացած բոլոր գույների երանգները։
    • Վիսմուտի օքսիքլորիդ՝ աղ, որը տարբեր լաքերին տալիս է սադափե էֆեկտ։ Երբեմն այդ նպատակով օգտագործում են հատուկ կավեր և բնական սադափ[6]։
    • D&C Red, D&C Blue, D&C Yellow՝ բնական և սինթետիկ ծագման տարբեր գույների պիգմենտնե՝ր կարմիրից մինչև կապույտ և սև։
    • Կիտրոնաթթու՝ արդյունավետ՝ որպես կայունացնող գործակալ։

Լաքերի ենթախմբեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձեռքերի եղունգները ներկված լաքով:

Եղունգների ժամանակակից լաքերը բաժանվում են մի քանի խմբի։

  • Հիմք։ Սովորաբար քսվում է եղունգին առաջին հերթին և կատարում է մի քանի ֆունկցիա՝ եղունգի մակերեսը պատրաստում է հիմնական լաքի շերտը քսելուն, պաշտպանում է եղունգը դեղնելուց, երբ օգտագործվում են մուգ գույնի լաքեր։ Որոշ հիմքեր պարունակում են հավելումներ՝ տալկի, մետաքսի կամ այլ նյութերի մասնիկներ, որոնք լցնում են եղունգների անհարթությունները։ Գոյություն ունեն նաև բուժական հիմքեր, որոնք պարունակում են սնկային հիվանդություններից պաշտպանիչ տարրեր կամ տարրեր, որոնք նպաստում են եղունգների աճին և ամրացմանը (էպոկսիդի խառնուրդով, կամ ֆորմալդեհիդի խառնուրդով, ինչպես նաև պոլիվինիլբուտիռոլի, երբեմն նաև կալցիումով)։ Բուժական հիմքերը կարող են օգտագործվել ինչպես դեկորատիվ լաքի հետ միասին, այնպես էլ առանձին։
  • Գունավոր (դեկորատիվ) լաք։ Սովորաբար քսվում է հիմքի վրա և ծառայում է՝ եղունգին ցանկացած գույն տալու համար։ Գունավոր լաքի վրայից խորհուրդ է տրվում քսել պաշտպանիչ լաքի շերտ՝ դրա թեփուկոտվելը կանխելու համար։ Հաճախ քսվում է մի քանի շերտով, որպեսզի եղունգը ավելի հարթ և փայլուն տեսք ստանա։
  • Պաշտպանիչ լաք։ Թափանցիկ լաք, որը նախատեսված է քսված գունավոր լաքի գույնը պաշտպանելու համար կամ հիմք՝ ճաքճքելուց և թեփուկոտվելուց պաշտպանելու համար։ Չորանում է հիմքից արագ, եղունգներին տալիս է փայլ։

Լաքը խորհուրդ է տրվում քսել յուղից և կեղտից մաքրված եղունգի մակերեսին (դրա համար օգտագործվում են հատուկ կոսմետիկ միջոցներ) և յուրաքանչյուր քսված շերտը թողնել՝ չորանա մինչև վերջ։
Եղունգների մշակումը, այդ թվում նաև լաքերի օգնությամբ, ձեռքերի վրա կոչվում է մանիկյուր,իսկ ոտքերի վրա՝ պեդիկյուր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Лукас А. «Материалы и ремесленные производства Древнего Египта», М., 1958, стр.87
  2. L.Borchardt, «Gebrauch von Henna im Alten Reiche», Zeitschrift fŭr Agypticshe Sprache, XXXV (1897), p. 168
  3. www.revlon.org Արխիվացված 2009-08-30 Wayback Machine, Официальный сайт компании Revlon.
  4. 4,0 4,1 Статья «Что там, во флакончике лака?», журнал «Ногтевой Сервис» № 1/2001, стр.12.
  5. Статья «Лаки. Лаки. Лаки», журнал «NAILSPA» № 1/2008, стр.46.
  6. 6,0 6,1 6,2 Там же, стр.47.
  7. См. Камфора
  • Ли Тоселли (Leigh Toselli) Полная энциклопедия маникюра & педикюра = A complete guide to manicure & pedicure. — М.: ЗАО «Издательская группа „Контэнт“», 2006. — ISBN 5-98150-065-4 (русс.), ISBN 1-84330-861-4 (англ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղունգի լաք» հոդվածին։