[go: up one dir, main page]

Jump to content

Գետնախնձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետնախնձոր
Գետնախնձոր
Գետնախնձոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Վերնատրիբա Helianthodae
Տրիբա Heliantheae
Ցեղ Արևածաղիկ (Helianthus)
Տեսակ Գետնախնձոր (H. tuberosus)
Միջազգային անվանում
Helianthus tuberosus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Գետնախնձոր (լատին․՝ Helianthus tuberosus), գետնատանձ, բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա բույս։ Ցողունի բարձրությունը՝ 2-4 մետր։ Տերևները ձվաձև են, կտրված եզրերով, թավոտ։ Ծաղկաբույլը՝ զամբյուղ։ Հողի մեջ, ցողունի հիմքի մասում առաջանում են կլոր, երկարավուն, սպիտակ, դեղին, կարմիր գույնի պալարներ, որոնք պարունակում են 16-22% ինուլին (բազմաշաքար), վիտամին B1։ Պալարներն օգտագործվում են որպես ուտելիք և կեր։ Ստանում են սպիրտ, ֆրուկտոզ։ Տերևներից պատրաստվում է սիլոս։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Պալարների բերքը 400-500 ց/հա է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 24
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնախնձոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնախնձոր» հոդվածին։