[go: up one dir, main page]

Jump to content

Դոքսինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դոքսինգ (անգլ. «doxing» или «doxxing», от հպվ. «docs» — փաստաթղթեր) Անձի մասին անձնական կամ գաղտնի տեղեկատվության որոնում և հրապարակում առանց նրա համաձայնության։ Այս գործընթացը միշտ չէ, որ ներառում է անօրինական գործողություններ, սակայն դոքսինգը ցանցի կանոնների խախտում է և հաճախ արգելվում է առցանց համայնքների ներքին կանոններով։ Դոքսինգի պատճառը կարող է լինել զոհին շանտաժի ենթարկելու, նրանից վրեժ լուծելու կամ նրան անհանգստացնելու ցանկությունը[1]։ Տերմինը օգտագործվում է նաև կազմակերպությունների վերաբերյալ զգայուն տեղեկատվության հավաքագրման հետ կապված։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Doxing կամ doxxing[2][3] dox-ի բայական արտահայտությունն է, docs կրճատ բառի գրելաձևերից է, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է փաստաթղթեր (անգլ.՝ documents)[4]։ Դոքսինգ իրականացնող անձին անվանում են «դոքսեր» (անգլ.՝ doxxer

«Wired» ամսագրի լրագրող Մեթ Հոնանի կարծիքով դոքսինգ արտահայտությունը առաջացել է հաքերային ենթամշակույթում 1990-ական թվականներին։ «Նետել դոկեր» (անգլ.՝ dropping dox) նշանակում էր վրեժ լուծել մեկ այլ հաքերից, խախտելով նրա անանունությունը և հրապարակելով կոնտակտային տվյալները, ինչը կարող է հանգեցնել իշխանությունների կողմից քրեական հետապնդման կատարված հանցագործությունների համար[5]։

Տերմինը ունի բացասական նշանակություն[6]։

Դոքսինգը նշանակում առցանց եղանակով կատարվող միայն անձնական տեղեկատվության որոնում և հրապարակում[3][7][8][9][10][11][12]։ Բաց արխիվներում և սոցիալական մեդիայում որոնելուց զատ[13], օգտագործվում է սոցիալական ինժեներիա[14], հաքինգ և ծրագրային ապահովման կոտրում[15]։

Դոքսինգը համարվում է ժամանակակից Հաքթիվիզմի և Վիգիլանտիզմի մշակույթի բաղկացուցիչ մաս, բայց չի սահմանափակվում դրանով և կարող է օգտագործվել նաև անձնական շահի ստացման, զոհի հետ անձնական հաշիվներ մաքրելուն, համացանցային ահաբեկման դեպքերում[16][17]։ Հաճախ համացանցը չի թույլատրում մասնակիցների տվյալների բացահայտումը այլ մասնակիցների կողմից, երբեմն նույնիսկ մասնակցի նախորդ գրառումներում որոնումը կարող է հանգեցնել արգելափակման։

Զանգվածային լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է լրագրողների և սոցիալական ակտիվիստների կողմից անձնական տեղեկատվության հրապարակման էթիկան[18][19][20]։

Դոքսինգի առանձին դրսևորումներից է համարվում «doxware»-ը, որը իրենից ներկայացնում է համակարգչի վարակումը վիրուսով, առանց օգտագործողի թույլտվության կամ իմացության։ Նպատակն է զոհի անձնական տեղեկատվության տիրապետումը սպառնալով հրապարակել այն, պահանջելով գումար տվյալները չհրապարակելու համար[21]։

Դոքսինգը հայտնիություն է ձեռք բերել 4chan, Vaccine hesitancy, GamerGate առցանց համայնքների շնորհիվ[22][23][24][25][26][27]։

Դոքսինգը համարվում է Անոնիմուս հաքերային խմբի գործունեության հիմնական տեսակը[28]։

2013 թվականի Բոստոնի ահաբեկչության ժամանակ պայթյունից հետո Reddit-ի օգտատերերը դոքսինգի միջոցով պայթյունի կասկածյալներին սխալ են նույնականացրել և սկսել են հետապնդել նրանց[29]։ Զոհերից էր ուսանող Սունիլ Թրիպատհին, որի մարմինը հետագայում հայտնաբերվել էր գետում։ Ըստ տուժածի ընտանիքի Սունիլը ինքնասպան է եղել[30]։

