Առլեզուհին
«Առլեզուհին» ֆր.՝ L'Arlésienne | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 92.5 |
լայնություն | 73.5 |
ստեղծման վայր | Առլ |
ժանր | դիմանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Փարիզ Օրսե թանգարան |
հատվածն է | L'Arlésienne?, L'Arlésienne?, L'Arlésienne?, L'Arlésienne?, L'Arlésienne? և L'Arlésienne? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Portraits of Madame Ginoux (Van Gogh) Վիքիպահեստում |
«Առլեզուհին» ֆր.՝ L'Arlésienne | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 91.5 |
լայնություն | 73.7 |
ստեղծման վայր | Առլ |
ժանր | դիմանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք) |
հատվածն է | L'Arlésienne?, L'Arlésienne?, L'Arlésienne?, L'Arlésienne?, L'Arlésienne? և L'Arlésienne? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Portraits of Madame Ginoux (Van Gogh) Վիքիպահեստում |
«Առլեզուհին» (ֆր.՝ L'Arlésienne), նաև՝ «Առլեզուհի մադամ Ժինուն» (ֆր.՝ L'Arlésienne: Madame Ginoux), կամ՝ «Մադամ Ժինուի դիմանկարը», հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի դիմանկարների վեց շարքը, որը ստեծվել է 1888 թվականի փետրվարին Առլում և 1890 թվականին Սեն Ռեմի դը Պրովանսում։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմանկարների բնորդուհին Մարի Ժյուլիանն է, ով ծնվել է Առլում 1848 թվականի հունիսի 8-ին և մահացել 1911 թվականի օգոստոսի 2-ին։ Նա 1866 թվականին ամուսնացել է Ժոզեֆ Միշելի հետ, և նրանք միասին «Կաֆե դե լա Գարդ»-ի սեփականատերերն էին։ Վան Գոգը սրճարանին կից հյուրանոցում բնակվել է 1888 թվականի մայիսից մինչև սեպտեմբերի կեսերը։
Սկզբում Վան Գոգի հարաբերությունները Միշելի և տիկին Ժյուլիանի հետ քիչ թե շատ գործնական էին, հետագայում այդ սրճարանը Վան Գոգը կպատկերի իր Գիշերային սրճարանը կտավում։ Սակայն Պոլ Գոգենի Առլ գալով՝ իրավիճակը փոխվում է։ Պոլ Գոգենը հիացրել էր մի կնոջ, ով 40 տարեկանին մոտ էր, և ահա 1888 թվականի նոյեմբերի առաջին օրերին մադամ Ժինուն համաձայնել է դիմանկարային նստաշրջան կազմակերպել Գոգենի և նրա ընկեր Վան Գոգի համար։ Մեկ Ժամվա ընթացքում Պ. Գոգենը ստեղծել է նկար ածուխի վրա, իսկ Վան Գոգը՝ լիամասշտաբ նկար։
Կտավի տարբերակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմանկարի առաջին տարբերակում Ժինուն պատկերված է ձեռնոցներով և հովանոցով, որը գտնվում է Փարիզի Օրսե թանգարանում։ Ջուտային կտորը Պ. Գոգենը ձեռք էր բերել Առլ ժամանելուց անմիջապես հետո, և այն օգտագործվել է երկու նկարիչների կողմից 1888 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։ Երկրորդ տարբերակը, որն այժմ գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Վան Գոգը նկարել է պարուրված կտավի վրա, ձեռնոցներն ու հովանոցը փոխարինվել են երեք գրքերով։ Ենթադրվում է, որ 1888 թվականի դեկտեմբերին նկարված Առլի ասպարեզը կտավում Վան Գոգը պատկերել է որոշ իրական մարդկանց, և ենթադրվում է, որ այդ կտավի կոստյումով կինը մադամ ժինուն է։
Վերջին տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվելով Սեն-Ռեմի հոգեբուժարանում՝ Վան Գոգը պատկերել է մադամ Ժինուի ևս հինգ դիմանկար, որոնք հիմնված են Պ. Գոգենի ածխային նկարի վրա, որն արվել է 1888 թվականի նոյեմբերին։ Կտավներից յուրաքանչյուրն ուներ իր հասցեատերը։ Մեկը նախատեսված էր Գոգենի, մեկը եղբոր՝ Թեոյի, մեկը իր և տիկին Ժինուի համար։ Կյոլլեր-Մյուլլերի թանգարանում գտնվող տարբերակի ծագումը պարզ չէ, սակայն պարզ է, որ այն նախկինում գտնվել է նկարիչ, պոետ Ալբեր Օրեի մոտ։ Տարբերակը, որը նախատեսված էր մադամ Ժինուի համար, կորել է։ Դա այն տարբերակն էր, որ նկարիչը իր հետ բերել էր Ռեդիցիվ հիվանդանոցից, և 1890 թվականի փետրվարի 20-ին փոխանցել մադամ Ժինուին Առլում։ Տարբերակը, որը նախատեսված է Գոգենի համար, պատկերված է եղել վարդագույն ֆոնին. այժմ գտնվում է Սան Պաուլոյի արվեստի թանգարանում. Գոգենը հիացած էր դիմանկարով՝ գրելով.
