[go: up one dir, main page]

Jump to content

Դավոս Սիվորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավոս Սիվորտ
Տեսակկերպար «Գահերի խաղ»-ից, կերպար «Սառույցի և Կրակի երգ»-ից և գեղարվեստական անձ
ՀեղինակՋորջ Մարտին
Ներկայացված էՍառույցի և կրակի երգ և Գահերի խաղ
Սեռարական
ՔաղաքացիությունՅոթ թագավարություններ
Հրարած տիեզերքից«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
ԾննդավայրԹագավորական նավահանգիստ
ՄականունThe Onion Knight
Մասնագիտությունsmuggler, ծովագնաց, խորհրդական, Օրենքից դուրս և հեղափոխական
Դերը կատարել ենԼիամ Կանինգհեմ

Դավոս Սիվորտ (անգլ.՝ Davos Seaworth), գրող Ջորջ Մարթինի ստեղծած գեղարվեստական հերոս։ Նա «Սառույցի և կրակի երգ» վեպի կենտրոնական հերոս, որի անունից պատմվում է վեպի մի մասը։ «Արքաների պատերազմը» (1998), «Թրերի մրրիկ» (2000), «Պար վիշապների հետ» (2011) և «Ձմռան քամիները»[1] գրքերում նա գլխավոր հերոսներից մեկն է։

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Դավոս Սիվորտի դերը կատարում է իռլանդացի դերասան Լիամ Կաննինգեմը։ Հեռուստասերիալում Դավոս Սիվորտը հայտնվում է երկրորդ եթերաշրջանում ու դառնում կենտրոնական հերոս։

Դերը սյուժեում[2]

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքաների պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստաննիսի եղբայր Ռոբերտ Բարաթեոնի մահվանից հետո, Դավոսն ուղարկվեց Ստաննիսի կողմից Փոթորկային լորդերի հետ բանակցելու համար, որպեսզի նրանք միանան Ստաննիսին գահի համար պայքարում։ Սակայն նրանք անգամ չխոսեցին Դավոսի հետ, որովհետև լիովին նվիրված էին Ստաննիսի կրտսեր եղբոր՝ Ռենլի Բարաթեոնին, որը Փոթորկային Սահմանի լորդն էր։

Դավոսը ներկա էր այն խնջույքին, որտեղ մահացավ Մեյստեր Քրեսսենը։ Մեյստերի մահը դարձավ այն հանգամանքներից, որոնք Դավոսին տրամադրում են քրմուհի Մելիսանդրայի դեմ։ Նա ներկա էր նաև Յոթերի կուռքերի այրմանը, իսկ հետո Ստաննիսի հրամանով ուղարկվեց Վեստերոսի հյուսիսային ափի երկայնությամբ նավարկության, որպեսզի Ստաննիսի ուղերձը հասցնի հասարակ ժողովրդին։ Դավոսը նորից միացել է Ստաննիսի բանակին արդեն Ռենլիի մահվանից հետո, մասնակցել է Քորտնի Փենրոզի հետ բանակցություններին, իսկ հետո Ստաննիսի հրամանով հասցրեց Մելիսանդրային Փոթորկային Սահմանի տակ գտնվող թունել։ Այնտեղ նա դարձավ ստվերի ծննդյան վկա, որը հետագայում սպանեց Ռենլի Բարաթեոնին։

Դավոս Սիվորտն ուղևորվեց Ստաննիսի նավատորմիղի հետ Արքայական Նավահանգստի մոտ ու մասնակցեց Սևաջրի մոտ պատերազմին։ Փորձառու ծովայինը սկսեց կասկածել, որ թշնամին ծուղակ է պատրաստել։ Սակայն նավատորմիղի ադմիրալն այդպես չէր մտածում, ինչի արդյունքում Ստաննիսը ծանր պարտություն կրեց։ Այդ պատերազմի ընթացքում մահացան Դավոսի չորս որդիները, որոնք կառավարում էին ուրիշ նավերով։

Կորցնելով պատերազմում նաև սեփական նավը, Դավոսը հրաշքով փրկվեց, լողալով այրվող նավերի տակով։ Նա երկար պահում էր շունչը, բայց ի վերջո, օդի պակասից կորցրեց գիտակցությունը։ Նա ուշքի եկավ մի փոքր ժայռի վրա։ Անորոշ ժամանակի ընթացքում Դավոսը տառապում էր սովից ու ծարավից, մինչև որ չնկատեց «Պարուհի Շայալա» նավի առագաստը։ Նավը հասցրեց նրան մինչև Վիշապաքար, որտեղ նա ուզում էր սպանել Մելիսանդրային, սակայն քրմուհին նախատեսեց նրա գործողությունները։ Դավոսին բռնեցին ու բանտարկեցին։

