[go: up one dir, main page]

Jump to content

Բուֆերը ինֆորմատիկայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուֆերը ինֆորմատիկայում (անգլ.՝ buffer) հիշողության տարածք է, որն, օգտագործվում է մուտքային և ելքային տվյալների ժամանակավոր պահպանման համար։ Տվյալների փոխանակում (մուտք ու ելք) կարող է կատարվել ինչպես ներքին սարքի, այնպես էլ համակարգչի ներսում կատարվող գործընթացների հետ։ Բուֆերները կարող են իրականացվել ապարատային և ծրագրային ապահովման մեջ, բայց բուֆերների ճնշող մեծամասնությունը իրականացվում է ծրագրային ապահովման մեջ։ Բուֆերներն օգտագործվում են այն ժամանակ, երբ գոյություն ունի տարբերություն տվյալների մուտքի և մշակման արագության մեջ այն դեպքում, երբ այդ արագությունները փոփոխական են, օրինակ տպիչի բուֆերացիայի դեպքում։

Այս տերմինները չեն հակասում իրար, և նրանց գործառույթները հաճախ խառնվում են, բայց նրանց նպատակաուղղվածությունը տարբեր է։ Բուֆերը ժամանակավոր պահեստ է, որտեղ տվյալների մեծ բլոկները միաձուլվում կամ մասերի են բաժանվում։ Դա անհրաժեշտ է հիշվող սարքի հետ փոխգործակցության համար, որն աշխատում է տվյալների մեծ բլոկների հետ, կամ երբ տվյալները փոխանցվում են ուրիշ հերթականությամբ քան այն, ինչպես ձևավորվում են, և ցանկալի է այն ժամանակ, երբ երբ փոքր բլոկների օգտագործումը էֆֆեկտիվ չէ։ Բուֆերի օգտագործումը օգուտ է բերում, նույնիսկ եթե բուֆերացվող տվյալները գրվում են բուֆերում և կարդացվում են նրանից մեկ անգամ։ Իր հերթին, քեշի օգտագործումը ենթադրում է, որ քեշից տվյալները կկարդացվի ավելի շատ քան մուտք կգործի։ Նրա նպատակն է փոքրացնել դիմումների քանակը հիշվող սարք, և ոչ թե դրանք դարձնել ավելի էֆֆեկտիվ։

Բուֆերների օգտագործումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալների փոխանակման կազմակերպման մեթոդը սարքերի կամ գործառույթների միջև բուֆերի օգտագործմամբ կոչվում է բուֆերացում։ Համակարգիչ օգտագործողների համար բուֆերի նման օգտագործման ամենաճանաչված օրինակներից մեկն է բուֆերի փոխանակումը ОS Microsoft Windows- ում։ Ինչպես նաև բուֆերները օգտագործվում են ծրագրավորման մեջ ֆունկցիաներից տվյալների ստացման համար։