Ատտու
Ատտու | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածք | Aleutians West Census Area? |
Երկարություն | 56 327,04 մետր |
Լայնություն | 32 186,88 մետր |
ԲԾՄ | 897,9 մետր |
Մակերես | 896 կմ² |
Մասն է | Մերձակա կղզիներ |
Աշխարհագրական տեղադրություն | Ալեուտյան կղզիներ |
Ջրլիցի ափին | Խաղաղ օվկիանոս |
Ատտու (անգլ.՝ Attu Island, ալեուտ.՝ Atan, Ատան[1]), Մերձակա կղզիների խմբի արևմտյան և խոշորագույն կղզին, որը մտնում է Ալեուտյան կղզիների կղզեխմբի կազմի մեջ։ Վարչական առումով, ինչպես և բոլոր Ալեուտները, մտնում է ԱՄՆ Ալյասկայի նահանգի կազմի մեջ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատտաուն Ալյասկայի և ամբողջ Միացյալ Նահանգների ամենաարևմտյան կետն է։ Կղզուց մինչև Կամչատկա (Աֆրիկա հրվանդան) ամենակարճ հեռավորությունը 690 կմ է, մինչև Ալյասկայի մայրցամաքային մասը` 1534 կմ։ Ատտուն ունի մոտավորապես 66 կմ երկարություն և 28 կմ լայնություն, նրա տարածքը 892.795 կմ² է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի՝ Ատտու կղզին հայտնաբերել է Միխայիլ Վասիլևիչ Նեվոդչիկովը[2], որը այնտեղ հասել է 1745 թվականին «Եվդոկիմ» նավի վրա։ Սակայն, ըստ ավելի ժամանակակից հետազոտությունների, կղզին հայտնաբերել է («հստակեցրել է դիրքը») կապիտան-հրամանատար Ալեքսեյ Չիրիկովը, 1742 թվականին Վիտուս Բերինգի երկրորդ Կամչատկայի արշավախմբի ժամանակ[3]։
1772 թվականին Պոտապ Կուզմիչ Զայկովը «Սուրբ Վլադիմիր» նավով անցել է Օխոտի ծովից դեպի Կամչատկա։ Նա ձմեռել է Վորովսկայա գետի գետաբերանին, հաջորդ տարի գետերը սառույցից բացելուց հետո նա գնացել է դեպի Կուրիլյան երկրորդ նեղուց, և նույն թվականի հուլիսին՝ Մեդնոյե և Ատու կղզիներին մոտենալուց հետո, Զայկովը նկարագրել է նրանց բնությունը, կլիման և աշխարհագրական դիրքը[4]։
1942 թվականի հունիսին Ատտու կղզին, ինչպես հարևան Կիսկա կղզին, գրավվել է ճապոնացիների կողմից (տես Ատուի ճակատամարտը)։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու միակ բնակավայրը Ատտու Ստեյշենն էր, որի բնակչությունը մինչև 2010 թվականը կազմում էր մոտ 20 մարդ։ Բոլորը ներգրավված էին LORAN հաղորդիչի պահպանման գործում։ 2010 թվականի օգոստոսին բնակավայրը ամբողջովին վերաբնակեցվել է LORAN-ի փակման պատճառով[5]։
Երկրորդ աշխարհամարտից առաջ կղզու վրա (Չիչագովի ծոցում) կար «ռուսական անուններով և ազգանուններով» «մի քանի տասնյակ բնակիչ» ունեցող մի գյուղ, ինչպես նաև ուղղափառ եկեղեցի[6]։ Եղել են նաև այլ փոքր բնակավայրեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bergsland, K.[en] Aleut Dictionary. — Fairbanks: Alaska Native Language Center, 1994.
- ↑ «Атту». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Чириков Алексей Ильич հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ Зайков, Потап // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
- ↑ «Alaska Coast Guard says goodbye to its last LORAN station». KUCB News (անգլերեն). 2010 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Элли Серёгина (2013 թ․ սեպտեմբերի 6). «Экспедиция "Алеутские острова" отправилась на остров Агату». MediusInfo (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дивин В. А. Великий русский мореплаватель А. И. Чириков, М., 1953.
- Дивин В. А. Русские мореплаватели на Тихом океане в XVIII веке, М., 1971.