Հետագայում նրան բաց թողեցին, ու նա ստացավ Անձրևային Անտառի լորդի, Նեղ Ծովի ադմիրալի ու թագավորի գլխավոր խորհրդականի տիտղոսները Ստաննիսի նկատմամբ նվիրվածության համար։ Նրա շուրջ հավաքվեցին մարդիկ, որոնք համաձայն չէին Մելիսանդրայի մեթոդներին։ Այդ մարդկանց մեջ էին նաև Ստաննիսի կուզեն Էնդրյու Էսթերմոնդը, Սևաջրի մոտ պատերազմի հերոսները, Ջերալդ Գովերը ու Ռոլլանդ Փոթորիկը։ Նրանց գլխավոր նվաճումը դարձավ թագավորի եղբորորդի Էդրիկ Փոթորկի փրկությունը ծիսական այրումից։ Այս քայլի համար Դավոսը համարյա զրկվեց գլխից, սակայն նա կարողացավ համոզել Ստաննիսին գնալ Պատ։ Դավոս Սիվորտը Ծովի մոտ Արևելյան պահակախմբում գտնվող Ստաննիսի մարդկանցից էր, իսկ հետո նա ուղարկվեց Ստաննիսի հրամանով Սպիտակ Նավահանգիստ բանակցելու համար։

Անգղների խրախճանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գրքում Դավոսը գրեթե չի հիշատակվում։ Մեյստեր Պիցցելը հայտնում է Սերսի Լաննիսթերին, որ Սպիտակ Նավահանգստի լորդ Վիման Մանդերլին, որը անցավ Երկաթյա գահի կողմը, մահապատժի ենթարկեց Դավոսին ու կախեց նրա գլուխն ու ձեռքերը քաղաքային պատի վրա։ Սակայն, դեռ հայտնի չէր, դա իրո՞ք Դավոս Սիվորտն էր։

Պար վիշապների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավոսը, բարեբախտաբար, չհասավ մինչև Սպիտակ Նավահանգիստ․ նավատորմիղը վնասվեց փոթորկի պատճառով, ու Սալլադոր Սաանը իջեցրեց Սիվորտին Երեք Քույրերի վրա։ Այստեղ Դավոսը բանտարկվեց, որովհետև Սիրալիր Քույր կղզու վրա նրան հիշում էին, որպես մաքսանենգ։ Տեղի լորդ Գոդրիկ Բորրելի հետ խոսելու ընթացքում, Դավոսը իմացավ, որ Ֆրեյները արդեն ժամանեցին Սպիտակ Նավահանգիստ։ Նրանք բերեցին այստեղ լորդի երկու որդիներից մեկի մնացորդները, ու հիմա Մանդերլիներն ու Ֆրեյները պատրաստվում են ամուսնական դաշինք կնքեն։ Դավոսը կարողանում է համոզել Բորելլին բաց թողնել նրան։ Սպիտակ Նավահանգիստ ժամանելուց հետո, Դավոսն իմանում է, որ լորդ Մանդերլին բանակ է հավաքում։ Չտեսնելով այլ հնարավորություն հանձնարարությունը կատարելու համար, Դավոսը որոշում է դիմել լորդին։ Վիման Մանդերլին մերժում է նրան ու մի ամբողջ ներկայացում խաղալուց հետո, հայտարարում է, որ Դավոսը դավաճան է, իբրև հրամայելով սպանել նրան։ Սակայն մի քանի օր անց, Մանդերլին հանդիպում է Դավոսի հետ ու հայտնում նրան, որ նրա տեղը սպանվեց ուրիշ հանցագործ, իսկ այս ամեն ինչը դրա համար էր, որ Վիմանի երկրորդ որդուն չսպանեն։ Մանդերլին ծանոթացրեց Թեոն Գրեյջոյի զինակիր՝ Վեքսին Դավոսի հետ, որը, պատկերներ օգտագործելով, ցուցադրեց թե ինչ կատարվեց Վինթերֆելլի հետ գրոհի ժամանակ։ Նրա պատկերներից հասկանալի դարձավ, որ Սթարկերից երկու կարողացան փրվել, ու Սպիտակ Նավահանգիստն պատրաստ է նվիրվածության խոստում տալ Ստաննիսին, եթե Դավոսը վերադարձնի նրանց Վինթերֆելլի ճշմարիտ ժառանգին։

Ձմռան քամիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավոսն ուղարկվեց էքսպեդիցիա Ռիկոն Սթարկին գտնելու համար, որը ենթադրաբար գտնվում էր Սքագոսում։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Դավոս Սիվորտի դերը մարմնավորում է իռլանդացի դերասան Լիամ Կաննինգեմը։

Լիամ Կաննինգեմը ձախլիկ է, դրա համար հեռուստասերիալում վնասված է Դավոս Սիվորտի աջ ձեռքը, ոչ թե ձախ։ Նա թուրը պահում է աջ կողքում։

Երկրորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալում Մատտոս Սիվորտը Դավոսի միակ որդին է։ Ուրիշ որդիները չեն հիշատակվում։

Երրորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենդրիի փախուստը, որը հեռուստասերիալում Էդրիկ Փոթորկի նախատիպն է, Դավոսը կազմակերպում է Ռոբբ Սթարկի մահվան մասին լուրը լսելուց հետո։ Նույնպես էլ Գիշերային Պահակախմբի նամակի հետ․ Ստաննիսը իմանում է դրա մասին ավելի շուտ, քան մահանում են Բեյլոն Գրեյջոյն ու Ջոֆֆրի Բարաթեոնը։

Չորրորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի Պատ գնալու ճանապարհին Ստաննիս Բարաթեոնը, Դավոսի խորհրդով, ժամանում է Բրաավոս, որտես Երկաթյա Բանկը բանակցություններից հետո նրան վարկ է տալիս պատերազմը շարունակելու համար։ Այդ պատերազմը կլինի հենց Հյուսիսում։ Այնտեղ նրան միանում է նաև Սալլադոր Սաանը։

Հինգերորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգերորդ եթերաշրջանում Դավոսն ուղեկցում է Ստաննիսին դեպի Վինթերֆելլ։ Սակայն Ռամսի Սնոուի դիվերսիայից հետո, երբ ամբողջ պաշարեղենը ոչնչացվեց, թագավորն ուղարկում է Դավոսին Սև դղյակ օգնության հետևից։ Դավոսն իր հետ ուզում է վերցնի Շիրենին, սակայն մերժում է ստանում։ Այնտեղ նա հանդիպում է Մելիսանդրային, որը միակն էր, ով կենդանի մնաց արշավում։ Արքայադստեր մասին հարցին Դավոսն այդպես էլ պատասխան չի ստանում։

Վեցերորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցերորդ եթերաշրջանի հենց սկզբում Դավոսը գտնում է Ջոն Սնոուի մարմինը ու վերցնում նրան իր պաշտպանության տակ։ Նա մերժում է Ալիսսեր Թոռնեի հանձնվելու առաջարկը։ Դավոսը խնդրում է, որ Մելիսանդրան փորձի հարություն տա Ջոն Սնոուին։ Մելիսանդրայի մոտ դա ստացվում է, ու Դավոսը համոզում է Ջոն Սնոուին շարունակել ապրել։ Նա դարձավ Սնոուի դեմ կազմակերպված դավադրության վկա։ Մելիսանդրային Սիվորտը իմացավ, որ Ստաննիսը պարտություն կրեց Ձյան պատերազմում, իսկ Բրիեննայից իմացավ, որ Ստաննիսը մահացավ։ Սև դղյակում ռազմական խորհրդի ժամանակ Դավոսը չհամաձայնվեց Սանսայի հետ բականցել Քարսթարկների հետ։ Նա ուղևորվեց Ջոն Սնոուի, Մելիսանդրայի, Տորմունդի ու Սանսայի հետ հյուսիսային լորդերի հետ բանակցելու համար։ Նաև մասնակցեց Ջոն Սնոուի վայրենացածների հետ բանակցություններին։ Դավոսը կարողացավ համոզել Լիաննա Մորմոնտին, որ նա օգնի Ջոն Սնոուին ու Սանսա Սթարքին Բոլտոնների հետ պատերազմի ժամանակ։ Սիվորտը ուղևորվեց դեպի Վինթերֆելլ ու մասնակցեց Ջոն Սնոուի բանակցություններին Ռամսի Բոլտոնի հետ։ Մասնակցեց Բաստարդների Պատերազմին։ Դավոս Սիվորտը ընդհարվեց Մելիսանդրայի հետ Շիրենի պատճառով, ինչի արդյունքում Ջոնը հեռացրեց Մելիսանդրային։ 6-րդ եթերաշրջանի վերջում Դավոսը տեսնում է, թե ոնց է Ջոն Սնոուն դառնում Հյուսիսի թագավոր։

Յոթերորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթերորդ եթերաշրջանի սկզբում Դավոսը մասնակցել Վինթերֆելլում ռազմական խորհրդին։ Մասնակցեց Ջոն Սնոուի ու Դեներիս Թարգարիենի բանակցություններին Վիշապաքարում։ Դարձավ Թեոնի ու Ջոն Սնոուի հանդիպման վկա։ Դավոս Սիվորտը գտավ Ջենդրիին Թագավորական Նավահանգստում ու բերեց Վիշապաքար։ 7-րդ եթերաշրջանի վերջում մասնակցեց Սերսիի, Ջոն Սնոուի ու Դեներիսի բանակցություններին։

Ութերորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակիչ եթերաշրջանի սկզբում Դավոսը ժամանում է Վինթերֆելլ Ջոն Սնոուի հետ[3]։ Դավոսը մասնակցում է սպիտակ քայլողների հետ պատերազմում Վինթերֆելլում ու Թագավորական Նավահանգստի համար պայքարում։ Հեռուստասերիալի վերջում նա դառնում է նավերի Վարպետ, ծառայելով նոր թագավորին՝ Բրան Սթարկին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. deeper than swords export
  2. Давос Сиворт
  3. Hibberd, James (2019 թ․ մարտի 5). «Game of Thrones season 8 trailer is finally here». Entertainment Weekly. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.