Մայքրոսոֆթի թվային ուսումնասիրության համաձայն՝ Չինաստանն առաջին տեղում է այն երկրների շարքում, որոնք ամենից հաճախ դիմում են դոքսինգի, իսկ Ռուսաստանը՝ երկրորդը[31]։

Քրեական պատասխանատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականից սկսած Հոնկոնգում դոքսինգը առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Սահմանվում է որպես անձի մասին անձնական կամ ոչ հրապարակային տեղեկատվության բացահայտում՝ սպառնալու, վախեցնելու, անհանգստացնելու կամ հոգեբանական վնաս պատճառելու նպատակով։ Դոքսինգ իրականացնող անձը դատապարտվում է ազատազրկման մինչև 5 տարի ժամկետով և տուգանքով 1,000,000 հոնկոնգյան դոլարի չափով[32]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Привет мир, мы подвергаемся»». lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  2. «The Problem With "Doxxing" – On The Media». onthemedia.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  3. 3,0 3,1 S-W, C. «What doxxing is, and why it matters». The Economist, UK. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  4. «Definition of dox in English». Oxforddictionaries.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  5. Honan, Mat What Is Doxing?(անգլ.) : magazine. — 2014. Архивировано из первоисточника 23 Նոյեմբերի 2020.
  6. Garber, Megan Doxing: An Etymology(անգլ.) : magazine. — 2014. Архивировано из первоисточника 10 Դեկտեմբերի 2014.
  7. Schneier, Bruce (2016 թ․ հուլիսի 29). «The Security of Our Election Systems». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  8. Ryan Goodrich (2013 թ․ ապրիլի 2). «What is Doxing?». TechNewsDaily.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
  9. James Wray and Ulf Stabe (2011 թ․ դեկտեմբերի 19). «The FBI's warning about doxing was too little too late». Thetechherald.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  10. Zurcher, Anthony. «Duke freshman reveals porn identity». BBC, United Kingdom. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
  11. Levin, Sam. «Anti-fascists say police post mugshots on Twitter to 'intimidate and silence' Doxing arrested protesters has become common, and can have lasting consequences even after the charges are dropped». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  12. ««Зачем нам стыд?: публичный позор в цифровую эпоху». Афиша. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  13. «Guide to doxing: Tracking identities across the web». blog.blechschmidt.saarland. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  14. Fagone, Jason. «The Serial Swatter». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  15. Ramesh, Srikanth. «What is Doxing and How it is Done?». GoHacking. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  16. Bright, Peter (2012 թ․ մարտի 7). «Doxed: how Sabu was outed by former Anons long before his arrest». Ars Technica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  17. Clark Estes, Adam (2011 թ․ հուլիսի 28). «Did LulzSec Trick Police Into Arresting the Wrong Guy? – Technology». The Atlantic Wire. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  18. «Newsweek, Bitcoin and the ethics of doxxing». america.aljazeera.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  19. «Rethinking the ethics of doxing». Background Probability (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  20. Ingram, Mathew (2014 թ․ մարտի 6). «Of Bitcoin and doxxing: Is revealing Satoshi Nakamoto's identity okay because it was Newsweek and not Reddit?». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  21. Young, A. (2003). Non-Zero Sum Games and Survivable Malware. IEEE Systems, Man and Cybernetics Society Information Assurance Workshop. էջեր 24–29.
  22. «Девы в беде». meduza.io. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  23. Mix (2017 թ․ հոկտեմբերի 16). «Someone is blackmailing dark web users to pay up or get doxxed». The Next Web (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  24. Hern, Alex. «Gamergate hits new low with attempts to send Swat teams to critics». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  25. Mulvaney, Nicole. «Recent wave of swatting nationwide fits definition of terrorism, Princeton police chief says». NJ.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  26. Liebl, Lance. «The dangers and ramifications of doxxing and swatting». Gamezone. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  27. Diresta & Lotan. «How antivaxxers influence legislation». Wired. Conde Nast. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  28. «Современный арсенал терроризма» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  29. «Innocents accused in online manhunt». 3 News NZ. 2013 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  30. «Заподозренного в бостонских терактах студента нашли мертвым». lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  31. Andrey Frolov (2017 թ․ փետրվարի 19). «Что не так с культурой общения в российском интернете и почему она плохо влияет на бизнес — Офтоп на vc.ru». vc.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  32. Chris Lau (2021 թ․ մայիսի 11). «Hong Kong introduces new legal amendments to outlaw doxxing». South China Morning Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.