Վարդավառի վարդերը վառ Երգող երգչիդ երգում եմ ես. Չըկար երկրիս նման պարտեզ- Եվ նա ավե՜ր, չարին ավա՜ր... Սրտի երգիչ, դու բոցավառ Լուսե երգով ասա հրկեզ, Արդյոք «հարյա՜վ» պիտի երգես, Վառսիրտ երգիչ, երկրիս համար...
Ինչպես կարկուտն արտն անարատ Վայր է թափում, այնպես առատ, Այնպես անգութ երկրում իմ որբ, Նայիր՝ թափված քանի՜ կորյուն- Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն արյուն- Վերքեր-վարդեր արնոտ ու բորբ...
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 234)։