[go: up one dir, main page]

Jump to content

Բոբթեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոբթեյլ
Տեսակշան ցեղատեսակ
Այլ անուններՀին անգլիական հովվաշուն
ԲնաշխարհՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Առանձնահատկություններ
Հասակ արու54 սմ-ից
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Բոբթեյլ(անգլ.՝ bob-tailed sheep-dog, Հին անգլիական հովվաշուն, անգլ.՝ Old English Sheepdog), շան ցեղատեսակ։ Ի հայտ է եկել Մեծ Բրիտանիայում։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ այն առաջացել է բրիար շների և հարավռուսական հսկա հովվաշան խաչասերման արդյունքում, որը հունգարական հովվաշների ցեղակիցն է։

Ցեղատեսակն ստացել է այդ անվանումը, քանի որ Անգլիայում գոյություն ուներ մի օրենք, ըստ որի հովվի՝ շան համար հարկի չափը որոշվում էր շան պոչի երկարությամբ, և շների պոչերը կտրում էին։

Առաջին անգամ բոբթեյլները, որպես ինքնուրույն ցեղատեսակ, ներկայացվել են 1865 թվականին Անգլիայում Իսլինգթի ցուցահանդեսում։ Չնայած հնագույն ծագման՝ այդ ցեղատեսակն ընդունվեց միայն 1888 թվականին։

Ռուսաստանում այս ցեղատեսակի առաջին երկու շները ի հայտ են եկել միայն 1970-ական թվականներին, բայց հետո նրանք արագ սկսեցին գտնել երկրպագուներ՝ շնորհիվ իրենց արտաքին տեսքի և հանգիստ բնավորության։ Այդ ցեղատեսակների բուծման կենտրոնը Մոսկվան է[1]։

Արտաքին տեսքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբթեյլը խոշոր, մկանոտ, քառակուսի ձևով, ուժեղ, կոմպակտ և ներդաշնակ կերպով, ոչ երկարաոտ, պնդակազմ շուն է։ Գլուխը, իրանը, ոտքերը և հատկապես ազդրերը ծածկված են խիտ, ալիքավոր, ոչ գանգուր, փարթամ, բավականին կոպիտ, լավ ենթամաշկով ցցված մորթիով, որը պաշտպանում է շներին ցրտից և քամուց։

Գունավորումը բազմազան է. նուրբ կապտա-մոխրագույն, սպիտակ և կապույտ-մարմարե երանգներով, երբեմն երկնագույնը սևով, սպիտակ նշաններով կամ առանց նրանց։ Շագանակագույն երանգը համարվում է արատ, ինչպես և ցանկացած այլ չնախատեսված ստանդարտ։

Շան մորթին խորհուրդ է տրվում ամեն օր սանրել խոզանակով և շաբաթը մեկ անգամ սանրով։ Գլխի մազերը սանրում են առաջ, որպեսզի այն փակի նրա աչքերը։ Ցուցահանդեսների համար մորթու սպիտակ հատվածները ներկում են կավիճով։ Եթե մորթու մազերը չեն թափվում սեզոնային մազաթափության ժամանակ, մարմնի վրա առաջանում է անջրանցիկ շերտ։

Գլուխը խոշոր է, ծանրաքաշ է (շան մարմնի կեսի չափ), ծավալային, լայն քառակուսի գանգով։ Հոնքերը շատ լավ զարգացած են։ Ճակատից մինչև դունչը անցումը լավ արտահայտված է։ Դունչը բավականին երկար է, լայն և ամբողջ երկարությամբ խորն է։ Ծնոտները ամուր են, քառակուսի ձևով։ Շրթունքները հաստ և սև են։ Քթի ծայրը մեծ է, լայն և սև։

Ականջները միջին չափի են, կախված, կիպ կպած են գլխին։

Աչքերը միջին չափի, օվալաձև կտրվածքով, ուղիղ և լայն ամուր տեղակայված են՝ շատ խելացի արտահայտությամբ։ Դրանք ինչքան մուգ են, այնքան լավ, մոխրա-կապույտ և կապույտ շների աչքերը լինում են մարգարտագույն կամ կապույտ։ Ատամները խոշոր են, խայթոցը մկրատանման է։

Պարանոցը բարձր է լավ արտահայտված բաշատակով։

Շան բարձրությունը վզակոթում ավելի քիչ է, քան գոտկատեղում և գավակում։ Մեջքը, գոտկատեղը, գավակը մկանուտ են։ Գավակը համարյա հորիզոնական է, սրբոսկրի բարձրությունը աննշան շատ է վզակոթի բարձրությունից։

Ծայրամասերը երկար չեն (նրանց բարձրությունը միքիչ շատ է շան գավակի բարձրությունը), ուղիղ են, իրար հետ զուգահեռ են, ամուր, հզոր ոսկորներով։ Թիկունքը թեք է, նախաթիկունքը՝ ուղիղ։ Նախադաստակները կարճ են, լայն, խոշոր, ուղղաձիգ։ Հետևի ծայրամասերը ուղղված են ծնկներում և ցատկելու համար նախատեսված հոդերում։ Սրունքները նորմալ երկարություն ունեն։ Ցատկելու համար նախատեսված հոդերը ցածրացված են։ Ոտնաթաթերը մեծ են՝ ուղղաձիգ դրված։ Թաթերը խոշոր են՝ տեղադրված հաստ բարձիկների վրա։

Վազքի ժամանակ շարժումներն իրականանում են զսպանակային թռիչքներով, իսկ քայլ և վարգի ժամանակ՝ շորորավազքով։

Առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբթեյլն ունի շատ բնորոշ բարձր հաչոց յուրահատուկ խռպոտությամբ։ Իր արտաքին տեսքով բոբթեյլը նման է բարեհոգի, բրդոտ արջի, բայց դա նրան չի խանգարում հեշտ և արագ շարժվել։

Այս ցեղատեսակի շները ունեն զարգացած ինտելեկտ, շատ նվիրված են մարդուն, հուսալիորեն պաշտպանում են երեխաներին, հաշտ են ապրում մյուս ընտանի կենդանիների հետ, հնազանդ են, հանգիստ և կռվարար չեն։ Չնայած մեծ չափերին՝ նրանք ապրում են ոչ մեծ բնակարաններում։ Կարող են ապրել ցանկացած կլիմայական պայմաններում, քանի որ հաստ մորթին հուսալիորեն պաշտպանում է նրանց ցրտից և շոգից, արնձրևից ու ձյունից։ Այս տեսակի շների որոշ սիրահարներ նրանց օգտագործում են որպես լծկան շներ, առավել շատ նրանք հայտնիություն են ձեռք բերել որպես դեկորատիվ շներ կամ ընկերակից-շներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ж. А. Чеснокова «Монолог о собаке», М.: 1993 г.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Патрушев Д. Бобтейл (Староанглийская овчарка) // Мой друг собака : Журнал. — М.: ООО «Издательство Энимал Пресс», 2012. — № 7. — С. 62—65.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]