Տեսա տիկին Ժինուի կտավը։ Շատ հետաքրքիր էր։ Ես սա ավելի հավանեցի, քան իմ կտավը։ Չնայած Ձեր հիվանդ վիճակին՝ Դուք երբեք չեք աշխատել նման մեծ հավասարակշռութամբ՝ պահպանելով ներքին զգացում և ջերմություն, որն անհրաժեշտ է արվեստին հենց մեր դարաշրջանում, երբ արվեստը բիզնեսի է նմանվում և կարգավորվում է սառը հաշիվներով։
1890 թվականի հունիսի 5-ին Վան Գոգը գրում է քրոջը, որում շարադրում է դիմանկարներ ստեղծելու իր փիլիսոփայությունը. «Ես կցանկանայի ստեղծել դիմանկարներ, որոնք հարյուր տարի անց հայտնություն կդառնան մարդկանց համար, այլ կերպ ասած՝ ես չեմ ուզում դիմանկարել լուսանկարչական ճշգրտությամբ։ Պետք է այնպես օգտագործել գույները, որ դրանք փոխանցեն բնավորություն, և այն վեհացնեն։ «Առլեզուհին» դիմանկարն ունի անգույն և անփայլ մարմնագույն տոն, աչքերը հանգիստ են, հագին պարզ, սև հագուստ է, ֆոնը վարդագույն է, նա հենված է կանաչ սեղանին, որին դրված են դեղին գրքեր։ Բայց պատճենը, որը ունի Թեոն, հագուստը վարդագույն է, ֆոնը՝ դեղնավուն - սպիտակ։ Այդ բոլոր վառ գույների մեջ միայն մազերը, թարթիչներն ու աչքերն են սև բծեր ձևավորում»։
-
«Առլեզուհին», 1890, Կյոլլեր-Մյուլլերի թանգարան
-
«Առլեզուհին», 1890, Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահ (Հռոմ)
-
«Առլեզուհին», 1890, Սան Պաուլոյի արվեստի թանգարան
-
«Առլեզուհին», 1890
2006 թվականի մայիսի 2-ին ծաղկային ֆոնով կտավը Նյու Յորքի Քրիստիս աճուրդում վաճառվել է ավելի քան 40 մլն ԱՄՆ դոլարով։ Դա այն տարբերակն էր, որը Վան Գոգը տվել էր Թեոյին։
Պոլ Գոգենի տարբերակները
[խմբագրել | խմբագրել կոդը]1888 թվականի նոյեմբերին Պոլ Գոգենը Մադամ Ժինուի հետ առաջին հանդիպմանը ստեղծեց ածխի ուրվագիծը, իսկ հետո ստեղծեց «Գիշերային սրճարան. Առլ» կտավը, որտեղ պատկերված է մադամ Ժինուն սրճարանում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vincent van Gogh (1853-1890) The Arlesienne, 1888. Музей Орсе. Արխիվացված 2020-05-26 Wayback Machine
- L'Arlésienne: Madame Joseph-Michel Ginoux (Marie Julien, 1848–1911) 1888–89. Метрополитен-музей.
- «Van Gogh painting sells for $40m». BBC. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին. (անգլ.)