[go: up one dir, main page]

Jump to content

Ավգուստա Սևիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավգուստա Սևիջ
անգլ.՝ Augusta Savage
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 29, 1892(1892-02-29)[1][2][3][…]
ԾննդավայրGreen Cove Springs, Ֆլորիդա, ԱՄՆ[4][2][5][…]
Մահացել էմարտի 26, 1962(1962-03-26)[1][2][3][…] (70 տարեկան) կամ 1962[6]
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][5][6]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունԳրան–Շոմիե ակադեմիա և Քուփեր Յունիոն
Մասնագիտությունքանդակագործ, իրավապաշտպան և արվեստագետ
ԱմուսինRobert Lincoln Poston?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունNational Association of Women Artists?[7]
 Augusta Savage Վիքիպահեստում

Ավգուստա Սևիջ (փետրվարի 29, 1892(1892-02-29)[1][2][3][…], Green Cove Springs, Ֆլորիդա, ԱՄՆ[4][2][5][…] - մարտի 26, 1962(1962-03-26)[1][2][3][…] կամ 1962[6], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][5][6]), ամերիկուհի քանդակագործ, որը կապված է եղել Հարլեմյան վերածննդի դարաշրջանի հետ։ Եղել է նաև ուսուցչուհի , արվեստանոցը կարևոր դեր է ունեցել մեկ սերնդի արվեստագետների կարիերայի համար, որոնք ազգային ճանաչում են ձեռք բերելու։ Աշխատել է արվեստի ոլորտում աֆրոամերիկացիների հավասար իրավունքների համար։

Վաղ տարիներ և աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավգուստ Քրիստինե Ֆելսը ծնվել է 1892 թվականի փետրվարի 29-ին Գրին Կովու Սփրինգս (Ջեքսոնվիլի մոտ) քաղաքում, մեթոդիստ քահանա՝ Էդվարդ Ֆելսի և Քորնելիա Մրֆիի ընտանիքում։ Ավգուստը սկսել է պատրաստել քանդակներ մանկուց ի վեր, հատկապես պատրաստում էր փոքրիկ կենդանիներ իր ծնդավայրի բնական կարմիր կավից։ Նրա հայրը աղքատ մեթոդիստ քահանա էր, որը չափազանց ընդդիմանում էր այն բանին, որ իր աղջիկը վաղ տարիքից սկսել է հետաքրքվել արվեստով[8]։ «Իմ հայրը ծեծում էր ինձ շաբաթը ավելի քանի 4-ից 5 անգամ», մի անգամ վերհիշել է Սևիջը, «և գրեթե իմ ամբողջ նկարները վերցնում էր ձեռքիցս»[9]։ Դա այն պատճառով էր, որ այդ ժամանակ հավատում էր, որ նրա քանդակագործությունը մեղք է՝ հիմնվելով Աստվածաշնչի «քանդակված պատկերներ» բաժնի իր մեկնաբանության վրա։ Սակայն Ավգուստը կարողանալով իր ուզածին հասնել ընդունվել է Ուեստ-Պալմ-Բիչ քաղաքի ավագ դպրոցը։ 1915 թվականին այդ քաղաք էր տեղափոխվել է նրա ընտանիքը[10]։ Նրա խրախուսելի տաղանդի շնորհիվ թույլ են տվել նրան սովորել կավի մոդելավորում բաժնում[11] ։ Որն էլ դարձել է սկիզբը նրա երկարատև նվիրվածությանը արվեստ ստեղծելուն։

1907 թվականին Ավգուստա Ֆելսը ամուսնացել է Ջոն Մուրի հետ։ Նրա միակ երեխան էր՝ Իռեն Քոնի Մուրը, որը ծնվել էր ամուսնանալու հաջորդ տարում։ Դրանից անմիջապես հետո մահացել էր Ջոնը։ 1915 թվականին ամուսնացել է Ջեյմս Սեվիջի հետ՝ պահելով իր ազգանունը ամբողջ կյանքիի ընթացքում։ Նրանց բաժանումից հետո՝ 1920 թվականների սկզբին, Ավգուստա Սևիջը հետ է վերադարձել Գրին Կովու Սփրինգս։

Սևիջը շարունակելով մոդելային քանդակագործությունը և 1919 թվականին Գրին Կովու Սփրինգսի տոնավաճառում ստանալավ տաղավար կարողացել է վաստակել $25 և ժապավեն՝ ամենայուրօրինակ ցուցանմուշի համար[10]։ Այս հաջողությունից և 1921 թվականին Նյու Յորքից հեռանալոց հետո սկսել էր Ջեքսոնվիլում աշխատանք փնտրել[10]։ Երբ Բորգլում պարզվել էր, որ նա չէր կարող ուսման վարձ տալ Ամերիկյան քանդակագործության դպրոցում, սկսել էր քաջալերել նրան ընդւոնվելու Կուպերի միություն՝ կրթաթոշակների վրա հիմնված դպրոց, որտեղ նա ընդունվել է 1921 թվականի հոկտեմբերին[11]։ Նա ընտրված էր 142 տղաների հետ միասին[8]։ Նրա տաղանդը և ունակությունները այնքան մեծ ազդեցություն էին թողել Կուպեր միության խորհրդակցականների վրա, որ նրան շնորհել էին միջոցներ սենյակի և առասաղի համար, երբ նա կորցրել էր իր աշխատանքը և ֆինանասական աջակցություն չուներ բնակարան վարձելու համար[12]։ 1921 թվականից մինչև 1923 թվականիը սովորել է Ջորջ Բրյուստեր քանդակագործի մոտ[10]։ Երեք տարում ավարտելով քառամյա ուսումը[11][13]։

Հատուկ ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.getty.edu/vow/ULANFullDisplay?find=Augusta+Savage&role=&nation=&prev_page=1&subjectid=500026666
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Leininger-Miller T. Savage, Augusta // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T076172
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Directory of Southern Women ArtistsThe Johnson Collection.
  7. https://blackexcellence.com/black-women-artists/
  8. 8,0 8,1 Farrington, Lisa E. (2005). Creating Their Own Image: The History of African-American Women Artists. New York: Oxford University Press, Inc. էջեր 100. ISBN 0-19-516721-X.
  9. «Augusta Savage | Smithsonian American Art Museum». americanart.si.edu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «American National Biography Online». www.anb.org. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.(չաշխատող հղում)
  11. 11,0 11,1 11,2 Heller, Nancy G., Women Artists: An Illustrated History, Abbeville Press, Publishers, New York 1987 978-0-89659-748-8
  12. Palmer, Colin A. (2006). Encyclopedia of African-American Culture and History (2nd ed.). Detroit: illian Reference, USA. էջ 2011. ISBN 978-0-02-865816-2.
  13. Augusta Savage. By: Kalfatovic, Martin R., American National Biography (from Oxford University Press), 2010

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Farris, Phoebe, ed. (1999). Women Artists of Color : A bio-critical sourcebook to 20th century artists in the Americas. Greenwood Press. 0313303746, pp. 272, 339–344.
  • Savage, Augusta (1988). «Augusta Savage and the art schools of Harlem». Schomburg Center for Research in Black Culture. New York Public Library. OCLC 645284036.
  • Etinde-Crompton, Charlotte, Crompton, Samuel Willard (2019) Augusta Savage: Sculptor of the Harlem Renaissance. 9781978505360
  • DailyArt Magazine: Augusta Savage: The Woman That Defined 20th Century Sculpture

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստա Սևիջ» հոդվածին։