Բուգոյնո
Քաղաք | |||
---|---|---|---|
Բուգոյնո | |||
բոս․՝ Bugojno | |||
| |||
255px | |||
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | ||
Համայնք | Բուգոյնո (համայնք) և Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն | ||
Քաղաքապետ | Հասան Աջկունից | ||
Մակերես | 366 կմ² | ||
ԲԾՄ | 548 մետր | ||
Բնակչություն | 46․496 մարդ (2003) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +387 (30) | ||
Փոստային դասիչ | 70230 | ||
Պաշտոնական կայք | opcina-bugojno.ba/ba/ | ||
| |||
Բուգոյնո, քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում։ Նույնանուն շրջանի կենտրոն Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնում։ Վարչականորեն կապվում է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության Միջբոսնիական կանտոնին։ Քաղաքը գտնվում է Սարաևո քաղաքից 80 կիլոմետր հյուսիս արևմուտք։ Բնակչությունը՝ 50.000 մարդ (2007 թվականի հուլիս)։
Հյուսիսում Կուպերսի ուղղությամբ գտնվում է Կոպռիվիցա շրջանը։ Այդ անտառը եղել է Հարավսլավիայի նախագահ Տիտոյի սիրելի որսատեղը։ Անտառում չկա ոչ մի մարդու ձեռքի կառույց, սա արգելոց է՝ արջերի, գայլերի, եղնիկների և այլ կենդանիների համար։
Աշխհարագրութուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուգոյնոյի մունիցիպալիտետը ծովի մակարդակից ունի միջին բարձրություն՝ 570 մետր։ Նրա տարածքի մեծ մասը զբաղեցնում են անտառները (366 կմ²)։ Տարածքը մեծ մասամբ լեռնային է։ Բուգոյնոյի ամենաբարձր լեռներն են՝ Ստոցեր (1662 մ), Կալին (1530 մ) և Ռուդինա (1385 մ) լեռները։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդհանուր— 24,114 (100 %)
- Խորվաթներ — 9,682 (40,15 %)
- Բոսնիացիներ — 7,194 (29,83 %)
- Սերբեր — 5,212 (21,61 %)
- Հարավսլավցիներ — 1,871 (7,76 %)
- Այլ — 155 (0,64 %)
1971 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդհանուր— 31,856 (100 %)
- Բոսնիացիներ — 13,050 (40,96 %)
- Խորվաթներ — 12.040 (37,79 %)
- Սերբեր — 6,295 (19,76 %)
- Հարավսլավցիներ — 197 (0,61 %)
- Այլ — 274 (0,88 %)
1981 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդհանուր— 39,969 (100 %)
- Բոսնիացիներ — 16,214 (40,56 %)
- Խորվաթներ — 14,187 (35,49 %)
- Սերբեր — 7,458 (18,65 %)
- Հարավսլավցիներ — 1,731 (4,33 %)
- Այլ — 379 (0,97 %)
1991 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդհանուր — 46,889 (100 %)
- Բոսնիացիներ — 19,697 (42,01 %)
- Խորվաթներ — 16,031 (34,19 %)
- Սերբեր — 8,673 (18,50 %)
- Հարավսլավցիներ — 1,561 (3,33 %)
- Այլ — 927 (1,98 %)
Քաղաք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդհանուր — 22, 641
- Բոսնիացիներ — 6878
- Խորվաթներ — 6836
- Սերբեր — 6809
- Հարավսլավցիներ — 1449
- Այլ — 667
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջ Բուգոյնոն եղել է արդյունաբերական կենտրոն Բոսնիա և Հերցոգովինայում։ 1981 թվականին Բուգոյնոյի ՀՆԱ-ն միջին հարավսլավցու հաշվով կազմել է 98 %[1]։ Բայց պատերազմից հետո արդյունաբերությունը դադարեց նույն ծավալներով աշխատել։ Միայն վերջին տարիներին Բուգոյնոյում զարգացավ ձմեռային զբոսաշրջությունը։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև Հարավսլավիայի քայքայումը քաղաքը հայտնի է եղել շախմատի առաջնություններով։ 1980 թվականի առաջնություն եղել է տարվա ամենահզոր առաջնությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Радован Радовинович; Иван Бертич (1984) (на хорватском). Atlas svijeta: Novi pogled na Zemlju (3-е издание).